Օրվա լրահոսը
Ամբաստանյալի աթոռն այդպես էլ թափուր է մնալու
Ամբաստանյալի աթոռն այդպես էլ թափուր է մնալու Այս եզրակացությանն ես հանգում՝ ծանոթանալով Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ վկաների տված ցուցմունքներին։ «Առավոտ» թերթն էր մեղավոր, որ Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, քանի որ նրա նկարը տպվել էր»,- «Ազատություն» ռ/կ-ին վերջերս տված հարցազրույցում ասել էր «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, պնդելով, թե ո՛չ մեր
ԾԱՂԻԿՆԵ՞Ր ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ
ԾԱՂԻԿՆԵ՞Ր ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ Թեեւ 2000 թ. ապրիլի 10-ին խափանման միջոցի փոփոխությունից հետո «27»-ի գործով նախկին մեղադրյալ, նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը բազմիցս հարցազրույցներ է տվել, բայց առայժմ չի պատմել այն ամենի մասին, ինչ իր հետ տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին։ Թեեւ այդ նկարագրությունը կա 1999 թ. նոյեմբերի 8-ից (երբ նա հարցաքննվել էր իբրեւ վկա)
ԴԵՄ ԵՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԴԵՄ ԵՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ Ոչ թե անձին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, նաեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը մեր զրույցի ընթացքում նախ, անդրադառնալով սոցիալիստամետ 6 ուժերի միավորման համատեղ ծրագրին, ասաց, թե դրա ուղղությամբ դեռ անցյալ նոյեմբերին սկսված աշխատանքներն արդեն ավարտվել են: «Մենք գտնում ենք, որ կարեւորը գաղափարական հենքի վրա սոցիալիստական ուժերի միավորումն էր: Դա
Չծրագրած հանդիպում
Չծրագրած հանդիպում Աղբյուր Սերոբի եւ Գեւորգ Չաուշի լեգենդն այնտեղ եւս ապրում է Լրատվամիջոցներից տեղեկանալով, որ Ընկուզաձոր (Գելիեգյուզան) հայկական գյուղից հայ զբոսաշրջիկների բերած հողը խառնվեց Սոսե մայրիկի գերեզմանին, որոշեցի հանդիպել արարողության կազմակերպչին ու հարցնել՝ ինչո՞ւ զանգվածային արտագաղթին պատասխանում ենք աճյունների ներգաղթով կամ մի բուռ հող բերելով, քաջ գիտակցելով, որ հարցս ամենավերինների խնդիրն է։ Պարզվեց, որ պետք
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՆՑԱԽՈՒՄԲ
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՆՑԱԽՈՒՄԲ 2001 թ. մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում Վանաձորում հանցագործության մի շարք դեպքեր գրանցվեցին։ Մայիսի 2-ին «Կենտավր» դեղատնից՝ գողություն, մայիսի 8-ին թիվ 1 համաբուժարանում՝ կողոպուտ, հաջորդ օրը Լոռու մարզպետարանի վարչական շենքում ավազակային հարձակում կատարվեց, մայիսի 17-ին ոստիկանական երկու մեքենա հրկիզվեց, մեկ այլ մեքենայից գողություն կատարվեց, հուլիսի 3-ին Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ ավազակային հարձակում
21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ
21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ Հայաստանի նախալեռնային ու հատկապես լեռնային շրջանների հողը այնքան էլ բերրի չէ։ Տարին մեկ անգամ է բերք տալիս, ծիրան ու խաղող չի հասնում։ Կլիման է այդպիսին։ Իսկ հողի սեփականաշնորհման հարցում այստեղ տարբեր մեկնաբանություններ եղան։ Ե՛վ քաղաքացիները, ե՛ւ գյուղացիները պնդում են, որ ոչ թե հողն է տրվել գյուղացուն, այլ գյուղացին է հանձնվել հողին։
Ավելի շատ հավատում են Անդրե Աղասիի հաղթանակին
Ավելի շատ հավատում են Անդրե Աղասիի հաղթանակին Երեկ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մեկնարկեց մրցաշրջան-2002-ում թենիսի «Մեծ սաղավարտի» անդրանիկ մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։ Կանաչ երկրում հանդես կգան մեծ ռակետի աշխարհի բոլոր ուժեղագույն վարպետները, այդ թվում նաեւ մի քանի ամիս առաջ հայր դարձած ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին։ Ավելորդ է ասել, որ բոլոր մասնակիցներն էլ ամենայն պատասխանատվությամբ են
Ակամա տառապյալներ
Ակամա տառապյալներ Առեղծված է։ Մենք շատ ենք դժգոհում հեռուստակինոէկրանները ողողած սպանության եւ բռնության տեսարաններով, բայց մոլագարի համառությամբ շարունակում ենք փնտրել հանրահայտ մարդկանց սպանության ամենաանհավանական վարկածներ։ Ահա ոչ լրիվ ցուցակը այն մարդկանց, ովքեր մյուս աշխարհ են գնացել ոչ սեփական կամքով։ Սկսենք Պուշկինից, որի շնորհիվ ամեն աշակերտ համոզված է, որ Մոցարտին թունավորել է Սալյերին, իսկ Բորիս Գոդունովը
ԴԺՈԽԱՅԻՆ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
ԴԺՈԽԱՅԻՆ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» Հետաքրքիր է, երբ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը որոշեց, որ բավական է, ինչքան Արա Երնջակյանը գնահատեց ու բեմ բարձրացրեց հայ գեղեցկուհիներին, եւ որ արդեն ժամանակն է Հայաստանի «միսսերը» բեմի վրա ճեմեն ու ժպտան անձամբ փոխնախարարի բարձր պատրոնաժով, գիտե՞ր, կասկածո՞ւմ էր, թե՞ ինչ պատասխան պիտի ստանա։ Երեւի մտածում էր,
Ինչպես ղազախական աուլներում
Ինչպես ղազախական աուլներում «Առավոտի» տեղեկություններով, Շենգավիթի թաղապետարանը համայնքի մանկապարտեզներին չի վճարել 3-4 ամսվա աշխատավարձ։ Իսկ վարիչների հետ կնքել է եռամսյա պայմանագիր՝ աշխատավարձերի ուշացումների հետ կապված հնարավոր տրտունջներից հեռու մնալու նպատակով։ Եվ բնական է, որ ընդամենը եռամսյա աշխատանքային պայմանագիր ունեցող որեւէ մանկապարտեզի վարիչ երբեք չի հանդգնի բողոքել կամ աշխատավարձի պահանջի պատճառով իր ձեռքով «իր տունը քանդել»։
ՄԻ «ՀԱԼԱԾՎԱԾ ՔՐԳՈՐԾ»
ՄԻ «ՀԱԼԱԾՎԱԾ ՔՐԳՈՐԾ» Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Ես նախկինում բազմիցս իմ դիմում-բողոքներում նշել եմ գլխավոր դատախազության խախտումների եւ անօրինականությունների մասին, սակայն մինչ օրս ոչ մի գործնական արդյունք չի եղել։ 1994-ից նախկին ԱԺ պատգամավոր, Էրեբունու համայնքապետ, ներկայիս ՀՀ տրանսպորտի նախարարության երկաթգծի դեպարտամենտի պետ, փոխնախարար Արարատ Խրիմյանը եւ նրա փեսան՝ քրգործով մեղադրյալ Սամվել Կարախանյանը, հանցավոր
Չմեկնաբանելով «փաստերը»
Չմեկնաբանելով «փաստերը» «Առավոտ» օրաթերթում (15 դեկտեմբերի 2001թ.) «Փարոսի պղտոր լույսերը» վերնագրով հոդվածում ներկայացվում են ընտանեկան նպաստի եւ մարդասիրական օգնությունների բաշխման հարցերը։ Դրանք այսօր խիստ առօրեական են, շոշափում են բնակչության սոցիալապես անապահով խավերի կենսական շահերը՝ իրենց մեջ պարունակելով խնդրի քննարկման եւ լուսաբանման հարուստ նյութ։ Սակայն զարմանքս անչափ մեծ եղավ, երբ մի քանի օրվա փնտրտուքից հետո պարզվեց
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ, ՊԱ՞ՐԶ Է
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ, ՊԱ՞ՐԶ Է Հունվարի 19-ին կավարտվեն «ԱրմենՏելի» եւ ՀՀ կառավարության միջեւ ընթացող բանակցությունները, որոնց կարիքը չէր զգացվի, եթե մեր պետական մարմինները չարհամարհեին միմյանց։ Դեռեւս 3,5-4 տարի առաջ Սահմանադրական դատարանը մեր երկրի հիմնական օրենքին հակասող ճանաչեց «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ, ինչը ենթադրում էր, որ դրանք պետք է փոփոխվեն, համապատասխանեցվեն մեր Սահմանադրությանը։
ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ՝ ԱՌՈՂՋԻՆ
ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ՝ ԱՌՈՂՋԻՆ «Այդ օրը (1999 թ. հոկտեմբերի 27-ին.- խմբ.) Նաիրին ուղիղ եթեր մտնելու խնդիր չուներ, նա արդեն ուղիղ եթերում էր մի քանի անգամ, եւ քիչ մնաց նրան ազգային հերոս դարձնեին։ Նույն «Ա1+»-ը Նաիրիին քանի անգամ եթեր տրամադրեց, հետն էլ այնպես էին խոսում՝ «պարոն Հունանյան», իսկ գուցե այսպես, իսկ միգուցե այնպես։ Ամենայն հարգանքս «Ա1+»-ի տնօրենին,
Վկան «աստիճանների փորձագետ» չէր…
Վկան «աստիճանների փորձագետ» չէր… Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց ՀՀ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը։ Դատակոչված վկաներից՝ Բելլա Գրիգորյանը, Արարատ Մանվելյանը, Վաղարշակ Սահակյանն ու Արա Պողոսյանը նոր բան չավելացրին։ Նրանք, ըստ էության, չէին տեսել, թե ովքեր էին քաշքշել «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանին, ովքեր էին մասնակցել վեճին, ով
Գրեթե լենինյան մրցանակ
Գրեթե լենինյան մրցանակ Պետականը ըստ նախագահի «ավելի սոլիդ» է հնչում Վերականգնվեց պետական մրցանակ հասկացությունը։ Այսուհետեւ արվեստի եւ գրականության մշակները ստիպված կլինեն աշխատել ոչ միայն մշակույթ ստեղծելու համար, այլեւ՝ պետական մրցանակ ձեռք գցելու նպատակով։ Շաբաթ օրը նախագահական նստավայրում առաջին մրցանակները հանձնվեցին ութ արվեստագետների։ Երաժշտության բնագավառի ներկայացուցիչներից պետական մրցանակ հանձնվեց կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին, նկարիչներից մրցանակ տրվեց Ռուբեն
ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ
ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ Սահմանադրական բարեփոխումների առաջարկված տարբերակներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պատկերը եւ երեկ տեղի ունեցած հապճեպ քվեարկությունը (խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ) ավելորդ անգամ հաստատեցին, որ այս խորհրդարանից առայժմ որեւէ լուրջ ցնցում հնարավոր չէ ակնկալել։ Ասում ենք՝ առայժմ, քանի որ վստահաբար տարվա կեսից խորհրդարանը կդառնա նախընտրական թատերաբեմ եւ պոպուլիստական ելույթների պակաս չի զգացվի։ Ինչեւէ,
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Երեկ «Սոցիալիստական Հայաստանի» եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ քննարկվեց դրանից դուրս գալու ուղղությամբ հնարավոր համատեղ գործողությունների հարցը: Հանդիպման ժամանակ ՀԺԿ ներկայացուցիչ եւ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը կարծիք հայտնեց, թե կան հարցեր, որոնց շուրջ սկզբունքորեն հնարավոր է համատեղ գործունեություն ծավալել, նաեւ փոխադարձաբար աջակցել միմյանց նախաձեռնություններին:
Կովասանք
Կովասանք Հին եգիպտացիները կովին պաշտում էին։ Ռուս կանայք նրան կերակրողուհի են ասում։ Գեր կնոջը կով են ասում. կովին ինչո՞ւ քեռակին չեն ասում։ Կովը հիշեց իր խոտընկերուհուն, որն անձնասպան եղավ, որպեսզի կոլխոզ չմտնի։ Նա բառ չէր գտնում ասելու եւ բառաչեց՝ բառ հաչեց։ Շունը զարմացավ եւ կովահաչ տվեց։ Կովն անտեսեց այն, որ շունը նրան գայլից պաշտպանում է։
Նրանք կսպասարկեն աշխարհի առաջնության խաղերը
Նրանք կսպասարկեն աշխարհի առաջնության խաղերը ՖԻՖԱ-ն օրերս հրապարակեց Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում մայիսի 31-ից հունիսի 30-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները սպասարկող մրցավարների անունները։ Ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել, թե մրցավարներն իրենց ինչպես են դրսեւորել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ «Բոլոր մրցավարները ցուցադրել են խաղի կանոնների գերազանց իմացություն»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Միշել
«ՍՊԱՐՏԱԿԻ» ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԾԱՆՐԱԿՇԻՌ ԵՆ
«ՍՊԱՐՏԱԿԻ» ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԾԱՆՐԱԿՇԻՌ ԵՆ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Սպարտակը» նույնպես «Մրցաշրջան-2002»-ում իր առջեւ լուրջ եւ հեռուն գնացող նպատակներ է դրել։ DCA-ն տեղեկացնում է, որ առաջնության ավարտին հաջորդած կարճատեւ հանգստից հետո ֆուտբոլիստները ձեռնամուխ են եղել, հավանաբար, մարտ ամսին մեկնարկելիք Հայաստանի հերթական առաջնությանը։ Բժշկական համապատասխան ստուգում անցնելուց հետո «Սպարտակը» գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ
«ՍՊԱՐՏԱԿԻ» ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԾԱՆՐԱԿՇԻՌ ԵՆ
«ՍՊԱՐՏԱԿԻ» ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԾԱՆՐԱԿՇԻՌ ԵՆ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Սպարտակը» նույնպես «Մրցաշրջան-2002»-ում իր առջեւ լուրջ եւ հեռուն գնացող նպատակներ է դրել։ DCA-ն տեղեկացնում է, որ առաջնության ավարտին հաջորդած կարճատեւ հանգստից հետո ֆուտբոլիստները ձեռնամուխ են եղել, հավանաբար, մարտ ամսին մեկնարկելիք Հայաստանի հերթական առաջնությանը։ Բժշկական համապատասխան ստուգում անցնելուց հետո «Սպարտակը» գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ
Ակնարկի հերոսը նախարարն է
Ակնարկի հերոսը նախարարն է Լույս է տեսել Հրանտ Աբրահամյանի «Ճակատագրին ընդառաջ» փաստավավերագրական ակնարկը։ Ակնարկի հերոսը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանն է, հեղինակի նախկին աշակերտը։ «Արցախյան հերոսամարտի ճանապարհով անցել են հարյուր հազարավորները։ Համլետը նրանցից մեկն է։ Նա արցախյան շարժման ողնաշարի մի ողն է։ Գրել նրա մասին՝ նշանակում է գրել շարժման պատմությունը, խոսել շատերի մասին,
ԼՐԱՑՆԵԼ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԼՐԱՑՆԵԼ ԱՂՅՈՒՍԱԿԸ «Առավոտի» 15.12.01թ. թիվ 236-ում Գեղամ Քյուրումյանի «Հավատալ վիճպետկոմին» խորագրով հոդվածը կարդալուց հետո ցանկություն առաջացավ գրելու այս նամակը։ Հեղինակը ճիշտ էր ներկայացրել աղյուսակում բերված փաստերը, բայց մի՞թե այդ չորս թվերով բավարարվել էր։ Լավ կլիներ, որ նա նշեր, թե Քոչարյանը Հայաստան գալուց հետո ինչ «նվերներ» է մատուցել հայ ժողովրդին։ Օրինակ, 1997թ. ինչ արժեր մեկ կգ
Ֆելիետոն՝ միջազգային թեմայով
Ֆելիետոն՝ միջազգային թեմայով Տեսականորեն պետությունները ստեղծվում են մարդուն ներքին եւ արտաքին վտանգներից պաշտպանելու համար։ Հարց է առաջանում, թե ո՞ր մարդուն՝ բարձրագույն իշխանավորի՞ն, ողջ իշխանական վերնախավի՞ն, հարուստների՞ն, թե՞ ամբողջ ժողովրդին։ Հարցը միանշանակ պատասխան չունի՝ իշխանությունը համարում է, որ ժողովրդին, ժողովուրդը գտնում է, որ միայն իշխանավորներին եւ հարուստներին, իսկ հարուստները ոչինչ չեն հաշվում, քանզի խիստ զբաղված են
ԷԼԻԶԱԲԵԹ II-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
ԷԼԻԶԱԲԵԹ II-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 2002 թվականը հոբելյանական տարեթիվ է Բրիտանիայի Միացյալ Թագավորության եւ Վինձորների արքայատան համար: Էլիզաբեթ II թագուհին բոլորում է իր հիրավի փառահեղ գահակալության 50-ամյակը: Նա գահ է բարձրացել Գեւորգ 6-րդ արքայի մահից հետո, 26-ամյա հասակում: Արքայի մահը անսպասելի էր, արքայադուստր Էլիզաբեթը հուղարկավորությանը մասնակցելու համար ժամանում է ուղղակի Քենիայից, ուր ավանդաբար ամառն է անցկացնում անգլիական
ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ
ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ «ԶՎԱՐԹ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ Երգ Հիշողությո՞ւն է, երազա՞նք է սա – Երբ խավար տարին նոր է բոլորել – Կյանքի խորհուրդը այն չէ՝ ինչ տեսար, Եղել են նաեւ խնդության օրեր, Որ գրառել է մի հին տարեգիր, Բայց հիմա կենաց մատյանը գոց է – Չե՛ն կենդանանա հույզերը երգից, Չի՛ հառնի հուշը, բայց արժե փորձել Ու կերպափոխել
Ամանոր եւ Սուրբ ծնունդ
Ամանոր եւ Սուրբ ծնունդ Որքանո՞վ են քրիստոնեական Շուկաներում ու տոնավաճառներում տիրող եռուզեռ, դրամ չունենալուց անվերջ տրտնջացող մարդկանց կողմից զարմանալիորեն ակտիվ եւ անտրամաբանորեն շռայլ առեւտուր, տոնական պերճաշուք սեղան, բարեմաղթանքներ, փոխադարձ նվերներ, կախարդական տոնածառ ու Ձմեռ պապ, գինարբուք, խրախճանք… Այսպես է նշում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոները հայկական ընտանիքների մեծ մասը։ (Իհարկե, խոսքը չի վերաբերում շքեղ խաղատան
ԱՇՆԱՆ ԱՆՁՐԵՎ
ԱՇՆԱՆ ԱՆՁՐԵՎ Այն գիշերը եկավ։ Մութի մեջ անձրեւակաթիլները սկսեցին դանդաղ թափվել՝ օդը լցնելով իրար քսվելուց առաջ եկած խշշոցով, մեղմիկ տմբտմբացնելով պատշգամբների բազրիքներին ու այսպիսով ստեղծելով մի գիշերային մեղեդի։ Անտեղյակ դրսում եկող անձրեւին, մարդիկ խաղաղ ու անխռով քնել էին իրենց բնակարաններում ու երազներ էին տեսնում։ Օրը հոգնեցրել էր նրանց… Առավոտյան, նոր զարթնած քաղաքի մեջ նրանք շտապել
Երբ թիկունքն ուժեղ է…
Երբ թիկունքն ուժեղ է… «Նաիրի» կինոթատրոնի սեփականաշնորհման մասին պայմանագրում, որտեղ կինոթատրոնի հետագա գործունեության շրջանակների վերաբերյալ բազմաթիվ պայմաններ կան ամրագրված, նաեւ արձանագրված է, որ 2002 թ. հունվարի 1-ին պետք է տեղի ունենար կինոթատրոնի բացումը։ Սակայն, ինչպես տեսնում եք, կինոթատրոնը ոչ միայն չի բացվել, այլեւ դեռեւս շինարարական աշխատանքները չեն ավարտվել։ Պայմանագրում նաեւ նշվում է, որ եթե նշված


















































