Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Փետրվար 03,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Օրվա առաջին կեսը լարված կլինի։ Սակայն կեսօրից հետո ամեն բան կկարգավորվի։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Ցանկալի արդյունքի հասնելու համար ամենեւին պետք չէ շտապել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Այսօր կարող է վճռորոշ բարեփոխումների սկիզբ դրվել։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Նպատակներին հասնելու համար պահանջվելու է համախոհներ գտնել։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Օրը խոստանում է արտասովոր ակտիվ լինել։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Այսօր մի սպասեք, թե երկնքից մանանա կթափվի ձեր գլխին։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Հնարավոր է այսօր մի քանի գործնական հանդիպում ունենաք։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Այսօր բազմաթիվ առաջարկներ կստանաք, սակայն բոլորը չէ, որ արժե լուրջ ընդունել։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Խուսափեք հարազատների հետ բանավեճերից։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Այսօր կարելի է հյուր գնալ բարեկամներից որեւէ մեկին։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Ձեզ կարոտում են։ Երեկոն անպայման անցկացրեք տանը։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Ձեր ծրագրերի ճնշող մեծամասնությունն այսօր կիրականանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել