Օրվա լրահոսը
Կվերականգնվե՞ն ավանդույթները
Կվերականգնվե՞ն ավանդույթները 1830թ. Խոյից եւ Սալմաստից գաղթած մեր հայրենակիցներով հիմնադրվեց Արարատի մարզի Գետազատ գյուղը։ Գետազատ գյուղի վերջին նշանակալի իրադարձությունը 2003-ի մայիսի 25-ին թիվ 29/1 ընտրական տեղամասում անցկացված ընտրություններն էին, ուր ԱԺ պատգամավոր ընտրվեց Հենրիկ Աբրահամյանը։ Գյուղում այսօր հեռախոս չկա։ Մինչեւ 1993թ. 86 հեռախոսակետ կար։ Կար մանկապարտեզ։ Հիմա չկա։ Գյուղն ունի 520 տնտեսություն, եւ, ինչպես գյուղապետ
«ՀԱՄԱՐՁԱԿ» ՆՇԱՆԱԿՈՒՄ
«ՀԱՄԱՐՁԱԿ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Կիրառական մաթեմատիկայի մասնագետ մշակույթի նախարարի նշանակումը որոշակի տարակուսանք առաջացրեց այդ ոլորտի մարդկանց մոտ։ Սակայն, ինչպես ակնկալվում էր, նրանցից շատերը գերադասեցին հավատարիմ մնալ ազգային հայտնի կարգախոսին՝ «ով՝ էշ, մենք՝ փալան»։ Օրինակ, Խորեն Աբրահամյանին մեր հարցը՝ «Նորմա՞լ եք համարում, երբ մշակույթի նախարար է նշանակվում մաթեմատիկոսը», խիստ զայրացրեց. «Շառոտ-շուռոտ թերթից եք, ի՞նչ եք ուզում ինձանից»։ Հետո
Հուշագիրը հակասում է Սահմանադրությանը
Հուշագիրը հակասում է Սահմանադրությանը Կարծում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը Երեկ Ժուռնալիստի տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն իր տեսակետը ներկայացրեց «Քաղաքական կոալիցիայի հուշագրի» վերաբերյալ, այն անվանելով հակասահմանադրական։ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի խոսքերով, սույն փաստաթուղթը ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ լի է հակասություններով ու թերություններով. «Սահմանադրության մեջ հստակ
ՊԱՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ՊԱՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ Քաղաքացին զրկված է ճանապարհից, ավտոտնակի մուտքից եւ արեւից Երեւանի Ֆիրդուսի փողոցի 70 տան եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջեւ դատական վեճը սկսվեց տարիուկես առաջ։ Ֆեդերացիան սկսեց բնակելի շենքի շինարարությունը, փակեց շրջակայքը, Ֆիրդուսի փողոցը։ Փակվեց նաեւ 70 տան տերերի՝ Հայկանուշ, Սարգիս, Վահագն, Լազար Սիրոյանների ճանապարհը (դեպի Չայկովսկու փողոց դուրս գալու հատվածը), սեփականության իրավունքով նրանց պատկանող
ՄԱԿ-ն արդեն պակա՞ս կարեւոր է
ՄԱԿ-ն արդեն պակա՞ս կարեւոր է Տարբեր երկրներում գնահատում են այդ միջազգային կազմակերպության հեղինակությունը ՄԱԿ-ի վերջերս պատրաստած տեղեկանքը կրում է «Փոփոխվող աշխարհի տեսակետները: Ինչպես է լայն հասարակությունը դիտարկում՝ 1. Իրաքի պատերազմը, 2. ժողովրդավարությունը, 3. իսլամը եւ կառավարումը, 4. գլոբալիզացիան» վերնագիրը։ Ըստ այդ ուսումնասիրության, աշխարհն ընդհանուր առմամբ ընդունում է ժողովրդավարական արժեքները եւ ազատ շուկան, այդուհանդերձ Իրաքի հետ
ՍԵՂՄՎՈՂ ՕՂԱԿ
ՍԵՂՄՎՈՂ ՕՂԱԿ Իրանի կառավարությունը եւ գերագույն հոգեւոր իշխանությունները հայտնվել են երկու կրակի արանքում Մի կողմից ուսանողական հուժկու ցույցեր են, ինչն իր հերթին հանգեցրել է բնակչության առավել առաջադեմ շերտերում ռեֆորմիստական տրամադրությունների ահագնացմանը, մյուս կողմից ուժեղանում է ԱՄՆ-ի ծավալած՝ առայժմ քարոզչական ճնշումը։ Պաշտոնական տվյալներով, միայն վերջին շաբաթվա ընթացքում ձերբակալվել են բողոքի ակցիայի ավելի քան 140 մասնակիցներ։ Թեհրանում
՝ԿՍԵՂՄԵ՞Ն ԳԵՂԱՄՅԱՆԻ ՁԵՌՔԸ
՝ԿՍԵՂՄԵ՞Ն ԳԵՂԱՄՅԱՆԻ ՁԵՌՔԸ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը վերջերս վերստին սկսել է ռեւերանսներ անել «Արդարություն» դաշինքի հասցեին՝ չբացառելով համագործակցությունը, առաջարկելով անցյալ համարել միմյանց հասցեին փոխադարձ քննադատությունը: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչպես են այս հեռանկարին վերաբերվում «Արդարություն» դաշինքի գործիչները: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Չի բացառվում, որ որոշակի հարցերի շուրջ համագործակցենք ԱԺ-ում»: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը
ՀՕԳՈՒՏ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ
ՀՕԳՈՒՏ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ «Առավոտի» հարցին, թե չի՞ կարծում, որ ընդդիմությունը չարդարացրեց փոփոխությունների հույսերը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ժողովուրդն ընդդիմությանը տվեց իր ձայնը, բայց նրանք չկարողացան տեր կանգնել այդ քվեներին: Չեմ կարծում, որ դա չարեցին՝ չուզենալով: Ուղղակի ընդդիմությունը չունի քաղաքական հոտառություն ու պայքար մղելու փորձ: Ուստի եւ զոհ գնացին խարդավանքներին»: ԱԺ ընտրություններում մեծամասնություն կազմելու խոստումների առնչությամբ ասաց.
«Կոալիցիան չի կարող երկար տեւել»
«Կոալիցիան չի կարող երկար տեւել» Կանխատեսում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը Ըստ պրն Դալլաքյանի, կոալիցիոն կառավարության ստեղծումը, ըստ էության, հակասում է երկրի Գլխավոր օրենքին։ Ըստ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետի, ՀՀ նախագահը նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին, այսինքն՝ կառավարության ձեւավորումը նախագահի բացառիկ իրավունքն է, եւ կառավարության ծրագրի ու գործունեության բացառիկ պատասխանատուն հանրապետության նախագահն
ԱՊԱՑՈՒՑԻ՛Ր, ՈՐ «ՊՈԼԻ ՓԵՏ» Է
ԱՊԱՑՈՒՑԻ՛Ր, ՈՐ «ՊՈԼԻ ՓԵՏ» Է Թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյանի դիմումի քննարկումը ՍԴ-ում կկայանա հունիսի 25-ին: – Առայժմ մեկ բացառությամբ՝ երբ խնդիրը թիվ 50 ընտրատարածքում «ՕԵ»-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների մրցակցությանն էր վերաբերում՝ Սահմանադրական դատարանը հերթով մերժում է բոլոր դիմումները: Ուստի՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ քննությունից: – Նույն ակնկալիքները, որոնցով բոլորն են դիմում: Սակայն
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՓԱՍՏԸ ՍԴ-Ի ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՓԱՍՏԸ ՍԴ-Ի ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ Դատավորներն ուշադիր չեն կարդացել «Ընտրական օրենսգիրքը», ըստ որի, նման փաստերը չեղյալ են համարում թեկնածուի գրանցումը Երեկ ՍԴ-ն իր հերթական նիստում քննության առավ Կոտայքի մարզի թիվ 43 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ Վիկտոր Միրումյանի, Վանյա Հովհաննիսյանի եւ Արթուր Գալստյանի դիմում-բողոքը, եւ մերժեց՝ հաշվի չառնելով անգամ «ընտրված» պատգամավոր Սամվել Շահգալդյանի կողմից
«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՍՏ ՊԱՏԵՐԻ»
«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՍՏ ՊԱՏԵՐԻ» Հատված Հովհաննես Մելքոնյանի վեպից Պարույր Սեւակն իր անձնական եւ ստեղծագործական ճակատագրով դարձավ այն ոգեղեն ափը, որին գալիս-զարնվում էին ժամանակի տգիտության պղտոր ալիքները, չար նախանձի դեղին ջրերը, խարտիչ հալածանքի փշոտ ավազները, բիրտ բանսարկության խորշակ քամիները, պիղծ ու քաղցրմեղցր թույնի շիթերը… ինչպես սարդերը իրենց լորձունքով հյուսում են ոստայններ, այնպես էլ սերնդակից բանաստեղծները
«Քո գնալով պակասեց լավը, բարին»
«Քո գնալով պակասեց լավը, բարին» Սա Մոնթե Մելքոնյանի հիշատակին կառուցված աղբյուրին հարող ջրավազանն է։ Այն ուրվագծել է ինքը՝ Մոնթեն, դեռեւս կենդանության օրոք՝ ամենեւին էլ իր անվան աղբյուրը նկատի չունենալով։ Զորավարի հաշվարկներով, պատերազմի ավարտին Արցախի քարտեզն այդպիսին պետք է լիներ։ Այժմ ԼՂՀ սահմանագիծը մոտավորապես այդ ուրվագիծն ունի, ինչը վկայում է Մոնթեի ռազմական տաղանդի մասին։ Աղբյուրը, ավելի
«Կարամել»-Վերսանդ՝ 1:1
«Կարամել»-Վերսանդ՝ 1:1 Թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ) կիրակի օրը կայացած կրկնակի ընտրությունների նախնական տվյալներով՝ պատգամավոր դարձավ Հարություն Ղարագյոզյանին՝ մոտ 5 հազար ձայների առավելությամբ։ Նրա մրցակից Վերսանդ Հակոբյանի կարծիքով, «իմ ընտրողներն ինձ չեն դավաճանել՝ նրանց թիվը պահպանվել է», բայց «Հարութը հաղթեց, որովհետեւ ընտրակեղծիքի ինդուստրիայի մեծ մասնագետ էր եւ նրան աջակցեցին վերեւից»։ Ինչպե՞ս են վերաբերվում Վ. Հակոբյանին նույն
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ Ինչո՞վ է պայմանավորված դաժանության բռնկումը ՀՀ ոստիկանության կապի եւ լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը «Առավոտի» գրավոր հարցմանն ի պատասխան (կապված հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների հետ), պատասխանել էր, որ միայն 2002թ. ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 84 դեպք, որից 72-ը ծանր հանցագործություն է։ Վերջին 10 օրերին սպանությունների թիվը կտրուկ
Քոչինյանը չաքսորվեց Շնող
Քոչինյանը չաքսորվեց Շնող Լոռու մարզպետն իր տեղում է Անցյալ շաբաթ պրն Քոչինյանը «Առավոտին» հայտնել էր դրա պատճառներից առաջինը՝ դրական պատասխանելով «Շարունակելո՞ւ եք աշխատել մարզպետի պաշտոնում» հարցին. «Էդպես եմ ուզում»։ Նախորդ օրը ձեւավորված կառավարության կազմի մասին մարզպետը կարծիք չհայտնեց. «Գիտե՞ք ինչ, մարդիկ պիտի աշխատեն, որ իրենց աշխատանքով կարողանանք գնահատել՝ ճիշտ էր ընտրությունը, սխալ էր»։ Սակայն կազմի
ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ
ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ Լինսիի միջոցներով ճանապարհաշինությունը Հայաստանի համար հսկայական ռազմավարական խնդիրներ է լուծում։ Մնում է, որ կառուցվելիք ճանապարհների որակն էլ համապատասխանի նախատեսվածին։ Բայց շինարարները սրտին մոտ են ընդունում ու նեղանում են, որ հարցնում ես՝ «այս ասֆալտը փափուկ չի՞ նման ճանապարհի համար» կամ «(դատելով դիրքից) հետագայում սողանքները չե՞ն փլուզի ճանապարհը»։ Խոսքը Սելիմի լեռնանցքի, Սեւան-Դիլիջան թունելի
ՀԺԿ-Ն ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է
ՀԺԿ-Ն ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է Հունիսի 15-ին ՀԺԿ գրասենյակում կուսակցության ակտիվի, «Արդարություն» դաշինքի եւ լրագրողների մասնակցությամբ նշվեց Ժողովրդական կուսակցության ծննդյան հնգամյակը։ Ստեփան Դեմիրճյանը, շնորհավորելով ՀԺԿ- ականներին, նշեց, որ անցած դժվարին հինգ տարիներին կուսակցությունը չի դավաճանել իր սկզբունքներին, հավատարիմ է մնացել Կարեն Դեմիրճյանին եւ չի հեռացել արմատներից։ «Արդարություն» դաշինքը, ըստ ՀԺԿ նախագահի, պետք է գնա խորհրդարան, որովհետեւ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ Մայիսի 25-ի քվեարկությունից մի քանի օր առաջ Մաքսային կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե Գյումրիի շուկայում առգրավել են ավելի քան 2 հազար տուփ ոչ միայն ներկրված, «այլ նաեւ տեղական արտադրության չդրոշմավորված սիգարետ, որոնք հանդիսանում էին «Ինթերնեյշնըլ Մասիս տաբակ» ընկերության արտադրանքը»: Այնուհետեւ Աբովյանի տոնավաճառում այդ կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել էր նույն ընկերության եւս 90
ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երեւանի դպրոցների տնօրեններից մեկը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո թողնի իրենց՝ արժանանալով այլ մանկավարժների հավանությանը, թե «մեկ ուրիշ նախարար կգա՝ այլ ձեւով կսկսի ղեկավարել»: Սակայն Լեւոն Մկրտչյանը հանգստացրեց նրանց, որ եթե անգամ չլինի նախարար՝ մնում են իր ստորագրած փաստաթղթերը. «Ձեզ վստահեցնում
ՆԱՏՕ-ն սկսեց վարժվել
ՆԱՏՕ-ն սկսեց վարժվել Երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առջեւի քայլահրապարակում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի «լավագույն համատեղ ջանք-2003» պայմանական անվանումը կրող զորավարժություները, որոնք իրենց առջեւ պայմանական խնդիր ունեն՝ կանխել եւ չեզոքացնել զինված հակամարտության տեղային օջախը։ Բուն ռազմական վարժանքները կուղեկցվեն բնակչությանն արագ արձագանքման հումանիտար եւ բժշկական օգնություն ցույց տալու գործողություններով, որոնք, մասնավորաբար, կծավալվեն նաեւ Լոռվա եւ Սյունիքի
Առընթերներին մաս-մաս կանդրադառնան
Առընթերներին մաս-մաս կանդրադառնան Երկրի Գլխավոր օրենքում որեւէ տող չկա կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների մասին։ Ուրեմն կարելի է փաստել, որ կառավարության բոլոր 11 «առընթեր» մարմինները երկրի Գլխավոր օրենքից դուրս են։ Այնուամենայնիվ, քանի որ դրանք գոյություն ունեն եւ նրանցից յուրաքանչյուրը ծնվել է իրավիճակի համապատասխան փոփոխության հետեւանքով, քննենք, թե նոր կառավարության «առընթեր» մարմիններին ու նրանց ղեկավարներին ինչ
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ ԿՈԱԼԻՑԻԱ»
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ ԿՈԱԼԻՑԻԱ» Պնդում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – Համամի՞տ եք եվրոպական դիտորդների գնահատականին, թե խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախագահի ընտրության համեմատ: – Կարծում եմ, որ դիտորդները շարունակում էին մնալ Հայաստանում կայացած նախագահի ընտրության ազդեցության ներքո: Նրանց համար առավել էական էր նորից անդրադառնալ նախկին ընտրությանը, այդ պատճառով էլ ԱԺ-ի այսքան վատ ընտրությունները համեմատության
ՍԴ-Ն ԿՈՒԶԻ՝ ԿՆԱՅԻ, ԿՈՒԶԻ՝ ՉԻ ՆԱՅԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ
ՍԴ-Ն ԿՈՒԶԻ՝ ԿՆԱՅԻ, ԿՈՒԶԻ՝ ՉԻ ՆԱՅԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ Երեկ Սահմանադրական դատարանը սենսացիոն որոշում կայացրեց՝ անվավեր ճանաչելով Շիրակի մարզի թիվ 50 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները: Այդ ընտրատարածքից 7057 ձայնով պատգամավորության թեկնածու էր ընտրվել Մխիթար Վայրագյանը, եւ ամենայն պատասխանատվությամբ լծվել էր խորհրդարանական գործընթացներին: Թիվ 50 ընտրատարածքից՝ նույն հայցադիմումով ՍԴ էին ներկայացել միաժամանակ երկու թեկնածուներ՝ Կարապետ Ներսիսյանն
Պատժվածին չեն պատժում
Պատժվածին չեն պատժում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ հետաքրքիր չափանիշներով է գնահատում ՀՀ միջազգային վարկի ներկայիս վիճակը։ Պրն Օսկանյանը պնդում է, որ միջազգային չափանիշներին չհամապատասխանող հայաստանյան ընտրությունները որեւէ խնդիր չեն առաջացրել մեր երկրի արտաքին իմիջի համար եւ այս պնդումը հիմնավորում է վերջին շրջանում իր կատարած արտասահմանյան այցերով։ Այսինքն, ՀՀ արտգործնախարարն անձամբ գնացել եւ տեղում համոզվել
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված աշխատանքային քննարկում։ Դեռ այս տարվա մարտի 24-25-ին ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցագործությունների գրասենյակի ու Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության կողմից անցկացված համատեղ միջոցառման ժամանակ կառավարությանն առաջարկվեց համընդգրկուն օրենսդրության ընդունում, որը միտված է փողերի լվացումը կանխարգելելուն։
Կեղտաջրերից տուժածները
Կեղտաջրերից տուժածները Խարբերդ գյուղի Կաբելագործների 2-րդ փողոցի 4 տների բակերով բացօթյա հոսող կեղտաջրերի սկզբնաղբյուրն անհայտ է։ Իսկ երեւույթից տուժող բնակիչներն անգիր են արել իրավասու մարմինների հասցեները։ Թիվ 24 տան բնակիչ, 60-ամյա Անգին Մարտիրոսյանի խոսքերով, մոտ 2 շաբաթ է, ինչ անհայտ ծագման կեղտաջրերը լճացել են իր եւ հարեւանների բակերում՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ. «Հատկապես ամառվա տապից ուժեղացած
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԶԼՄ-ները նախապես տեղյակ էին, որ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը առանձնանում է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ու դառնում առանձին կառույց։ Երեկ ՀՀ վարչապետը սպորտպետկոմում աշխատակազմին ներկայացրեց Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նորակազմ պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր վերոնշյալ նախարարության սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը։ – Մենք մեր նախորդ հանդիպումների
Էլ ջան մնա՞ց
Էլ ջան մնա՞ց Երեւանում հաստատ ապրում են նաեւ նորմալ մարդիկ Դերասան Միքայել Պողոսյանը սիրում է կրկնել, որ դերերն իր մարդկային տեսակի շարունակությունն են, եւ դրանց հետապնդումից երկար ժամանակ չի կարողանում ազատվել։ Նրա մարմնավորած վերջին կերպարը Քրեյզին էր («Լռության սիմֆոնիա»), որի հետապնդումից, ըստ երեւույթին, դերասանն ավելի շուտ է ազատվել, քան Հաբեթիկի («Երեւան բլյուզ»)։ Այս օրերին «Մոսկվա»
«ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՄԵՐ ԿԱՊԵՐԸ
«ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՄԵՐ ԿԱՊԵՐԸ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը – Կարելի՞ է ասել, որ հունիսի 16-26-ը ՀՀ տարածքում կայանալիք Cooperative Best Effort-2003 զորավարժությունները վկայում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին: – «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագիրը ստեղծվել է կայունության ամրապնդման, խաղաղության սպառնալիքների կրճատման


















































