Օրվա լրահոսը

ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է Գաղտնիք չէ, որ ժամանակակից մեծ սպորտը ֆինանսական հսկայական ներդրումներ է պահանջում։ Այս առումով Հայաստանի նման երկրների հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Պետություններ կան, որոնց մարզական ոլորտին հատկացված գումարների չափը գրեթե հավասար է մեր երկրի ամբողջ բյուջեին։ Ճիշտ է, մեզանում արվում է հնարավորը ու դեռ մի բան էլ ավելին, կազմակերպական որոշ խնդիրներ

Ազգանվան ժառանգորդը

Ազգանվան ժառանգորդը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) եւ Մեծ Բրիտանիայից ժամանած դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Սարաջյանի օրերս կայացած համերգը հազվադեպ երեկոներից է: Երաժշտական աշխարհում հայտնի Սարաջյան ընտանիքում ծնված, մեծացած, իր հոր՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի մոտ իբրեւ դաշնակահար կրթված երիտասարդ արվեստագետն այսօր արդեն հիշում է. «Կարող է տարօրինակ թվալ, բայց ծնողներս այնքան խիստ էին

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉՈՒԶԵՑ ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼ

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉՈՒԶԵՑ ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼ Սանկտ Պետերբուրգի ճանապարհածախս էլ չկար Մարտի 27-ից ապրիլի 13-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց «Ոսկե դիմակ» թատերական միջազգային փառատոնը։ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի կոլեկտիվը չմեկնեց Սանկտ Պետերբուրգ, թեեւ նրա բեմադրած ներկայացումը՝ Բելինիի «Նորման» (բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Հայրապետյան) եւս ընդգրկված էր մրցանակաբաշխության ծրագրում՝ 5 անվանակարգերում։ Բացառիկ հնարավորությունը բաց

Վստահության հանրաքվեի եւ քաղաքական հայտարարության մասին

Վստահության հանրաքվեի եւ քաղաքական հայտարարության մասին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է գնահատում «վստահության հանրաքվեի» անցկացման մասին (մինչեւ մեկ տարվա ընթացքում) ՍԴ առաջարկությունը։ – Ձեւակերպումներն այնքան անորոշ էին արված, ինչը բխում է ա՛յս Սահմանադրական դատարանի վիճակից։ Սահմանադրական դատարանի, որն իրականում կախման մեջ է գտնվում այս անիշխանությունից։ Պետք էր անորոշությունների այդ չափը

ԽԱԽՏՎԵՑ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

ԽԱԽՏՎԵՑ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ Մոտ 8 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո, Սահմանադրական դատարանը կայացրեց իր պատմական որոշումը։ Եզրակացության հրապարակումը տեւեց ժ. 18։30-19։15-ը։ ՍԴ-ն անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 11-ի կայացրած թիվ 36 ա որոշումը, ինչը վիճարկում էր ՍԴ դիմած ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ Եզրակացության առավել ուշագրավ գնահատականներն էին. 1. ՍԴ-ն գտնում է, որ Լեռնային

Առեւտուր, որ չի հարկվում

Առեւտուր, որ չի հարկվում «Անկախ նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանն ուզում կամ չեն ուզում տնտեսական կապեր ունենալ միմյանց հետ, այդ կապը կա՝ մասնավոր բիզնեսի տեսքով։ Խոսքը գնում է ահռելի գումարների մասին, բայց դրա վրա երկուստեք աչք են փակում, ո՞ւմ են ուզում խաբել»։ Հռետորական այս հարցն իր բոլոր ենթատեքստերով վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ «Առավոտին» ուղղեց

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ»

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ» ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ոստիկանության մասնագիտական օրվա շքերթին ժամանելուց անմիջապես առաջ, դիտելու եւ լուսաբանելու եկածներին բաժանվեցին «սառը զենքեր»։ Մեր ձեռքը տրված մետաղյա ձողերի վրա ամրացված փոքրիկ եռագույն դրոշակները վերջանում էին սուր ծայրերով։ Հավանաբար այդ բանը չնկատեց այն ոստիկանը, որը լրագրողներին Վ. Սարգսյանի անվան մարզադաշտին հարող հրապարակ ներս թողնելիս ստուգեց մեկի

Հիշատակի խոսք

Հիշատակի խոսք Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան տարեդարձն է Արդեն 4 տարի է, ինչ ապրիլի 17-ը նշում ենք առանց Կարեն Դեմիրճյանի։ 4 տարի առաջ, հոկտեմբերի 27-ին մարդկային կերպարանքից զուրկ ճիվաղները, իրենց տերերի հրահանգով պատմության ընթացքը շեղեցին հունից։ Եվ կուտակված ասելիքը դարձավ ճիչ ու աղաղակ, բայց մնաց անարձագանք, ու խոսքը դարձավ ձայն բարբառո յանապատի։ Եկավ քար լռության

Կալանավորների սննդի գործը

Կալանավորների սննդի գործը Իրենց՝ կալանավորների գործն է Մարտի 21-ին «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» հանրահավաքի մասնակիցները դիմել էին Գլխավոր դատախազությանը, բողոքելով, որ վարչական կալանքի ենթարկված անձանց հարազատներից ապօրինի գումարներ են գանձվում, մասնավորապես՝ նրանց սննդի համար: Օրերս այդ դիմումին պատասխանել է դատախազության Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Վարդանյանը, որը հայտնել է,

ՀՀ ԱՊԱԳԱ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՊԱԳԱ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԸ ՀՀ Սահմանադրական դատարանում ընթացող պրոցեսը, նաեւ առաջիկա ԱԺ ընտրությունները, կարծես, ետին պլան մղեցին մայիսի 25-ին հանրաքվեի դրվելիք ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հարցը: Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը վերջերս հայտարարեց, թե հիշյալ փոփոխությունների հիմնական նպատակը իշխանության թեւերի հստակ տարանջատումն է եւ հավասարակշռություն մտցնելը: Այդ պարագայում անհասկանալի է, թե

ՄԻ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ

ՄԻ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը որոշել է մերժել ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Վարդուհի Իշխանյանի «դիմումի հիման վրա» նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Տարօրինակ մի որոշում է սա, քանզի Արաբկիրի թիվ 6 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Վարդուհի Իշխանյանը դատախազությանը որեւէ դիմում չէր գրել. մարտի 5-ին նա դիմում-բողոք էր գրել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին,

ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ

ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ ԽՍՀՄ տարիներին Սիսիան քաղաքում գործում էր տրիկոտաժի ֆաբրիկա՝ 1200 աշխատատեղով։ Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սլավիկ Դադաշյանի, այդ ֆաբրիկան այժմ էլ է գործում, սակայն աշխատում է իր հնարավորությունների 1/3-ի չափով, այն էլ՝ երբ պատվեր է լինում։ Ֆաբրիկան սեփականաշնորհված է, տերը՝ ամերիկահայ։ Այստեղ կարում են համազգեստներ Նյու Յորքի ոստիկանության համար։ Պրն Դադաշյանը հպարտությամբ ու

ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Արդեն գրեթե տասը տարի է, ինչ Մադրիդի արքայական «Ռեալ» ակումբն անհնար է պատկերացնել առանց համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Ռոբերտո Կառլոսի։ Ձախ կիսապաշտպանն այս թիմում դասվում է «անձեռնմխելիների» շարքը։ Օրերս Ռոբերտո Կառլոսը նշեց ծննդյան 30-ամյակը, որի առիթով լրագրողները հարցազրույց անցկացրին նրա հետ։ Կարծում ենք, Բրազիլիայի հավաքականի անդամի մտքերը կհետաքրքրեն հայ ֆուտբոլասերներին եւ, ինչու

Մեր պատերազմն էլ մեր ընտրություններն են

Մեր պատերազմն էլ մեր ընտրություններն են Հայաստանի դպրոցների եւ բուհերի քաղաքականացումը շարունակվում է Վերջին օրերին ԱՄՆ-ում կրթության ոլորտի պատասխանատուները լուրջ պայքար են սկսել դպրոցներում աշակերտների հետ պատերազմի թեմայով ուսուցիչների կողմից անցկացվող քննարկումների ու զրույցների դեմ: Մասնագետները պնդում են, որ դա շատ վատ է անդրադառնում թե միջին, թե բարձր դասարանի աշակերտների հոգեբանության վրա: Վերջիններիս շրջանում շատ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՏՈՖԻԼ ԷՐ ՎԱՃԱՌՈՒՄ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՏՈՖԻԼ ԷՐ ՎԱՃԱՌՈՒՄ «Սա ֆիլմ է կորած ժամանակի եւ չիրականացված երազների, կորսված երիտասարդության մասին». այսպես բնութագրեց երիտասարդ ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» ֆիլմը նրա երկու գլխավոր հերոսներից մեկը՝ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը։ Ֆիլմն անցած տարի Յալթայի կինոփառատոնում ճանաչվեց լավագույններից մեկը եւ մոռացվեց: Մոռացվեց Հայաստանում։ Արտերկրում ֆիլմը շարունակում է հաջողությամբ մասնակցել տարբեր կինոփառատոների եւ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՍԱՐՔԱԾ ԵՆ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՍԱՐՔԱԾ ԵՆ Կարեւորը ոչ թե թիվն է, այլ խախտումների ծանրությունը «Փաստերը վկայում են»,- ասում է դիմումատուն Երեկ Սահմանադրական դատարանում սպասվում էր, որ ՀՀ նախագահի էքսթեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը կավարտվի, կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ակնկալվում էր, որ Սահմանադրական դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ իր պատմական եզրակացությունը տալու նպատակով։ Նախագահի 4 թեկնածուներ (Ստեփան

Դառը պատմություն շաքարի մասին

Դառը պատմություն շաքարի մասին Գործարանի ճակատագիրը մշուշոտ է Հուրախություն բազում գործազուրկ գյումրեցիների, քաղաքից ոչ հեռու՝ Մայիսյան գյուղի մերձակայքում նախատեսվեց կառուցել շաքարի գործարան։ 2000թ. նոյեմբերի 8-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրված հիմնաքարը կարծես թե լուրջ սպասելիքների հույս ներշնչեց։ Ձեռնարկն ունենալու էր տնտեսական կարեւոր նշանակություն։ Բացի աշխատատեղեր ապահովելուց, արտադրանքն առավել էժան կլիներ, քան ներկրվողը։ Սակայն մինչ օրս հիմնաքարին ոչինչ

ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ

ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ Իրականում, պարզ է, որ նման բան չի լինում։ Կամ մեկն է լինում, կամ՝ մյուսը։ Բայց «Հայկական ավիաուղիները» փակելու իր գործարքով (պայմանագիրն արդեն կնքված է) կառավարությունը, փաստորեն, ուզում է հակառակն ասել։ Ինչպես արդեն հայտնի է, «Հայկական ավիաուղիները» դադարեցնում է իր գործունեությունը։ Սրա համար, ի դեպ, պայմանագրում «փակում» բառն է օգտագործվում։ Իսկ պայմանագիրն

«ԱՆՄԵՂ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ՉԷԻՆՔ»

«ԱՆՄԵՂ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ՉԷԻՆՔ» ԱԳՆ կազմակերպած «Լրատվամիջոցները եւ ընտրությունները» սեմինարի ժամանակ խիստ ուշագրավ երկխոսություն է ծավալվել իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մեջբերում ենք՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ով հաղորդված ձայնագրության: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը 2003-ի ընտրությունները քննադատողներին ասել է. «1996-ի լուսաբանմանը ես չկայի, որովհետեւ բանտում էի: Իսկ ոչ ոք ձեզանից այժմ բանտում չի: 1996-ից հետո Շավարշ

ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈՒՄ

ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈՒՄ Ռազմական գործողությունները Իրաքում կարծես թե ավարտվում են, բայց ԱՄՆ-ը համաշխարհային հանրությանը միանշանակ չի ապացուցել այնտեղ քիմիական զենքի առկայությունը։ Պետդեպարտամենտի եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների իշխանությունների վերջին հայտարարություններով կարծես թե փորձ է արվում այդ հարցում իրենց անհաջողությունները բարդել տարածաշրջանի մեկ այլ երկրի՝ Սիրիայի վրա։ Վերջինս մեղադրվում է Իրաքի քիմիական զենքը, ինչպես նաեւ նախկին

«Բագրեւանդն» էլ է ուզում օրենք մշակել

«Բագրեւանդն» էլ է ուզում օրենք մշակել 2003թ. փետրվարի 14-ին ստեղծված «Բագրեւանդ» կուսակցությունը եւս համամասնական ընտրակարգով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը սակայն, ինչպես նշեց նախագահ Կամո Պետրոսյանը, առայժմ ձեռնպահ է մնում գնահատականներ տալ թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը՝ համարելով, որ այն կարող է վտանգել ԱԺ մտնելու իրենց «ձգտումները»: «Մենք բազմիցս այդ հարցով մեր մեջ խորհրդակցել ենք: Այսօր

«ՀԿԿ-Ն ԴՈՒՐՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ»

«ՀԿԿ-Ն ԴՈՒՐՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ» Թեեւ Կոմկուսն այնքա՜ն չէր ընդունում նախագահի ընտրության 1-ին փուլի արդյունքները, որ բոյկոտեց 2-րդ փուլը, այնուամենայնիվ՝ ՀԿԿ շարքերում մնացած պատգամավորներից միայն Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը չէին մասնակցել Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը: Սա խորհրդանշական է: Այժմ Հայկոմկուսի Կենտկոմի 1-ին քարտուղարը եւ ՀԿԿ խմբակցության ղեկավարն անընդհատ հրապարակավ ակնարկում են, թե քննարկվելու է

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ Ընդդիմությունը լավատեսություն է ցուցաբերում Իշխանությունների պայքարը հանրահավաքների դեմ դառնում է միօրինակ։ Մատենադարանի մոտ ընդդիմության հրավիրած վերջին հանրահավաքների ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթից առաջ տարածքը կրկին հոսանքազրկվեց։ Հանրահավաքը վարող Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ունեն «ավտոնոմ սնուցման օջախ», եւ պատրաստ են շարունակել հանրահավաքը։ Երեկվա հանրահավաքը թերեւս որպես նախագահական ընտրությունների գնահատման հանրահավաք՝ կարելի է

Գաղտնի ծառայություն ստիպողաբար չեն հավաքագրում

Գաղտնի ծառայություն ստիպողաբար չեն հավաքագրում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է լրտեսության մեղադրանքով 5 ամբաստանյալների դատաքննությունը։ Երեկվա նիստին շարունակում էր ցուցմունք տալ Էդգար Ֆիլկովը՝ Ջոնիկ ծածկանունով։ Նախ նա ընդունեց, թե հստակ գիտակցել է, որ գործ ունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ ստորագրել է իր անվամբ ստացական ու ստացել 300 դոլարի չափով գումար։

ՀՀ ֆուտբոլային առաջնությունը մեկնարկեց

ՀՀ ֆուտբոլային առաջնությունը մեկնարկեց Առաջին տուրն առանձնացավ հեռացումների եւ զգուշացումների առատությամբ Վերջապես հայ ֆուտբոլասերների համար սկսվեցին հետաքրքիր ժամանակները։ Աշխարհի թիվ մեկ մարզաձեւը նորից դրամատիկ պահեր է պարգեւելու իր երկրպագուներին՝ ի դեմս Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության, որը ապրիլի 12-ին մեկնարկեց «Շիրակ»-«Փյունիկ» եւ «Միկա»-«Բանանց» հանդիպումներով։ Կենտրոնականն, անշուշտ, Գյումրիում կայացած խաղն էր, որում մրցեցին չեմպիոնն ու փոխչեմպիոնը։ Երեւանցիների

ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ

ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ Պուշկինի 49 շենքի շրջակայքում հավանաբար թուղթուգիր կա թաղված։ Հակառակ դեպքում, ինչպես պնդում է նույն շենքի բնակիչ Տիգրան Սիրավյանը, պատկան մարմինները (սկսած թաղային լիազորից, վերջացրած քաղաքապետարանով) կկարողանային կասեցնել շենքի բակում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Մինչդեռ շինարարության վայր այցելելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները ամեն անգամ դժգոհ հարեւաններին խորհուրդ են տալիս հետեւել իրենց օրինակին, այն է՝

Նախ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում

Նախ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում Լոռու մարզում արդեն սկսվել են դպրոցների միավորման նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, թիվ 3 նորակառույցի աշակերտական ու ուսուցչական կոլեկտիվը կմիավորվի թիվ 4 նորակառույցի կոլեկտիվի հետ։ Այդ շենքերից ո՞րը կազատագրվի եւ հետագայում ինչի՞ կծառայի կամ տնօրեններից ո՞վ կմնա՝ դեռ պարզ չէ։ Հետաքրքիր է, եթե այդքան շատ անհրաժեշտություն կար այդ դպրոցները միավորելու, այդ դեպքում

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՏԱՐՈՒՄ Է ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻՆ

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՏԱՐՈՒՄ Է ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻՆ Բարոյազուրկ իրավունք չի լինում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան հրավիրվեցին Կոմիտաս 49 «շենքի» 16 բնակարանի բնակիչները՝ Մարգարիտա, Լիլիթ, Գրիգոր եւ Հարութ Հակոբյանները։ Հայցվորը «Կանազ» բաց բաժնետիրական ընկերությունն էր, որը պահանջում էր Հակոբյանների կողմից «ապօրինաբար» զբաղեցրած տարածքից նրանց վտարել։ Հայցադիմումում խիստ ուշագրավ մի նախադասություն էլ կար. «Բազմիցս պատասխանողները զգուշացվել են

Հարկերը զիջելու հույսով

Հարկերը զիջելու հույսով Արարատի մարզի մի շարք գյուղերում՝ Մխչյան, Ազատավան, Մրգավան եւ այլն, գյուղացիները մեծամասամբ ջերմոցներում են բանջարեղեն աճեցնում, ուստի այս բնակիչների համար անձրեւն ու ցուրտը այնքան էլ էական չեն։ Ինչը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս գյուղերի՝ Այգավան, Նոյակերտ, Եղեգնավան, Լուսառատ, եւ այլնի մասին։ Այստեղ ցուրտը արել է իր գործը։ Ցրտահարվել են պտղատու այգիները՝ հատկապես

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՉԵ՞Ն ԴԱՌՆԱ

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՉԵ՞Ն ԴԱՌՆԱ Երեկ տեղի ունեցավ առաջին մրցույթը՝ Հարկային պետական ծառայությունում տեղ զբաղեցնելու համար Այսուհետ ակնկալվում է, որ ի թիվս մասնագիտական հարցերի, այդ ծառայության աշխատակիցները պետք է նաեւ մեր երկրի կառավարման համակարգից տեղյակ լինեն։ Ասենք, եթե ոչ իբրեւ քաղաքացի, ապա հարկային ծառայությունում աշխատելու հավակնորդը պետք է իմանա, թե ո՞վ կարող է ընտրվել ՀՀ նախագահ, մեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031