Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՆՑԱԽՈՒՄԲ

Հունվար 15,2002 00:00

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՆՑԱԽՈՒՄԲ 2001 թ. մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում Վանաձորում հանցագործության մի շարք դեպքեր գրանցվեցին։ Մայիսի 2-ին «Կենտավր» դեղատնից՝ գողություն, մայիսի 8-ին թիվ 1 համաբուժարանում՝ կողոպուտ, հաջորդ օրը Լոռու մարզպետարանի վարչական շենքում ավազակային հարձակում կատարվեց, մայիսի 17-ին ոստիկանական երկու մեքենա հրկիզվեց, մեկ այլ մեքենայից գողություն կատարվեց, հուլիսի 3-ին Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ ավազակային հարձակում կատարվեց, իսկ նոյեմբերի 14-ին սպանության դեպք արձանագրվեց, Վանաձորի շուկայի մոտակայքում, ավտոմատի կրակահերթով երեք հոգի սպանվեց։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Երիցյանի գլխավորած ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ, ՔՀԳՎ, Լոռու ՄՆԳՎ եւ Վանաձորի ՆԳ բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը, Լոռու մարզի ազգային անվտանգության վարչության, մարզային դատախազության եւ առաջին ատյանի դատարանի աշխատակիցների հետ համագործակցելով, նշված հանցագործությունները կատարելու համար ձերբակալել է Վանաձորի բնակիչներ՝ 1979թ. ծնված Արկադի Սաֆարյանին, 1978թ. ծնվ. Հայկ Հարոյանին եւ Արամ Պետրոսյանին։ Հանցախմբի գործունեությունը միայն Վանաձորով չի սահմանափակվել։ Սեպտեմբերի 13-ին խմբի անդամները Գյումրիում կողոպտել են մի քաղաքացու, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երեւանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա են պայթեցրել։ Գողոնը եւ հափշտակված գույքը մասամբ առագրավվել է։ Իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ հանցավոր խմբի գործունեությունը վերը թվարկած դեպքերով չի սահմանափակվում։ Արդեն իսկ ձեռք բերված տվյալներով՝ այս խումբը տարբեր ժամանակներում երկու տասնյակից ավելի հանցագործություններ է հեղինակել։ Օպերատիվ-հետախուզական եւ քննչական աշխատանքները շարունակվում են, քննությունը վարում է դատախազությունը։ ՀԿԼ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031