Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպը գալիս է

Դեկտեմբեր 06,2003 00:00

Գրիպը գալիս է 39 աստիճան ջերմությամբ մի գնացեք քավորի Նոր տարին շնորհավորելու Երեկ լրագրողներին հրավիրել էին առողջապահության նախարարություն՝ տեղեկացնելու աշխարհում արդեն տարածվող սուր ռեսպիրատոր հիվանդությունների (ՍՌՀ) եւ գրիպի համաճարակի մասին: Այսինքն այն մասին, ինչը ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն նախարարության պաշտոնյաներից մեկը մեր թերթում «սայթային սենսացիա» անվանեց: Գրիպի համաճարակն այսօր ընդգրկել է Իսպանիան, Պորտուգալիան, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան: Դրա տարրերը նկատվում են ՌԴ-ում: Ռուսական սայթերից տեղեկանում ենք, որ մասնագետները համաճարակ են հայտարարում, եթե հիվանդների թիվը համաճարակային շեմը գերազանցում է 20 %8211ով: Մոսկվայում երեխաների շրջանում այդ թիվը է 36,8% է, մեծահասակներինը՝ 29,6%: Թեեւ մեր մասնագետները նույնիսկ Ռուսաստանի համար խուսափում են օգտագործել «համաճարակ» բառը, սակայն, երբ ՀՀ առողջապահության փոխնախարար Վլադիմիր Դավիդյանցն ասում է, որ Հայաստանում համաճարակը սպասվում է հունվար ամսին, ակնհայտ է դառնում, որ հատուկենտ դեպքերն այդքան շուտ այստեղ չէին հասնի: Պրն Դավիդյանցը հատկապես նշում է այն հանգամանքը, որ սպասվողը ոչ թե ինչ-որ անհայտ կամ նոր վիրուս է, այլ գրիպի Ա տեսակի մի քանի տարատեսակ: Այս կապակցությամբ մենք փորձեցինք պարզել ՌԴ առողջապահության նախարարության տեսակետը, սակայն վերջինի պաշտոնական սայթում դեղատների եւ բուժկենտրոնների ցանկից բացի ոչինչ չգտանք: Փոխարենը, ռուսական լրատվամիջոցների սայթերը, մասնավորապես «Գազետա» թերթը, հայտնում են, որ գրիպի տարատեսակի որոշման առումով իրենց շփոթության մեջ է գցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՀԿ-ի ցուցումներով, Ռուսաստանում պատվաստումներ կատարվել են Ա տեսակի գրիպի «Պանամա» ենթատեսակի դեմ, մինչդեռ այժմ այնտեղ իր սեւ գործն անում է «Ֆունձյան» ենթատեսակը: Թե ինչպես են լուծվում այս հակասությունները մեզ մոտ, վերը նշված ինֆորմացիայի ֆոնին այնքան էլ պարզ չէ: Ինչպես պարզ չէ, թե հատկապես որ տարատեսակն է Հայաստան գալու: 2002 եւ 2003թթ-ի տասնմեկ ամիսների հիվանդացության թվերը՝ համապատասխանաբար 84 770 եւ 80 283 են, մասնագետների կարծիքով՝ խուճապի մատնվելու կարիք չկա: Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ թեեւ հայտնի է, թե որ տեսակի գրիպն է Հայաստան գալու, այնուամենայնիվ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Քանի որ գրիպը տարբեր օրգանների վրա կարող է տարբեր կերպ ազդել: Պրն Ասոյանը նաեւ խորհուրդ է տալիս օրգանիզմն ուժեղացնել վիտամիններով, սակայն որոշակի կոմպլեքսներ ընդունել միայն բժշկի հսկողությամբ: Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով մեր երկիրն ստացել եւ ռիսկի խմբերին՝ զինծառայողներ, բուժաշխատողներ, մանկահասակ երեխաներ, արդեն պատվաստել է 200 հազար դոզա գրիպի պատվաստանյութ, որը գրիպի այդ տեսակի նկատմամբ մեկ տարով իմունիտետ է ապահովում: Հիմնադրամը խոստացել է եւս այդքան: Բուն համաճարակի ժամանակ մասնագետները կոչ են անում շատ հեղուկ օգտագործել, հիվանդներին մեկուսացնել, առանձնացնել նրա անձնական օգտագործման առարկաները եւ տալ կրելու թանզիֆե քառաշերտ դիմակ, բացառել հիվանդների՝ աշխատանքի կամ կրթական հաստատություն հաճախելը: Հատկապես ուշադիր պետք է լինել մանկահասակ երեխաների եւ տարեցների նկատմամբ, քանի որ հիվանդությունն առավել վտանգավոր է հենց նրանց համար: Ասվեց, որ չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ, սակայն այդպես էլ հստակ պատասխան չհնչեց այն հարցին, թե համաճարակի ժամանակ տեղամասային բժիշկների այցելությունների համար բնակի՞չը, թե՞ պետությունն է վճարելու: Թեեւ հայտնի է, որ վարակիչ հիվանդությունների բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031