Օրվա լրահոսը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ «Կգա մի շրջան, որ միայն կստեղծագործեմ»,- ասում է Արմեն Դարբինյանը -Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ էիք, հետո ֆինանսների նախարար, այնուհետ՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, որից հետո՝ վարչապետ։ Ինչպե՞ս ստացվեց. «Ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա. նրան չեն սպասում, այլ նվաճում են»։ Ամերիկացի պետական գործիչ Բրայանի այս մտքին համակարծի՞ք եք։ – Որոշել եք «գրոհել»

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱԶԵԿ ՉԷ՞

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱԶԵԿ ՉԷ՞ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե. «Իմ ունեցած տեղեկություններով, կոնվենցիայի վավերացման ձգձգումները կապված են Սահմանադրական դատարանի հետ»։ «Առավոտը» երեկ դիմեց ՍԴ մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանին վերոնշյալ «մեղադրանքի» հավաստիությունը ճշտելու համար։ Վերջինս այդ կարծիքը հայտնողին նախ խորհուրդ տվեց մեկ անգամ էլ նայել ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին

Հարցը «սառել» է կամ «սառեցվել»

Հարցը «սառել» է կամ «սառեցվել» «Առավոտի» 25.12.2001-ի համարում տպագրված «Տակը պառկելն էլ չօգնեց» հրապարակումը Տիգրան Մեծ պողոտայի թիվ 52, Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 3, 3ա եւ 5ա շենքերի բակում անօրինականորեն տեղադրված երկու ավտոտնակներն ապամոնտաժելու մասին էր։ Հիշեցնենք, որ նշյալ ավտոտնակների տերերը, ըստ շենքերի բնակիչների, չունենալով համապատասխան թույլտվություն, «զավթելով» բակի միակ խաղահրապարակը, տեղադրել էին իրենց ավտոտնակները։

Մուտքի կարգը չի փոխվել

Մուտքի կարգը չի փոխվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի տիրապետում տվյալների՝ այն առնչությամբ, թե ԱՄՆ մուտքի թույլտվություն ստացած Հայաստանի քաղաքացիների քանի՞ տոկոսն է ժամանակին վերադարձել հայրենիք։ «Առավոտը» խնդրել էր նաեւ պատասխանել՝ կա՞ վիճակագրություն այն մասին, թե մեկնածների ո՞ր տոկոսը ի՞նչ նպատակով է (զբոսաշրջության, ուսումնական եւ գիտական ծրագրերով, աշխատանքային պայմանագրով) մեկնել եւ ինչպիսի՞ն է ԱՄՆ մեկնած ՀՀ

ՏՈՒԺՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԴԱՏԱՐԱՆ ԿԳՏՆՎԻ

ՏՈՒԺՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԴԱՏԱՐԱՆ ԿԳՏՆՎԻ Փաստաբանների միջազգային միության անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ, ինչպես «Առավոտն» է տեղեկացրել, հարուցվել էր քրեական գործ։ Նա «բացարձակ անգրագետ» էր անվանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Գայանե Կարախանյանին։ Գործի քննությունն, ըստ էության, չի սկսվել։ Այն պետք է ընթացք ստանար նույն այն դատարանում, ուր որպես դատավոր է

ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչպես հայտնի է, մեկ սենյականոց բնակարանում ապրող եւ «Փեթակում» փալասներ վաճառող թուրքական մի լրտես (անունը չեմ հրապարակում ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ չնայած նրա անունը բոլորը գիտեն) հազարավոր դոլարներով հարեւան երկրին էր վաճառում Հայաստանի տնտեսական եւ քաղաքական գաղտնիքները: Որ նման գաղտնիքները Հայաստանում լիքն են, ոչ ոք չի կասկածում: Վստահ եմ, օրինակ, որ Միքայել Բաղդասարովը

Մի՛ խեղդեք ազատ մամուլը

Մի՛ խեղդեք ազատ մամուլը Հայաստանի իշխանական շրջանակներում ոմանք՝ եվրոպական չափանիշներին հասնելը եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարումը հասկանում են սոսկ մահապատժի վերացման եւ հոմոսեքսուալիստներին ազատություն տալու մեջ։ Իսկ մամուլի եւ խոսքի ազատությունը նրանց համար միայն իրենց անկարողությունը եւ մութ գործերը քողածածկելուն խանգարող հանգամանք է։ Հենց այս միտումն ունի կառավարության կողմից ներկայացվող «Մամուլի օրենքի» նախագիծը։ Ո՞ւմ է

Կատարվել է նախաքննություն՝ նախօրոք հայտնի մեղադրյալով

Կատարվել է նախաքննություն՝ նախօրոք հայտնի մեղադրյալով Նման եզրակացության հանգեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդը» երեկ հրավիրած հերթական սեմինարում։ Թեման, ի դեպ, քրեական դատավարության օրինականության սկզբունքի պահպանումն էր Մուշեղ Սաղաթելյանի գործով։ Մնալով հասարակական խորհրդի իրավասության շրջանակներում, խորհրդի նախագահ Ա. Բլեյանը քրեական գործի նյութերի եւ մեղադրական եզրակացության հիման վրա արձանագրեց, որ նախաքննական մարմնի կողմից

«ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԴԵՄԱԳՈԳԻԱ»

«ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԴԵՄԱԳՈԳԻԱ» «Մի քիչ մակարդակով դեմագոգիա անելու» հորդորը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էր հղել Արշակ Սադոյանին։ Սակայն երեկ ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերում ոչ մի կողմն էլ զերծ չմնաց դեմագոգիայից։ Ոչնչից մեծ աղմուկ։ Ըստ էության՝ այսպես կարելի է բնորոշել այն, ինչ խորհրդարանում երեկ կատարվում էր 3 ժամ շարունակ։ Պիտի քննարկվեր Սահմանադրության խորհրդարանական կառավարում նախատեսող նախագիծը։ Սակայն

«ՂԱԼԱ՛Թ ԵՔ ԱՆՈՒՄ»

«ՂԱԼԱ՛Թ ԵՔ ԱՆՈՒՄ» Նախորդ օրվա մեր դիտարկումը, թե Պողոս Պողոսյանի սպանության առիթով ընթացող դատական պրոցեսը թեւակոխել է առավել նյարդային փուլ, ամենեւին չափազանցված չէր, եւ երեկվա նիստը դրա ապացույցն էր։ Տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը երեկ ի նշան բողոքի լքեց դատարանի դահլիճը՝ նախապես հայտարարելով. «Չեմ ցանկանում մասնակից դառնալ երկու արարով այս խեղկատակությանը։ Այս դատավարությունը շատ բան բացահայտեց,

ԸՆՏԱՆԵԿԱ՞Ն, ԹԵ՞ ԼԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՖԻԼՄ

ԸՆՏԱՆԵԿԱ՞Ն, ԹԵ՞ ԼԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՖԻԼՄ Լրատվամիջոցներից մեկում տպագրված կարծիքը, թե «Լռության սիմֆոնիա» ֆիլմը նկարահանված է այնպիսի միջոցներով, որ կարելի է նայել միայն ընտանեկան միջավայրում», հարկ եմ համարում մեջբերել ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Նոր օր» շաբաթաթերթում ֆիլմի մասին տպագրված գրախոսականից մի փոքր հատված. «Ֆիլմը նկարահանված է պրոֆեսիոնալ տեխնիկական միջոցներով, զուսպ, ճաշակով, պատշաճ գունավորում եւ ձայնահնչունային ընդունելի

Փոքրերը փող չունեն շահերը պաշտպանելու համար

Փոքրերը փող չունեն շահերը պաշտպանելու համար Ֆինանսահաշվետվական համակարգի բարձր որակ ապահովելու համար բաց բաժնետիրական ընկերությունները օգտվում են աուդիտորական ծառայություններից։ Աուդիտը (անկախ փորձագիտական ծառայություն) ընկերության հաշիվների, ֆինանսական հաշվետվությունների եւ այլ փաստաթղթերի մանրակրկիտ ստուգումն է, որը հավաստում է այդ փաստաթղթերի իսկությունը, ամբողջականությունը եւ համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու չափանիշներին։ Այլ կերպ ասած, աուդիտը բաժնետերերի շահերի պաշտպանությանն ուղղված ֆինանսական

ՀԱՐՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍՐՏԻՆ

ՀԱՐՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍՐՏԻՆ Օլիմպիական «ոսկու» համար Ռուսաստանի Բերեժնայա-Սիխարուլիձե եւ Կանադայի Սալե-Պելլետյե զույգերի միջեւ ծագած սկանդալային պատմությունն ավարտվեց, Ռուսաստանի ԶԼՄ-ների գնահատմամբ, «Օլիմպիական շարժման հենց սրտին հասցված հարվածով», որի սկզբունքն է. «գլխավորը ոչ թե հաղթելն է, այլ մասնակցելը»։ Մարզասերները, հավանաբար, արդեն տեղյակ են, որ ուրբաթ օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել օլիմպիական ոսկե մեդալներ շնորհել

Պետք է ապրեք գալիքի համար

Պետք է ապրեք գալիքի համար Հայկական ձեռագրերը գոտեմարտել են դարերի հետ ու հաղթել։ Նրանք հարյուրամյակների խորքից իրենց հետ բերել են հեռավոր ժամանակների մարդկանց ու ժողովուրդների հույզերն ու վաստակը։ Երեւանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանի շենքը (նախագծվել եւ կառուցվել է 1945-57թթ., ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կողմից) ունի քաղաքաշինական կարեւոր դիրք, տեղավորված է մայրաքաղաքի կենտրոնի հյուսիսում բարձրացող սարահարթի լանջին՝

ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ Է…

ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ Է… Կոնստանտին Արցեուլովի ծննդյան 110-ամյակը Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու չորս աղջիկներն ամուսնացել էին օտարազգիների հետ, ապրել տարբեր երկրներում։ Սակայն նրա թոռներից մի քանիսը հասուն տարիքում ապրել ու գործել են Ղրիմում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, արտասահմանում։ Հանճարեղ պապի բարերար ազդեցությամբ ու հորդորներով նրանցից երեքը ստացել են մասնագիտական կրթություն, դարձել գեղանկարիչ, լուսանկարիչ, գծագրող։ Ավագ աղջկա՝

Ո՞ւմ է ձեռնտու ձգձգումը

Ո՞ւմ է ձեռնտու ձգձգումը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դեմ քաղհայցի լսումը։ Հայցվոր կողմը՝ Կրթության վարչության տեսչության նախկին պետ Հովհաննես Սարոյանը պատասխանող կողմից այդպես էլ չստացավ իր պահանջած փաստաթղթերի մի մասը։ Հիշեցնենք, որ Հովհ. Սարոյանը քաղաքապետարանի կառուցվածքային փոփոխությունների եւ կրճատումների հետեւանքով աշխատանքից ազատված այն աշխատակիցներից է, որ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ Է» ՓԱՍՏԱՐԿԸ ՊԱՏՐՎԱԿ Է

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ Է» ՓԱՍՏԱՐԿԸ ՊԱՏՐՎԱԿ Է Ինչո՞ւ են դռնփակ նիստ ուզում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի միջանցքներում ասեղ գցելու տեղ չկար։ Սպասումների ալիքի մեջ զանազանվում էր 2 խումբ. մի մասը սպասում էր Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությանը, մի մասը (200-ից ավելի) «Կրեդիտ-Երեւան» բանկի այսօր արդեն խաբված ավանդատուներն էին, որոնք

Փականի այս ու այն կողմում

Փականի այս ու այն կողմում Խորհրդային մենթալիտետից մնացած բան է, որ բնակիչը, քաղաքացին միայն սպառող եւ օգտագործող են, իսկ թող վճարի՝ ով ուզում է։ Վճարում էր հիմնականում պետությունը։ Երեւի շատ էր ուզում։ Կամ կարող էր։ Այսօր պետությունը եւ չի կարող, եւ չի ուզում վճարել իր քաղաքացու հեռախոսի, նրա օգտագործած վերելակի եւ հազար ու մի այլնի

ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ

ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին (պատճենը՝ «Առավոտ» օրաթերթին) Պարոն նախագահ, մեր խնդրանքն է Ձեզ, որ այս դիմումը մեր մյուս դիմումների պես չուղարկեք Կենտրոնական բանկ, որտեղ, ցավոք, բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից բոլոր դիմումները պարզապես արժանանում են արհամարհանքի եւ ամեն ինչ մնում է առանց հետեւանքի։ Մի քանի հարյուր ավանդատուների ստորագրությամբ մենք դիմում էինք գրել Ձեզ,

ՎԱՏ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ

ՎԱՏ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ ԱԺ օրակարգում կան հարցեր, որոնք արդեն 2-3 տարի է, եռօրյա նիստից նիստ են տեղափոխվում։ Մեկ օրինակ՝ 1999 թ. հոկտեմբերի 4-ից «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները փորձում են գլխավոր դատախազին հրավիրել խորհրդարան, դատախազության գործունեության մասին հաշվետվություն լսելու համար։ Այս ընթացքում արդեն 3 գլխավոր դատախազ է փոխվել, 3 տարվա հաշվետվություն կարելի էր լսել, բայց այս

Նախագահը մտահոգված է իր իշխանությամբ

Նախագահը մտահոգված է իր իշխանությամբ «Ժողովրդավարական Սահմանադրություն» համագործակցությունը, վերլուծելով ՀՀ նախագահի վերջին ելույթները եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում քննարկումների ընթացքը, համոզված է, որ այս փուլում ԱԺ-ն Ռ. Քոչարյանի թելադրանքով փորձելու է տապալել Սահմանադրության խորհրդարանական համակարգ նախատեսող նախագիծը։ Կլանների եւ կոռուպցիայի վրա հիմնված վարչախումբը այս հարցում հստակ կողմնորոշված է։ Սա ավելի է խորացնում մեր համոզմունքը, որ կիսանախագահական

Երեք ամիս մտածելու համար

Երեք ամիս մտածելու համար Թվում էր՝ «Օրինաց երկիրը» գտել է ելքը, որը թույլ կտար ե՛ւ արժանի պատժին արժանացնել պետության վրա ձեռք բարձրացրած հանցագործներին, ե՛ւ չվտանգել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը։ Հիշեցնենք, որ «ՕԵ»-ն առաջարկել է Սահմանադրության՝ նախագահի առաջարկած խմբագրության մեջ 15-րդ հոդվածում, այն է՝ «ՀՀ-ում մահապատիժն արգելված է՝ բացառությամբ պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում՝ օրենքի

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ`ԱՌԱՎԵԼ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ`ԱՌԱՎԵԼ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրգործի դատական նիստը երեկ վերսկսվեց։ Տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը վերջին նիստին ընդմիջում էր խնդրել՝ Ստեֆան Նյուտոնին գտնելու եւ որպես վկա դատարան հրավիրելու համար։ Հիշեցնենք, որ ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ էլ Կենտրոն, Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը իրենց պարտականությունները այս մասով չէին կատարել։ Անդրանիկ Պողոսյանին չէր հաջողվել

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԴՐՍՈՒՄ Է

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԴՐՍՈՒՄ Է Դա չի հերքում կուսակցության նախագահը Մեր այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ա.Դրյուկովի եւ հայաստանյան քաղաքական ուժերի՝ մասնավորապես «Հզոր Հայրենիքի» հետ տեղի ունեցած հանդիպումները կապվա՞ծ են Հայաստանում սպասվող ընտրությունների հետ, կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը նկատեց. «Հնարավոր է: Նախընտրական տարին սկսվել է, եւ բոլորն են ուզում

Հիտլերը՝ մա՞րդ

Հիտլերը՝ մա՞րդ Բեռլինյան կինոփառատոնում հանդիսատեսին է ներկայացվել «Մեռյալ անկյունում» փաստագրական ժապավենը, որը Հիտլերի քարտուղարուհու հուշերի էկրանավորումն է Ֆաշիստական Գերմանիայի եւ նրա առաջնորդի մասին: «Այս ֆիլմն ինձ ազատեց իմ կյանքի գաղտնիքից։ Կարծում եմ սրանից հետո կկարողանամ ինքս ինձ ներել»,- հայտարարել է 81-ամյա Թրաուլդ Յունգեն, ով 1942-45թթ. եղել է Հիտլերի քարտուղարուհին։ Նա վայելել է ֆյուրերի վստահությունը եւ

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Բաց նամակ Հայաստան-Սփյուռք համաժողովին Հայաստան-Սփյուռք նախորդ համաժողովում որոշվեց ստեղծել «Հայ դատ» հանձնախումբ, որը, ցավոք, չիրականացավ։ Մինչդեռ 1915թ. առայսօր, մենք՝ հայերս, առաջին հերթին երեք ավանդական կուսակցությունները, ցեղասպանության պատմական ու առօրյա փաստերը իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերով չենք ձեւակերպել՝ դրանք միջազգային դատարան ներկայացնելու, հանցագործներին պատժելու եւ վնասները հատուցելու համար։ Ընդհակառակը՝ հրապուրվել ենք նրանով, որ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՎՔՈՎ ԵՎ ՇՈՒՔՈՎ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՎՔՈՎ ԵՎ ՇՈՒՔՈՎ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության պետ Յուրի Ալեքսանյանը Ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոլք Լեյք Սիթիից հաղորդում է։ Փետրվարի 13-ին մեր մարզիկները գրաֆիկով ազատ էին մրցումներից։ Սակայն նրանք իրենց մարզիչների հետ շարունակում էին մարզվել՝ նախապատրաստվելով գալիք մեկնարկներին։ Հայաստանի պատվիրակության ղեկավարությունն էլ ամեն օր շփվում է օլիմպիականների հետ, հետաքրքրվում նրանց առօրյայով։ Մի խոսքով, մթնոլորտը

«Ես սրտիցս դուրս ոչինչ չեմ արել»

«Ես սրտիցս դուրս ոչինչ չեմ արել» «Թափուր կառամատույց» գրքի բանաստեղծական կերպարը մենակ ու կորցրած կինն է, նույնիսկ կարելի է ասել՝ աղջնակը, հարսը, որ, սակայն, անհավատալի, չպատճառաբանված շռայլություն ու բարություն ունի առ աշխարհ։ Այնպիսի տողեր կան գրքում, ինչպես, օրինակ, «Բոլորի համար լույս եմ երազում, բայց չեմ էլ ձգտում՝ թեկուզ ինձ մի շող» կամ «ինձնից հետո թող

ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ Համենայնդեպս, մամուլի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել կառավարության մարտահրավերը «Օրենքի այս նախագիծը միջազգային փորձագետներին ներկայացնելն անգամ ամոթ է ու խայտառակություն։ Սա ետդարձ է ժողովրդավարությունից։ Այս օրինագծով փորձ է արվում չորրորդ իշխանությանը տարրալուծել առաջին երեք (օրենսդիր, գործադիր, դատական) իշխանությունների մեջ»,- ահա այսպես միահամուռ կերպով լրագրողները փորձում էին դիմագրավել կառավարության կողմից իրենց «վզին փաթաթվող» նոր

Արդյո՞ք բարձրացվել է մանկավարժների աշխատավարձը

Արդյո՞ք բարձրացվել է մանկավարժների աշխատավարձը Շուրջ մեկ ամիս է, որ հասարակության մեջ խոսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին։ Տոկոսից գաղափար չունեցող մարդիկ մեծ բան են համարում 20%-ով աշխատավարձի բարձրացումը, այնինչ, այն տարբեր ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչների համար կազմում է 600-2400 դրամ։ Այդ բարձրացումով հանդերձ, ուսուցչի միջին աշխատավարձը մոտ է 15000 դրամին։ Եթե այն համեմատենք արտոնյալ հանձնաժողովների

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930