Օրվա լրահոսը
Բուհի ղեկավարությունը ե՞րբ երկրորդ հարկից կբարձրանա
Բուհի ղեկավարությունը ե՞րբ երկրորդ հարկից կբարձրանա Ձմեռային քննաշրջանի այս եռուն օրերին մենք մտադիր չենք լուսաբանել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում ընթացող քննությունների ընթացքը։ Մեզ հուզում է տարբեր մասնաշենքերում տիրող անմխիթար վիճակը, անշուք լսարաններն ու կիսաքանդ մանրահատակը։ Երբ մոտ մեկ տարի առաջ համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետում սկսվեցին վերանորոգման աշխատանքներ, ուսանողները թեթեւացած շունչ քաշեցին
ԱՎԱՐ ԿԱՄ ԿԿՈՒՆ ԱԾԵՑ, ՊՈՒՊՈՒՆ ՏԱՐԱՎ
ԱՎԱՐ ԿԱՄ ԿԿՈՒՆ ԱԾԵՑ, ՊՈՒՊՈՒՆ ՏԱՐԱՎ 1997թ. գարնանը ավարտվեցին արհմիության տարածքային խորհուրդների հաշվետու-ընտրական կոնֆերանսները: Երբ արդեն ավարտվեցին հանրապետական խորհուրդների եւ ՀԱՄԿ-ի համագումարները, պետհիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի բարձրաստիճան պաշտոնյա Դերենիկ Քամալյանը հիշեց իրենց տարածքային խորհուրդների հաշվետու-ընտրական կոնֆերանսների մասին եւ «առաքելական» շրջագայություններ սկսեց կատարել հանրապետության նախկին շրջանները։ Նրա առաքելությունն այն էր, որ բոլոր շրջաններում անօրինական հիմունքներով՝
Բազմակնությունը մեզ համար չէ
Բազմակնությունը մեզ համար չէ Միշտ ընդունվել է այն գաղափարը, որ ամուր ընտանիքները պետության հիմքն են։ Սակայն դարեր շարունակ հայ ժողովուրդը պետություն չի ունեցել, բայց գոյատեւել է հանձին հոգեւոր իշխանության, որն էլ կատարել է պետության կարեւոր դերը։ Այսօր մենք անկախ պետություն ենք եւ Հայ Առաքելական եկեղեցին իր անխախտ սկզբունքներն ունի ընտանիքի ամրության հարցում։ Իր պարզորոշ մեկնաբանություններն
ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍ Է՝ ՇՈՒՏ ԱՆՑԻՐ
ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍ Է՝ ՇՈՒՏ ԱՆՑԻՐ Իր որոշ թերություններով հանդերձ, խորհրդային դպրոցն, այնուամենայնիվ, ավելի կուռ էր ու կազմակերպված։ Կարծես թե չկային կարեւոր եւ երկրորդական առարկաներ կամ դրանց այդ վիճակի մեջ դնող պաշտոնյաներ ու պայմաններ։ Դպրոցներում խանդավառությամբ ՊԱՊ համալիրի նորմաներ էին հանձնում, ֆիզկուլտուրայի դասերին պարտադիր էր համազգեստը։ Ավելին, շատ դպրոցներ դասերը սկսում էին բակում կազմակերպվող լիցքային վարժություններով։
վահրամ մարտիրոսյան
վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները Տպագրվում է 2001 թ. սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում գահակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: «Ֆրանկների» թվում նաեւ վերջինիս Ժոսլին որդին է եւ
Մեր հոգեախտաբանությունը
Մեր հոգեախտաբանությունը Այն, որ մեր հասարակությունը հիվանդ է, կարծում եմ, ոչ մեկի կասկածը չի հարուցում. կասկածները վերաբերում են հիվանդության տեսակի, ընթացքի, ելքի հարցերին: Տնտեսագետն իր ոլորտում է փնտրում հիվանդության ախտանշանները, քաղաքագետն` իր, դե, հոգեբաններն էլ, բնականաբար, հասարակության բնազդների, դիրքորոշումների, արժեքների եւ նմանատիպ հոգեբանական իրողությունների մեջ պետք է փնտրեն ախտաբանական երեւույթներ: Փնտրելու կարիք էլ չկա. այնքան
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԿԱՐՈՒՍԵԼՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԿԱՐՈՒՍԵԼՈՒՄ Մեր ազգաբնակչությունը մոտ 70 տարի ապրեց կոմունիստական դիկտատուրայի հասարակարգում։ Չնայած իր բազմաթիվ թերություններին՝ ազգաբնակչության համար ապահովված էին ապրելու նորմալ պայմաններ։ Ժամանակները փոխվեցին։ Անկախ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը կազմում էր 800 ռուբլի, որը ամենաբարձր աշխատավարձն էր հանրապետության ղեկավար այրերի շրջանում։ Միջին աշխատավարձը կազմում էր 231 ռուբլի, աշխատանքային բարձր թոշակը կազմում էր 132 ռուբլի,
Չի բխում տնտեսվարողի շահերից
Չի բխում տնտեսվարողի շահերից Հարկային վերջին «բարեփոխումները» չարիք կդառնան մեր երկրի տնտեսության համար: 2002թ. դիզելային վառելիքի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվում է լրացուցիչ 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճար՝ անկախ վճարողների տնտեսական գործունեության արդյունքից եւ մաքսային արժեքից, որում դիզելային վառելիքի ԱԱՀ հաշվարկային մեծությունը ընդհանուր գումարի մեջ ընդունվում է 68,7%։ Սկզբնական շրջանում ներկրվող վառելիքից հնարավոր է հարկել
«ԲՆԱՊԱՀՊԱՆԻՉՆԵՐԻՆ» ՀԵՐՔԵՑԻՆ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԻՉՆԵՐԻՆ» ՀԵՐՔԵՑԻՆ Տարեվերջի իր ամփոփիչ ասուլիսում բնապահպանության նախարար Վ. Այվազյանը ներկայացել էր հավուր պատշաճի՝ է՛լ վարչությունների պետերով, է՛լ բազմաթերթ մամլո հաղորդագրությամբ, ուր մանրամասնորեն ներկայացված էին «բնապահպանիչների» հաջողություններն ու ոլորտի աննախադեպ բարգավաճումը։ Լրագրողների համար էլ պատրաստված հաղորդագրության մեջ չէին մոռացել նաեւ այն անբարեխիղճ պաշտոնյաների ու ընկերությունների անունները, ովքեր հանդգնել էին նորանշանակ նախարարի խուզարկու հայացքի ներքո խախտումներով
Անբարոյականությունը պետք է բացառվի
Անբարոյականությունը պետք է բացառվի Օրեցօր փակուղի է մտնում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, իսկ այն իր հսկողության ոլորտում պահող նախագահ Ռ. Քոչարյանը այդպես էլ շարունակում է այդ մասին չխոսել։ Մինչդեռ արդար դատավարությունից վաղուց ձեռքերը լվացած ժողովուրդը, որը առաջինն էր Ռ. Քոչարյանին կասկածել ոճրագործությանը մեղսակցության մեջ, այլեւս չի կարեւորում նրա խոսելն ու չխոսելը եւ, «27»-ի հետ կապված, նախագահի
ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է Հանրապետությունում բարձր լարման մալուխների միացման կապարե կցորդիչների տարեկան սպառման ծավալը 5000 հատ է /մոտ 60 մլն դրամ/: Համաձայն ՀՀ կառավարության օրենքի ուժ ունեցող որոշման (31.12.98), սահմանված են բնապահպանական վճարի դրույքաչափեր: Դրանք պարտավոր են մուծել ձեռնարկությունները, որոնք շրջակա միջավայր են արտանետում թափոններ՝ հեղուկ, պինդ թե գազային վիճակում: Բնապահպանական վճարի չափը հաշվարկվում է
Խոսրով Մելիքիչը՝ Ռոբերտ Քոչարյանով
Խոսրով Մելիքիչը՝ Ռոբերտ Քոչարյանով Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ ընդհանրապես համերգներում ընդգրկված մշակույթի գործիչներին եւ համերգասրահներին Խոսրով Հարությունյանի ունեցած պարտքերի մասին բազմիցս գրվել է։ Արդեն անգամ առանձին-առանձին խոսակցություններ կան, թե Խ. Մելիքիչն ում ինչքան է պարտք։ Սակայն չի խոսվել, թերեւս, այն մասին, թե Խ. Հարությունյանն ում ինչպես է, այսպես ասած, «գցել», ում անունը
ԱՐԱԲԿԻՐԻ ՇՈՒԿԱՆ՝ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐՈՒՄ
ԱՐԱԲԿԻՐԻ ՇՈՒԿԱՆ՝ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐՈՒՄ Արաբկիրի կամ Կոմիտասի թաղամասի (Հայկոոպի շուկաների հանրապետական վարչության N5) մթերքի շուկան միշտ եղել է կռվախնձոր, շատերն են ցանկացել այն ձեռք բերել եւ երբեմն էլ կոշտ բախումներ են եղել այդ շուկայի համար։ Երեւանյան գրեթե բոլոր շուկաներն արդեն լուծարվել եւ նոր տերերի ձեռքն են անցել, սեփականաշնորհվել կամ վարձակալությամբ տրվել։ Կոմիտասի մթերքի շուկայի նախկին
Տարեմուտի հեքիաթ
Տարեմուտի հեքիաթ Բոլոր մարդիկ նոր տարում սիրում են նվերներ ստանալ, դա բնական է: Ի տարբերություն շարքային մահկանացուների՝ նախարարները սիրում են նվերներ ստանալ կլոր տարին: Կատարելագործված տարբերակն էլ կա՝ սիրում են իրենք իրենց նվերներ տալ: Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը այդ գործը հատկապես սիրում է: Մանավանդ երբ՝ նվերները մեծ են ու գաղտնի: ՀՀ կառավարության 31.12.2000
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ Ինչո՞ւ է ինքն իրեն խոսեցնում Գ. Եղիազարյանը Հայաստանում իշխանությանը տիրացած վարչախումբը ձախողվում է բոլոր ասպարեզներում. սա ընդունում են անգամ վարչախմբի ներկայացուցիչները: Սակայն ուղեղները շարժելու, համապարփակ ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ որոնելու փոխարեն՝ վարչախումբը արդեն չորս տարի նույն երգն է երգում՝ զրպարտությունների ու կեղծ լուրերի միջոցով նսեմացնելով նախկին քաղաքական իշխանությանը: Իրենց մոլագար քարոզչությանը արժանահավատություն
Էջեւիթն ԱՄՆ-ում կքննարկի Ղարաբաղի հիմնահարցը
Էջեւիթն ԱՄՆ-ում կքննարկի Ղարաբաղի հիմնահարցը Բայց ոչ միայն այդ «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի՝ հունվարի 14-ին, ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում»,- թուրքական ԶԼՄ-ների հաղորդումները վկայակոչելով նշում է «Արմինֆո» գործակալությունը: Այդ այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել Հարավային Կովկասի պետությունների հետ Թուրքիայի համագործակցության ծրագրի նոր նախագիծը, որը, թուրքական մամուլի կարծիքով, «ենթադրում է Լեռնային
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՏԵՍՆՈՂՆ ԷԼ ԳՏՆՎԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՏԵՍՆՈՂՆ ԷԼ ԳՏՆՎԵՑ Անցած տարվա սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության առիթով դատական նիստը շարունակվում է։ Հանրապետության գլխավոր դատախազը դատավարությունից շատ առաջ չզլացավ լրատվամիջոցներին խորհուրդ տալ, որ դատավարության ընթացքում հարկավոր է ուշադրություն դարձնել «դատաբժշկական փորձագետի եզրակացության եւ հարցաքննության վրա, եւ արդեն ձեզ համար շատ բան պարզ կլինի»։ Առայժմ պարզ բան քիչ կա, սակայն
Ադրբեջանը ծանր կացության մեջ է
Ադրբեջանը ծանր կացության մեջ է Օրերս Ադրբեջանի մի քանի ընդդիմադիր կուսակցություններ համատեղ հայտարարություն էին ընդունել, որով դատապարտել էին այդ երկրի իշխանություններին՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները չկատարելու եւ երկրի վարկն ու պետական շահերը վտանգելու մեջ: Վերջիններս Ադրբեջանի չկատարած պարտավորությունների շարքում նշել էին խորհրդարանական ընտրությունների կեղծումը, ընդդիմադիր կուսակցությունների գործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը, նաեւ քաղբանտարկյալներին ազատ չարձակելը:
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԶԱՆԳԸ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԶԱՆԳԸ 2000 թ. մայիսի 18-ին արդեն ազատության մեջ գտնվող Հարություն Հարությունյանը հարցաքննության ընթացքում պնդել էր իր նախաքննական բոլոր ցուցմունքները, բացառությամբ փետրվարի 1-ին տվածի։ Նշենք, որ մինչ մայիսի 18-ի հարցաքննությունը Հարություն Հարությունյանն ավելի քան մեկ ամիս հրաժարվել էր ցուցմունք տալ զինդատախազությանը եւ ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ։ Մինչդեռ նախաքննության սկզբում, ասենք, հունվարի 15-ի հարցաքննության տակ ստորագրելուց
ԴԵՊՔԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ
ԴԵՊՔԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Էս խմորը շատ ջուր կվերցնի։ Պրն Ճգնավորյանի մեջ չի մարում ավանտյուրիստի ոգին» հոդվածից հետո Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տեղեկատվության ծառայությունից մեզ հայտնեցին. «Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Յուրի Պողոսյանը (Պյուխը), Իրան մեկնելուց առաջ, վերջին պահին հետ է վերցրել իր դիմումը։ Երեւի հասկանալով, որ ավանտյուրայի չի կարելի մասնակցել»։ Ընթերցվեց հինգ երաժիշտներից մեկի՝
ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹՆԵՐ
ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹՆԵՐ Նոր տարվա ամբողջ, այսպես ասած, «համն ու հոտը» երեխաներն են։ Ու մեր թատրոնները նույնպես այս օրերին ամեն ինչ անում են նրանց համար՝ մի քանի օրով իրենց բեմերը տրամադրելով հեքիաթի հերոսներին։ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնն այս տարի հյուրընկալել էր Բուրատինոյին ու նրա ընկերներին, որոնք ջանք չէին խնայում ուրախացնելու փոքրիկ հանդիսատեսին, բայց շատ
«ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»՝ ԱՇԽԱՐՀԻՆ
«ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»՝ ԱՇԽԱՐՀԻՆ 2002թ. հունվարի 9-ի ժամը 11-ի դրությամբ հանրախանութի կոլեկտիվը՝ մոտավորապես 100 մարդ, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կարգադրությամբ գտնվում է պաշարման մեջ՝ բառի ուղղակի իմաստով։ Փոխանակ իրենք դիմեն դատարան եւ օրենքով նախատեսված կարգով վտարեն կոլեկտիվին, քաղաքապետի կարգադրությամբ ոստիկանների կողմից շրջափակել են հանրախանութի բոլոր մուտքերը։ Արգելվում է աշխատակիցների եւ այլ անձանց ելքն ու մուտքը հանրախանութի շենք։
«ՏԱԿԸ ՊԱՌԿԵԼՆ ՕԳՆԵՑ»
«ՏԱԿԸ ՊԱՌԿԵԼՆ ՕԳՆԵՑ» «Առավոտ» օրաթերթի 25.12. 2001թ. N242-ում տպագրված «Տակը պառկելն էլ չօգնեց» հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ կատարված փաստը մեզ եւս լրջորեն անհանգստացրել է։ Ձեռնարկվել են միջոցառումներ, որոնց մասին ցանկանում ենք տեղյակ պահել ձեզ։ Ավտոտնակներից մեկի տեղադրման վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել էր ավելի վաղ։ Թաղապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այն կանխվել էր՝ դեռեւս տեղադրումը
ԵՐԿՈՒ՝ ՄԻՄՅԱՆՑԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՑՈՒՑԱԿ
ԵՐԿՈՒ՝ ՄԻՄՅԱՆՑԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՑՈՒՑԱԿ 2002 թ. սկզբին հրապարակվեց շախմատիստների դասակարգման միանգամից երկու վարկանիշային ցուցակ. մեկը՝ պրոֆեսիոնալների, մյուսը՝ ՖԻԴԵ-ի վարկածով։ Երկու տարբերակներում էլ ցուցակը գլխավորում է Գարրի Կասպարովը, սակայն նրա, ինչպես նաեւ մյուսների գործակիցների մեջ էական տարբերություն կա, քանի որ ՖԻԴԵ-ի վարկանիշային հանձնաժողովը դրանք հաշվելիս անտեսել է դեկտեմբեր ամսին Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում կայացած Կասպարով-Կրամնիկ մրցամարտը։
Երազում եմ թռիչք
Երազում եմ թռիչք Նախորդ տարվա վերջին Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Մայա Մարգարյանի «Երազում եմ թռիչք» անվանումը կրող անդրանիկ ձայներիզի շնորհանդեսն ու համանուն շոու-մենահամերգը: Ընթացքում հնչած բոլոր երգերն իրենցից ներկայացնում էին ինքնատիպ բեմականացված ներկայացումներ եւ մատուցվում էին «Tea-ջազ» պարային համույթի կողմից։ Մայա Մարգարյանը հեղինակ է 5 տեսահոլովակի եւ մեկ կատակ զուգերգի։ Հիմնականում
ՔՐԻՍՏՈՆՅԱ ԷԻՆՔ՝ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԸ
ՔՐԻՍՏՈՆՅԱ ԷԻՆՔ՝ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԸ Կամ տուր զորություն, փորձիր հավատ Վերջերս Արտաշատի պետական թատրոնը ներկայացրեց Լեւոն Մարգարյանի «Փշրվող մարտակառքեր» կամ «Տրդատ Մեծ» պատմական դրաման։ Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների ցուցակում դրաման արժանի տեղ էր գրավել, սակայն հետագայում դուրս էր թողնվել։ Չփնտրենք ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերին պատասխաններ, այլ փաստենք՝ հանգամանքը չէր խանգարել բեմադրիչին՝ Հայկ Մնացականյանին ու ողջ թատերախմբին (առանց
Օրենքներն ամբողջությամբ կարդացեք
Օրենքներն ամբողջությամբ կարդացեք Հանգիստ խղճով եւ լրագրողական էթիկայի կանոններին հավատարիմ՝ կարող էինք ընդհանրապես չհրապարակել քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի այս պատասխանը: Ինչպես եւ գրել էինք «Քաղաքապետը վատ ձմեռ պապի է» հրապարակման մեջ, մեկ շաբաթից ավելի փորձում էինք արծարծված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանի պատասխանատուներից։ Մեր ունեցած կոնկրետ մեղադրանքները պարզաբանելու բազմաթիվ խնդրանքներին արձագանքելու եւ լրագրողի
ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ, Ի՞ՆՉ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ ԵՆ
ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ, Ի՞ՆՉ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ ԵՆ Երեկ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանների դատարանում, ուր ընթանում էր հանրապետության նախագահի թիկնապահի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, ցուցմունքներ տվեցին 6 վկաներ։ Ուշադրության են արժանի հատկապես վկաներից ԱԱՆ 9-րդ վարչության 2-րդ բաժանմունքի պետ Գուրգեն Արսենյանի ցուցմունքները։ Իսկ թե ինչով էր ուշագրավ, կներկայացնենք քիչ անց։ Այս վկան հայտնեց, որ
Կեցցե օրենքով անօրինականությունը
Կեցցե օրենքով անօրինականությունը Օրենքները ամբողջ աշխարհում ծառայում են ի շահ ժողովրդի. ոչ մի երկրում չկա օրենք, որի կիրառումից տուժի ժողովուրդը՝ այսինքն այն բացասաբար ազդի ժողովրդի առողջության վրա։ Սակայն այդպես չէ Հայաստանի Հանրապետությունում սանիտարական ծառայության եւ նրա ֆունկցիաների մասին նոր ընդունված օրենքի պարագայում։ «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի» 11-րդ հոդվածում ասվում է, որ լիցենզիա տալու համար չեն
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ Դատելով բժշկական փորձաքննությունների մասնակցող հաշմանդամների պատմածներից, փորձաքննական հանձնաժողովներում նրանց ցույց է տրվում ամենաանմարդկային ու դաժան վերաբերմունքը։ Ասենք, ոտքը կամ ոտքերը կտրված մարդն ամեն տարի ստիպված է նորից անցնել այդ բժշկա-սոցիալական քննությունը՝ հաշմանդամության իր կարգի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։ Նույն մարդիկ վկայում են նաեւ, որ տարբեր գործարքների համար որոշակի գներ են գործում՝ 20-100 դոլար,


















































