Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ- ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ»

Մարտի 30 քաղաքական օրվա երկրորդ կեսին Գիտությունների ազգային ակադեմիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ նախընտրական թերեւս ամենալուրջ դաշինքի ձեւավորումը։ Նրանում ընդգրկված են Կարեն Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական եւ Վազգեն Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունները։ Այս երկու հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավար մարմինների համատեղ նիստի ժամանակ, որոշակի ծանուցումներից եւ քննարկումներից հետո ընդունվեց միասնական որոշում, որը բաղկացած էր երեք կետից։ Առաջին դրույթով

Բոյկոտում են ընտրությունները

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական կարգը խաթարված է։ Ընտրությունների ինստիտուտը, որպես իշխանությունների ձեւավորման իրավական հիմք, չի գործում։ 1995 թ. Ազգային ժողովի եւ 1996 թ. նախագահական ընտրություններին հասարակության, քաղաքական ուժերի մի մասի, միջազգային հանրության կողմից տրվել է քաղաքական գնահատական՝ դրանք համարվել են անարդար։ Այդ ամենի իրավական հետեւանքի բացակայությունը, այն է՝ նոր օրինական ընտրություններով իշխանության ձեւավորում եւ Հայաստանի Հանրապետությունում

ՕՐ ՎԵՐՋԻՆ. ՀԱՅՏԵՐԸ ԲԵՐԵՔ

ԿԸՀ-ի համար սկսվեցին գերլարված աշխատանքային օրերը։ Համամասնական ընտրացուցակներով խորհրդարանական ընտրություններին մասնակցել կամեցողները երեկ մինչեւ ժամը 18-ը պարտավոր էին ներկայացնել հայտերը։ Առաջին պարտաճանաչը եղել էր «ԻՄ-Սփյուռք-Հայաստան» դաշինքը, իսկ վերջինը՝ «կոմունիստների եւ սոցիալիստական կուսակցությունների միությունը» ԿԸՀ-ի շենք մտավ երեկ՝ ժամը 17։55-ին։ Հայտերի ընդունման պահին յուրաքանչյուր կուսակցություն եւ դաշինք յուրովի էր ներկայանում։ Օրինակ, ՀՀՇ-ն անաղմուկ եկավ եւ անաղմուկ

ՉԻ ԼԻՆԻ

ԱԺՄ վարչության անդամներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, «Առավոտին» ասաց, թե գրեթե բացառված է դաշինքը ՀՅԴ-ի հետ, որովհետեւ դաշնակցական խմբակցության կեսը բոյկոտեց սակագների հարցով նիստ գումարելու առաջարկը։ ԱԺՄ-ականը նկատի ուներ ՀՅԴ համամասնական ցուցակում թվով 10-րդ Արտաշես Թումանյանի չգրանցվելը խնդրո առարկա նիստի կայացման համար։ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՈԳԻՆ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կարծում են, որ ինչպես

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ

Հանրապետական կուսակցության վերջին խորհրդակցությունը ՀԺԿ-ՀՀԿ դաշինքի վերաբերյալ տեղի ունեցավ մարտի 30-ի կեսօրին, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ։ Ավելի ուշ տեղի ունեցած ՀԺԿ-ՀՀԿ ղեկավար մարմինների համատեղ նիստի մասին 3-րդ էջում։ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԺ ԴԱՐՊԱՍԻՑ Թերեւս երբեք ԱԺ պատգամավորներն ու, առավել եւս, ԱԺ դարպասն այնքան ապահով չէր, որքան երեկ։ ՆԳ եւ ԱԱ բազմաթիվ աշխատակիցներ եկել էին ապահովելու նրա պաշտպանությունը։

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում վէրստին առաջինները դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցի եկաւ ՍԻՄ-ի նախագահ Հրանդ Խաչատրեանին՝ ապսպրելով, որ վէրջինս Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցի Գէղամեանի «Միաբանութեան» հէտ միասին։ Եւ Հրէշտակը, ծօցից հանելով եւ Հրանդին մատուցանելով միասնական յամամասնական

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՈՒՂԵԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների, Կոնյակի գործարանի, ցեղասպանության եւ այլնի մասին։ «Հայաստանն այսօր մի պետություն է, որի անկախացումն իբրեւ պատմության արդեն անցած ընթացք է։ Այսօր նա զարգացնում է սեփական ինստիտուտները։ Ուստի Հայաստանի հետ մեր հարաբերությունների բնույթն էլ փոխվել է։ Բարեկամական եւ հոգեւոր հարթությունից

ՄԱՎՐՆ ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾԸ ԿԱՏԱՐԵՑ

«Պատերազմ հանուն խաղաղության» նատօյական բանաձեւը գործողության մեջ դրվեց եւ դրանով իսկ ՆԱՏՕ-ն 50-ամյա իր անփառունակ պատմությանը մի արյունոտ էջ էլ ավելացրեց։ Այդ չարաբաստիկ բանաձեւը, կարելի է ասել, զուտ վամպիրական բնորոշում ունի, քանի որ վամպիրներն են միայն խաղաղվում արյան ծարավը հագեցնելուց հետո։ Մարտի 24-ի ուշ երեկոյան արյունն արդեն թափվեց. ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի միացյալ ուժերը երեք ժամ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՎԻ ԿՆՍՏԵՆ

Հարցազրույց ՀԵԱԽ-ի նախագահ Մանվել Բադալյանի հետ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի կազմում ընդգրկված են 35 երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններ։ Այս օրերին եւս 10 կազմակերպություններ դիմել են անդամակցելու։ -Արդեն մեկուկես տարի գործում է այս կազմակերպությունը, ինչպիսի՞ խնդիրներ է դրել իր առջեւ եւ ձեռքբերումները որո՞նք են։ – Երիտասարդ մարդկանց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, առանձին երիտասարդական եւ ուսանողական կառույցների

ՏԵՍՆԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ Մարտի 25-27-ը BBC լրատվական գործակալությունը, Համաշխարհային բանկը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել էին սեմինար՝ բնապահպանության ոլորտում լրագրողների ունակությունների բարելավման նպատակով։ Կլոր սեղաններից բացի, կազմակերպվեց այց Սեւանի ավազան՝ տեղում ուսումնասիրելու շրջակա միջավայրի ջրային ռեսուրսները։ Ինչի արդյունքում ծնվեց այս հոդվածը։ Արդեն վաղուց մարգարե լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ Հայաստանի բնությունը

ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՐՈՒՑ

ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՐՈՒՑ Ի ՎԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ ՉԷՐ ՏԵՍԵԼ Հողի սեփականաշնորհումը ազգային հպարտության պես մի բան էր համարվում։ Անգամ քաղաքական ամենաբազմաշերտ քննարկում-շահարկումների պարագայում։ Հետխորհրդային Հայաստանում սեփականությունը՝ որպես երեւույթ վերականգնվել սկսեց հողի սեփականաշնորհումով։ Մինչեւ օրս էլ ներքին շուկայում ամենաէժանը տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքներն են։ Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ոլորտների նման չի «զգում» պետության գոյության փաստը։ Ավելի ճիշտ՝

Մարգարեներ սեփական թաղում

Նախընտրական ամբողջ շրջանում թեկնածուները խոսում էին դրանք ազատ եւ արդար անցկացնելու մասին։ Դա հիմնականում հաջողվեց, քանի որ մի քանի քվեաթերթիկ միանգամից քվեատուփ լցնելու, ընտրատարածք ընտրողներ բերելու խախտումներից բացի, այլ լուրջ խափանումներ չարձանագրվեցին։ Ընտրությունների ողջ ընթացքում քվեատուփ չգողացվեց, հոսանք չանջատվեց, արձանագրություններ չկեղծվեցին։ Այսպիսի լոկալ բնույթի ընտրություններում այլեւս կարիք չկա դիմել բացահայտ կեղծիքների։ Թեկնածուների բազմաքանակությունը ընտրարշավում եւ

«ԴԵԲԵԴԻՑ ՁՈՒԿ ԲՌՆԵԼՈՎ ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՍ ՊԱՀԻ»

Մարտի 27-ին լրագրողների մի խումբ «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ հրավերով մեկնեց Ալավերդի՝ տեղում պղնձաձուլական գործարանի եւ այն տնօրինող ՓԲԸ-ի առջեւ ծառացած պրոբլեմներից եւ իրավիճակներից դուրս գալու հեռանկարային ծրագրին ծանոթանալու համար։ «Մանես եւ Վալլեքսը» Տարօրինակ այս անվանումով ֆիրման հիմնադրվել է 1997-ին՝ Մանեսի գունավոր մետաղների գործարանի եւ Լիխտենշտեյնի VALLEX F.M.Establishment-ի կողմից։ ՓԲԸ-ն 1997-ից Ալավերդու պնղձաձուլական գործարանի սեփականատերն

НАТО АГРЕССОР

Կոմունիստները ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու եւ արյունակից հարավսլավացիներին սատարելու համար այս անգամ էլ հավաքվեցին 1988-ին Քասախ գետի շրջանում վթարված հարավսլավական օդանավի անձնակազմի սխրանքը հերոսացնող հուշարձանի մոտ։ Պետք է սակայն նկատել, որ 1988-ին Հայաստան բերված օգնության հիմնական մասն իրականացվել է ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի օդուժի միջոցով։ Ուղղակի այն ժամանակ այդ օգնությունը յուրացնող կոմունիստական իշխանությունները չէին կարող գլխի

Ճշմարտությունը վեր է ամեն ինչից

Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին Սիրելի Արամ. Ցանկանում եմ ողջունել «Առավոտ»-ին՝ «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար, եւ ներկայացնել որոշ նկատառումներ։ Նախ. ցանկանում եմ հատկապես անդրադառնալ Ձեր թերթում տպագրված Լ. Ճաղարյանի հայտնի հոդվածին եւ հետեւյալ եզրահանգումներին։ Առաջին, հավատացնում եմ, թե՛ տիկին Ճաղարյանին, եւ թե՛ բոլոր հետաքրքրվողներին, որ որեւիցե «ստվերային» հզոր ձեռք

ՀՅԴ -Ն ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ

Թեպետ լրատվամիջոցները շտապեցին հաղորդել, որ ՀՅԴ մամլո ասուլիսին ներկա լրագրողները նշյալ կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ գրեթե հարցեր չեն ունեցել, սակայն, մեր տպավորությամբ գոնե, այն մի շարք հարցադրումների տեղիք է տալիս։ Այդ շրջանակում առաջնային խնդիրներից մեկն էլ թերեւս այն է, թե ինչու ՀՅ Դաշնակցության ցուցակում ընդգրկված չէ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանը։ Հենց այս հարցի պարզաբանմամբ էլ

ԼԱՎ ԼՈՒՐ

Հայտնի է, որ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն ու ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը մտադրություն են հայտնել մրցակցել թիվ 11 ընտրատարածքում, որը Երեւանի կենտրոնում է։ Ըստ «Առավոտի» լուրերի, այդ ընտրատարածքում քվեարկվելու են նաեւ Ալվարդ Պետրոսյանը (ՀՅԴ) եւ Արտաշես Գեղամյանը։ Հաճելի է, երբ այդպիսի քանակով մտավորականներ հավաքվում են մեկ ընտրատարածքում։ Ընդ որում, ոչ ոք չի ձգտում հեշտ

Դատավորի սանկցիան

Երեկ Աշոտ Բլեյանի բնակարանում իսկական ֆիլմային իրադրություն էր։ Գործը լսող դատավոր Ժ. Վարդանյանը, որը վերջերս իրեն «փայլուն» էր դրսեւորել ՆԳ եւ ԱԱ նախարարին «Օրագիր» օրաթերթից պաշտպանելու գործում, Բլեյանի գործը վարող քննչական խմբի ղեկավար, Երեւանի գլխավոր դատախազի օգնական Հովհաննես Պետրոսյանի միջնորդությամբ սանկցիա էր տվել Աշոտ Բլեյանի բնակարանում խուզարկություն անցկացնելու համար։ Մի շարք լրատվամիջոցներ, որոնք լուսաբանում են

Եթերային գրաքննություն

Մարտի 28-ի «խորհրդարանական ժամ» հաղորդումը գրաքննության է ենթարկվել։ Արշակ Սադոյանն «Առավոտին» հայտնեց, որ ԱԺՄ-ին հատկացված 3 րոպեից հազիվ 2-ն են թողել՝ կրճատելով արդյունաբերության ու գյուղատնտեսության վրա էլեկտրաէներգիայի բարձր սակագների վերաբերյալ հատվածները եւ այլն։ Եթերից ընդհանրապես է հանվել «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանի խոսքը։ Իր խնդրանքով հրապարակում ենք այն։ Կարծում ենք, թե որեւէ մեկի մոտ տարակույս

ԵՍ ԷԼ ԴՈՒ ԵՄ՝ ԵՍ ՉԿԱՄ

«Ժողովուրդ հավաքելու» իրենց կարողությամբ չեն զլանում տեղի- (հիմնականում)անտեղի հպարտանալ թե պատգամավորները, թե կառավարությունը (հանձինս վարչապետի)։ Բայց թե պատգամավորները, թե կառավարությունն, ըստ էության, չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Ուստի անգամ էլեկտրաէներգիայի սակագները սառեցնելու մղումով հավաքում են լավագույն դեպքում 1000 հոգի, այն էլ՝ երբ նրանց մեծ մասը ՆԳ աշխատակիցներ են։ Ինչը եւ տեղի ունեցավ երեկ։ Անվայել խոսքեր հղելով

ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Ում եւ ինչ կարող է տալ ՀՀՇ-ՀԺԿ հնարավոր դաշինքը Ոչ ոք չի պատրաստվում գյուղի պառավների նման ձեռները ծնկներին խփել եւ հառաչել, թե՝ ախ, ինչ ցինիկ բան է քաղաքականությունը: Այնուամենայնիվ արձանագրենք. Ազգային միացյալ կուսակցության ժառանգորդներից մեկը հանդիսացող Աշոտ Նավասարդյանի հիմնադրած ՀՀԿ-ի դաշինքը ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ /եթե այդպիսին կայանա/ որեւէ

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» խմբի անդամ Սիմոն Գրիգորյանը, որը մինչեւ վերջերս «Հայգազ» ձեռնարկության փոխտնօրենն էր, եւ ազատվել է աշխատանքից սակագների իջեցման օգտին քվեարկելուց հետո, մտադիր է դատի տալ էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանին եւ վերականգնվել իր պաշտոնին։ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԶԴ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծին եկել էր «կողմ» քվեարկելու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ -Շատ մեծ խելք չի

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Թեպետ Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը գրեթե բացառել էր Ժողովրդական կուսակցության հետ իրենց նախընտրական դաշինքը, սակայն Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին մոտ կանգնած աղբյուրները «Առավոտին» վկայեցին, որ նման դաշինքի հնարավորությունը դեռեւս առկա է։ ԱՆՕՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դեռեւս մի քանի օր առաջ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել Արմավիրի մի բնակիչ եւ հայտնել, որ մարտի 28-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՂԱՂ ՍԵՔՍ

Լրագրողի հիմնական անելիքը տեղեկատվության արձանագրումն է։ Մեր երկրում սա նշանակում է պաշտոնյայի խոսքի (ներեցեք՝ անկապ բառերի) խմբագրում։ Ես, իհարկե, կողմ չեմ դրան, բայց հնազանդորեն ընդունում եմ, քանի որ այդպես են մտածում մեր լրագրողական մտքի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ։ Դե, եթե այդպես է, նվաստս պիտի լռի։ Բայց բերեք ձեր ականջը, ու կասեմ. լրագրողը ոչ միայն արձանագրող

Ի ՍԿԶԲԱՆէ ԷՐ ԲԱՆԸ: ԵՎ ԲԱՆՆ ԷՐ՝ «ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱ»

Հետո փլուզվեց Բեռլինյան պատը, երկաթե վարագույրը բարձրացավ եւ քաղաքական բեմահարթակ նոր մարդիկ դուրս եկան: Նրանք իրենց դերերն էին կատարում չեխովյան թատրոնի լավագույն ավանդույթներով՝ խղճի կոչերով, հրապարակային ինքնափնովումով եւ դեպի լավը փոխվելու խոստումներով, իրար ձեռք ջերմ սեղմելով եւ հավերժ ընկերության երդումներով… Բայց անցած տարիների ընթացքում աշխարհում մեծ քանակությամբ հիմնահարցեր եւ զենքեր կուտակվեցին, իսկ նույն այդ չեխովյան

«ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՍԻՈՆ ԽԱՆՈՒԹ ՉԷ»,-

«ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՍԻՈՆ ԽԱՆՈՒԹ ՉԷ»,- ասում է տուժողի պաշտպանը, իսկ Ռուբեն Սահակյանը հակառակ կարծիքի էր Այս տարվա հունվարի 11-ին Էրեբունու տարածքային դատարանի դատավճռով (դատավոր Լեւոն Սիմոնյան) Արման Դանգոյանցը Քր. օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվեց ազատազրկման 8 տարի ժամանակով, անձնական գույքի 50 տոկոս բռնագրավմամբ։ Դատարանը «հաստատված» համարեց այն, որ Արմանը 1996 թ. ապրիլի 7-ին Լեհաստանում սպանել

ՄԻ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

«Առավոտի» փետրվարի 10-ի համարում մի փոքրիկ թղթակցություն գրավեց ուշադրությունս։ Վերնագիրը գայթակղիչ էր՝ «Թե ինչ չգիտի նախագահը»։ Մարդը գրիչ է վերցրել եւ թղթին հանձնել իր մտքերը, որոնք, ըստ էության, վաղուց էին խմորվել նրա ուղեղում, միայն թե… առիթը չէր ներկայանում։ Եվ ահա եկավ այն՝ վաղուց սպասվածը… Նախագահը զրուցում է լրագրողների հետ, եւ մենք՝ հեռուստադիտողներս, ուշադրությամբ հետեւում ենք

ԵՐԵԽԱՆ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՈՒՍԱՑՎԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Ոչ ոք չի կարող հասարակությունից դուրս ապրել։ Հասարակության մեջ լիարժեք ապրելու կարողությունն էլ մեծ հմտություն է ու, թերեւս, ամենակարեւոր հմտությունը, որը պետք է մարդու մեջ դաստիարակվի վաղ մանկուց։ Հիմա շատ են խոսում այն մասին, որ դպրոցը միայն գիտելիքներ չպիտի տա, այլեւ կյանքի հմտություններ։ Հենց այդ անվամբ նոր ուսումնական առարկա պիտի մոտ ապագայում դպրոց մտնի։ Բայց

Վատ վիճակից հանողը

Վատ վիճակից հանողը ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցավ Մեխակ Գաբրիելյանի հանդիպումը լրագրողների հետ։ Նա ներկայացրեց «Հայրենիք-սփյուռք» կոչվող նոր դաշինքի առաջնորդներից մեկին՝ Հրաչ Տեր-Եսայանին։ Այստեղ լիդերները երեքն են, բայց ներկա էր միայն մեկը։ Մնացածը կանայք են՝ Քնարիկ Հարությունյանը («Արմենիա» ասոցիացիայի փոխնախագահ) եւ Հասմիկ Մխիթարյանը («Ալյումինի դիզայն»-ի փոխնախագահ)։ Պարոն Գաբրիելյանը հայտնեց, որ ստեղծված է «ԱԻՄ+» դաշինք։

Ե՛վ պատերազմ, ե՛վ խաղաղություն

Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գալիս սարի մոտ։ Եթե Պրիմակովը չի գնում Կամդեսյուի մոտ՝ Կամդեսյուն է գալիս Պրիմակովի մոտ։ Այսօր առավոտյան Միջազգային արժութային հիմնադրամի համակարգող տնօրենն իր ծանր տեղից վեր կացավ եւ ուղեւորվեց Մոսկվա։ Օրվա երկրորդ կեսին կսկսվեն պաշտոնական բանակցությունները, որոնք, վերլուծաբանների կարծիքով, վերջակետ կդնեն համաշխարհային կապալառուի եւ նրա սնանկացած պարտատեր տերության

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728