Լրահոս
Օրվա լրահոսը

Չծրագրած հանդիպում

Հունվար 15,2002 00:00

Չծրագրած հանդիպում Աղբյուր Սերոբի եւ Գեւորգ Չաուշի լեգենդն այնտեղ եւս ապրում է Լրատվամիջոցներից տեղեկանալով, որ Ընկուզաձոր (Գելիեգյուզան) հայկական գյուղից հայ զբոսաշրջիկների բերած հողը խառնվեց Սոսե մայրիկի գերեզմանին, որոշեցի հանդիպել արարողության կազմակերպչին ու հարցնել՝ ինչո՞ւ զանգվածային արտագաղթին պատասխանում ենք աճյունների ներգաղթով կամ մի բուռ հող բերելով, քաջ գիտակցելով, որ հարցս ամենավերինների խնդիրն է։ Պարզվեց, որ պետք է հանդիպեի քաջարի զինվոր, հոգով ֆիդայի Վարդան Սամսոնյանին։ Հանդիպումից ցանկանում եմ պատառիկներ փոխանցել ընթերցողին, որ կհետաքրքրի ամեն հայի, հատկապես նրանց, ում արմատներն են Պատմական Հայաստանում։ Պարզվեց, որ հողը բերելու մտադրությունն ավելի վաղ է հղացել, քան վերջին տարիներին հայ նվիրյալների աճյունների ամփոփումը հայրենիքում։ Դրանով Վարդանը իրագործել էր Սոսե մայրիկի վաղեմի երազանքը՝ «Հողս խառնվի Սերոբիս հողին»։ – Երբեք չէի հավատում, թե կհասնեմ Անդոկ սար ու Գելիեգյուզանի հայկական եկեղեցու բակից, ուր թաղված են Աղբյուր Սերոբն ու Դժոխք Հրայրը, հող կբերեմ։ Երեկ խիղճս հանգիստ քնեցի,- ասաց Վ. Սամսոնյանը։ Վարդանը քար ու հող է բերել ոչ մ իայն Ընկուզաձորից, այլեւ հայկական շատ քաղաքներից, կանգուն ու կիսավեր եկեղեցիներից (Արդահան, Ղարս, Անի, Իգդիր, Բայազեթ, Վան, Մուշ, Բիթլիս, Սասուն, Բինգյոլ, Էրզրում եւ այլն՝ շուրջ 22 բնակավայր)։ Պատրաստել է ապակեպատ, ուշագրավ մի ցուցադրություն՝ համապատասխան մեկնաբանություններով, տեղադրել իր իսկ բարեկարգած բակ-պուրակում՝ մեծ զորավար Անդրանիկի կիսանդրու եւ զոհված ազատամարտիկների հուշաղբյուրի հարեւանությամբ։ Շրջագայությունից ունեցած ամենամեծ տպավորությունն այն էր, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պսակադրության արարողություն էր կատարել, որ քուրդ 8-10 տարեկան մի տղա ցույց տալով բարձունքն, ասել էր՝ «Ձեր Չաուշն այնտեղ քնած է» (ոչ թե թաղված- Վ. Ս.), որ խմբին թեյ հյուրասիրող զառամյալ քրդի խնդրանքով երգել էր Աղբյուր Սերոբին նվիրված երգը։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031