Օրվա լրահոսը
ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե ԱԺ-ում պիտի արմատապես վերանայվի արտաքին քաղաքական ոլորտում աշխատաոճը, իմաստավորվի միջխորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը եւ այլն: «Առավոտի» հարցին՝ արդյոք չլուծված խնդիրների այս թվարկումը չի՞ վկայում նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշնակցական ղեկավարի ոչ բավարար աշխատանքի մասին՝ պրն Մկրտչյանը պատասխանեց. «Ամենեւին՝ ո՛չ։ Խոսքը խորհրդարանական դիվանագիտության
Վախճանվեց Զուրաբ Ժվանիան
Վախճանվեց Զուրաբ Ժվանիան 42 տարեկան հասակում ողբերգական պատահարի հետեւանքով կյանքից հեռացավ վրաց ականավոր քաղաքական եւ պետական գործիչ, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Պաշտոնական վարկածով՝ նրա մահվան պատճառ է դարձել փակ տարածքում օդափոխության բացակայության հետեւանքով շմոլ գազից թունավորումը, ինչը տեղի է ունեցել իրանական արտադրության գազավառարանում գազի թերայրումից: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, նախօրեին Ժվանիան հյուրընկալվել էր Քվեմո-Քարթլի
«Քնում էինք մետլախի վրա»
ԱԺ պատգամավորի արկածները Դուբայի բանտում «Մեր բանտերից որ շատ լավն էին: Մերը ոնց որ պիոներական լագեր ըլնի: Ընդեղ կանդիցիաներ կար, տելեվիզր կար, թերթ կար, հոտ-մոտ չկար: Միակ վատ բանն էն էր, որ լուսամուտ չկար, չէինք իմանում՝ ցերեկ ա, թե գիշեր: Բայց գետնի, մետլախի վրա էինք քնում: Ես էլ առաջի օրը տեսա՝ կողքի սենյակը սենց փոքր
«ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ՄԵՐԺՈՒՄ»
Այսպես բնութագրեց «Արդարություն» խմբակցության քարտուղարն այն պատասխանը, որ կոալիցիան իր հայտարարությամբ տվեց սահմանադրական քննարկումներին ընդդիմության մասնակցության շուրջ առաջարկներին: Հանդիպման վայրը փոխել չի լինի Թեեւ վաղօրոք արված հավաստիացումներին, որ ԱԺ նախագահի մոտ երեկ հրավիրված քննարկումներին չեն մասնակցելու ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացուցիչները՝ նշանակված ժամին Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակի մոտ հայտնվեցին բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի «Արդարությունից»: Վերջինիս խմբակցության քարտուղար
ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Համոզված է այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահը տնտեսական լուրջ բարեփոխումներ ապրող այդ երկրի եւ նրա իշխանությունների համար ծանրագույն հարված էր: Շատ դիտորդներ այսօր Զ. Ժվանիայի մահվան առնչությամբ ամենատարբեր վարկածներ առաջ քաշելուց եւ վերլուծելուց զատ՝ կանխատեսում են նաեւ կառավարության ճգնաժամ: Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդյանը երեկ մեզ հետ
ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ
ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին նախագահի հանձնարարականը որոշ տնտեսվարողների համար «խթան» է հանդիսացել, որպեսզի իրենց երեւակայությանը «զոռ տան» եւ եկամուտները թաքցնելու նոր տարբերակներ գտնեն: Մեր տեղեկություններով, մայրաքաղաքի սննդի օբյեկտներից մեկի (հասկանալի պատճառներով չենք նշում անվանումը) տնօրենը հարկային տեսուչների ակտիվանալուց հետո օրավարձով աշխատող իր ենթակաների համար ժողով է հրավիրել եւ տեղեկացրել, որ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Օրվա առաջին կեսը լարված կլինի։ Սակայն կեսօրից հետո ամեն բան կկարգավորվի։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Ցանկալի արդյունքի հասնելու համար ամենեւին պետք չէ շտապել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Այսօր կարող է վճռորոշ բարեփոխումների սկիզբ դրվել։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Նպատակներին հասնելու համար պահանջվելու է համախոհներ գտնել։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Օրը խոստանում է արտասովոր ակտիվ լինել։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Այսօր մի սպասեք,
ՊԱՅՔԱՐՆ
ՊԱՅՔԱՐՆ ԱՆԱՍԵԼԻ ՍՐՎԱԾ Է Ամեն ինչ կորոշվի վերջին երկու տուրերում Ջիբրալթարում ընթացող «ACP-Tour-Third Gibtele. com Chess Festival» շախմատի միջազգային փառատոնի եզրափակիչ հատվածում պայքարը հասել է գագաթնակետին: Եթե յոթերորդ տուրից հետո 5,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում էին միանգամից չորս հոգի, որոնց մեջ էին հայաստանցիներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, ապա ութերորդի ավարտին հաղթողի գլխավոր հավակնորդների թիվը
Դատական
Դատական բարբարոսություն Ինչո՞ւ քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ էջերը: Իր սրբազան գործը հիմնարկությունը կարող էր էլի շարունակել, բայց… Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Արարատի տարածքային հարկային տեսչության պետ Հ. Գալստյանը (Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռորդին, այսինքն Վռամ Գալստյանի հորեղբոր
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ «Առավոտի» հունվարի 27-ի համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի կապակցությամբ կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել արծարծված հիմնախնդրի վերաբերյալ իմ մտահոգությունը: Հիշյալ հոդվածի բովանդակությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Ավելին, անցած 14 տարիների ընթացքում ոչ միայն դեսպաններ, այլեւ, որքան ցավալի է, ավելի ցածր դիվանագիտական աստիճան ունեցող, միաժամանակ հեռանկարային երիտասարդ կադրեր, ինչ-ինչ
Եկել
Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք Խոստովանում է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174 դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ընտրությունները ընդունելության քննություններ էին հիշեցնում: Դպրոցը «էլիտարներից» չէ՝ աշակերտների թիվը փոքր է, կանգնած է փակման վտանգի առաջ, ջեռուցման խնդիր ունի, տանիքը կաթում է եւ այլն: Չնայած այդ ամենին՝ տնօրենի աթոռի
«ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ, ԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆ» Անդրադառնալով Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործին՝ համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Անցած շաբաթ ով չալարեց՝ հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ ազգամիջյան թշնամանք սերմանող հայտարարություններ անելու մեղադրանքով «Հայ արիների միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանի կալանավորման փաստի առնչությամբ՝ համարելով նրան քաղկալանավոր: Բայց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որ երբեք չի զլացել հանդես գալ քաղկալանավորների պաշտպանությամբ,
Գյումրիի քաղաքապետին դատի են տվել
Գյումրիի քաղաքապետին դատի են տվել Պատճառը կադրային փոփոխություններն են Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ կադրային փոփոխություններ՝ հատկապես մշակութային ոլորտում սկսած հենց բաժնի պետից: Աշոտ Մկրտչյանին մշակույթից տեղափոխել է տրանսպորտի բաժին՝ առաջարկելով աշխատել որպես երկրորդ կարգի մասնագետ: Սակայն հիշյալ պաշտոնյան փաստը ամենեւին էլ թեթեւ չի տարել ու հունվարի
«ԲՈՂՈՔԵՔ,
«ԲՈՂՈՔԵՔ, ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» Ոլորտը կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: «Եթե այսօր չլիներ այս հանձնաժողովը, տնտեսական մրցակցության դաշտում գուցե մեծ փոփոխություն տեղի չունենար: Իսկ որ վաղը չլինի՝ հանձնաժողովի բացակայությունը նկատելի կլինի: Մենք ձգտում ենք եվրոպական չափանիշներով երկիր կառուցել, հասարակություն ձեւավորել, եւ հանձնաժողովի անելիքները
ՀԿԿ-ի նոր համագումարը՝ փետրվարին
ՀԿԿ-ի նոր համագումարը՝ փետրվարին Կոմունիստական այլախոհներն այդպիսի հույս ունեն Ինչպես հայտնի է, դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին ընդդիմադիր կոմունիստներ Խորեն Սարգսյանը, Նորիկ Պետրոսյանը եւ Սանատրուկ Սահակյանը ՀԿԿ-ի հանրահայտ եւ, ինչպես միշտ, պատմական 36-րդ համագումարից հետո դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն՝ համագումարը չեղյալ հայտարարելու համար: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Խորեն Սարգսյանը եւ Սանատրուկ Սահակյանը ներկայացրին մանրամասները: «Ստեղծվեց
«ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՌԱՅԼ Է» Նշել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների դիտարկման հանձնախումբն իր 5-րդ ընթացիկ զեկույցում, որը հաստատվել է նախարարների ներկայացուցիչների հունվարի 19-ի հանդիպման ժամանակ: Այս հանձնախումբը Հայաստանում անվանում են «Ագոյի խումբ», թեեւ այն անցած տարվա հուլիսից ղեկավարում է գերմանացի դեսպան Ռոլանդ Վեգեները: Ահա 2004-ի նոյեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքներով Վեգեների խումբը կազմել
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆՆ Է» ՄՈՏԻՎՆԵՐՈՎ Իսկ ընտրության իրավունքը հիմա «Հանրապետություն» կուսակցությանն է «Հանրապետություն» կուսակցությունում, որտեղ երեկ եղանք, նախընտրում են տեղի ունեցող ներկազմակերպչական խմորումների մասին հրապարակավ չխոսել, թերեւս, այն նույն պատճառաբանությամբ, ինչ ՀՀ իշխանություններն էին կոչ անում ընդդիմությանը՝ միջազգային հանրության առաջ մեր կեղտոտ լվացքը չփռել: Բայց դատելով մասնավոր զրույցներից՝ պետք է եզրակացնել, որ այստեղ հասկանում են լուրջ
ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ
Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին նախագահի հանձնարարականը որոշ տնտեսվարողների համար «խթան» է հանդիսացել, որպեսզի իրենց երեւակայությանը «զոռ տան» եւ եկամուտները թաքցնելու նոր տարբերակներ գտնեն: Մեր տեղեկություններով, մայրաքաղաքի սննդի օբյեկտներից մեկի (հասկանալի պատճառներով չենք նշում անվանումը) տնօրենը հարկային տեսուչների ակտիվանալուց հետո օրավարձով աշխատող իր ենթակաների համար ժողով է հրավիրել եւ տեղեկացրել, որ այսուհետեւ յուրաքանչյուրը պետք է
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Օրվա առաջին կեսը լարված կլինի։ Սակայն կեսօրից հետո ամեն բան կկարգավորվի։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Ցանկալի արդյունքի հասնելու համար ամենեւին պետք չէ շտապել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Այսօր կարող է վճռորոշ բարեփոխումների սկիզբ դրվել։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Նպատակներին հասնելու համար պահանջվելու է համախոհներ գտնել։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Օրը խոստանում է արտասովոր ակտիվ լինել։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Այսօր մի սպասեք,
ՊԱՅՔԱՐՆ ԱՆԱՍԵԼԻ ՍՐՎԱԾ Է
Ամեն ինչ կորոշվի վերջին երկու տուրերում Ջիբրալթարում ընթացող «ACP-Tour-Third Gibtele. com Chess Festival» շախմատի միջազգային փառատոնի եզրափակիչ հատվածում պայքարը հասել է գագաթնակետին: Եթե յոթերորդ տուրից հետո 5,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում էին միանգամից չորս հոգի, որոնց մեջ էին հայաստանցիներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, ապա ութերորդի ավարտին հաղթողի գլխավոր հավակնորդների թիվը հասավ իննի: Մեր երկու
Դատական բարբարոսություն
Ինչո՞ւ քանդեցին Վեդիի տպարանը Վեդիի տպարանը հիմնադրվել է 1931թ. եւ շուրջ 74 տարի անխոնջ տպագրել է Արարատի շրջանի տարեգրության լավ ու վատ էջերը: Իր սրբազան գործը հիմնարկությունը կարող էր էլի շարունակել, բայց… Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Արարատի տարածքային հարկային տեսչության պետ Հ. Գալստյանը (Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռորդին, այսինքն Վռամ Գալստյանի հորեղբոր տղան) տեսչության
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ
«Առավոտի» հունվարի 27-ի համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի կապակցությամբ կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել արծարծված հիմնախնդրի վերաբերյալ իմ մտահոգությունը: Հիշյալ հոդվածի բովանդակությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Ավելին, անցած 14 տարիների ընթացքում ոչ միայն դեսպաններ, այլեւ, որքան ցավալի է, ավելի ցածր դիվանագիտական աստիճան ունեցող, միաժամանակ հեռանկարային երիտասարդ կադրեր, ինչ-ինչ պատճառներով, հեռացել են արտգործնախարարությունից:
Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք
Խոստովանում է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174 դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ընտրությունները ընդունելության քննություններ էին հիշեցնում: Դպրոցը «էլիտարներից» չէ՝ աշակերտների թիվը փոքր է, կանգնած է փակման վտանգի առաջ, ջեռուցման խնդիր ունի, տանիքը կաթում է եւ այլն: Չնայած այդ ամենին՝ տնօրենի աթոռի համար պայքարում էր 8 թեկնածու: Նրանցից մեկն անհայտ
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ, ԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆ»
Անդրադառնալով Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործին՝ համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Անցած շաբաթ ով չալարեց՝ հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ ազգամիջյան թշնամանք սերմանող հայտարարություններ անելու մեղադրանքով «Հայ արիների միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանի կալանավորման փաստի առնչությամբ՝ համարելով նրան քաղկալանավոր: Բայց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որ երբեք չի զլացել հանդես գալ քաղկալանավորների պաշտպանությամբ, համաձայն չէր այդօրինակ հայտարարությունների հետ: Պրն
Գյումրիի քաղաքապետին դատի են տվել
Պատճառը կադրային փոփոխություններն են Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ կադրային փոփոխություններ՝ հատկապես մշակութային ոլորտում սկսած հենց բաժնի պետից: Աշոտ Մկրտչյանին մշակույթից տեղափոխել է տրանսպորտի բաժին՝ առաջարկելով աշխատել որպես երկրորդ կարգի մասնագետ: Սակայն հիշյալ պաշտոնյան փաստը ամենեւին էլ թեթեւ չի տարել ու հունվարի 17-ին իր աշխատատեղը վերականգնելու նպատակով
«ԲՈՂՈՔԵՔ, ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ»
Ոլորտը կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: «Եթե այսօր չլիներ այս հանձնաժողովը, տնտեսական մրցակցության դաշտում գուցե մեծ փոփոխություն տեղի չունենար: Իսկ որ վաղը չլինի՝ հանձնաժողովի բացակայությունը նկատելի կլինի: Մենք ձգտում ենք եվրոպական չափանիշներով երկիր կառուցել, հասարակություն ձեւավորել, եւ հանձնաժողովի անելիքները մեծ են»,- իր
ՀԿԿ-ի նոր համագումարը՝ փետրվարին
Կոմունիստական այլախոհներն այդպիսի հույս ունեն Ինչպես հայտնի է, դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին ընդդիմադիր կոմունիստներ Խորեն Սարգսյանը, Նորիկ Պետրոսյանը եւ Սանատրուկ Սահակյանը ՀԿԿ-ի հանրահայտ եւ, ինչպես միշտ, պատմական 36-րդ համագումարից հետո դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն՝ համագումարը չեղյալ հայտարարելու համար: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Խորեն Սարգսյանը եւ Սանատրուկ Սահակյանը ներկայացրին մանրամասները: «Ստեղծվեց կազմկոմիտե, որը որոշում կայացրեց
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՌԱՅԼ Է»
Նշել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների դիտարկման հանձնախումբն իր 5-րդ ընթացիկ զեկույցում, որը հաստատվել է նախարարների ներկայացուցիչների հունվարի 19-ի հանդիպման ժամանակ: Այս հանձնախումբը Հայաստանում անվանում են «Ագոյի խումբ», թեեւ այն անցած տարվա հուլիսից ղեկավարում է գերմանացի դեսպան Ռոլանդ Վեգեները: Ահա 2004-ի նոյեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքներով Վեգեների խումբը կազմել է իր հերթական զեկույցը: Դրա
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆՆ Է» ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Իսկ ընտրության իրավունքը հիմա «Հանրապետություն» կուսակցությանն է «Հանրապետություն» կուսակցությունում, որտեղ երեկ եղանք, նախընտրում են տեղի ունեցող ներկազմակերպչական խմորումների մասին հրապարակավ չխոսել, թերեւս, այն նույն պատճառաբանությամբ, ինչ ՀՀ իշխանություններն էին կոչ անում ընդդիմությանը՝ միջազգային հանրության առաջ մեր կեղտոտ լվացքը չփռել: Բայց դատելով մասնավոր զրույցներից՝ պետք է եզրակացնել, որ այստեղ հասկանում են լուրջ իրադարձությունները: Դեռ այն ժամանակ,
Շարունակում
Շարունակում են հիացնել Ջիբրալթարում ընթացող շախմատի «ACP-Tour-Third Gibtele.com Chess Festival» միջազգային փառատոնում, որի մրցանակային ֆոնդը 15 հազար ֆունտ ստեռլինգ է, հայաստանցի երիտասարդ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը շարունակում են հիացնել իրենց գերազանց մրցելույթներով: Գաբրիելը, որ վեցերորդ տուրից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, յոթերորդում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝


















































