Օրվա լրահոսը

Զանգվածային ցույցեր «պատարագի» տեսքով չեն ստացվում

Այսօրվա իշխանության խնդիրներից մեկը հետեւյալն է։ Փաշինյանը, որն արդեն 7,5 տարի իշխանության է, ինքն իրեն որպես պետության ներկայացուցիչ չի ընկալում, ինչ-որ առումով շարունակում է ընդդիմություն զգալ ու պարտադրում է իր թիմին եւ կողմնակիցներին դրսեւորել ընդդիմադիրներին հատուկ վարք։ Ամեն օր «մերժողական» գրառումներ անել կամ մասնակցել զանգվածային բողոքի ցույցերի, այս շրջանում՝ ընդդեմ կաթողիկոսի։ Բայց ցույցերին «պատարագի» կամ

Եկեք այն 30­-40 հազար դրամ թոշակն էլ մի տվեք թոշակառուներին: Միևնույնն է, եթե 20 հազար դրամը բան չի փոխում իրենց կյանքում, այդ 30-­40 հազար դրամն էլ բան չի փոխի. «Փաստ»

Ու ընդհանրապես, թոշակառուն ո՞վ է, որ նրա կյանքում ինչ-որ բան փոխվի: «Իրական» Հայաստանում միայն քպականների, փաշինյանական պաշտոնյաների, մի քիչ էլ՝ քպամերձների կյանքում պիտի բան էլ չէ՝ շատ-­շատ բաներ փոխվեն: Միայն նրանք պետք է հարստանան:

Չհասկացանք՝ Հայաստանի Հանրապետության դեմ հնչեցվող արտաքին սպառնալիքներին ընդդիմությո՞ւնը պիտի պատասխանի։ Բա դուք ինչացո՞ւ եք. «ՉԻ»

Իսկ եթե վաղն էլ, Աստված չանի, հանկարծ Հայաստանի նկատմամբ արտաքին ագրեսիա իրականացվի, կարո՞ղ է էլի ընդդիմության վրա «մուննաթ գաք», թե «բա ինչո՞ւ երկրի պաշտպանությունը չեք կազմակերպում, էդքան դուխ չունե՞ք»։

Սուտ 45. «Գյուղատնտեսությունը զարգանում է, գյուղացին պետության ուշադրության կենտրոնում է»

Սկիզբը՝ այստեղ: Գյուղատնտեսությունը ցանկացած երկրի հիմքն է։ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ հայտարարում է, թե գյուղացին աջակցություն է ստանում, սուբսիդիաները աճել են, ծրագրերը բազմապատկվել են, իսկ գյուղը՝ «կենդանացել»։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, կարողացավ իր թիրախը դարձնել նաև գյուղատնտեսության ոլորտն ու գյուղացիներին։ Նա խոստացավ լուծել և թեթևացնել գյուղացու հոգսը, Հանրապետության Հրապարակից նա խոստացավ գրոյացնել գյուղատնտեսական վարկերը։ Բայց

Բարձրագույն դատարանն ինքն անտեսում է օրենսդրական պահանջը. «Փաստ»

ՍԴ­-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է որևէ գրություն ուղարկեր՝ կա՛մ հարցին որևէ կերպ պատասխանելու, կա՛մ «լրացուցիչ ուսումնասիրության» համար ևս 30 օրվա անհրաժեշտության մասին ծանուցելու (թեպետ դժվար է պատկերացնել, թե այդ պարզ հարցին պատասխանելու համար ինչ «լրացուցիչ ուսումնասիրություն» կարող է պետք լինել): Անցել է 17 աշխատանքային օր, սակայն ՍԴ­-ից այդպես էլ պատասխան չենք ստացել:

«Մադաթ Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները լայնորեն դիտարկվում են որպես շինծու»

Մադաթ Բաբայանը (ծնված՝ 1952 թ. սեպտեմբերի 15-ին) ըստ բաց աղբյուրների՝ ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Չարեքթար գյուղում, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։ Նա ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայ քաղաքացիների հետ միասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել «հանցավոր կազմակերպությանը տարբեր

«Եկեղեցին մեր տունն է, ընտանիքը, մեր էության մի մասնիկը ու Տիրոջ լույսը գտնելու միակ ճշմարիտ ճանապարհը»

Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի և ծուխերի երիտասարդաց միության անդամներս, մեր անմնացորդ սերն ու նվիրումն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Մեր սիրելի հոգևոր ծնող, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և քահանա հայրերի մեր հանդեպ ունեցած անմնացորդ

Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակի ցույցը ցրելու գործը դատարանում է. մեղադրյալը՝ Սաշա Աֆյան

«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Քրեական վարութով հիմնավորվել է, որ Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին

Հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով

Հանրապետությունում հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ  

Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել Բաքվում և Աբշերոնի թերակղզում 2026-2035 թվականների ջրամատակարարման, անձրևաջրերի և կեղտաջրերի հեռացման համակարգերի բարելավման պետական ​​ծրագրի վերաբերյալ նիստ: «Այսօր մենք իրականացնում ենք ազատագրված տարածքներում խմելու և ոռոգման ջրով ապահովելու ծրագրեր: Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են մի քանի կարևոր ծրագրեր: Ջրամբարները, որոնք մի ժամանակ ոչնչացվել էին Հայաստանի կողմից

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025թ. դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը

Ներկայացնում ենք 2025 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 🧳 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 139,933 զբոսաշրջիկ։ 📉 Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 130,148։ 🌍 2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։ 📈 Ներկայացված են նաև 2025 թ․

Նոր բացուող 2026 տարին որոշեցինք հռչակել Հոգեւոր կեանքի վերանորոգման տարի

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԻ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդներուն, Հոգեւոր Դասուն, Ազգային Իշխանութեանց եւ մեր ժողովուրդի զաւակներուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով, Հայրապետական օրհնութեամբ եւ ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները, եւ Աստուծոյ Որդւոյն ծնունդով բացուող Նոր Տարուան սեմին կ’ըսենք՝ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. թող Նոր

Վեդիի համայնքապետն ինքն իրեն պարգևատրել է. ArmLur

Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանը ավագանու որոշմամբ ինքն իրեն պարգևատրել է Ամանորին ընդառաջ։ ArmLur.am-ը գրել էր, որ Ամանորին ընդառաջ պետական պաշտոնյանները խոշոր չափերի պարգևավճարներ են ստացել։ Կառավարության շատ անդամներ ArmLur.am-ի հետ զրույցում խուսափել էին պարգևի չափը նշել և միաձայն վստահեցնում էին, որ այն անձնական գաղտնիք է։ Բանն այն է, որ 2025 թվականի նոյեմբերի 19-ին Վեդի

ԻՔՄ-ն հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հունվարի 12-ին հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն։ 🔹 Առաջին դեպքը վերաբերում է Վեդի համայնքի կոմունալ բաժնի աշխատակցին իր կամքին հակառակ վարչապետի մասնակցությամբ ընթացող միջոցառմանը ներկա գտնվելուն առերևույթ հարկադրելուն։ Ըստ տեսանյութի՝ քաղաքացուն պարտադրել են հիվանդանոցից՝ վիրահատությունից անմիջապես հետո, ներկայանալ պատարագի։ ԻՔՄ-ն գտնում է, որ այստեղ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի

«Կարող եք ինքներդ նշել, թե ի՞նչ կարող է անել ուժեղ կառավարությունը այն 65 մլն դոլարով, որը մեր այսօրվա վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին». Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում նշել է. «Ինչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով։ Այս տարի կառավարությունը այսքան է հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար: Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով ի տարբերություն այս կառավարության: Առաջինը, կարող է ընտրել մի շրջան օրինակ, Մարտունու շրջանը, Հրազդանի շրջանը, և պետական ներդրումներով,

Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նախ անդրադարձել է գիտության ոլորտի գնահատման չափանիշներին, ընդհանրական ցուցիչներին, հետազոտության և մշակումների համակարգի

ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որոնց 90.1% տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են. Պարզաբանում

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել է, որ բազմաթիվ մարդիկ «անիմաստ խախտումների պատճառով» զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և «չեն կարողանում ընտանիք պահել»։ Նա հայտնել է նաև, որ «երկրորդ շանս են տալու այդ մարդկանց և վերադարձնելու են վարորդական վկայականները»։ Իսկ հիմա՝ փաստերով։ Նշենք, որ միայն 2025 թվականին ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է

«Իրականում ավելի լավ է, որ Սոլովյովն ուղիղ է խոսում Հայաստանում Հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Մեր հանրությունը վերջապես հստակ կարող է արձանագրել, որ ուղիղ վտանգ պետք է սպասել նաև այդ երկրից». Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը գրում է. «Ռուս պրոպագանդիստ Սոլովյովի` Հայաստանում Հատուկ ռազմական օպերացիա (СВО) իրականացնելու սպառնալիքը մեր ներսում ցավալի քննարկումների առիթ դարձավ, թվում էր, սա այնքան բացահայտ թշնամական հայտարարություն է, որ երկու կարծիք լինել չէր կարող, անգամ եթե հավատավոր ռուսամետ ես։ Եւ ռուսական շահի ջատագովների մեծ մասի հիմնական հակափաստարկն է, թե

Երբ նույն դատախազությունը տարբեր մարդկանց նկատմամբ կիրառում է տարբեր չափանիշներ՝ սա ոչ թե արդարադատություն է, այլ ընտրովի պատժամիջոցների համակարգ. Ռուբեն Մխիթարյան

Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Այսօր հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ-ում շարունակվում ընտրովի արդարադատության ամոթալի պրակտիկան։ Մի դեպքում՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացնում՝ նրան կրկին կալանավորելու պահանջով, մյուս դեպքում՝ իմ ազատ արձակման դեմ ներկայացվում է վճռաբեկ բողոք։ Սա արդեն իրավական գործընթաց չէ։ Սա քաղաքական հաշվեհարդար է։ Սա ճնշում է այն

«Մեծ ցավ է տեսնել մեր մի քանի հոգևոր հայրերի խռովարար հայտարարությունները». Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Երիտասարդաց միություններ

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Երիտասարդաց միությունների անդամներս, վերահաստատում ենք մեր հավատարմությունը Հայ Եկեղեցու Նվիրապետական կարգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այսպիսով ընդգծում ենք նաև մեր որդիական խոնարհությունը հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի նկատմամբ։ Բարեջան

Վեդիի համայնքապետարանից հերքում են իրենց աշխատակցի կողմից արված հայտարարությունը

Վեդիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․ «Զանգվածային լրատվական միջոցներով տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ․ «Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։ «Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարող մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների,

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել. Երկրի տարբեր քաղաքներում պրոիշխանական, մարդաշատ հանրահավաքներ են կազմակերպվել

Ինտերնետի անջատված լինելու պատճառով կրկին նոր ցույցերի մասին տեղեկությունները սահմանափակ են: Երկու կողմն էլ իր քարոզչությունն է առաջ տանում. իշխանություններն ասում են՝ իրավիճակը հանդարտվել է, ընդդիմադիրները ցույցերի մի քանի տեսանյութ են հրապարակել ու դրանք վերագրել երեկվան, բայց ինֆորմացիայի սղության պայմաններում հնարավոր չէ հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ

Արցախցի Լևոն Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով. Ռոման Երիցյան

«Ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո արցախցի Լևոն Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Շնորհակալություն ենք հայտնում դատավոր Վ.Մելիքյանին՝ մարդասիրական մոտեցման, օրենքի պահանջներին համահունչ և իրավաչափ դատական ակտ կայացնելու համար». այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Կատարվեց շախմատի ՀՀ առաջնության վիճակահանությունը. վաղն առաջին տուրի օրն է

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կկայանան Հայաստանի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերի առաջին տուրի հանդիպումները։ Իսկ այսօր տեղի ունեցավ բացման արարողությունը եւ վիճակահանությունը։ ՀՇՖ առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շնորհավորեց բոլոր մասնակիցների Ամանորը եւ Սուրբ ծնունդը, 2026 թվականին մաղթեց առողջություն, նոր հաղթանակներով առատ տարի, նշեց, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ավանդույթի համաձայն

«Պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին». Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն՝ անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում։ Իսկ դուք պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին։ Դուք ամբողջ ուժով դատապարտում եք

Փամբակի հանքի գործը դատարանում․ առաջին ատյանի որոշումը վերացվել է. ՀՔԱՎ

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ի, «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի վերաքննիչ բողոքը՝ վերացնելով ՀՀ վարչական դատարանի 20․11․2025 թվականի որոշումը, որով մերժվել էր կազմակերպությունների հայցադիմումի ընդունումը։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ առաջին

Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը գործընթացին

Հունվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման շարային և ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Քննաշրջանի առաջին օրը ատեստավորման

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը այսօր նշում է ծննդյան 85-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար

Արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է ռմբակոծություններով իշխանափոխություն իրականացնել Իրանում. Վազգեն Պետրոսյան

ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել փոքր և թույլ պետությունների վրա։ Սակայն Իրանի կամ Եմենի նման պետությունների դեպքում այդ մեխանիզմները չեն աշխատում նույն արդյունավետությամբ։

Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով

Ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով: Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Գ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031