Օրվա լրահոսը

«Մեկտեղել ուժերը՝ մեր հոգևոր տունը պահպանելու համար». Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Մենք՝ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներս, խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանական վերնախավի ու պետական համակարգի բարձրաստիճան գործիչները թիրախավորված ճնշմամբ հարձակվել են Հայոց Եկեղեցու սրբազան առաքելության և նրա սպասավորների վրա՝ հանրային տարածքը ողողելով թունավոր հեղեղով։ Հասկանալով, որ Հայոց Եկեղեցին դարերով եղել է մեր պետականության կորստի պայմաններում ազգի ինքնապահպանության ամուր սյունը, հայոց լեզվի,

Ռուսաստանը ստուգում է Ուկրաինա զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած տեղեկություն. Մարիա Զախարովա

«Ռուսաստանը ստուգում է Ուկրաինա զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում՝ ի պատասխան Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմատեխնիկական գործարքների վերաբերյալ հարցի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվան հարցը է բարձրացնում ցանկացած դեպքում, հատկապես, երբ խոսքն այն երկրներից զենքի ենթադրյալ մատակարարումներին է վերաբերում, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը վստահելի

Պապիկյանը և ԻԻՀ ԶՈւ բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ՀՀ ՊՆ

Սփոփանք ու հրճվանք. Աղվան Վարդանյանի խոսքը նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին

Երեսունհինգ տարի առաջ «Գրական թերթի» լուսահոգի խմբագիր Ֆելիքս Մելոյանը առաջարկեց Ռազմիկ Դավոյանի 50-ամյակին խոսք գրել։ Թերթի հատուկ համար էր տպագրվում։ Օրեր առաջ Գրողների միությունից առաջարկեցին այսօր՝ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին խոսք ասել։ Արխիվ չեմ պահում։ Արմինե Թամրազյան–Դավոյանին խնդրեցի գտնել հեռավոր այս խոսքը։ Բան չի փոխվել։ Ժամանակն ու բանաստեղծությունը համարժեք են։ Աստծով դարձյալ լինելու են ժամանակներ, երբ

Ռուբեն Հակոբյան. «Եթե հարձակում լինի եկեղեցու վրա, ամբողջ ժողովուրդը պետք է այնտեղ լինի, որովհետեւ դրանից հետո Հայաստանի, մեր կենսագրության մասին խոսելն ավելորդ է դառնալու»

Անդրադառնալով եկեղեցուն՝ քաղաքական գործիչն ասաց. «Եկեղեցուն սպասվում են վատ օրեր, եթե մենք մեր կեցվածքը շարունակենք այնպես, ինչպիսին հիմա է: Ամեն առավոտ արթնանում, դիտում ես դիմատետրը, եւ անպայման պետք է լինեն գրառումներ վարչապետ կոչվածի կողմից: Երեկվա գրառումը շատ հստակ էր, որ ինքը նախապատրաստում է հարձակում Էջմիածնի վրա: Դա կարող է լինել այսօր, վաղը կամ մի քանի օրվա ընթացքում: Բայց ինքը նախապատրաստում է եւ ասում, որ ինքը կառաջնորդի»:

Մոսկվան ՌԴ քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը համարում է անբարյացակամ քայլ. Զախարովա

Ռուսաստանը բազմիցս կոչ է արել իր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, և այդ հարցը, քննարկվել է նաև ՀՀ Լավրովի այցի ժամանակ

Արցախցիները ծանր կացության մեջ են. Արցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել

ՀՀ-ում բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ լսումներ է կազմակերպել Արցախի խորհրդարանը: Քննարկվել են ստեղծված ծանր սոցիալական վիճակից դուրս գալու հնարավորությունները և այս ընթացքում Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկները: Արցախ TV

Բաքուն մանիպուլիացիա և երեսպաշտություն է որակել Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեի մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն մանիպուլիացիա և երեսպաշտություն է որակել Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեի մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները: «Դեսպանի պնդումները անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը», հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Փաստաթուղթը, որ ընդունվել էր անցած շաբաթ Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ, ընդգծում էր Հայաստանից բռնի տեղահանված արդբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքն ու

«Բաբաջանյանի կենսավառ հնչյուններով շաղախված դաշնամուրային ժառանգությունն, անշուշտ, իր շուրջը պետք է համախմբեր տարբեր տարիքի դաշնակահարների»

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանի վկայությամբ, «20-րդ դարի 2-րդ կեսի հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի անունը կրող մրցույթ-փառատոնը հայաստանյան երաժշտական մշակութային իրականության մեջ իր հաստատուն տեղն ու վարկանիշն ունեցող կարևորագույն երևույթներից է դարձել»։  

Եվրոպայի երիտասարդական ռենձյուի առաջնությունում մեր մարզիկները փայլուն արդյունքներ են գրանցել

2025 թվականի Եվրոպայի երիտասարդական ռենձյուի առաջնությունում մեր մարզիկները փայլուն արդյունքներ են գրանցել՝ նվաճելով 11 մեդալ տարբեր տարիքային խմբերում և ժամակարգերում։ Ֆիշերի ժամակարգ (1 ժամ +30 վ.) Մ-9 տարեկան աղջիկներ Տաթև Հարությունյան (մարզիչ՝ Նշան Ալավերդյան) Էլինա Աբրահամյան (մարզիչ՝ Վահե Պողոսյան) Սյուզաննա Սարգսյան (մարզիչ՝ Նշան Ալավերդյան) Մ-9 տարեկան տղաներ Ալեքսանդր Տերտերյան (մարզիչ՝ Վահե Պողոսյան) Մ-12 տարեկան աղջիկներ

Շիրակում և Արմավիրում բետոնի շաղախի հանգույցի և խորքային հորի ապօրինի շահագործումները կասեցվել են

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների ընթացքում Շիրակում գործող «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ում և Արմավիրում գործող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ում արձանագրվել են իրավախախտման դեպքեր։ «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի արտադրամասի երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական աշխատանքների նպատակով գործարկվող բետոնի շաղախի հանգույցը չի ունեցել անհրաժեշտ թույլտվություն՝ անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար։ Սառնարանային տնտեսություն վարող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ն ոռոգման նպատակով խորքային հորից

Մեծագույն պատիվ է «Ֆեստիվառի» անցկացումը պլանավորել Անկախության տոնին. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 13-ին Հրազդան քաղաքում կկայանա Հարութ Փամբուխչյանի մենահամերգը, իսկ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը Արմավիրի կենտրոնական հրապարակում կկայանա մեծ համերգ. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ելույթ կունենան տարբեր արտիստներ:

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի

Պաշտոնից ինձ ազատելու հիմքն, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են. Էդուարդ Գալստյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը «Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն». կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք: Ու սա կասեի դեռևս հեռավոր 2019 թվականին: Բայց համալսարանական լինելը ինձ համար միշտ առաքելություն է եղել ու էդպես է մնում: Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ

Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահը նկարագրել է էթնիկ զտումը որպես միտումնավոր քաղաքականության վերջնակետ, որը հետապնդում էր Արցախի բնակչությանը՝ սովի և ահաբեկման թուլացմամբ

Արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական նախաձեռնությանը նվիրված ներկայացուցչական քննարկում ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։ Ավելի քան 200 մասնակիցներ՝ Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ մասնակցել են միջոցառմանը, որի բանախոսներն էին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ

Աննա Գրիգորյան. Առաջիկայում սպասվում են զիջումներ եւ պետք է մեկուսացնեն այն բոլոր դերակատարներին, որոնք կարող են դիմադրել կայացվող որոշումներին

«Իսկ հիմնական վարկածս այն է, որ առաջիկայում սպասվում են այնպիսի զիջումներ, այնպիսի գործողություններ՝ իշխող վարչախմբի կողմից, որ իրենք պետք է մեկուսացնեն այն բոլոր դերակատարներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ, դիմադրել կայացվող որոշումներին»,-լրագրողների ճեպազրույցում ասաց նա։

2 օր առաջ մարդուն տեղեկացնել, որ աշխատանքից ազատված է, կարող էր անել միայն ԵՊՀ այսօրվա ադմինիստրացիան. Խաչիկ Աբազյան

Պարո՛ն Հովհաննիսյան, ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք (դեռ)։ «Ես կապ չունեմ, ինձ ստիպում են» խոսքերը ոչ միայն չեն թոթափում Ձեր պատասխանատվությունը, այլև խորացնում են իմ ամոթի զգացումը։

Աստծո շնորհն ավելի մեծ է, քան մեր մեղքերը

Հասարակությունը «ջերմություն ունի»: Արդյո՞ք դա լավ նշան է Մեր հասարակության մեջ ագրեսիայի մակարդակն աճում է երկրաչափական արագությամբ: Այդ ագրեսիան արդեն 7 տարի է՝ գեներացնում է իշխանությունը: Թիրախները հայտնի են՝ «նախկիններ», «ղարաբաղցիներ», ռուսներ, «ռսաստրուկներ», հոգեւորականներ: Քանի որ իշխանությունից զրկվելու վտանգը, ըստ ամենայնի, մեծացել է, իշխանավորների ագրեսիվության աստիճանը գնալով բարձրանում է, իսկ հռետորաբանությունն ուղեկցվում է ընդդիմախոսների դեմ

«Պետք է կառավարության քաղաքական որոշումը լինի, որ ռուսական հեռարձակողների տարածումը ՀՀ-ում դադարեցվի․ մեկ նախարարով չէ»․ Արթուր Սաքունց

Ըստ «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի՝ ՀՀ կառավարությունը պետք է հնարավորություն չտա այլևս ՌԴ-ին մեզ վրա հարձակում գործել ներսից։

ՀԿԴ-ում Վիգեն Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ

Նրա շահերի պաշտպանը դիմել էր դատարանին նիստը հետաձգելու խնդրանքով

Աբիսողոմոնյանը Խիյարիին ներկայացրել է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ ջանքերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամմեդ Խալիդ Խիյարիի հետ Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի

ՄԻԵԴ-ի որոշումը Մայր թատրոնը չկատարեց, ինչ զարգացումներ կան

Ի կատարումը դատական ակտերի հարկադիր կատարման 2025թ. ապրիլի 17-ի որոշման՝ «Պարտավորեցնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանին 20-օրյա ժամկետում Վահե Մովսիսյանին վերականգնել նախկին աշխատանքում: Որոշման պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված հարկադիր կատարման միջոցներ», գործատուն արձագանքել է գրավոր բացատրությամբ. «…որպես հաշտության տարբերակ, առաջարկում

«Ոչ ռուսական ատելության խոսքին»․ բողոքի ցույց՝ ռուսական հեռուստաալիքների՝ հանրային մուլտիպլեքսից և կաբելային ցանցերից անջատման պահանջով

Արման Բաբաջանյանը նշեց՝ նախորդ գումարման ԱԺ-ում ինքն ու Մխիթար Հայրապետյանն են հեղինակել գործող օրենքը․ «Գիտեմ, որ այն հնարավորություն է տալիս հիմքից անջատել այդ ռուսական երկու պետական հեռուստաալիքները։ Եվ ընդհանրապես կարծում եմ՝ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռուստաալիք չպիտի հեռարձակվի։ Մենք այն ժամանակ դուրս դրեցինք CNN-ն այն հույսով, որ այլ պետության քարոզչամիջոց մեր հանրային մուլտիպլեքսում չպիտի լինի, ուր մնաց, որ մեր հանրային մուլտիպլեքսում՝ հանրության փողերով գործող, եթերային տարածք տանք, և ամեն օր վիրավորեն հայ ժողովրդին և ՀՀ-ին։

Եթե պետական ծառայության անցնելուց 12 տարի առաջ աշխատել եմ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում, ուրեմն «առաքի՞չ» եմ եղել

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթի տրամաբանությամբ (իմա՝ իր խմբագրի) եթե ես պետական ծառայության անցնելուց 12 տարի առաջ աշխատել եմ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում, ուրեմն «առաքիչ» եմ եղել։ Իսկ իրականությունն այն է, որ այդ շրջանում գրեթե մեկ տարի աշխատել եմ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում՝ որպես

«Ինչո՞ւ են գյուլլելու վրա կանգ առել, որովհետեւ ուրիշ բան չկա տակը․ կալանավորված 15 անձանց գործերում էլ գրված է, որ ունեն ընդգծված հակաիշխանական դիրքորոշում»

Փաստաբանն ասաց, որ հանդիպել է Հրայր սարկավագին եւ նրան հարցրել, թե արդյոք այս մտքերը ի՞նքն է հնչեցրել։ «Եվ, ըստ էության, հերքեց, ասաց, որ դա իրեն չի պատկանում։ Եվ խոսակցությունը, որը ենթադրաբար իրեն վերագրվում է, դա ընդհանուր բովանդակությունից կտրված է»,- հավելեց Հովսեփ Սարգսյանը։

ՍԴ-ն հրապարակել է Անդրանիկ սարկավագի գործով որոշումը

Սահմանադրական դատարանը բավարարել է «Առնոլդ իրավաբանական ընկերության» հիմնադիր փաստաբան Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը` պարտադիր համարելով Վճռաբեկ դատարանի կողմից վարույթի վերսկսումը եւ դիմող Անդրանիկ Մանուկյանի՝ սեփականության իրավունքի խախտման վերականգնմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1879 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումը, սեփականության սահմանադրական

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր աչքի առջեւ տեղի ունեցողը ոչ տեսնում է, ոչ լսում․ Էլինար Վարդանյան

Մենք չենք տեսնում դատախազի կողմից որեւէ արձագանք, քանի որ սա այն դատախազն է, որ ինքն է հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի գործով։ Այսինքն` մի դեպքում, երբ իրեն հրահանգ են տալիս, որ պետք է կատարվեն որոշակի գործողություններ, որ պետք է անմիտ փուչիկ գործ կարվի՝ շատ ակտիվ ու հետեւողական է

Աբովյանում «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

Աբովյան քաղաքի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (Հանրապետության 22/12) նորից կմատուցվի «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակը, որի նմուշների լաբորատոր փորձաքննությունը հաստատել է. այն համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին: Արտադրատեսակի կասեցված արտադրական գործընթացը վերականգնվել է։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930