Օրվա լրահոսը
«ՌԵՆԿՈՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ Արդյոք դրանք շահավետ կլինե՞ն վելոտրեկի համար Իտալական «Ռենկո» ընկերությունը, որ Հայաստանում հայտնի է իբրեւ «Երեւան» հյուրանոցի սեփականատեր եւ Սունդուկյանի անվան թատրոնին հարող զբոսայգում կառուցած իր «Անգլիական այգիով», դեռ երկու տարի առաջ քաղաքապետարանի համապատասխան թույլտվությամբ սկսել եւ արդեն ավարտին է հասցնում Սունդուկյանի անվան Մայր թատրոնի եւ «Սպարտակ» հեծանվահրապարակի («Վելոտրեկ») հարեւանությամբ բնակելի
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
Բնական է, որ ՀԺԿ ներկայացուցիչները պիտի արձագանքեին Նաիրի Հունանյանի փորձերին, որը Կարեն Դեմիրճյանին ֆիզիկապես ոչնչացնելուց հետո՝ այժմ էլ նրա անունն է փորձում մրոտել։ «Ժողովրդի հիշողությունը չի մթագնել, որ մոռանան, թե ով էր Կարեն Դեմիրճյանը,- ասաց ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ Էմմա Խուդաբաշյանը։- Հոկտեմբերի 27-ը կազմակերպող պարոնները, թերեւս, արդեն տանուլ են տալիս, որ ձեռքերը ստիպված նման փրփուրի
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԵՏ ՄԵՐ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՓԱԿԵՑԻՆՔ Ցավոք, Հայաստանը 3-րդ հազարամյակ է թեւակոխելու իբրեւ աղքատ երկիր, որը տեղ է զբաղեցնում զարգացող երկրների ընդամենը երկրորդ հարյուրյակում։ Մեր երկիրն այսօր էլ չունի ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ արտաքին քաղաքականության մշակված հայեցակարգ եւ շարունակում է առաջ շարժվել օրախնդիր եւ կարճաժամկետ խնդիրներ լուծելով։ Այս ամենը, թերեւս, պակաս էական ու ցավոտ լիներ,
«ԱՄԲՈՂՋ ԱԶԳՈՎԻՆ ՄԵՆՔ ՄԱՐՔՍԻՍՏ ԵՆՔ» Գտնում է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որը մեր խնդրանքով ամփոփեց 2000 թվականը։ Հայաստանի մարքսիստական կուսակցությունը հիմնադրվել է 1997-ի հունիսին։ Դավիթ Հակոբյանը համարում է, որ իրենք 1899-ին Ջալալօղլիում հիմնադրված Հայաստանի առաջին մարքսիստական կուսակցության հետեւորդներն են. «Փաստորեն Գեորգի Վալենտինովիչ Պլեխանովի եւ Ստեփան Գեորգիեւիչ Շահումյանի կուսակցության հետնորդներն ենք իրավամբ»։ Ավանդական կուսակցությունների
Ձը՛-մե՛ռ պա՛-պի՛կ, Ձյո՛ւ-նա՛-նո՛ւ-շի՛կ Ի՞նչ ներկայացումներ են նախապատրաստել թատրոնները փոքրիկների համար Ամանորի նախօրեին բոլոր փոքրիկները Ձմեռ պապի նվերներից բացի, անհամբեր սպասում են նաեւ տոնական հանդեսներին, որոնք թեեւ վերջին 50-60 տարիների ընթացքում բովանդակային փոփոխություն չեն կրել, բայց շարունակում են գրավել երեխաներին։ Ասենք, որ հիշյալ հանդեսներից մանուկների գոհ հեռանալու շանսերը կտրուկ ընկնում են, եթե նախատեսված չեն Ձմեռ պապի
ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՆՈՐ ԴԱՐՈՒՄ Ընդհանրապես, Ամանոր դիմավորելն ավելի ուրախ իրադարձություն է մատղաշ սերնդի համար, քան մեծերի: Չկա պատրաստություն տեսնելու եւ այլ ծախսեր անելու բուռն ցանկություն: Այս առիթով հարցուփորձ արեցի ԵՊՀ-ի ուսանողներին: Լավատես ուսանողներ շատ քիչ գտնվեցին՝ գրեթե ոչ մեկը որեւէ ոգեւորություն չարտահայտեց: Բոլորն ասացին, որ կյանքը սուտ է եւ այդպես սուտ էլ շարունակելու է ընթանալ՝
Դատախազի նախկին օգնականը ներկայումս անօգնական է «Պատասխանող կողմը դատախազությունն է» հոդվածում («Առավոտ», հունիսի 8) պատմվում էր Սամսոն Պետրոսյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության թույլ տված օրինախախտման մասին։ Ս. Պետրոսյանը ՀՀ դատախազության համակարգում աշխատել է 1969-ից մինչեւ 1999թ. օգոստոսի 16-ը։ Այսինքն՝ 30 տարի։ Նրան գլխավոր դատախազի թիվ 407 հրամանով ազատել են Լոռու մարզի դատախազի օգնականի պաշտոնից «անհամապատասխանության
«Հայրենիքը» պայքարի մեջ է Երեկ խմբագրություն այցելեցին «Հայրենիք» հանրախանութի արդեն նախկին աշխատակիցներ Ջուլիետա Մամյանը, Ռիտա Մկոյանը եւ Սիրուն Սարգսյանը։ Կոլեկտիվի անունից ներկայացրած բավական ընդգրկուն նամակով (որը հասցեագրված էր նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին) իրենց զայրույթն ու բողոքն էին արտահայտում արդեն 5 տարի շարունակվող հանրախանութի սեփականաշնորհման գործընթացի դեմ։ Հիշեցնենք, որ «Հայրենիք» հանրախանութը 1995թ. վարձակալության է տրվել, ապա
«Եթե ամուսնացած չեմ, ուրեմն օրիորդ եմ» Վստահ է երգչուհի Արմինե Գրիգորյանը – Հայտարարում եք, որ դերասանուհի եք, որը երգում է։ Դուք Ձեզ համարում եք տխուր անցյալով դերասանուհի՞… – Ի՞նչ եք ասում, ամենեւին… Թատերական կուրսիս ղեկավարը Սոս Սարգսյանն էր, բեմական խոսք է դասավանդել Մետաքսյա Սիմոնյանը։ Ուսուցիչներս էին Կոլյա Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը… Աշխատել եմ Սունդուկյանի, Պարոնյանի անվան
ՍՆՈԲԻԶՄՆ Է ՓՐԿՈՒՄ ԱՐՎԵՍՏԸ Դեկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երգչախումբը կկատարի Ջ. Վերդիի հռչակավոր «Ռեքվիեմը»։ ՀՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հրավերով Երեւանում են Ռուսաստանի վաստակավոր երգչուհի, մեցցո-սոպրանո Նինա Ռոմանովան, Անգլիայից տենոր Էնդրյու Դուգլաս-Ֆորբսը, բաս երգիչ, այժմ՝ Ֆրանսիայում բնակվող Սուրեն Շահիջանյանը եւ Հայաստանից՝ սոպրանո Իրինա Զաքյանը։ Սուրեն Շահիջանյանն արդեն
Կոստյումն այս անգամ երեխաներին չզարդարեց Պատրաստե՞լ եք դուք Նոր տարվա հանդես Թե ինչ ապրումներով է դեռահասը սպասում Ամանորին եւ հատկապես այդ առիթով նախատեսված միջոցառումներին, հնարավոր չէ նկարագրել։ Ավելի լավ է հիշենք ինքներս մեզ։ Սակայն վերջին մի քանի տարիներին սոցիալականն այնքան վեր բարձրացավ հոգեւորից, որ, թվում էր, թե այս սերունդը հիշելու բան չպիտի ունենա։ Այս տխուր
«ԵՐԿՆՔԻՑ ԻՋԵՔ. ՉԳԻՏԵ՞Ք՝ ՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՔ ԱՊՐՈՒՄ» Սեփականատիրոջը վտարում են՝ հանուն Հրայր Հովնանյանի Անկասկած, երեկվա իմ զրուցակիցները՝ Լաուրա եւ Արա Մաղաքյանները լավ գիտեն, որ ապրում են Երեւանում, որ համարվում են «Վահագն» ՍՊԸ սեփականատերեր։ Ընդ որում, նրանք «Վահագնում» աշխատել են 25 տարուց ավելի։ «Վահագն» սրճարան-թեյարան-ռեստորանը (այժմ՝ «Պեկին» ռեստորան) հայտնի էր մայրաքաղաքցիներիս՝ որպես Երեւանի նախկին նահանգապետի գրասենյակի
Բոլորը գոհ են, մեկը բողոքում է Ոսկետափ գյուղում իրավիճակը բարվո՞ք է Օրերս խմբագրություն էր այցելել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Անգին Մովսիսյանը։ Ըստ նրա, «գյուղում տիրում է իսկական քաոս։ Ո՛չ գյուղապետ Սարգիս Աբրահամյանը եւ ո՛չ էլ նրա ենթակաները (որոնց մեծ մասը նրա ազգականներն են) նպատակ չունեն միջոցներ ձեռնարկել մեր բազմաթիվ դիմում-բողոքներին որեւէ ընթացք տալու համար»։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ՝ ՄԱՐՏԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Այսպես է կառավարությունը կատարում իր խոստումները ՀՀ առողջապահության համակարգի հիմնարկները բյուջեից ֆինանսավորվում էին մեկ տողով. այսինքն հասանելիք ամբողջ գումարը (լինեն կոմունալ ծախսեր, լինի աշխատավարձ թե կատարողական) փոխանցվում էր հիմնարկի հաշվին եւ արդեն վերջինս էր որոշում ինչպես տնօրինել այն, առաջինը որ ծախսը փակել։ Այսօր գումարներ չլինելու պատճառով այդ «մեկ տողը» բաժան-բաժան են անում
Էքսվարչապետը քաղաքական զեկույց կարդաց «Ազատություն» կուսակցությունը երեկ եւս իր համագումարն անցկացրեց Մելիք-Ադամյան հասցեում, թեպետ համագումարի պատվիրակներ էին ընտրված յուրաքանչյուր 7-ից՝ 1-ը, այսինքն՝ 212 պատվիրակ։ Կուսակցության նախագահ, էքսվարչապետ Հրանտ Բագրատյանի քաղաքական զեկուցումը տվեց երկրի քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների բագրատյանական գնահատականը։ Հրանտ Բագրատյանի զեկուցման մեջ մանրամասն ներկայացված էին գործող կուսակցությունները, նրանց գաղափարախոսությունը։ Բագրատյանի գնահատմամբ, այսօր գործող
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ազատություն» կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանում հաստատված իրավիճակով։ Քաղաքական դասավորությունները թույլ չեն տալիս ազատական ուղղվածություն ունեցող ուժերին մասնակցություն ունենալ երկրում տեղի ունեցող զարգացումներին, իսկ դրությունը գնալով ավելի ծանրանում է, եւ անցած երեք տարին բավական է արդեն դիտարկելու, որ այն օրինաչափության է վերածվում։ Երկրի ղեկը փաստորեն ամբողջովին մնացել է «ազգայնականների» ձեռքում, որոնք մտածում
Սինլքորների վերջին ապաստանը հայրենասիրությունն է
Եթե Նաիրի Հունանյանն արդեն հոկտեմբերի 27-ի երեկոյան փորձում էր մոլորեցնել, թե բացի Վազգեն Սարգսյանից՝ մնացածը պատահական զոհեր էին՝ այժմ արդեն նա փոխել է մարտավարությունը։ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին հասցեագրած շուրջ 250 էջանոց իր «քերթվածում» նա փորձ է արել արդարացնել նաեւ Կարեն Դեմիրճյանի սպանությունը։ Սակայն նախ նշենք, որ այս 250 էջում Նաիրի Հունանյանը Հայաստանի սոցիալ-տնտեսական
ԱԳՆ-Ի ՊԵՐՃԱՆՔԸ ԵՎ ՄԵՐ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ Վերընթաց, վերընթաց, մինչեւ վերջ 2000 թվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը գնահատեց որպես «ակտիվ եւ արդյունավետ»։ Քանի որ մեր արտաքին քաղաքականության խոշոր ձեռքբերումներն ու անուրանալի հաջողությունները, որոնց մասին երկար խոսեց նախարարը, այնքան էլ տեսանելի եւ շոշափելի չեն, պրն Օսկանյանի նման գնահատականը վերագրում ենք այս տարի նրա ակտիվ շրջագայությունների,
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՁԱԽՈՂՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ Փաստորեն իրականացան ԱԺ պետաիրավական հանձնաժողովի իրավաբան անդամների այն կանխատեսումները, թե համաներման շուրջ աղմուկը միայն կվնասի այդ գործընթացին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու խնդրանքով հանրապետության նախագահին դիմելու նախաձեռնության հիմնական հեղինակը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, անտեսում էր այդ նախազգուշացումները։ Ըստ որոշ մեկնաբանությունների, պատճառն այն էր, որ նրան
ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետխորհրդում գրանցված է 51 կազմակերպություն, որոնք ներկայացնում են 14 դավանական ուղղություններ։ Կրոնական կազմակերպությունների որոշ մասը կրոնաբարեգործական է եւ համայնք չի ներկայացնում։ Յուրաքանչյուր տարի տեղի է ունենում վերագրանցում, իսկ գրանցման համար վճարվում է 10000 դրամ։ Գրանցված կրոնական կազմակերպությունների կողքին Հայաստանում գործում են նաեւ չգրանցվածները։ 2000թ. փետրվարին պետխորհուրդը
Ուղեւորություն հայության մեջ 1993-ին Անգլիայի Հարբր-Քոլինզ հրատարակչությունում լույս է տեսել անգլիացի երիտասարդ ուղեգիր Ֆիլիպ Մարստոնի «Հանդիպման վայր. Ուղեւորություն հայության մեջ» գիրքը։ Այն գրված է հայ էթնոսի, մշակույթի համակարգի եւ հայության հավիտենական արժանիքների զգացմամբ ու գնահատանքով։ 1994թ. գիրքը արժանացել է բրիտանական Սոմերսեթ Մոեմ մրցանակին, թարգմանվել մի շարք լեզուներով։ 1999-ին Լուսիկ Կխլոյան-Սրապյանի թարգմանությամբ հրատարակվում է գրքի հայերեն
ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ՝ 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՐԶԻԿ Մեզ՝ գործող մարզական լրագրողներիս, աննախադեպ պատիվ է ընձեռվել որոշելու 20-րդ դարի Հայաստանի թիվ 1 մարզիկին, ինչպես նաեւ տալ եւս 4 անուն, ովքեր արժանի են կազմելու այն երանելի հնգյակը, ումով իրավամբ պարծենում է ողջ հայ ժողովուրդը։ Անկեղծ ասած, առաջադրանքը նաեւ պարտավորեցնող էր ու անչափ պատասխանատու, որովհետեւ մեր առջեւ անուններ
ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է ստուգումներ անցկացնել «Նեյրոն» մասնավոր վարժարանում։ Եթե այդ ստուգումների ընթացքում հաստատվեին «Առավոտի» հրապարակման մեջ բերված ֆինանսական խախտումների փաստերը, ապա հնարավոր է վարժարանը փակելու որոշում կայացվեր, մանավանդ որ բովանդակային բնույթի խախտումները, ԿԳՆ-ի անցկացրած ստուգումներով, հաստատվել էին։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ստուգումներից հրաժարվելու իր որոշումը հիմնավորել է նրանով,
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԵՎ ԻՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՄ Ես՝ Գայանե Սերյոժայի Մարգարյանս, որպես առաջին կարգի հաշմանդամ, գամված եմ անկողնուն։ Հայրս եւ բարեկամներս բուժման համար հավաքել էին 2000 դոլար։ Իմանալով այդ մասին, 1998թ. հոկտեմբեր ամսին հորաքրոջս որդիները՝ Գառնիկ եւ Գագիկ Սուքիասյանները իրենց բարեկամներ Գառնիկ եւ Գագիկ (Արթուր) Ադոջյանների հետ եկան ինձ տեսության եւ խնդրեցին այդ գումարը երկու
ԿՀԱՍՑՆԵ՞Ն ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՏԱՐԻ «Առավոտն» ամիսներ առաջ գրել էր Կոնդ թաղամասի այն 76 ընտանիքների մասին, որոնց բնակարանները իրացնելուց (քանդելուց) տասներկու տարի հետո պետությունը հատկացրել է ընդամենը չորս բնակարան։ Մի քանի ամիս է՝ այս բնակարանները չի հաջողվում բաշխել, քանի որ ինքներդ եք հասկանում, 4-ը 76-ի դժվար է բաժանվում, մանավանդ եթե խոսքը բնակարանների մասին է։ Ամիսների ընդմիջումից
Արթիկում ամեն օր հովհարային անջատում է Շուրջ 3 ամիս է, ինչ Արթիկում եւ շրջակա 23 գյուղերում ուղիղ ժամը 23։50-ին՝ անկախ նրանից, թե էլեկտրաէներգիայի վարձը մուծե՞լ ես, թե՞ չէ՝ հոսանքն անջատում են մինչեւ առավոտյան ժամը 8-ը։ Այս մասին «Առավոտին» հայտնեց Արթիկի մի քաղաքացի, որի տվյալները խմբագրությունում են։ Նա տեղեկացրեց, թե պատճառաբանությունն, այնուամենայնիվ, չվճարումներն են. «Բայց դա
Արմոն եւ իշխանությունը՝ Արմենի դեմ Ինչպես են փակել ավտոկանգառը՝ յուրայինի «գործին չխփելու» համար «Քրիստինե-1» ՍՊԸ տնօրեն Արմո Ավետիսյանը, որը Էրեբունի համայնքում ավտոկանգառ-ավտոշուկա ունի, բողոքով դիմել է Երեւանի քաղաքապետարան, թե դիմացի մայթին գործող ավտոկանգառը իր գործերին խանգարում է։ Այս բողոքից հետո հարեւան՝ «Շահեն Ավետիսյան» ԱՁ-ի ավտոկանգառը իրավապահները որոշ ժամանակով փակեցին, իսկ ԱՁ-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը հայտնվեց
ԱՅՍՏԵՂ Է՞Լ Է ՄԵՆԱՇՆՈՐՀ Մոմի վաճառքը՝ որպես եկեղեցու «բյուջեի ճեղքվածքը» փակելու ձեւ Մատուռում մոմ վառելու համար այն կարող ես ձեռք բերել երկու տեղից. առաջինը՝ եկեղեցուց, մյուսը՝ եկեղեցուն հարող տարածքից, որտեղ սովորաբար գինն ավելի էժան է լինում։ Սակայն վերջին տարբերակը գրեթե բոլոր եկեղեցիներում չի ընդունվում, որոնց կանոնների ցուցատախտակում կարող եք կարդալ. «Դրսից մոմ չբերել»։ – Ի՞նչ
Մեկը «զղջում» է, մյուսը՝ ոչ Երեկ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի եւ ձեռներեց Համբարձում Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դատաքննության ավարտին, իրենց պաշտպանական ճառերով հանդես եկան դատապաշտպանները։ Հիշեցնենք, որ մեղադրող կողմն առաջարկել էր Գ. Ներսիսյանին՝ 8 տարի ազատազրկում, Հ. Սարգսյանին՝ 4 տարի։ Վերջինիս պաշտպան Ռ. Գրիգորյանը գտնում էր, որ իր պաշտպանյալը զղջացել
ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ՝ ՁԵՌՆԱՄԱՐՏ Տուժողը ձեռնափայտով հարձակվում է դատապաշտպանի վրա Երեկ ԼՂՀ Գերագույն դատարանը փորձեց շարունակել մարտի 22-ի ահաբեկչության գործը։ Սակայն այն չհաջողվեց՝ դատական դահլիճում սկսված ծեծկռտուքի պատճառով։ Այդ առիթով դատապաշտպաններ Ժուդեքս Շաքարյանը, Էդվարդ Չինարյանը եւ Անժելա Հակոբյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահին. «Մեծարգո պրն Ա. Խաչատրյան, սույնով հայտնում ենք, որ «Սամվել Բաբայան


















































