Օրվա լրահոսը

Լրագրողական

ժրսՌ ՊՐցչ ՏՍՈջՈսր255 ՉՊՐցչ Լրագրողական հետաքննության փորձ Այն, որ լայն հասարակայնությանը ոչ անհայտ Լեւոն Զուրաբյանը «հոկտեմբերի 27-ի» կազմակերպիչն է եւ ՀՅԴ «Դրո» խմբի իրական ղեկավարը, արդեն բազմիցս նշվել է եւ ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում: Այդ անհերքելի փաստերը, կարելի է ասել, գրված են նրա ահաբեկչական դեմքին: Բայց խորացված լրագրողական հետաքննությունը թույլ է տալիս ենթադրել,

Ռոբ թագավորը

Ռոբ թագավորը «Քոչարյանին հասկանում եմ։ Նա բարդույթավորված է, բայց պետք չէ բարդույթավորվել, ասել, թե կասեն՝ մենակ իր մասին է մտածում։ Դու երկրի թագավորն ես եւ քո իրավունքները պետք է կիրառես եւ պաշտպանես։ Առանց թագավորի երկրի հետ էլ գիտենք, թե ինչ է լինում. մի օր ցեղասպանություն է լինում, պրծնում-գնում է»,- հայտարարեց բացառապես «պետական» մարդու իրավունքները պաշտպանող

«Մեր

ՍԻՄ-ը վեցնոցներին կտանի Եվրախորհուրդ «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը իշխանությունների կողմից հետագայում էլ կիրառվելու դեպքում, ՍԻՄ-ը կդիմի նաեւ Եվրախորհուրդ։ Ինչպես նշեց ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, առայժմ ինքը չի հրապարակի այն մարդկանց անունները, ովքեր դա իրականացնում են, սակայն երբ դա պետք լինի, նա դրանք կհրապարակի ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Եվրախորհրդում։ «Կասեմ, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք

Իշխանական

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑՈՒՄ» Իշխանական բուրգում մենակ մնացած Շեւարդնաձեն արդեն հայտարարել է Վրաստանի կառավարության նոր անդամների անունները, խորհրդարանի նոր խոսնակ Նինո Բուրջանաձեն բանակցում է տարանջատված խմբակցությունների հետ, երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհությունները Ռուսթավելու պողոտայից ետ են քաշվել բնակարաններ, օֆիսներ, գերատեսչություններ: Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի ղեկավար Գիա Նոդիայի հարցազրույցը փորձ է հասկանալու

Ասում

«ՀԺԿ-Ն ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ է ԱՆՈՒՄ» Ասում է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը «Կուսակցությունների մասին օրենքը» ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Օրենքի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին։ Օրինագծի հեղինակ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը առայժմ հնչած կարծիքներին չէր արձագանքել։ «Առավոտի» խնդրանքով Վլ. Նազարյանը այսօր արեց այդ բանը։ – Պրն Նազարյան, Ձեր հեղինակած օրենքում, սկսած վերնագրից, շատերը բազմաթիվ

Բացահայտում

«ԻՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ԳՈՐԾԱՐՔԻ» ԱՐԴՅՈՒՆՔ Է» Բացահայտում է նախկին քաղկալանավոր եւ ներկա պայմանականորեն ազատազրկված Ազատ Արշակյանը։ Նա նաեւ բացահայտեց, որ նախաքննության սկզբում ինքը կասկածվում էր զինված հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Սա ՆԳՆ ղեկավարների «արջուկի ծառայությունն» էր իշխանությանը։ – Դուք չե՞ք պատրաստվում բողոքարկել պայմանական ազատազրկման դատավճիռը։ – Առայժմ ոչ։ – Ձեր փաստաբանը միանշանակ ժխտողական պատասխան էր տվել

ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր իր «տքնաջան» աշխատանքի դիմաց ամսական ստանում է 124 հազար դրամ, գումարած

Վանոն բանկում փող ունի ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր իր «տքնաջան» աշխատանքի դիմաց ամսական ստանում է 124 հազար դրամ, գումարած 15.000 դրամ՝ պատգամավորական ծախսերի համար, աշխատավարձ։ Այսինքն՝ թե «գերազանցիկ» եւ թե «ծույլիկ» պատգամավորի ամսական աշխատավարձն ընդհանուր կազմում է 139 հազար դրամ։ Իսկ ո՞վ է ստանում Վանո Սիրադեղյանի աշխատավարձը, որը 2000թ. ապրիլի 4-ից մինչ օրս, չի ստացել այն։

Նախկին

«ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Նախկին ԽՍՀՄ տարածքի հանրապետությունների Աֆղանական պատերազմի վետերանների միություններին են դիմել այդ երկրներում ԱՄՆ դեսպանությունների համապատասխան աշխատակիցներ՝ խորհրդատվություն ստանալու նպատակով։ Հայաստանի Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանն էլ հաստատեց, որ խորհրդատվական առաջարկ իրենք էլ են արել։ Առաջին խորհուրդներից մեկն այն էր, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր

20-ԱՄՅԱ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ

20-ԱՄՅԱ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տոն էր։ Այս տարի լրանում է Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ֆիլհարմոնիայի գործունեության 20 տարին։ 1981 թվականին կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց Մանկական ֆիլհարմոնիան, որի նպատակն էր, ինչպես նշեցին հանդիսության կազմակերպիչները, «պրոֆեսիոնալ ճիշտ ուղու վրա դնել մանուկների երաժշտական եւ պարային դաստիարակության գործը։ Աշխատանքի հրավիրվեցին բանիմաց, հմուտ

ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԸ

ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԸ Երեւանի հյուսիս-արեւմտյան մասում, Աշտարակ մեկնող խճուղու հարեւանությամբ կա մի բնակավայր, որին ասում են «Նորաշեն» կամ 16 թաղամաս։ Մի ժամանակ այդ տեղամասը հարուստ այգեստան էր, այն եղել է Շահումյանի շրջանի Անաստասավան գյուղի կոլտնտեսության այգիների ամենաառատ անկյուններից մեկը, որտեղ աճում էին բազմաթիվ մրգատու ծառեր։ Այսօր դժվար է ասել՝ ո՞ւմ կողմից վերացվեց այգին եւ տեղը կառուցվեց

«Աշտարակ» հեռուստատեսության աշխատակիցների լրացուցիչ պարզաբանումները

«Աշտարակ» հեռուստատեսության աշխատակիցների լրացուցիչ պարզաբանումները Մենք՝ «Աշտարակ» կաբելային հեռուստատեսության այժմ արդեն նախկին աշխատակիցներս, «Առավոտ» օրաթերթի ս/թ նոյեմբերի 9-ի համարում կարդացինք Նաիրա Մամիկոնյանի «Աշտարակ» հեռուստատեսության մասին հոդվածը եւ որոշեցինք դիմել ձեզ՝ վերոհիշյալ հոդվածին առնչվող, ոչ պակաս կարեւոր մանրամասներ հաղորդելու նպատակով։ Առաջին հերթին մենք ափսոսանք ենք հայտնում, որ առիթ չենք ունեցել հանդիպելու եւ զրուցելու լրագրողի հետ, ինչը

Շուրջ տասը տարի հանրապետությունում մարզական մասսայական միջոցառումները գրեթե մոռացության էին մատնվել։

ՎԱՍՏԱԿԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՍԿՍՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻՑ Շուրջ տասը տարի հանրապետությունում մարզական մասսայական միջոցառումները գրեթե մոռացության էին մատնվել։ Մարզաշխարհի ղեկավար պատասխանատու անձերը գերազանցապես նախապատվությունը տալիս էին մեծ սպորտին, ասես մոռանալով, որ ազգին, պետությանը նախ եւ առաջ առողջ քաղաքացիներ են հարկավոր։ Այս կարեւոր բացը լրացնելու համար «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպությունում մասնագետներն անցած տարի մտածեցին հանդես գալ նախաձեռնությամբ՝

Մայր Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսի այս ափին, նրանք ստեղծագործում են Հայրենիքի կար

Փոքրիկ նկարիչների մեծ աշխարհը… Մայր Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսի այս ափին, նրանք ստեղծագործում են Հայրենիքի կարոտով եւ սիրով։ Նրանցից ամեն մեկն իր մեջ կրում է Մաշտոց Աստծո շունչը, հպարտ է, որ սերվել է Հայկ Նահապետից, որ Քաջն Վարդանի թոռն է։ Նրանք ամեն օր ձեւ ու մարմին են տալիս, շունչ ու ոգի հաղորդում իրենց մանկահոտ

Երեկ

ՏԵՂԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ Երեկ կայացավ «Վարկած» վերլուծական-ինֆորմացիոն կենտրոնի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կազմակերպած «Պետությունը եւ գլոբալ աշխարհը՝ հարմարեցման եւ արձագանքման համակարգեր» ընդհանուր անվանումով սեմինարների շարքի հերթական կլոր սեղանը: Թեման էր՝ «Տեղային բախումները՝ վտանգ ամբողջական աշխարհի համար եւ նրանց կարգավորման համակարգերը»։ Սեմինարների շարքը վարող վերլուծական խմբի ղեկավար գեներալ Էդուարդ Սիմոնյանցն իր ելույթում անդրադարձավ հակամարտությունների բնույթին,

Հելսինկյան հայկական ընկերակցությունը հրավիրել էր ասուլիս «Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճ

ՆԳՆ-ի առաջարկը հոմոսեքսուալիստներին Հելսինկյան հայկական ընկերակցությունը հրավիրել էր ասուլիս «Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը» թեմայով, ուր ներկայացվեցին մարդու իրավունքների ոտնահարման օրինակները եւ դրանք ծնող օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը մտահոգված էր Հայաստանում քաղբանտարկյալներ չլինելու վերաբերյալ Եվրախորհրդում արված հայտարարության կապակցությամբ։ Նա գտնում էր, որ մեր երկրում Եհովայի վկաների դատապարտման փաստեր կան, մինչդեռ վերջիններս

Մինչ

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ… ՔՐԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը երեկ կմերժեր քաղաքացի Ռուբեն Հակոբյանի հայցը (հեղինակային իրավունքի պաշտպանության համար 10 հազար դոլարի պահանջով) ընդդեմ HSBC-ի, նույն դատարանին կից դահլիճում դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ քննության էր դրվելու թիվ 13201001 քրգործը։ Այն առնչվում էր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին եւ մասնավորապես՝ դատավոր Գայանե Կարախանյանին։

Դեռ 2 տարի առաջ, խաղահրապարակին կից, անօրինական ճանապարհով «ժեշտից» ավտոտնակը տեղադրելու ժամանակ, բն

Եկա, տեսա… մոռացա Դեռ 2 տարի առաջ, խաղահրապարակին կից, անօրինական ճանապարհով «ժեշտից» ավտոտնակը տեղադրելու ժամանակ, բնակիչների դժգոհություններին ի պատասխան, վերջիններիս հավաստմամբ, ՆԳ 2 աշխատակիցների կողմից հնչել էր «ուզում եք տրակտորե՞նք ձեզ» սպառնալիքը։ «Առավոտի» 3.07.2001թ. «Կդադարեցվի՞ հերթական ապօրինի շինարարությունը» հրապարակման մեջ թերթն արդեն անդրադարձել էր այդ խնդրին։ Խոսքը Իսահակյան եւ Թումանյան փողոցների թիվ 38 եւ 6

Բնապահպանական

ՊԱՀՊԱՆԵՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՆ «ՊԱՀՊԱՆՈՂՆԵՐԻՑ» Բնապահպանական թեմաներով միջոցառումներին՝ անկախ դրանց մասշտաբներից, կազմակերպիչները սովորաբար փայլ ու շուք են հաղորդում, ներկաները լուրջ ու մտահոգ տեսք են ընդունում՝ իրենց եւ շրջապատին համոզելու համար, թե ինչքան են կարեւորում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրները, ինչ համապատասխան պատշաճությամբ են դրանց վերաբերվում։ Այս առումով շատ տխուր տպավորություն թողեց ԱՊՀ միջպետական բնապահպանական խորհրդի

«Լավ,

«Հնարավոր չէ հանդուրժել» «Լավ, սրանից ավել էլ ի՞նչ պիտի լինի։ Լավ, յուրաքանչյուրիս դռանը պետք է «Հոկտեմբերի 27» կամ «Առագաստ» չոքի՞, որ գիտակցենք, թե ուր է գնում հանրապետությունը»,- երեկ քանաքեռցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արտաշես Գեղամյանը։ Ասվածը վերագրվեց այն կուսակցություններին, որոնք ընդունելով երկրում առկա «պայթյունավտանգ» իրավիճակը, ասում են, թե արտահերթ նախագահական ընտրությունների համար դեռ հիմքեր չկան։

Եվ

ՆՈՐ ԿԱՊԱՆՔՆԵՐ ՉԴՐՎԵՑԻՆ Եվ թերությունները ծաղկեցին Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բյուջե կոչվածը միայն այն թվերը չեն, որ ներկայացվում են, իրականում բյուջեն քաղաքականություն է, որ իրականացվում է եւ խորհրդարանը ընդունելով կամ մերժելով այն, վերաբերմունք է արտահայտում գործադիր իշխանությանը։ Արդյո՞ք, գործադիր իշխանությունն իրականացնող հանրապետական կուսակցության ներսում բոլո՞րն են ընդունում գործող վարչապետի քաղաքականությունը եւ որքանո՞վ է

ԵՎ

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՇԱՆՏԱԺ «ՉԻ»-Ի ԴԵՄ Արդեն հաղորդել էինք ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալ, գնդապետ Սեյրան Անթանեսյանի նոյեմբերի 12-ին «Չորրորդ իշխանություն» կատարած «այցի» մասին։ Մանրամասները ներկայացնում է թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանը։ Ըստ Շողեր Մաթեւոսյանի՝ գնդապետի այցի շարժառիթը պաշտպանության նախարարության վերաբերյալ «Չորրորդ իշխանության» հրապարակումներն էին. «Մենք նախ զրուցել ենք երես առ երես։ Սեյրան Անթանեսյանը

Քաղաքական գործիչները՝ ծաղրածուի սիմվոլով

Քաղաքական գործիչները՝ ծաղրածուի սիմվոլով Լեհաստանի նախագահի Հայաստան կատարած այցի կապակցությամբ Ազգային պատկերասրահում երեկ բացվեց ճանաչված ռեժիսոր եւ օպերատոր Գուրգեն Գադաչիկի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքներով բացահայտվում էր նաեւ արվեստագետ Գադաչիկը։ Վերջինիս հավաստմամբ, 1989-ին ծնված հավաքածուն ներկայացված էր ոչ ամբողջությամբ, քանի որ շուրջ 200 գործեր (օրինակ, համաստեղություններին, թատրոնների երախտավորներին նվիրված շարքերը) բացակայում էին։ Յուրօրինակ հարթաքանդակների ստեղծումը

ԴՊՐՈՑՆ ԷԼ «ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ՉԷ»

ԴՊՐՈՑՆ ԷԼ «ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ՉԷ» 03.11.01թ. «Առավոտ» օրաթերթի «Դրսում ավելի տաք է, քան դպրոցում» հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները տեղեկացված են, որ ինչպես ձմռան ամիսների, այնպես էլ նոյեմբերի համար էլեկտրաէներգիայի ծախսման չափաքանակ ունեն եւ, եղանակը ցրտելու դեպքում, դասասենյակները կտաքացվեն։ Կենտրոնացված ջեռուցման համակարգով տաքացվող մայրաքաղաքի 29 կրթօջախներում «Երեւան» հիմնադրամի միջոցով տեղադրվում են

Ո՞ւմ չի սպառնում օպտիմալացման վտանգը

Ո՞ւմ չի սպառնում օպտիմալացման վտանգը Վանաձորում բուժհիմնարկների օպտիմալացման արդյունքում «ազատագրված» մի տարածք (Գր. Լուսավորչի 26 հասցեում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքի առաջին հարկում), որը մինչեւ օպտիմալացումը զբաղեցված էր կանանց կոնսուլտացիայի կողմից, վերջերս հատկացվեց էներգապետհսկողության Լոռու մարզային բաժանմունքին, որն էլ մինչ այդ ժամանակավոր այլ տարածք էր զբաղեցնում: Կանանց կոնսուլտացիան էլ տեղափոխվեց թիվ 1 համաբուժարանի շենքը: Նախկինում

Ո՞ՒՄ ԲԱԺԻՆ ԿՀԱՍՆԻ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿ-2001»-Ը

Ո՞ՒՄ ԲԱԺԻՆ ԿՀԱՍՆԻ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿ-2001»-Ը Ֆրանսիայի «France Football» հանդեսը հրապարակել է այն 50 ֆուտբոլիստների անունները, որոնցից Եվրոպայի առաջատար մարզական հրատարակությունների ներկայացուցիչները (յուրաքանչյուր երկրից մեկական լրագրող) տարեվերջին կընտրեն մրցաշրջան-2001-ում Հին աշխարհամասի ուժեղագույն ֆուտբոլիստին։ Ահա, թե ում անուններն են ընդգրկվել հիսուն հավակնորդների ցուցակում. Անդերսսոն, Բաջո, Բարտեզ, Բատիստուտա, Բեկհեմ, Բուֆֆոն, Կաֆու, Կանդելա, Կարրիեր, Շեւչենկո, Կրեսպո, Դել Պիերո, Դեսայի,

Զարմանալի

«Մի ուրիշ բան է հայրենիքը» Զարմանալի բան է հայրենիքի կանչը. ապրում է մարդու ներսում անլռելի, կենդանի արարածի նման եւ ոչնչով հնարավոր չէ խլացնել նրան։ Այդ կանչը հոգու խորքում զգացել է դաշնակահար, դիրիժոր Կոնստանդին Օրբելյանը։ Ինչպես ինքն է խոստովանում. «Ճիշտ է, հայերեն խոսել չգիտեմ, բայց դեռ ուշ չէ։ Ութ տարեկան որդուս՝ Գեորգիի հետ, որը հաճախում է

Հարցազրույց

ՖԻԶԻԿԱՊԵՍ ԴԵՌ ՓՈՍՈՒՄ՝ ՎԵՐԵՎՆԵՐԻՑ ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ… Հարցազրույց դերասան, Երեւանի պետական երիտասարդական «Փոսի» թատրոնի տնօրեն Գուրգեն Սեդրակյանի հետ – Այսօրվա պայմաններին ինչպե՞ս է հարմարվում «Փոսի» թատրոնը։ – Իրոք, դժվար են պայմանները, իսկ «Փոսի» թատրոնի համար՝ առավել եւս։ Մենք դժվարությամբ ենք հանդիսատես ընդունում, քանի որ թատրոնն այլեւս պիտանի չէ շահագործման. քանդված պատեր, ռադիոտեխնիկայի, լույսերի պակաս… Ուրիշ կերպ

Մարզերի

Վառարանները պետք է տէներով փոխարինել Մարզերի դպրոցների ջեռուցումը նախատեսված էր սկսել նոյեմբերի 6-ից։ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը երեկ հավաստիացրեց, որ բոլոր դպրոցները ժամանակին ապահովվել են դիզվառելիքով եւ ջեռուցման շրջանը ոչ մի մարզում չի հետաձգվել։ Այս անգամ դիզվառելիքի մատակարարի համար հայտարարված մրցույթում հաղթել է «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Արդեն տեղեկացրել ենք, որ մարզերին այս տարի էլ հաջողվեց դպրոցները

:Պաշտպան

ՈՉ ՄԻԱՅՆ ԴՌՆԲԱՑ, ԱՅԼԵՎ՝ ՀՈՏՆԿԱՅՍ Ազատ Արշակյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, շատերի պես, հետեւել եմ կանգնած: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը :Պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը դատավորին ԱԺ պատգամավորների միջնորդությունը հանձնելուց հետո: «Համ էլ, ժամանակը չէր, որ ես այս պահին նստեի»,- ասում է Ազատ Արշակյանը: Ազատ Արշակյանը դիմելով դահիլիճին, ասաց՝ «Ես

3,5 մլն դոլար եկամուտի հաշվին

Խեղված ճակատագրեր 3,5 մլն դոլար եկամուտի հաշվին Մինչ հանրապետության նախագահը խոստանում եւ չի ապահովում 40 հազար աշխատատեղերը, աղքատությունը շարունակում է մնալ երկրի թիվ մեկ խնդիրը՝ մարդկանց աչքն էլ շարունակում է դուրս նայել բարեկեցիկ կյանքի հեռանկարով։ Այդ հատվածում, որոշ «ճարպիկ գործարարներ» բավականին հաջող բիզնես են ծավալում եւ մեծ շահույթներ ստանում՝ ի հաշիվ «միամիտ ռոմանտիկների» բարոյահոգեբանական եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930