Օրվա լրահոսը

«ԿԱԹԻԼՆԵՐ ՄԵԾ ԾՈՎԻՑ»

«ԿԱԹԻԼՆԵՐ ՄԵԾ ԾՈՎԻՑ» «Հետադարձ հայացքով նայելով իմ անցած ճանապարհին, կարող եմ ասել, որ իմ կյանքի գործը կատարել եմ եւ սխալներ թույլ չեմ տվել»։ Թերեւս քչերն իրավունք ունեն իրենց անցած ուղու մասին նման կարծիք հայտնել։ Այդ քչերից մեկը Կարեն Դեմիրճյանն էր։ Երեկ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Կաթիլներ մեծ ծովից. Կարեն Դեմիրճյանը երախտապարտ ժամանակակիցների հուշերում» գրքի

ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԽՐԱՄԱՏԱՎՈՐՈՒՄ Է» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԽՐԱՄԱՏԱՎՈՐՈՒՄ Է» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ Իշխանամետ լրատվամիջոցների երեկվա հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը որոշեց դեմարկացիոն գիծ քաշել լրատվամիջոցների միջեւ՝ ահա այն 17-ը իմն են, իսկ մնացածը իմը չեն: Նպատակը՝ ուժի եւ հզորության ոչ այնքան խելամիտ ցուցադրումն է. տեսեք, թե որքան լրատվամիջոց եմ կարողացել շարք կանգնեցնել եւ ստիպել իրենց միահամուռ «ադաբրյամս»-ն ասել՝ «Ա1+»-ը փակելու իմ գործողություններին: Այդպես էին առաջներում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2002թ. ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կայացած միասնական հանրահավաքի պահանջները. 1. Անհապաղ վերականգնել «Ա1+»-ի հեռարձակումը 37-րդ հաճախականության կապուղիով։ 2. Չեղյալ համարել հեռուստատեսության եւ ռադիոյի հաճախականությունների մրցույթները, սահմանել մրցույթների անցկացման արդարացի կարգ, որի հիման վրա անցկացնել նոր մրցույթ։ 3. Լուծարել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը դրսեւորեց իր բացահայտ կողմնակալությունը եւ հեղինակազրկվել է հասարակության աչքում։ 4.

«Մետաքսի ճանապարհից» մինչեւ բարձր տեխնոլոգիաներ

«Միանշանակ կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում ազատ խոսքը հարգվում է, կա ազատություն, եւ այստեղ ձեր ներկայությունը, կարծում եմ, դրա վկայությունն է

«ՄԱՆԹՈ ԵՄ, ԱՊԵ, ԱՊԵ»

«ՄԱՆԹՈ ԵՄ, ԱՊԵ, ԱՊԵ» «Իրատեսակա՞ն է «Մեր բակի» տղաների այս փողոցային ժարգոնը հեռուստաէկրաններ բարձրացրած ընկերության խոստումը, թե նպաստելու են «հասարակության հոգեւոր վերելքին»։ Ենթադրենք, թե չեն կեղծում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, որոնց խիստ ազգային որոշման հետեւանքով՝ ռուսական ալիքներով գերհագեցած (OPT, PTP, HTB, HTB-international, Ծձի-TB) մեր հեռուստաեթերից վերացավ եւս մեկ հայկական ալիք՝ իր տեղն առժամանակ

ԼՈՒՐՋ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ՝ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԻՑ ԱՌԱՋ

ԼՈՒՐՋ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ՝ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԻՑ ԱՌԱՋ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին խնդրեցինք անդրադառնալ հանձնաժողովի շուրջ առաջացած աղմուկին, նաեւ այն լուրերին, որ հնարավոր է հանձնաժողովի նորացված կազմով եւ նոր անունով հանդես գալը։ Անդրանիկ Միհրանյանը մասնավորապես ասաց, որ Ռուսաստանում ապրելով ինքը չի էլ պատկերացրել, թե Հայաստանում եւ Սփյուռքում որքան խորն է հայկական զանազան կուսակցությունների փոխադարձ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ «Առավոտն» արդեն անդրադարձել է ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի ներսում առկա խմորումներին եւ երգիչների այն պնդմանը, թե մաեստրո Չեքիջյանը յուրացրել է հովանավորչական գումարները։ Երգչախմբի առաջատար երգիչները գտնում են, որ հենց «Առավոտի» հրապարակումից հետո է Հովհ. Չեքիջյանը որոշել «հակահարված տալ» իրենց՝ այն դժգոհության համար, որ համարձակվել են կասկածել մաեստրոյի պրոֆեսիոնալիզմին։ Խմբագրությանը դիմած երգիչների կարծիքով՝ «աշխարհի

ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ «Ես ուզում եմ, որ ոչ ոք երբեւէ չլքի «Օրրանը», որպեսզի ես այստեղ միշտ լինեմ իմ ընկերների եւ ուսուցիչների հետ։ Երբ մեծանամ, ես կօգնեմ «Օրրանին»՝ հայտարարում են փոքրիկ օրրանցիները։ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի ապրիլի 19-ին։ Աշխատանքները սկսել են տասնվեց երեխաների հետ, այժմ «Օրրանի» օգնության ծրագրում ընդգրկել են նաեւ ծերերի։

«ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳԱԶԸ»

«ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳԱԶԸ» Եթե հիշում եք, գազամատակարարումը ՀՀ դադարեցվեց 90-ականներին։ Այնուհետեւ բնական գազի հոսքը ինչպես Հայաստան, այնպես էլ Սիսիանի տարածաշրջանում վերսկսվեց 1998-ին։ Սիսիանում եւ տարածաշրջանի Գորհայք, Սառնակունք, Ծղուկ, Շաղաթ, Բալաք եւ Բռնակոթ գյուղերում գազիֆիկացվեցին 1377 առանձնատներ, որից 695-ը Սիսիան քաղաքում, իսկ 682-ը՝ տարածաշրջանի վերոհիշյալ 6 գյուղական համայնքներում։ Այսօր տարածաշրջան է մտնում շուրջ 4000 խմ հեղուկ

Տարիների հեռվից

Տարիների հեռվից Սիրելի Հարություն, Հիշում եմ, թե 1989թ. Փարիզում քո հայրենի Ջավախքում նկարահանված «Սպիտակ քաղաք» ֆիլմդ դիտելուց հետո բնատուր տաղանդովդ հիանալու ի՜նչ բավարարության զգացմունքներ ունեցա։ Հիշում եմ, երբ 1990թ. առաջին անգամ եւ մշտական բնակության նպատակով Ֆրանսիայից Հայաստան գալիս ինչպես դիմավորեցիր ինձ եւ ինչպես հյուրընկալեցիր քո հայկական օջախում։ Հիշում եմ Ամասիայում նկարահանածդ «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմի

«ՄՐՑՈՒՅԹ»՝ ԸՍՏ ԱՄԱԼՅԱՆԻ

«ՄՐՑՈՒՅԹ»՝ ԸՍՏ ԱՄԱԼՅԱՆԻ Զուգահեռ ներկայացնենք «Ա1+»-ի եւ «Շարմի» ծրագրի չափորոշիչները, որոնք համեմատելով, հանձնաժողովը կայացրել է իր որոշումը: 1. Սեփական արտադրության հաղորդումների ծավալը. «Շարմ» – 2002-ին՝ 35%, 2004- ին՝ 40%: «Ա1+» – ներկայացրել է եթեր հեռարձակվող սեփական հաղորդումների ցանկը` «ԱՅԲ-ՖԵ», «ԱՅԲ-ՖԵ+», «ԱՅԲ-ՖԵ բիզնես», «Ա1+մամուլ», «ԱՅԲ-ՖԵ տեղեկատու» «ԱՅԲ-ՖԵ մշակույթ», «Ա1+ֆուտբոլ», «Ֆուտբոլ+ֆուտբոլ», «Ջազ թայմ», «Կիրակի», «Հետգրություն», «Գլխավոր թեմա»,

Հայ գործարարները կհովանավորե՞ն

Հայ գործարարները կհովանավորե՞ն Արդեն տեղեկացրել էինք, որ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ մի աննախադեպ միջոցառում է նախատեսվում անցկացնել՝ հայոց լեզվի միջազգային օլիմպիադա։ Գաղափարը բավականին ուշացած է թվում՝ հաշվի առնելով աշխարհով մեկ սփռված հայության առկայությունը եւ որ շատ երկրներում հայագիտության ամբիոններ կան։ Այնպես որ, օլիմպիադայի կազմակերպիչները հուսով են, որ նույնիսկ այլազգի աշակերտներն ու ուսանողները կմասնակցեն այս օլիմպիադային։ Նման

«ԿՌԻՎ ԵՂԱՎ, ԸՆԵՆՑ, ԷԼԻ, ԻՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԽՓԵԼ,

«ԿՌԻՎ ԵՂԱՎ, ԸՆԵՆՑ, ԷԼԻ, ԻՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԽՓԵԼ, ՄԵՆՔ ԷԼ» Արմեն Բեջանյանի, Մանվել Ասատրյանի, Կարեն Զաքարյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությամբ սկսվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի երկուշաբթին։ Նրանք մեղադրվում են Արթուր Պարսամյանի սպանության համար։ Այս քրգործով տուժող է ճանաչվել Կարեն Բադոյանը, որը շարունակեց պատասխանել պաշտպան Սամվել Միրզոյանի, նախագահող դատավոր Իսկուհի

Բանկը պայքարում է

Բանկը պայքարում է Ապրիլի 16-ին լրանում է այն մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը պետք է որոշում կայացներ՝ թույլատրե՞լ «Հայագրոբանկի» խորհրդի նախագահին հերթական 1 մլն դոլար ներդրումը կատարել, թե՞ ոչ։ Բանկային համակարգից լավատեղյակ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս կայացած ԿԲ-ի խորհրդի նիստում որոշվել է հարցը հետաձգել մեկ ամսով. նման հնարավորություն ԿԲ կանոնակարգն

ԹԵ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ

ԹԵ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ Պատասխանի պատասխան «Առավոտի» հրապարակումից հետո հասարակությանը Պետական գնումների գործակալության մասին սխալ պատկերացումից եւ թյուրիմացությունից զերծ պահելու մղումով գործակալության պետը՝ Գագիկ Խաչատրյանը, Կառավարության աշխատանքները լուսաբանող, թեմայից անտեղյակ լրագրողների վզին փաթաթեց ինչ-որ պարզաբանումներ։ Հիշեցնենք, խոսքը գիշերօթիկ դպրոցներին սնունդ մատակարարելու համար ՊԳԳ կազմակերպած մրցույթների մասին էր, որոնց արդյունքում սնունդը պետք է մատակարարվի

ՈՒՆԻ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔ Եվ չունի ոչ մի «գիծ»

ՈՒՆԻ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔ Եվ չունի ոչ մի «գիծ» ԱԺ պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «Հայոց աշխարհին», սակայն այն բանից հետո, երբ վերջինս կպարզի, թե Թռչունիչին վերագրած տները, երկաթուղայինի գծերը եւ նմանատիպ այլ բաները Խորեն Սարգսյանի հետ ոչ մի կապ չունեն։ Պատգամավորը մինչ ասուլիս հրավիրելը եւ նման որոշում կայացնելը, իր ասելով, խոսել է

Իշխանամետ լրատվամիջոցների հայտարարությունը

Իշխանամետ լրատվամիջոցների հայտարարությունը Վերջին օրերին որոշ քաղաքական ուժեր փորձում են նախընտրական պայքարի նպատակների համար հետեւողականորեն օգտագործել խոսքի ազատության եւ զանգվածային լրատվության միջոցների պաշտպանության հիմնահարցը։ Կազմակերպվում են հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ, ընդ որում՝ նաեւ այն ուժերի կողմից, որոնց համար խոսքի ազատությունն ու ժողովրդավարական մյուս արժեքները, մեղմ ասած, երբեւիցե չեն կարեւորվել։ Տպավորություն է ստեղծվում, թե այդ անձինք

«Ընդդիմությունը պետք է լինի ավելի շինիչ»

«Ընդդիմությունը պետք է լինի ավելի շինիչ» ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի, այսօր արդեն՝ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր իր կենտրոնի շնորհանդեսին։ Ըստ նախաձեռնության անդամների. «Այսօր մեր հանրապետությունում տիրող իրավիճակը հեռավոր աղերսներ անգամ չունի բավարար գնահատականի։ Ժամանակն իր հրամայականներն է դնում մեր առջեւ՝

ԳՏՆՎԵԼ Է ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՆԱԼԻՆ

ԳՏՆՎԵԼ Է ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՆԱԼԻՆ Իրո՞ք ՆԳՆ որոշ աշխատակիցներ գող են «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանությունից հետո հանրապետությունում դեպքերն առավել տեսանելի ու անկաշկանդ են ընթանում։ Նախագահի թիկնապահը հայտարարում էր, թե «ջան-ղուրբան» ասելով է «քաշքշել» Պողոս Պողոսյանին։ Նախագահն ասում է, որ ինքը «սիրում էր» «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականն ու երեւի «սիրելով» էլ փակեց։ Այս շարքում հիշեցի, թե

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԵՔ…

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԵՔ… Մենք բազմիցս ենք անդրադարձել «Աշտարակ» հեռուստաընկերության ու Արագածոտնի մարզային իշխանությունների բարդ ու լարված փոխհարաբերություններին, որոնք հեռուստաընկերության՝ «Սերվիս թիվի» կոոպերատիվի դեմ դատական գործեր «թխելու», հարկային մարմիններ քարշ տալու պատճառ են դարձել: Ի դեպ, նշենք, որ անցյալ տարվանից մինչ օրս «Աշտարակին» չի հաջողվում ստանալ նաեւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ լիցենզիան, որը տալու իրավունքը

ՆՎԵՐՆԵՐ՝ ՀՈԲԵԼՅԱՐԻՑ

ՆՎԵՐՆԵՐ՝ ՀՈԲԵԼՅԱՐԻՑ Սովորաբար հոբելյարի՛ն են նվերներ տալիս։ Այդպես չի լինում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Այս անգամ էլ կոլեկտիվը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ, ինքն էր նվեր պատրաստել իր հանդիսատեսի համար։ Իսկ հանդիսատեսը եկել էր շնորհավորելու Կամերայինին՝ ծննդյան 5-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ա. Վիվալդի, Բ. Բրիտեն, Մոցարտ, Հենդել, Վարդան Աճեմյան, Ստեփան Շաքարյան, Ալեքսանդր

Ծառայողական քննության եւս մի հայտ

Ծառայողական քննության եւս մի հայտ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ընթերցելով «Առավոտում» (30.03.2002թ.) իմ գործընկերոջ հրապարակումը ինքն իրեն որսորդական հրացանով պարգեւատրելու հետ կապված, ծառայողական քննություն սկսեց դեռեւս չսեփականաշնորհված… կառավարությունում, գտնելու համար նրան, ում չաղոտ ձեռքով իր թիվ 641-A որոշումը (22 սեպտեմբերի 2000թ.) ընկել է մամուլ։ Անշուշտ, վարչապետը միամտություն է ցուցաբերել, հավատալով, թե կպարզի փաստաթղթի արտահոսքը… կառավարության շենքից։

ՉԷՐ ՀԱՂԹԻ

ՉԷՐ ՀԱՂԹԻ «Առավոտ» օրաթերթի 2002թ. մարտի 22-ի եւ 23-ի համարներում տպագրված «Պատգամավորը զավթեց հերթական գիծը» եւ «Ձեռքներս ծալած չենք նստի» վերնագրերով հոդվածների կապակցությամբ հարկ եմ համարում տալ հետեւյալ պարզաբանումները։ 2002թ. մարտի 21-ին կայացած՝ միկրոավտոբուսային հ. 77 երթուղու հատկացման մրցույթին հայտ ներկայացրած «Մեխանիզատոր» ԱԿ-ն, որը նախկինում սպասարկել է երթուղին, իրոք, մրցույթի է հրավիրվել ժամը 12-ին, սակայն

Ինչպիսին պետք է լինի վարորդը

Ինչպիսին պետք է լինի վարորդը Քաղաքակիրթ երկրներում վարորդի աշխատանքը համարվում է պատասխանատու գործ։ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում եւ այլ երկրներում վարորդի մասնագիտություն ստանալու համար կան ուսումնական հաստատություններ, որտեղ ապագա վարորդը ձեռք է բերում համապատասխան կրթություն՝ անկանխատեսելի պայմաններում մեքենան տիրապետելու կարողություն, կարիքի դեպքում ուղեւորին առաջին բուժօգնություն ցույց տալու ունակություն, ուղեւորների հետ բարեկիրթ վարվելու կուլտուրա եւ բարոյական

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «EL PAIS»-Ը՝ ՀԱՅ ՄԱՐԶՉԻ ՄԱՍԻՆ

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «EL PAIS»-Ը՝ ՀԱՅ ՄԱՐԶՉԻ ՄԱՍԻՆ Այն բանից հետո, երբ իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս բերելուց հետո հայազգի մարզիչ Սերխիո Մարգարյանը հեռացվեց պաշտոնից, ճակատագիրը նրան նոր հաջողության հասնելու հնարավորություն ընձեռեց, բայց այս անգամ արդեն ակումբային մակարդակով։ Տարեսկզբին մեկուկես տարի ժամկետով պայմանագիր ստորագրելով Հունաստանի «Պանատինաիկոսի» հետ՝ մասնագետն իր ուսերին հսկայական պատասխանատվություն է

Երաժշտությունը նրա տարերքն է

Երաժշտությունը նրա տարերքն է Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը Օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտավար է, դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում։ Մեր զրույցը նրա հետ՝ դասական երաժշտության շուրջ ընթացավ։ – Դուք երաժշտավար եք եւ դասախոս, այս երկու ասպարեզներից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ։ – Ստեղծագործական գործունեությունը, կենդանի կատարումները, իհարկե, գայթակղիչ դաշտ են։ Սիմֆոնիա, օպերա երաժշտավարելը, փորձերը իմ

«Ա1+»-Ը, «ՇԱՐՄԸ» ԵՎ ՆԵՌԸ

«Ա1+»-Ը, «ՇԱՐՄԸ» ԵՎ ՆԵՌԸ Վերջինս, թե՛ պատմական եւ թե՛ ժամանակակից իմաստով, տարբեր դիմակներով է հանդես գալիս, ուստի որոշակիացնեմ դրա իմաստը՝ ո՛չ Արին, ո՛չ Հայը։ Ասել է, թե Նեռը նույն հակահայն է։ Սա այն «հայն» է, որը տզրուկի պես ապրում է Հայի հաշվին ու միաժամանակ ուրանում է դա։ Սա այն «հայն» է, որ Հայի շալակն է

Տուժողը դժգոհ էր դատաքննությունից

Տուժողը դժգոհ էր դատաքննությունից Ամբաստանյալների պաշտպաններն էլ՝ նախաքննությունից N զորամասում կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրգործի դատաքննության վիճաբանությունների փուլից ներկայացնենք մի քանի ուշագրավ դրվագներ։ Ամբաստանյալներ Սուրեն Հովնիկյանի պաշտպան Բենիամին Մինասյանը եւ Արարատ Մխոյանի պաշտպան Կարինե Գասպարյանը դժգոհ էին նախաքննական մարմնից։ Բ. Մինասյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալը ընդամենը 2001թ.

ՏԱՍՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ ՉԷ

ՏԱՍՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ ՉԷ Քաղաքապետարանի կրթության վարչության տեսուչները ստուգայցեր են անում մայրաքաղաքի դպրոցներ՝ տասներորդ դասարանցիների հաճախելիության պատկերը պարզելու նպատակով։ Հայտնի է, որ կրկնուսույցների մոտ պարապող տասներորդցիները գրեթե դպրոց չեն հաճախում եւ ավարտական դասարանում դասերը հաճախ ձեւական բնույթ են կրում։ «Մեր ամենամեծ կռիվն է սա»,- տասներորդ դասարանում բացակայությունների դեմ պայքարելու մասին ասաց կրթության վարչության պետի տեղակալ

Տառապանքս փորձ ունի

Տառապանքս փորձ ունի ՀՀ գործադիր իշխանության ղեկավարների արտասահմանյան այցերը երկակի տրամաբանությամբ են ներկայացվում։ Երբ ՀՀ նախագահն է երտերկրներ մեկնում, դրանց արդյունքները սովորաբար պատմական են հռչակվում, փոխարենը մեր հայրենակիցները չեն էլ հիշում, թե, ասենք, անցած 2 տարիներին որտեղ եւ ինչ արդյունքներով է հյուրընկալվել ՀՀ վարչապետը։ Բացառություն չդարձան ՀՀ նախագահի այցերը միջինասիական պետություններ։ Դրանց մասին հաղորդագրությունները լավատեսության

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031