Օրվա լրահոսը
«Ո՞Վ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՄՈՍԿՎԱ ԿՀԱՍՆԻ»
Նախընտրական մարաթոնը որքան մոտենում է եզրագծին, կրքերն այնքան շիկանում են, իրադարձություններն ավելի անկանխատեսելի են դառնում։ Սոցիալիստական կողմնորոշում, ուղղվածություն, գաղափարախոսություն ունեցող, կամ՝ իրենց այդպիսին ներկայացնող ուժերն այնքան են բազմացել, որ նույնիսկ դրանց հարող շարքային անդամները երբեմն չեն կարողանում հասկանալ, թե ով ում բարեկամն է։ Հենց այստեղ է, որ օգնության է գալիս տվյալ կուսակցության (չմոռանանք սոցիալիստական բառը)
ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ ՆԱԵՎ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԱՅՍ ՀՐԿԻԶՈՒՄԸ ՇՈՒՏՈՎ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ
Մամուլում հրապարակված այն լուրի առնչությամբ, թե Կիմ Բալայանը ժամացույցի գործարանի մոտ երկու կամ երեք հարկանի սեփական տուն ունի, վերջինս «Առավոտին» ասաց. «Այդ տունը, որտեղ ես բնակվում եմ 1975-ից, իրոք 3 հարկանի է, բայց ամբողջությամբ ինձ չի պատկանում, սեփականատեր են 6 ընտանիքներ»։ Նույն հրապարակման մեկ այլ պնդման առնչությամբ, թե նրա տունը հրդեհվել էր ոչ միայն 1999-ին,
Անավարտ մենախոսություն
Մայիսի 24-ի հեռուստաքարոզարշավում ամենանշանակալիցն, անկասկած, ՀՀՇ վարչության նախագահի ելույթն էր։ Պարզվում է, որ խոստմնազանց լինելու եւ մեկուսարանից ազատ արձակվելուց երեք օր անց լրագրողների հարցերին պատասխանելուց Վանո Սիրադեղյանի հրաժարումի պատճառը հետեւյալն է. ավելի քան տասնամյա իր քաղաքական գործունեությունից հետո, գոնե վերջին տարում մամուլի հետ միշտ շփվելուց հետո նա հանկարծ հասկացել է. «Հարցերի այն շրջանակները, որ հետաքրքրում
«ՍԱՓՐՎԵՔ ԵՎ ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ»
ԱԺՄ-ի նախընտրական ծրագրի դրույթները լսելու եկածներիս բաժանված բուկլետների վրա եթե «ԱԺՄ» մակնիշի վայրկյանաչափը չլիներ, դրանք հանգիստ կարելի էր որպես «Պիոներ» ամսագիր ընկալել։ Որակյալ թուղթ, գունավոր եզրագծված լուսանկարներ, «Դուք գիտե՞ք, որ…» հետաքրքրասերների եւ «Դուք հիշո՞ւմ եք, երբ…» հիշողության կորուստ ունեցողների անկյուններ։ Ի դեպ, դրանց օրինակները բերված են կուսակցության լիդերի վարչապետական անցյալից եւ հետագա վարչապետների անփառունակ ներկայից։
ՄԱՆԳԱՂԸ՝ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ
Նաիրիի շրջանի ՆԳ բաժնում կա մի հետաքրքիր բողոք-ցուցմունք Քասախ գյուղի բնակիչ Նազիրովից։ Նա հայտնել է, որ գյուղապետ Արայիկ Մկրտչյանն իրեն տվել է ընտրակաշառք՝ մանգաղ, 2 զույգ տղամարդու գուլպա, 5 զույգ կանացի զուգագուլպա։ Իսկ գյուղապետը ո՞ւմ է բաժին հանել (կամ տվե՞լ է) մուրճը։ Այ, եթե մուրճը մանգաղի հետ լիներ, հաստատ դժվար կլիներ որոշել. տվածը ընտրակաշա՞ռք է
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ Ի՞ՆՉՆ Է ՇԱՏ։ ԾԱՌԵ՛ՐԸ
Հենց նոր էր Դիլիջանի «Իմպուլս» գործարանի դիմաց Ռոբերտ Քոչարյանը ծառ տնկել, երբ մի պառավ կին փութով նրա ձեռքից վերցրեց բահը, ասելով, թե իրենն է՝ իր այգուց են բերել։ Նախագահն արդարացավ. «Ուզում էի փորձեմ, տեսնեմ՝ կարողանում եմ բահ բռնել»։ Այդ կինն իր բահը կրծքին սեղմած հեռանում էր, բայց այսուհանդերձ ասաց. «Կարաս, կարաս, խի՞ չես կարա։ Բա
ՏԱՆ ԱՄԵՆԱՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆԸ
Սոցհարցումներին հավատալու մրցավազքում կուսակցություններից հետո երկրորդ տեղում հեռուստաընկերություններն են։ Շատ դյուրահավատ են։ Եթե իրենց՝ հեռուստաընկերություններին վերաբերող սոցհարցումներում տվյալ հեռուստաընկերությունը ռեյտինգով վերջին կամ նախավերջին տեղում է հայտնվում՝ կասկածանք են հայտնում ու թերահավատություն եւ սկսում են իրենք իրենց հարցումն անել։ Ապա անվստահություն են հայտնում հարցում կազմակերպող սոցիոլոգների նկատմամբ (որոնք գոնե հարցման մեխանիզմն ու համապատասխան պայմաններն ավելի ճշգրիտ
Կանայք եւ նրանց իրավունքները
Պարզվում է՝ ոչ միայն օրենսդիրները կամ իշխանությունը իրավունք ունեն օրենքներ սահմանել։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է քաղաքացիական նախաձեռնություն հանդես բերել եւ օրենքի իր նախագիծն առաջարկել Ազգային ժողովին։ Ասենք թե, հոսանքի սակագների վերաբերյալ։ Դե, իսկ որպեսզի նախագիծը պատկառելի տեսք ունենա, հարկավոր է նրան հաստատություն կցել, որը կվկայի, որ հասարակության որոշ մասը համաձայն է տվյալ օրենսդրական առաջարկությանը։
ՆԱ ԲՆԱԿԱՆ ԷՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ
Անցյալ տարվա օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում դավադիր կրակոցների արդյունքում սպանվեց հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական, իրավագիտության դոկտոր Հենրիկ Խաչատրյանը։ Այսօր, եթե ապրեր նա, իր ծննդյան օրվա շնորհավորանքները միայն պիտի ընդուներ։ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը շարունակում է ցնցել յուրաքանչյուրիս, նրանց, ովքեր մոտիկից ծանոթ են եղել, շփվել եւ ճանաչել են նրան։ Բացառիկ մարդկային խառնվածք, հետաքրքիր զրուցակից եւ
Ջերմաց մխիթարություն
Հայտնություն արած չենք լինի, ասելով, որ հանրապետության բնակչության գրեթե 70 տոկոսը, գուցե ավելին, սոցիալապես անապահով է։ Ընդամենը 3000 դրամ ստացող թոշակառուին, ամիսներով աշխատավարձ չստացող մանկավարժին, գործազուրկին պարտադրում են վճարել կենցաղսպասարկման գումարները։ Ինչ անես, չվճարես՝ ջուրդ, հեռախոսդ, հոսանքդ կկտրեն։ Բարեբախտաբար «Ջերմային տնտեսությունը» նման լծակներ գործադրելու հնարավորություն չունի, թեպետ գործում է այլ սցենարով։ Գրեթե ամեն օր, դռնեդուռ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Առանց մեկնաբանության
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Առանց մեկնաբանության Երեկ Ամերիկյան համալսարանի շենքում Եվրահանձնաժողովն ու Եվրահամայնքը Հայաստանի պարենային ապահովության ծրագրի շրջանակներում սեմինար անցկացրին։ Սեմինարին, բնականաբար, մասնակցում էր հայկական կողմը։ Իրենց ողջույնի խոսքը բերեցին վարչապետը. ֆինանսների եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարները։ Բոլորը նշեցին, որ «Պարենային ապահովման ծրագրի շրջանակներում առաջնային դեր է հատկացված գյուղատնտեսական հողերի շուկայի ստեղծմանը»։ Կարեւոր ինֆորմացիա էր, որ այս
Թողեք մեր մարզպետին հանգիստ, նա մեզ շատ է պետք
Մեր խոսքը «Առավոտ» թերթի խմբագրին եւ «Փրկեք մեզ մեր մարզպետից» վերտառությամբ հոդվածի հեղինակ Լ. Ավագյանին ուղղելուց առաջ ուզում ենք հարց տալ։ Միթե ձեր մեջ հիվանդագին մաղձը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ այնտեղ է հասել, որ խեղդվելու համար պատրաստ եք դուրս թափել ամեն տեսակի հերյուրանք ու հայհոյանք, բամբասանք ու զավեշտի հասնող «իրական փաստեր»։ Եթե այո, ուրեմն
ՍՈՑՈՒԺԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Հարցազրույց «Սոցուժերի եւ մտավորականների» միության ներկայացուցիչ Հրայր Մարգարյանի հետ -Պրն Մարգարյան, սոցուժերը վերջին շրջանում բավականին ակտիվացել են, նույնիսկ համապատասխան դաշինքով մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ -Սոցիալիստական ուժերի միությունը կազմավորվել է 1997-ի սեպտեմբերին։ Ստեղծված պահից եղել է բավականին ակտիվ, չնայած, միգուցե, միության գործունեությունը քիչ է լուսաբանվել մամուլում։ Միությունը կազմակերպեց մի շարք միջոցառումներ, որոնք զգալիորեն նպաստեցին իշխանափոխության մեղմ
Կեղծվելիք ընտրություններ
Ինչպես խոստացել էինք, թերթի շաբաթօրյա համարում «Առավոտը» զրույցի է հրավիրել ԱԺ պատգամավոր, թիվ 40 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Դավիթ Մելիքյանին։ -Ինչպե՞ս է ընթանում Արմավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործընթացը։ – Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին, ըստ էության, ղեկավարում է փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը, որը տարածաշրջանում ճանաչված է որպես ինտրիգների մեծագույն վարպետ։ Հանձնաժողովի նախագահները հիմնականում նշանակվում են նրա
ՄԻ ԾԱԽՍՈՎ՝ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ
Դաշնակցականները երեկ հաջողել էին (վայ թե՝ ընտրակաշառքով) լեզու գտնել մի քանի օր առաջ իրենց դավաճանած երկնային ուժերի հետ, եւ Մայր բուհի 80-ամյակին նվիրված համերգն այս անգամ անձրեւն ու քամին չհարամեցին։ Դաշնակցական ջահելները՝ ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից, այսպիսով երկու ազգանվեր գործ արեցին։ Համ նշեցին իրենց սիրելի (հուսով ենք) բուհի 80-ամյակը, համ էլ հարազատ կուսակցությանը ընտրելու
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԽՈՍԵԼ
Ազգային հեռուստատեսությամբ հաղորդվել է, որ մայիսի 25-ին Ստրասբուրգում տեղի են ունենալու լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հարցին, որին մասնակցելու են Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Եւրոպայի խորհրդում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Շմավոն Շահբազյանի պարզաբանումները խնդրո առարկայի վերաբերյալ «Առավոտը» տպագրել է մայիսի 20-ի համարում, իսկ այսօր ներկայացնում ենք այդ կառույցում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Աղաեւի
ԼԱՎ ԼՈՒՐ
Վերջերս «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի առաջնորդ Արտաշես Գեղամյանը հայտարարել է, թե ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն իր աջակցությունը դաշինքին խոստացել է ԱԺ-ում իր հայտնի բոցաշունչ ելույթից հետո։ Այդ ելույթին զուգահեռ պրն Գեղամյանն ամբիոնից «հիշատակեց» նաեւ Վաչագան Հարոյանին. վերջինս էլ՝ ոչ սիրալիր արտահայտություններ էր իրեն թույլ տվել պրն Գեղամյանի հասցեին։ Ու պրն Գեղամյանի խիզախությունից հիացած՝ տեղի
ԱՅՐՎԵԼ ԷՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՇՏԱԲԸ
«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքը երեկ իր քարոզարշավը շարունակեց բակային հանդիպումներով։ Թե ինչո՞ւ են նախընտրում բակային հանդիպումները, շտաբի մամուլի պատասխանատու Վիգեն Հակոբյանը նկատեց. «Դրանք սարքովի չեն, չեն ուղեկցվում ոչխարներով կամ մատաղներով»։ Այդ կարգի հանդիպումներ կազմակերպվում են այն տարածքներում, որտեղ դաշինքը աջակցում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Երեկ ժամը 20.00-ին բակային քարոզչություն էր նախատեսվել Քոչարի թիվ
Зри в корень
«Մենք մեր կազմակերպության անունը «Արմատ» ենք դրել եւ չենք վախենում ասել, որ արմատական ենք լինելու։ «Արմատ»՝ լավ իմաստով»,- հայտարարեց երեկ «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Նա արդեն նաեւ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահն է։ Այն, որ ստեղծվել է այսպիսի կազմակերպություն, «տեղյակ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղյակ են շատերը»։ Քանի որ առայժմ պրն Տեր-Պետրոսյանը
«ՀՐՇԵՋՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՄԱՆՎԵՔ»
Գրականությունից մեջբերումներ անելով խորհուրդ է տալիս ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Սերգեյ Բադալյանը։ «Իհարկե, ժողովրդի մեջ տագնապ կա, որ այս ընտրությունները եւս կանցնեն հին սցենարով, որոշ ուժեր հավակնում են 80%-ի, ես էլ ամեն անգամ հանդիպումների ժամանակ ասում եմ մարդկանց, որ այդ 80%-ը մենք մի անգամ արդեն տեսել ենք 95-ի հունիսի 8-ին. օպերայի
Ո՛Չ ՕՏԱՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրարշավը, ընդհանուր առմամբ անցնում է ՀՀ օրենքների պահպանման մթնոլորտում։ Այդուհանդերձ, վերլուծելով կատարված խախտումների մասին ստացված ահազանգերը եւ առաջնորդվելով ընտրությունների օրինականության ու բնականոն ընթացքը ապահովելու մտահոգությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-23 հոդվածներով ամրագրված նախընտրական քարոզարշավի դրույթները եւ բացառել իրավախախտումները։ Մասնավորապես պատգամավորության թեկնածուները, համամասնական
Արտաշես Գեղամյանը
Ինչպես միշտ, այս շաբաթ էլ պրն Գեղամյանը նախընտրական հանդիպումների ժամանակ արիաբար պահանջեց ՀՀՇ-ականների արյունը: Ինչպես միշտ, ներկա գտնվողները ոռնում էին հրճվանքից ու հաճույքից՝ սոված-ծարավ ժողովրդին թշնամու կերպար է պետք: Եթե որեւէ մեկին, ասենք՝ ինձ, դուր չեն գալիս արնածարավ ելույթները, ապա դա ամենեւին չի նշանակում, թե ինձ դուր է գալիս ՀՀՇ-ն: Երախտապարտ կլինեմ, եթե որեւէ մեկը
ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ՝ ԱՆՏԵՂՅԱԿ
Ընտրություններին՝ անտարբեր Քարոզարշավի շրջանակներում ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը մայիսի 20-ին այցելեց Ստեփանավան։ Եղանակը բոլորովին էլ բարենպաստ չէր։ Հայաստան ներխուժած ինչ-որ սառը ցիկլոն հյուսիսային շրջաններում սեփական արշավն էր սկսել։ Տեղ-տեղ կարգին էլ ձյուն էր եկել։ ԱԺՄ-ի միտինգ անցկացնելու համար տեղի ՀՅԴ-ի գրասենյակը եղբայրաբար իր բարձրախոսն էր տրամադրել։ Սարքավորումը, թարսի պես, միտինգից առաջ փչացել
Выходи, подлый трус
Ի պատասխան թերթի երեկվա համարում տպագրված «ՀՀ սուրհանդակային ծառայության վաստակավոր աշխատակից Ալեքսան Համբարձումյանի» նամակի (այդպես էր ներկայացել նամակագիրը), վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը թերթին հայտնեց, որ այդպիսի անուն-ազգանունով Երեւանում գոյություն ունի երեք հոգի, սակայն ոչ մեկը չի ապրում Թումանյան փողոցում, չի աշխատել սուրհանդակային ծառայությունում եւ չի կարող առնչություն ունենալ նամակում շարադրված պատմությունների հետ, որոնք, ըստ
ՑԻՆԻԿ ԲԱՆԵՐ ՉԱՍԵՍ
Ընտրողների հետ իր հանդիպումներում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նույն ընտրատարածքում քվեարկվող Արտաշես Թումանյանի մասին հայտարարեց. «Ինքը, հասկանում եք, Դաշնակցությանն է հարում, Դաշնակցությանը հարող է, այսինքն՝ դանակահար»։ Արտաշես Թումանյանն արձագանքելով ասվածին, «Առավոտին» ասաց. «Ե թե դա, իրոք, այդպես է, ուրեմն նա ցինիկ է եւ անդաստիարակ»։ Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ քվեարկվում են Վանաձորում: Մեր թղթակցի ռեպորտաժը
ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ
ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ «Իսկ դուք չե՞ք հոգնել քաղաքականությունից»: Երբ տարիներ առաջ այս հարցը տալիս էի «Երկիր Նաիրիի» էջերից, չէի կարծում, որ կգան «ժամանակներ ավելի դաժան ու դժնի»: Ու այդ «հոգնությունը» կհասնի ճգնաժամային մի ջերմաստիճանի, երբ փոխվում է նյութի (հասկացության, երեւույթի) որակն ու բովանդակությունը: Չէի կարծում, որ տնտեսական տեղապտույտը այնպիսի փակուղի կդառնա, ուր մոլորվում են
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
Այժմ Հռոմի պապից մինչեւ Ռուսաստանի պետդումայի անգրագետ պատգամավորները, ցենտրիստական ընկերությունները հայտարարում են համաշխարհային Քաոսի մասին, ինչը պատկերավոր ճշգրտությամբ կանխագուշակված է նաեւ իշխանությունը պահպանողների հոգեւոր ուսուցիչ Ալիստոր Քրոուլի այլապատումներում։ Սակայն կանխագուշակվող Քաոսի հարձակումը համընկնում է «համաշխարհային նոր աշխարհակարգի» ենթադրվող ուղղահայաց եւ հորիզոնական հարձակմանը։ Նախեւառաջ, ենթադրվող կարգուկանոնը ընդգրկում է պետական սահմանների անքակտելիությունը, ֆինանսական մուլտիպլիկատորների որոշակի մակարդակը, համաշխարհային
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ Խոսրով Հարությունյանը պետական պաշտոնյա չէ Այսպես ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը Ազգային ժողովին եւ նրա նախագահին՝ դատական քննության ժամանակ։ Այդպես էլ գնահատեց դատարանը՝ իր վճռով մերժելով Ռ. Թորոսյանի դիմումը։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան, ՀՀ ԱԺ պատգամավորացու (վերջին բառի հեղինակը
Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա
Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա Ձեզ է դիմում Հայաստանի սուրհանդակային ծառայության 26 տարվա աշխատակից, ծառայության փոխգնդապետ, ՀՀ վաստակավոր սուրհանդակային ծառայության աշխատակից Ալեքսան Համբարձումյանը։ Վստահելով Ձեր օրաթերթի անկողմնակալությանը եւ անաչառությանը, ինչպես նաեւ հավատալով Ձեր թերթի խիզախությանը՝ ինձ հույս եմ ներշնչում եւ միայն Ձեզնով եմ տեսնում իմ եւ իմ ընտանիքի հետ կատարվածի հարցի լուծումը։ Ես
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «Հազարամյակներ առաջ Սահարան կանաչ է եղել եւ, հնարավոր է, որ դարձյալ այդպիսին դառնա»,- ասում են Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի աշխատակիցները՝ ներկայացնելով երկրաբանական արխիվներից վերհանված մի բուսաբանական քարտեզ։ Կլիմայի փոփոխությունը եւ աշխարհը Այնտեղ պատկերված է երկիրը 8500 տարի առաջ, երբ միջին ջերմաստիճանը 2-ով բարձր էր այժմվանից։ Քարտեզը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում,