Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ

Փետրվար 03,2005 00:00

ՄԵԿ Է՝ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԵՆ Ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին նախագահի հանձնարարականը որոշ տնտեսվարողների համար «խթան» է հանդիսացել, որպեսզի իրենց երեւակայությանը «զոռ տան» եւ եկամուտները թաքցնելու նոր տարբերակներ գտնեն: Մեր տեղեկություններով, մայրաքաղաքի սննդի օբյեկտներից մեկի (հասկանալի պատճառներով չենք նշում անվանումը) տնօրենը հարկային տեսուչների ակտիվանալուց հետո օրավարձով աշխատող իր ենթակաների համար ժողով է հրավիրել եւ տեղեկացրել, որ այսուհետեւ յուրաքանչյուրը պետք է ամեն ամիս իր (արդեն վճարված) աշխատավարձից նախատեսի 5000 դրամ՝ որպես կենսաթոշակային հարկ՝ աշխատավարձը չբարձրացնելու պայմանով: Ըստ հավաստի տեղեկության, մի մասնավոր, ընդ որում՝ էլիտար, եվրոպական չափանիշներով աշխատող ընկերության համբավ ձեռք բերած հիմնարկի տնօրեն էլ, որը եւս հարկային մարմիններից աշխատուժ է թաքցնում եւ խուսափում հարկերից, չձեւակերպված աշխատողներին հորդորել է ստուգումների ժամանակ ասել, թե իրենք «ստաժոր» են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Չնայած շատ ենք գրում ստվերային տնտեսության դեմ պայքարի շրջանակներում հարկային տեսուչների չարաշահումների ու ոչ բնականոն գործունեության մասին, այնուամենայնիվ, անհերքելի է, որ մասնավոր բիզնեսում վերոհիշյալ երեւույթները շատ տարածված են: Խնդիրն այն է, որ սրանք վերացնելու համար նոր խախտումներ թույլ չտրվեն: Իսկ ընկերությունների անունները չենք նշում՝ տեղեկությունները հայտնած մեր աղբյուրներին մի քանի վայրկյանում գործազուրկ չդարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել