Օրվա լրահոսը
ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երեւանի դպրոցների տնօրեններից մեկը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո թողնի իրենց՝ արժանանալով այլ մանկավարժների հավանությանը, թե «մեկ ուրիշ նախարար կգա՝ այլ ձեւով կսկսի ղեկավարել»: Սակայն Լեւոն Մկրտչյանը հանգստացրեց նրանց, որ եթե անգամ չլինի նախարար՝ մնում են իր ստորագրած փաստաթղթերը. «Ձեզ վստահեցնում
ՆԱՏՕ-ն սկսեց վարժվել
ՆԱՏՕ-ն սկսեց վարժվել Երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առջեւի քայլահրապարակում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի «լավագույն համատեղ ջանք-2003» պայմանական անվանումը կրող զորավարժություները, որոնք իրենց առջեւ պայմանական խնդիր ունեն՝ կանխել եւ չեզոքացնել զինված հակամարտության տեղային օջախը։ Բուն ռազմական վարժանքները կուղեկցվեն բնակչությանն արագ արձագանքման հումանիտար եւ բժշկական օգնություն ցույց տալու գործողություններով, որոնք, մասնավորաբար, կծավալվեն նաեւ Լոռվա եւ Սյունիքի
Առընթերներին մաս-մաս կանդրադառնան
Առընթերներին մաս-մաս կանդրադառնան Երկրի Գլխավոր օրենքում որեւէ տող չկա կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների մասին։ Ուրեմն կարելի է փաստել, որ կառավարության բոլոր 11 «առընթեր» մարմինները երկրի Գլխավոր օրենքից դուրս են։ Այնուամենայնիվ, քանի որ դրանք գոյություն ունեն եւ նրանցից յուրաքանչյուրը ծնվել է իրավիճակի համապատասխան փոփոխության հետեւանքով, քննենք, թե նոր կառավարության «առընթեր» մարմիններին ու նրանց ղեկավարներին ինչ
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ ԿՈԱԼԻՑԻԱ»
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ ԿՈԱԼԻՑԻԱ» Պնդում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – Համամի՞տ եք եվրոպական դիտորդների գնահատականին, թե խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախագահի ընտրության համեմատ: – Կարծում եմ, որ դիտորդները շարունակում էին մնալ Հայաստանում կայացած նախագահի ընտրության ազդեցության ներքո: Նրանց համար առավել էական էր նորից անդրադառնալ նախկին ընտրությանը, այդ պատճառով էլ ԱԺ-ի այսքան վատ ընտրությունները համեմատության
ՍԴ-Ն ԿՈՒԶԻ՝ ԿՆԱՅԻ, ԿՈՒԶԻ՝ ՉԻ ՆԱՅԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ
ՍԴ-Ն ԿՈՒԶԻ՝ ԿՆԱՅԻ, ԿՈՒԶԻ՝ ՉԻ ՆԱՅԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ Երեկ Սահմանադրական դատարանը սենսացիոն որոշում կայացրեց՝ անվավեր ճանաչելով Շիրակի մարզի թիվ 50 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները: Այդ ընտրատարածքից 7057 ձայնով պատգամավորության թեկնածու էր ընտրվել Մխիթար Վայրագյանը, եւ ամենայն պատասխանատվությամբ լծվել էր խորհրդարանական գործընթացներին: Թիվ 50 ընտրատարածքից՝ նույն հայցադիմումով ՍԴ էին ներկայացել միաժամանակ երկու թեկնածուներ՝ Կարապետ Ներսիսյանն
Պատժվածին չեն պատժում
Պատժվածին չեն պատժում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ հետաքրքիր չափանիշներով է գնահատում ՀՀ միջազգային վարկի ներկայիս վիճակը։ Պրն Օսկանյանը պնդում է, որ միջազգային չափանիշներին չհամապատասխանող հայաստանյան ընտրությունները որեւէ խնդիր չեն առաջացրել մեր երկրի արտաքին իմիջի համար եւ այս պնդումը հիմնավորում է վերջին շրջանում իր կատարած արտասահմանյան այցերով։ Այսինքն, ՀՀ արտգործնախարարն անձամբ գնացել եւ տեղում համոզվել
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված աշխատանքային քննարկում։ Դեռ այս տարվա մարտի 24-25-ին ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցագործությունների գրասենյակի ու Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության կողմից անցկացված համատեղ միջոցառման ժամանակ կառավարությանն առաջարկվեց համընդգրկուն օրենսդրության ընդունում, որը միտված է փողերի լվացումը կանխարգելելուն։
Կեղտաջրերից տուժածները
Կեղտաջրերից տուժածները Խարբերդ գյուղի Կաբելագործների 2-րդ փողոցի 4 տների բակերով բացօթյա հոսող կեղտաջրերի սկզբնաղբյուրն անհայտ է։ Իսկ երեւույթից տուժող բնակիչներն անգիր են արել իրավասու մարմինների հասցեները։ Թիվ 24 տան բնակիչ, 60-ամյա Անգին Մարտիրոսյանի խոսքերով, մոտ 2 շաբաթ է, ինչ անհայտ ծագման կեղտաջրերը լճացել են իր եւ հարեւանների բակերում՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ. «Հատկապես ամառվա տապից ուժեղացած
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԶԼՄ-ները նախապես տեղյակ էին, որ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը առանձնանում է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ու դառնում առանձին կառույց։ Երեկ ՀՀ վարչապետը սպորտպետկոմում աշխատակազմին ներկայացրեց Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նորակազմ պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր վերոնշյալ նախարարության սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը։ – Մենք մեր նախորդ հանդիպումների
Էլ ջան մնա՞ց
Էլ ջան մնա՞ց Երեւանում հաստատ ապրում են նաեւ նորմալ մարդիկ Դերասան Միքայել Պողոսյանը սիրում է կրկնել, որ դերերն իր մարդկային տեսակի շարունակությունն են, եւ դրանց հետապնդումից երկար ժամանակ չի կարողանում ազատվել։ Նրա մարմնավորած վերջին կերպարը Քրեյզին էր («Լռության սիմֆոնիա»), որի հետապնդումից, ըստ երեւույթին, դերասանն ավելի շուտ է ազատվել, քան Հաբեթիկի («Երեւան բլյուզ»)։ Այս օրերին «Մոսկվա»
«ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՄԵՐ ԿԱՊԵՐԸ
«ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՄԵՐ ԿԱՊԵՐԸ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը – Կարելի՞ է ասել, որ հունիսի 16-26-ը ՀՀ տարածքում կայանալիք Cooperative Best Effort-2003 զորավարժությունները վկայում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին: – «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագիրը ստեղծվել է կայունության ամրապնդման, խաղաղության սպառնալիքների կրճատման
Հարսանեկան տեսաերիզն էլ չփրկեց
Հարսանեկան տեսաերիզն էլ չփրկեց Արեգնազ Մովսիսյանն արդեն հինգ տարի փորձում է ապացուցել, որ ինքը հանգուցյալի կինն էր, ոչ թե աղախինը: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժում է ընդունել նրա հայցադիմումները: Ա. Մովսիսյանը 1996-ին ամուսնացել է Ալբերտ Մելքոնյանի հետ եւ բնակություն հաստատել Եղվարդ քաղաքում գտնվող նրա առանձնատանը: Ամուսնությունը Ա. Մելքոնյանի հետ թեեւ չի օրինականացվել, սակայն նշանավորվել
ՎԵՐԵՎՆԵՐԸ ԾՐԱԳԻՐ ԳՐԵԼ ՉԳԻՏԵՆ
ՎԵՐԵՎՆԵՐԸ ԾՐԱԳԻՐ ԳՐԵԼ ՉԳԻՏԵՆ Իսկ ներքեւները մոռացել են կարդալը Անցած խորհրդարանական ընտրություններին 21 կուսակցություն եւ դաշինքներն էլ հանդես եկան զանազան ծրագրերով: Միաժամանակ վերջիններս հրապարակավ հայտարարում էին, որ այս ընտրություններն ամենագաղափարազուրկն են /ծրագրազուրկը՝ թերեւս/: Մասամբ նրանք ճիշտ էին, մասամբ՝ քանզի ծրագրեր իրոք կային /բուկլետների տեսքով/, սխալ էին, որովհետեւ ծրագրի էությունը ոչ թե վերջինիս էքզիստենցիան է, այլ
Կապ կա, որակ չկա
Կապ կա, որակ չկա Տրանսպորտի եւ կապի նախարարը հերթական անգամ խոստացավ բարելավել կապը «Մենք դեռ կոմունիստների ժամանակ ունեցել ենք այնպիսի բնակավայրեր, որտեղ ո՛չ հայկական հեռուստատեսությունն էր տեղ հասնում, ոչ էլ՝ ռադիոն,- վերհիշեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը,- իսկ այսօր այդ խնդիրը լուծված է, մնում է որակի հարցը»։ Եթե անգամ խնդիրը լուծված է, ապա միայն՝
«ՄՈՆԱ ԼԻԶԱՆ» ՉԾԼԵՑ
«ՄՈՆԱ ԼԻԶԱՆ» ՉԾԼԵՑ Ըստ որոշ լուրերի, անվճար բաժանվելիք կարտոֆիլի տնկանյութը գյուղացիներին են ծախել կիլոգրամը 450 դրամով 2002-03թթ. ցրտահարության հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանության Գյուղդեպարտամենտի նախաձեռնությամբ 100 հազար դոլար է տրամադրվել՝ ցրտահարությունից տուժած տնտեսություններին կարտոֆիլի տնկանյութով օգնելու համար։ Նախաձեռնողների ցանկությամբ, 50 հազար դոլարի օգնությունը տրամադրվել է Լոռու մարզին, մնացած 50 հազարը բաշխվել է Արագածոտնի, Արմավիրի,
ԻՇԽՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՑ
ԻՇԽՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՑ Հենց ՀՀԿ-ն վերահաստատեց իր դիրքերն իշխանությունում՝ ակտիվացավ դեպի այս կուսակցություն այն մարդկանց հոսքը, որոնք միշտ հայտնվում են իշխող ուժի շրջապատում: Վերջին օրինակը՝ նոր խորհրդարանի ղեկավարության ընտրության ընթացքում հանկարծ պարզվեց, որ ՀՀԿ անդամ է դարձել իբրեւ անկուսակցական ընտրված՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ամբիոնի վարիչ Ռաֆիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նա ժամանակին կոմունիստ էր, հետո՝ ռամկավար, հետո՝
Փոխե՛նք մեր ոճը
Փոխե՛նք մեր ոճը Թերեւս ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախօրեին բավական բուռն էր նշել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելը, ուստի խորհրդարանական թղթակիցների հետ հարցազրույցն ուղեկցվում էր նման արտահայտություններով՝ «ցավներդ տանեմ», «քաղցրեր», «սիրելիներ»: Ուշագրավ է, որ նման որակումներ նա չէր խնայում անգամ այն թերթերի լրագրողների համար, որոնց այլ պարագաներում անգամ հարցազրույց չի տալիս: Կամ էլ՝ գուցե նոր
ՍԴ-ն մերժեց Թռչունիչին
ՍԴ-ն մերժեց Թռչունիչին Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները կարող են համաշխարհային Գինեսի ռեկորդների գրքում անդամագրվելու լուրջ հայտ ներկայացնել՝ ամեն օր մերժելով մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրված ու ընտրախախտումների հետեւանքով պատգամավոր չընտրվածներին: Երեկ հերթը նախորդ ԱԺ գումարման ՀԿԿ պատգամավոր Խորեն Թռչունիչի դիմում-բողոքինն էր, որով նա վիճարկում էր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեությունը, որի թերացումները, ըստ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱԺ-Ն ՎԵՐԱԾԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԴԱԿԻՉԻ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱԺ-Ն ՎԵՐԱԾԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԴԱԿԻՉԻ Իսկ ինչո՞ւ պիտի խորհրդարանի ղեկավարության ընտրությունները բացառություն լինեն մնացած ընտրություններից, որոնք, փաստորեն, վերածվել են նշանակումների: «Օրինաց երկրի» առաջադրյալ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ստացած համեմատաբար սակավ ձայները, քվեարկությունից շատերի փախչելը հստակ նախանշաններ են, որ կոալիցիա դառնալուց հետո էլ քարոզարշավում իրար քննադատող կուսակցությունների միջեւ պահպանվում է թաքուն լարվածություն: Հունիսի
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Շուտով ակնհայտ կդառնա, թե նախարարական ո՞ր պորտֆելներն են «յուղոտ», որոնք՝ «թույնոտ» Կոալիցիոն կառավարությունները ձեւավորվում են ճգնաժամային իրավիճակում, այն պահին, երբ երկրում լարված քաղաքական իրավիճակ է եւ հարկավոր է որոշակի ժամանակահատվածում հրատապ խնդիրներ լուծել կամ որեւէ քաղաքական ուժի զսպելով՝ կառավարական որոշ լծակներ տրամադրել։ Թեպետ մեր երկրում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը «ջախջախիչ» պարտություն է
«ՄԻ՛ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ»
«ՄԻ՛ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ» Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 1 տարուց ավելի գտնվող Գեղամ Ղազարյանի դիմումներին պատասխանող չկա։ Մինչդեռ դիմումը ստանալու եւ դրական՝ ընթացք տալու մասին պարտավոր են ժամանակին իրազեկել ազատազրկվածին։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին Գ. Ղազարյանի դիմումները չեն հասնում։ «Բազմիցս դիմել-բողոքել եմ Ձեզ (03.04.03թ., 16.04.03թ., 21.04.03թ.), սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել»,-գրում է Գ. Ղազարյանը։ «Նշված դիմում-բողոքներով
ԿՌՈՒՆԿՅԱՆԸ՝ ԿՐՈՒՆԿԻ ՏԱԿ
ԿՌՈՒՆԿՅԱՆԸ՝ ԿՐՈՒՆԿԻ ՏԱԿ Թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վերսանդ Հակոբյանը լրատվամիջոցների օգնությամբ երեկ փորձեց իր ընտրողներին տեղեկացնել, որ «մենք մարտական ենք տրամադրված», որ «չընկճվեք, մենք հաղթելու ենք, եւ ձեր ձայներն այս անգամ ոչ ոք չի գողանա»։ Սակայն «Առավոտին» տված հարցազրույցում նա մտահոգվեց, որ «չնայած մեր խնդրանքին՝ մինչ օրս չի փոխվել ո՛չ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը,
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ Հունիսի 12-ին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի վերջին տուրում փոխվեց առաջատարը։ «Փյունիկը», հաղթելով «Միկային» 3։0 հաշվով, շրջանցեց Գյումրիի «Շիրակին», որը արտագնա խաղում ոչ-ոքի՝ 3։3, ավարտեց հանդիպումը Աբովյանի «Կոտայքի» հետ։ «Փյունիկ»-«Միկա» խաղում հանրապետության չեմպիոնի կազմում աչքի ընկան պատանի ֆուտբոլիստները՝ Բալեպ Նջումբուկը եւ Էդգար Մանուչարյանը։ Բայց առաջին հերթին պետք է արժանին
Եռանկյան չորրորդ անկյունը
Եռանկյան չորրորդ անկյունը Լույս է տեսել Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը» գիրքը։ Այն ավելի շուտ պատմվածանի է, որտեղ պատմվածքները «շեղված» են դասական ձեւից՝ նրանցում «չկա սկիզբ, զարգացում, բարձրակետ, լուծում»։ Իր խոսքով, կատարված ու չկատարված դեպքեր, չասված ու չլսված խոսքեր հավաքելով ու իրար կցմցելով, «Երկիր մոլորակի Հայաստան կոչվող աշխարհում ապրող Հարությունյան Մեսրոպը ոչ մեկին չի պարտադրում
ԼՈՂԱ, ՄԱՐԶՎԻՐ, ՆԻՀԱՐԻՐ
ԼՈՂԱ, ՄԱՐԶՎԻՐ, ՆԻՀԱՐԻՐ Եթե կարող ես վճարել Վերջին տասը տարվա ընթացքում Արեւմուտքից Հայաստան ներխուժեցին ոչ միայն կոկա-կոլան ու համբուրգերները, ռեփն ու Սփայդերմենը, այլեւ «առողջ ապրելակերպի» հայտնի դրսեւորումներ, ինչպիսիք են «ֆիտնես-քլաբերն» ու «շեյփինգի» դասընթացները: Բացի իրենց բազմաթիվ օգուտներից, դրանք կոչված են մեղմել կոլաների ու համբուրգերների (ինչպես նաեւ խաշերի եւ խորովածների) բացասական հետեւանքները: Այդ հաստատությունները վերջին տարիներին
«Աչքի լույսի պես պահեք»
«Աչքի լույսի պես պահեք» Լոռու մարզի աղետի գոտու տարածքում տնակային դպրոց այլեւս չկա Երեկ Լոռու մարզի Ղուրսալ գյուղում բացվեց դպրոցի 150 տեղանոց նոր շենքը, որը կառուցվել է Հայաստանի սոցիալական ներդրումների (ՀՍՆՀ) ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) հետ համաֆինանսավորմամբ։ Ծրագրի 45%-ը ֆինանսավորել է ՀՍՆՀ-ն, 45-ը՝ ՀՀՀ-ն, իսկ համայնքի վճարելիք 10%-ը իր վրա է վերցրել «Վարդանանց ասպետներ»
ՉՔԱՆԴԵ՛Ս ԵՂԱԾԸ, ՍԵՐԳՈ՛
ՉՔԱՆԴԵ՛Ս ԵՂԱԾԸ, ՍԵՐԳՈ՛ Երեկ վարչապետն այդպես էր խրատում կրթության եւ գիտության նոր նախարարին «Որպեսզի ոչ մի օր նախարարության աշխատանքները չդադարեն, շարունակում եք նույն ձեւով աշխատել, մինչեւ Սերգոն հունի մեջ ընկնի»,-հրահանգեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԿԳ նախարարության աշխատակազմին՝ ներկայացնելով ԿԳ նոր նախարարին՝ Սերգո Երիցյանին: Եվ դիմեց վերջինիս. «Կառավարության հաջորդ նիստին հարց պետք է ներկայացնես. չգիտեմ՝ ինչ
Կողմնորոշվելու ժամը
Կողմնորոշվելու ժամը Ամերիկացիները գալի՞ս են «ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում ամերիկյան զորքերի տեղակայում Ադրբեջանի տարածքում»: Նման ձեւալերպումով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում, փաստորեն, ոչ հերքել, եւ ոչ էլ հաստատել է այն տեղեկատվությունը, թե առաջիկայում ամերիկյան 15 հազարանոց զորախումբ է տեղակայվելու Ադրբեջանի տարածքում։ Նշենք, որ վերջին օրերին թուրքական մամուլում այս թեման աշխուժորեն
«ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ» ԿՎՆԱՍԻ՞ ԲՆՈՒԹՅԱՆԸ
«ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ» ԿՎՆԱՍԻ՞ ԲՆՈՒԹՅԱՆԸ Երեկ Լոռու մարզի Ղուրսալ գյուղի դպրոցի նոր շենքի բացման արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, եկել էր մասնակցելու նաեւ Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Էդ Մելքերտը։ Պրն Մելքերտը ժամանել էր լուսադեմին Թբիլիսիից։ Ինչպես հայտնի է, մեր հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի մտահոգությունների առաջին պլանում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղն է, որի կառուցումով քաղաքական ու տնտեսական շատ հարցեր
ՀՀԿ-Ն ՄԵՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ
ՀՀԿ-Ն ՄԵՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ հայտնեց լրագրողներին, որ ինքը հանդիպել է Արտաշես Գեղամյանին. «Մի քանի հեռախոսային զրույցներ ենք ունեցել, ցանկացել եմ, որ պրն Գեղամյանը մաս կազմի… համատեղ աշխատենք, համագործակցենք»: Չհայտնեց, թե ինչին պիտի մաս կազմեր Գեղամյանը, սակայն ժխտեց, թե խոսքը կոալիցիայի մասին է: Ժխտեց նաեւ «Առավոտի» այն ենթադրությունը, թե Գեղամյանին պաշտոն է


















































