Օրվա լրահոսը
ԿԼԻՆԻ՞ ՕՐԵՆՔ ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԼԻՆԻ՞ ՕՐԵՆՔ ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը դեմ է այդ նախաձեռնությանը, որ մասնավորեցման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների փոփոխության վերաբերյալ ՀՅԴ առաջարկներից մեկն է: Պետական գույքի մասնավորեցման 2002-ի հաշվետվության ԱԺ քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից որպես թերություն նշվեց, թե «գրավիչ ընկերությունները մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով, թեեւ մրցութային կարգով դրանց մասնավորեցման շնորհիվ հնարավոր
ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵ՞Ն
ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵ՞Ն Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման թաքուն ակնարկ արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը։ Ասուլիսը հրավիրվել էր կուսակցությունների վերագրանցման գործընթացն ամփոփելու առիթով։ Ըստ այդմ, 59 դիմումներից դրական ելք են ունեցել 45-ը (թույլատրվել է նրանց գործունեությունը), 8 կուսակցությունների փաստաթղթերը մերժվել են, Հայաստանի ազգայնական կուսակցությունը ետ է վերցրել դիմումը՝ գերադասելով հասարակական կարգավիճակը, երկու միավորում է եղել՝
Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ԴԱՏԻ ԿՏԱ
Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ԴԱՏԻ ԿՏԱ «Ինքն իրեն քաղաքական գործիչ պատկերացնողը պետք է մտածի իր բարոյական նկարագրի մասին, ոչ թե հիմարություններով զբաղվի»,- այսպես արտահայտվեց «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահի բոլոր ատրիբուտներից դատարանի որոշմամբ զրկված Լյուդմիլա Հարությունյանը՝ նույն դատարանի որոշմամբ այդ «գահին եւ գավազանին» տիրացած Արմեն Դարբինյանի մասին։ Ըստ մեր զրուցակցի, դատարանի այս վճռի մասին նա իմացել է
Համանախագահների հերթական անպտուղ այցը
Համանախագահների հերթական անպտուղ այցը Այսօր արդեն պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այլեւս նոր առաջարկներով հանդես չեն գալու, քանզի այդպիսիք պարզապես չեն կարող լինել: Ցայժմ հակամարտող կողմերին առաջարկվել են գործնականում եւ անգամ տեսականորեն փոքրիշատե խելքին մոտ բոլոր հավանական տարբերակները: Ըստ էության, հենց այս տպավորությունը ստացվեց տարածաշրջան ժամանած համանախագահների երեւանյան ճեպազրույցից, որի ընթացքում պարզ դարձավ
Արթուր Բաղդասարյանը՝ կնքահայր
Արթուր Բաղդասարյանը՝ կնքահայր Կիպրոսում առաջարկեցին ԱԺ նախագահին դառնալ հայ-կիպրական գործարար համագործակցության կնքահայրը՝ «դրական իմաստով»։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ նրան ուղեկցող ԱԺ հունա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները երեկ ժամանեցին Կիպրոս։ Լառնակայի օդակայանում Արթուր Բաղդասարյանին դիմավորեց Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնակատար (նախագահն այս օրերին գտնվում է Բրյուսելում) եւ խորհրդարանի նախագահ Դեմիտրիս Քրիստոֆիասը։ Ջերմ գրկախառնությունը թերեւս Կիպրոսում ընդունված
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇԱՎՂԻՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇԱՎՂԻՑ Այդ երկրի չհիմնավորված կայսրական հավակնությունները կարող են Հայաստանի վրա թանկ նստել; Ինչպես եւ կանխատեսում էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա անցկացրեց իր կուսակցությունը՝ «Միասնական Ռուսաստանը», ստիպված էր հանդուրժել կոմունիստներին, ինչպես նաեւ ճանապարհ բացեց ազգայնական Ժիրինովսկու եւ «Հայրենիք» կուսակցությունների համար: Պուտինը թույլ չտվեց, որ Ռուսաստանի խորհրդարանում հայտնվեն ժողովրդավարական ուղղվածության կուսակցությունները՝ «Յաբլոկոն»
ԱՐՏԱՀՈՍՔԸ ՑԱՆԿԱԼԻ՞ ԷՐ
ԱՐՏԱՀՈՍՔԸ ՑԱՆԿԱԼԻ՞ ԷՐ Այս տպավորությունն էինք ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցից: Դեկտեմբերի 4-ին հրապարակված հարցազրույցում Արմեն Ռուստամյանը բացասաբար էր գնահատել այն, որ արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանում տեղի ունեցած փակ նիստի մանրամասները հայտնվեցին մամուլում. «Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում այն մարդիկ, ովքեր հաճախ շահարկում են վարվող բանակցությունների գաղտնի արդյունքները գաղտնի պահելու
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ Երեկ Ֆրանկֆուրտի «Ֆեստհալլե» սրահում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ 157 երկրների հավաքականներ իմացան իրենց մրցակիցներին՝ ում հետ պետք է պայքարեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար։ Նրանց մեջ էր նաեւ Հայաստանը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ
«Ուզում եմ ինձ հայ զգալ»
«Ուզում եմ ինձ հայ զգալ» Ասում է մրցույթում հաղթած ամերիկահայ դաշնակահարուհի Տանյա Գաբրիելյանը Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է ամերիկահայ դաշնակահարուհի Տանյա Գաբրիելյանին։ Նա սիրով փոքրիկ հարցազրույց տվեց «Առավոտին»։ – Ձեր հայրը հայ է, մայրը՝ կորեացի։ Ո՞ր ազգի ներկայացուցիչն եք դուք։ – Չգիտեմ,- կատակով պատասխանեց Տանյան։- Անկեղծ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ Ղարաբաղ. նորից լրջանալու պահը-1 Բոլորին է հայտնի, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իշխանության եկավ Ղարաբաղի հակամարտությունը լուծելու պատրվակով։ Եթե որեւէ մեկը այն ժամանակ ասեր, թե Քոչարյանը պիտի տարին մեկ 40 հազար աշխատատեղ ստեղծի, Շառլ Ազնավուրի հետ թեւ թեւի «Առագաստում» ջազ լսի, դեմ առ դեմ բանակցություններ վարի տեռորիստական խմբի առաջնորդի եւ ոչ Ալիեւի հետ, նրան
Նախարարների մեծ մասը պահեստային է
Նախարարների մեծ մասը պահեստային է Հավանաբար, պահեստում էլ կմնան Դատելով մեր նախարարների պատասխաններից, որոնք «Առավոտին» փոխանցել են այդ նախարարների մամուլի քարտուղարները, «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը լավ չի պատկերացնում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը։ Հիշեցնենք, որ Ռ. Թորոսյանը հայտարարել էր, թե բանակում չծառայած կառավարության տասը տղամարդ անդամները, գլխավորությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, «Զինապարտության մասին» ՀՀ
ՄԵՐԺԵԼ՝ ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՄԵՐԺԵԼ՝ ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ Սա է, հավանաբար, Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները տապալելու ամենահեշտ ճանապարհը Ինչպես Քի Ուեսթից հետո՝ 2001-ի ապրիլին, այսօր էլ նույն Դաշնակցությունն է զբաղված ԼՂ հիմնախնդրի լուծման պատասխանատվությունից Ռոբերտ Քոչարյանին ապահովագրելու խնդրով: Եվ ոչ միայն նրան, այլեւ՝ ինքն իրեն, որովհետեւ հենց այս ուժերն են պատասխանատու 98-ի պալատական հեղաշրջումից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Հայաստանի
Գրիպը գալիս է
Գրիպը գալիս է 39 աստիճան ջերմությամբ մի գնացեք քավորի Նոր տարին շնորհավորելու Երեկ լրագրողներին հրավիրել էին առողջապահության նախարարություն՝ տեղեկացնելու աշխարհում արդեն տարածվող սուր ռեսպիրատոր հիվանդությունների (ՍՌՀ) եւ գրիպի համաճարակի մասին: Այսինքն այն մասին, ինչը ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն նախարարության պաշտոնյաներից մեկը մեր թերթում «սայթային սենսացիա» անվանեց: Գրիպի համաճարակն այսօր ընդգրկել է Իսպանիան, Պորտուգալիան, Նորվեգիան,
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԳԵԼԵՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԳԵԼԵՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հրամանին «ԱրմենՏելն» առայժմ չի արձագանքել Ինչպեսեւ ակնկալվում էր, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հեռահաղորդակցության նոր եւ ավելի բարձր սակագների կիրառումն արգելող հրաման արձակեց: Հրամանը ստորագրվել եւ «ԱրմենՏելին» է ուղարկվել դեկտեմբերի 3-ին: Մինչ այդ, Անդրանիկ Մանուկյանը նոր սակագների անթույլատրելիության մասին «ԱրմենՏելին» հայտնել էր նամակների միջոցով,
ՀԱՂԹԵՑ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ
ՀԱՂԹԵՑ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ Դեկտեմբերի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության նոր ընտրված նախագահ Արմեն Դարբինյանի հայցն ընդդեմ հին ընտրված նախագահ Լյուդմիլա Հարությունյանի։ Ա. Դարբինյանը Լ. Հարությունյանից դատարանի միջոցով պահանջել է կուսակցության գույքը, փաստաթղթերը, դրոշմակնիքը եւ կնիքը։ Հայցը բավարարվել է եւ, փաստորեն, սրանով նաեւ դատական առաջին ատյանը ընդունել է
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԻՎ
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԻՎ «Մենք պատրաստ ենք Վրաստանին օգնել պահպանելու իր տարածքային ամբողջականությունը»,- այդ մասին երեկ հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը՝ Վրաստանի նոր իշխանությունների հետ ունեցած հանդիպումից հետո: «Վրաստանը մնում է մեր լավ բարեկամը, եւ մենք պատրաստ ենք նրան օգնել ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է նախարարը: Անդրադառնալով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին
Չհամեմատվե՛ք
Չհամեմատվե՛ք Հրապարակել էինք, որ վարչապետը շահագործում է վարկային ծրագրի միջոցներով գնված «Landcruiser» ավտոմեքենա: Վարկային միջոցներով գնված մեքենա էր շահագործում նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, սակայն վերադարձրեց մեկ ամիս անց եւ գնեց 60-70 հազար դոլարանոց BMW: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս փաստերը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Կարող եք հետաքրքրվել կառավարության աշխատակազմից՝ ե՛ւ իմ, ե՛ւ նախարարի մեքենաները գնված
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԸ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԸ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից խնդրեցինք պարզաբանումներ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծի եւ «Քրեական օրենսգրքի» վիճահարույց դրույթների առնչությամբ: Արդարադատության նախարարին, որ «27»-ի գործով տուժող է, խնդրեցինք մեկնաբանել այն հարցը, որի առնչությամբ տրամագծորեն հակադիր կարծիքներ են արտահայտում իրավաբանները: Կտարածվե՞ր Հունանյանի հանցախմբի վրա առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ ազատազրկումը, եթե դատավոր Սամվել Ուզունյանը դատավճիռն ընթերցեր «Քրեական
ԻԼՀԱՄԸ ԲՈԼ-ԲՈԼ ԲՈՂՈՔԵՑ ԿՅԱՆՔԻՑ
ԻԼՀԱՄԸ ԲՈԼ-ԲՈԼ ԲՈՂՈՔԵՑ ԿՅԱՆՔԻՑ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն նրան ցավակցեցին ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում ղարաբաղյան թեման շոշափելիս արտահայտությունների ընտրության հարցում սովորաբար չափազանց զգույշ են լինում: Համենայն դեպս, առնվազն վերջին տասը տարիների կտրվածքով դժվար է մտաբերել դեպքեր, երբ ՄԱԿ-ի ու առավել եւս՝ հակամարտության միջնորդ ինստիտուտի դեր ստանձնած ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտորեն օգտագործել են «օկուպացված
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ ՀԱՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ ՀԱՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ Վերջին 2-3 տարիներին Լոռու մարզում անընդմեջ եւ շատ բուռն տնտեսական աճ է արձանագրվում։ Եվ սա այն դեպքում, երբ մարզկենտրոն Վանաձորի «ծանր հրետանին»՝ քիմիական համալիրը չի աշխատում, Ճշգրիտ հաստոցների գործարանն անցյալ տարի լուծարվեց, իսկ եղած ձեռնարկություններն էլ աշխատում են անկայուն։ Վերջերս պաշտոնական աղբյուրները խոստովանել են, որ այս տարվա 9 ամսվա կտրվածքով թեթեւ
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ընդամենը 35 եվրո Այսօր Ֆրանկֆուրտում կայանալու է ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը, որտեղ որոշվելու են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները։ Իսկ մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Գերմանիայում աշխարհի առաջնության կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են, թե առաջնության խաղերի ամենաէժան տոմսի գինը լինելու է 35 եվրո։ Այդպես նրանք որոշել են, որպեսզի ստեղծեն,
Պետք է «պլան դնել» պետական կոլեկտիվների վրա
Պետք է «պլան դնել» պետական կոլեկտիվների վրա Առաջարկում է կոմպոզիտոր Ստեփան Սուքիասյանը Կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Սուքիասյանը երեկ իր նկատառումներն արտահայտեց Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության՝ օրերս անցկացրած 3-րդ միջազգային փառատոնի մասին։ Պարոն Սուքիասյանի խոսքերով, «88-ից հետո դա իր ծավալով ամենամեծ ու ընդգրկուն փառատոնն էր՝ մասնակից կոմպոզիտորների ու երաժիշտ-կատարողների առումով»։ Փաստը
ՔԱՐ Ա, ՄԱՆԴՐԻՑ ԳԼՈՐՈՒՄ ԵՆ
ՔԱՐ Ա, ՄԱՆԴՐԻՑ ԳԼՈՐՈՒՄ ԵՆ Այս պատմությունը նոր չի հնարվել. արքաները երբ ցանկանում էին իրենց իշխանությունը բացարձակ դարձնել՝ խնջույքի էին հրավիրում ազդեցիկ իշխաններին ու՝ գինու հետ թույն էին մատուցում: Որովհետեւ նրանք ազդեցիկ էին՝ էլիտա: Եվ էլիտան որոշում էր նույնիսկ արքայի իշխանության սահմանները: Ավելին՝ շքախումբն էր արքա ստեղծում: Էլիտան՝ վերնախավը, ազնվականությունը, արիստոկրատիան, սերուցքը, ընտրանին, որ մեր
Պայմանագրի ձեւը կասկած է հարուցում
Պայմանագրի ձեւը կասկած է հարուցում «Որ ասեմ՝ վաղը բոլորի ոտքերը կտրելու են, կհավատա՞ք»,- հարցնում է Սուրեն Զոլյանը Խմբագրությունն ահազանգ էր ստացել Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի անգլերենի ֆակուլտետի ուսանողներից (ու նաեւ նրանց ծնողներից), թե իբր իրենց դեկանը հավաքել է բոլոր կուրսերի ավագներին եւ առաջարկել ստորագրել մի պայմանագրի տակ, որը ենթադրում է, թե եկող տարվանից բուհի
ԹԱՔԻԶԱԴԵՆ ԱԶԱՏՎԵԼ Է 70 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈ՞Վ
ԹԱՔԻԶԱԴԵՆ ԱԶԱՏՎԵԼ Է 70 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈ՞Վ Մեր իրավապահները 10 տարի չեն կարողանում «համոզել» իրանական կողմին՝ հայտնաբերել ծանր հանցագործության մեջ կասկածվող իրենց քաղաքացուն: «Առավոտ» թերթի խմբագրությանն են դիմել Մեղրի քաղաքի 5 բնակիչներ՝ Լիպարիտ Մարգարյանը, Սարգիս Խալափյանը, Հենրիկ Գրիգորյանը, Ռիմա Պողոսյանն ու Վազգեն Սահակյանը։ Նրանք հիշեցրել են 1993թ. հոկտեմբերի 20-ին Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ
Ո՞վ է Ելիզավետա Բարխուդարովնան
Ո՞վ է Ելիզավետա Բարխուդարովնան ՀՅԴ-ԱՄ բանավեճը ձեռք է բերում զուտ գիտական բնույթ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը ԱԺ խումբ- խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ իր ելույթն ամբողջովին նվիրեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին։ Ըստ այդմ, իբր Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ներբողներ են ձոնել Գեղամյանին։ Պրն Կարապետյանը լրագրողներին հիշեցրեց Վահան Հովհաննիսյանի պապլավոկյան կրակոցների մասին
«ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻ ՍՐՈԿԻՑ ԱՎԵԼ ՉՊԵՏՔ Է ՆՍՏԻ»
«ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻ ՍՐՈԿԻՑ ԱՎԵԼ ՉՊԵՏՔ Է ՆՍՏԻ» Թռչունիչը բացահայտում է Քի ՈՒեսթի տարբերակը «Ես 4-5 ամիս առաջ գիտեի, որ դա մտնելու է Ազգային ժողով։ Խոսել եմ վարչապետի, Արթուր Բաղդասարյանի, տարբեր քաղաքական ուժերի հետ։ Շատերն այն կարծիքին են, որ ԱԺ մտնելուց հետո կմերժվի, բայց հավատացնում եմ, որ չի մերժվի, այլ կպարտադրվի Եվրոպայի եւ Համաշխարհային բանկի միջոցով»։
ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻ՞Չ
ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻ՞Չ ԱԺ-ն այս եռօրյայում ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրինագիծը: Քվեարկությունից առաջ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե այն պարունակում է հակասահմանադրական դրույթներ: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է բացատրում, որ շուրջ 3 տարի շրջանառության մեջ գտնված, 3 ընթերցումներ անցած նախագծում միայն վերջին պահին հայտնաբերեց այդ դրույթները: «Այդ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել
Մեղք էր վագրը
Մեղք էր վագրը Հայաստանի իշխանություններն իզուր են ասում, թե իրենք շահագրգռված են տարածաշրջանի ու, մասնավորապես, Վրաստանի կայունությամբ։ Հենց Վրաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական ցնցումներն են, ըստ որոշ փորձագետների, պատճառ դարձել, որ փոքր-ինչ դանդաղեն «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի վարկավորումն ու համապատասխանաբար՝ նաեւ շինարարությունը։ Eurasianet-ը հաղորդում է, թե բրիտանական խոշորագույն բանկերից մեկը՝ «Բարքլայս բանկ»-ը որոշել է հրաժարվել հիշյալ նախագծի՝
«Ա1+»-ը կարո՞ղ էր լինել «Ռուսթավի-2»
«Ա1+»-ը կարո՞ղ էր լինել «Ռուսթավի-2» Եվս մի զուգահեռ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ Հայաստանից հետեւելով Վրաստանում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությանը դժվար է կարծիք կազմել, թե որքանով է այդ իրադարձությունների համատեքստում էական եղել «Ռուսթավի-2» անկախ հեռուստաընկերության դերը, ինչպես պնդում է վերջինիս գլխավոր տնօրեն Էռոսի Կիցմարիշվիլին: Միանշանակ է սակայն, որ «Ռուսթավի-2»-ի դերն, իրոք, բացառիկ էր Վրաստանի ընդդիմության կողմից


















































