Օրվա լրահոսը
«Իրավական արգելք իմփիչմենթի հետ կապված չկա»․ Հայկ Մամիջանյան
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ ընտրություններն արդեն իսկ կեղծվում են։
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ժողովրդավարական օրակարգին ԱՄՆ-ի աջակցությունը` կարեւորելով նաեւ Միջազգային հանրապետական ինստիտուտի գործունեությունը
Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ Միջազգային հանրապետական ինստիտուտի`
«Հատկապես մարզային բնակավայրերում դեռևս գերիշխում է այն մոտեցումը, ըստ որի՝ կինը հիմնականում պետք է զբաղվի «տնային գործերով». Անահիտ Մանասյան
Մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային հավասարությունը որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» խորագրով աշխատաժողովին։ 📢 Ողջունելով ներկաներին և կարևորելով աշխատաժողովի անցկացումը համապետական ընտրություններին ընդառաջ՝ Պաշտպանը նշել է, որ քննարկումը կարևոր հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու ընտրական գործընթացում ներառական և գենդերային հավասարության երաշխավորման հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն
Վարձի գումարի փոխարեն դուք վճարելու եք ձեր բնակարանի արժեքը․ Ռոբերտ Քադարյան
«Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Քադարյանը ներկայացրել է, թե ինչպես են իրականացվելու Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերից 5-րդ քայլը։ Այն է՝ 20 000 մատչելի բնակարան մեր հայրենակիցների համար՝ նորաստեղծ ընտանիքների, բազմազավակ ընտանիքների համար։ «Շինարարության մեջ էական ծախսեր են կազմում ենթակառուցվածքների շինարարությունը, հողի արժեքը, բանկային ծախսերը և պետական այլ վճարները։ Պետական ծրագրով իրականացնելու դեպքում հնարավորություն ենք ունենալու
Այսօր բախվում ենք գործնական մի խնդրի․ ամռան ամիսներին արտադրում ենք մեծ քանակությամբ արևային էներգիա, սակայն չունենք բավարար պահեստավորման կարողություններ. Վահագն Խաչատուրյան
«Ութ կամ ինը ամիս առաջ քչերը կհավատային, որ կկարողանանք խաղաղության գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, սակայն միջազգային աջակցությամբ մեզ հաջողվեց առաջ շարժվել»
Վիգեն Հակոբյան. «Ստեղծված իրավիճակը բավականին պայթյունավտանգ է ամբողջ աշխարհի համար եւ կարող է տարածվել նույնիսկ այլ մայրցամաք»
«Կարծում եմ, որ հիմա փորձելու են այլ պլանների անցնել, փորձելու են շարունակել ռմբակոծությունները, հարվածել Իրանի կարեւոր ենթակառուցվածքներին եւ այդ ճնշման ներքո ստիպել Իրանի այսօրվա ղեկավարությանը՝ գնալ հիմնական թեմաների շուրջ բանակցությունների։ Խոսքը վերաբերում է միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրին»,-ասաց Վիգեն Հակոբյանը
«Տիկին նախարար, Ձեր ուշադրությունից մի քանի րոպե հատկացրեք ինձ, էլի»․ անհետ կորածների մասին խոսելիս Արթուր Խաչատրյանը՝ իրեն չլսող Սրբուհի Գալյանին
Սրբուհի Գալյանն ի պատասխան Արթուր Խաչատրյանի մտահոգությունների ասաց․ «Այն սուբյեկտները, որոնց մասին խոսում եք, օրենքի նախագծի տրամաբանությամբ ներկայացված են՝ որպես անհայտ կորած անձ»։
Համլետ Մանուկյանը՝ 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: 18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %): Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր,
Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում
«Տաշիր» ընկերությունների խումբը ներառված է «Forbes»-ի վարկանիշային աղյուսակում 2007 թվականից և 2011 թվականից ի վեր մշտապես պահպանել է դիրքերը լավագույն եռյակում։
Անվճար ինտերնետ, զանգեր և SMS ռոումինգում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում
Մերձավոր Արևելքում վերջին օրերին ստեղծված իրավիճակով պայմանավորված Viva-ի բաժանորդների համար ռոումինգում ինտերնետը, ելքային և մուտքային զանգերը* և SMS հաղորդագրությունները անվճար են հետևյալ երկրներում (որոշումը ժամանակավոր է և գործում է մինչև լրացուցիչ ծանուցում). ԱՄԷ-ում Բահրեյնում Իսրայելում Իրանում Իրաքում Կատարում Հորդանանում Սաուդյան Արաբիայում Քուվեյթում Օմանում *տեղական և դեպի Հայաստան զանգերը Օգտակար կոնտակտային տվյալներ Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների
«Էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա են փորձել իրացնել․ էս ծառայությունն արդեն չստեղծված հեղինակազրկվել է»․ Ագնեսա Խամոյան
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ էկոպարեկային ծառայությունը ոչ թե պիտի լինի մերձիշխանական մարդկանց աշխատանքով ապահովելու տեղ, այլ բացառապես խելացի, իրենց գործն իմացող մասնագետների տեղ։
Ազդարարվեց «Հայկական վեկտոր» նախաձեռնության մեկնարկը
Երևան, 2026թ․ մարտի 2-ին մի շարք հանրային և հասարակական գործիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, ժողովրդագիրներ, արևելագետներ, միջազգային իրավաբաններ, բարձր տեխնոլոգիական ճարտարագետներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ ազդարարեցին «Հայկական վեկտոր» նախաձեռնության մասին։ Նախաձեռնության գաղափարը ծնվել է բազմաթիվ ոլորտային քննարկումների արդյունքում՝ Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում, կառավարման մեջ և բարեփոխումների գործընթացում թե՛ տարբեր բնագավառների արհեստավարժ կադրերի, թե՛ հանրության ավելի լայն մասնակցություն ապահովելու
«Դուբայից Բաքու թռիչքն ամերիկացի զինվորներին է տեղափոխո՞ւմ». Ադրբեջանը թիրախավորող նյութ է տարածել ԻՀՊԿ-ի հետ կապակցված տելեգրամյան ալիքներից մեկը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց արհեստածին Ադրբեջանը թիրախավորող կարծես թե առաջին քարոզչական նյութը։ «Flightradar»-ի՝ Դուբայ-Բաքու ավիաչվերթի խտապատկերին կից պարսկերենով գրված է՝ «Արդյոք Դուբայից Բաքու ուղղությամբ թռիչքն
Միայն կենսաթոշակը՝ առանց հետվճարի կոմպոնենտի, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին. Արսեն Թորոսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել թոշակների բարձրացման շուրջ: Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջիկա նիստում դե յուրե որոշում պետք է կայացվի թոշակները 10 000 դրամով բարձրացնելու վերաբերյալ և հետաքրքրվել, թե որ քաղաքացիներին է դա վերաբերում և որ քաղաքացիներին՝ ոչ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանել
Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են
Ermenihaber. ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո խցանումներ են առաջացել Թուրքիա-Իրան սահմանային անցակետերում։ Հատկապես Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Էսենդերե սահմանային անցակետում մեծ կուտակումներ են։ Նշվում է, որ ռազմական ակտիվությունը և տարածաշրջանում լարվածության աճը բացասաբար են ազդել սահմանային առևտրի և լոգիստիկայի վրա ու դրա հետևանքով սահմանին մոտ 2 կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։ Բեռնատարների ստուգման
Հայաստանը եւ Իրանը միմյանց պետք են. ռուսաստանցի քաղաքագետ
«Իրանի ժողովուրդը մեծ համակրանք ունի հայերի հանդեպ, հայերն էլ՝ իրանցիների: Կարող եմ ինձ թույլ տալ ու հիշեցնել, որ Շահի ժամանակվա Իրանի կողմից հետաքրքիր հայտարարություն էր արվել այն մասին, որ հայերը քաղաքակրթական, մշակութային առումով Իրանում միշտ ընկալվել են որպես ավագ եղբայրներ: Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ խոսքը գնում է հայ եւ իրանցի ժողովուրդների նախաքրիստոնեական եւ նախաիսլամյան արմատների մասին»,- նշեց քաղաքագետը
Անօգնական տարեցներին գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթ Փաշայանը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից
Մելիքսեթ Փաշայանը (ծնվ. 1971), որն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ադրբեջանի կողմից մեղադրվել է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 թ.-ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է: Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց
Հայաստանի հավաքականը զիջել է Բուլղարիայի ընտրանուն
Մեր բասկետբոլիստները հաջորդ հանդիպումը կանցկացնեն նորվեգացիների հետ՝ հուլիսի 2-ին։
Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր
Ֆասթ Բանկը սույն թվականի փետրվարի 23-ից առաջին և երկրորդ տրանշներով մեկնարկել է դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի միաժամանակյա երկու տեղաբաշխում՝ 5 միլիոն և 3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր թողարկման ծավալով։ Առաջին տրանշի պարտատոմսերն ունեն 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալ և թողարկվել են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Այս ծավալով պարտատոմսերն ապահովում են տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերություն և
«Սումգայիթն առանձին դեպք չէր։ Ոչ էլ Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան. ջնջման օրինաչափությունը հստակ է». ՀՅԴ երիտասարդական միության Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը բողոքի ցույց է անցկացրել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև
«Մենք չենք ընդունի մի ապագա, որտեղ հայկական գոյատևումը սակարկության առարկա է դառնում՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի կողմից, որտեղ Արցախը ջնջվում է, գերիները մոռացվում են, իսկ հայերին առաջարկվում է լռել՝ «կայունության» դիմաց»»
«Շատ ցավալի եւ խայտառակ անկում է գրանցել պարոն Տեր-Պետրոսյանը»․ Ռուբեն Ռուբինյան
«Մեր ուզածը հետեւյալն է՝ երբ բոլոր տեղերը փոթորիկներ են, մենք դրանցից հեռու եւ անմասն՝ նստած ուտենք մեր կարկանդակը»
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի նախագահի նստավայրին, Անվտանգության խորհրդի շենքին և այլ թիրախների հարվածելու մասին
Region Monitor. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի նախագահի նստավայրի, Իրանի Անվտանգության խորհրդի շենքի և Թեհրանում գտնվող այլ թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին։
Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակը ԹՐԻՓՓ-ի համար վտանգավոր չէ․ Ալեն Սիմոնյան
Նա հույս ունի նաեւ, որ պատմությունը կգնահատի, որ թե Հյուսիսում, թե Մերձավոր Արեւելքում պատերազմ է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են կառուցում
Արամ Հակոբյանը Մոսկվայում առաջատարների խմբում է
Նրանից կես միավոր պակաս է վաստակել Շանթ Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը ունի 3,0 միավոր։
Եկեղեցու դեմ պայքարում ՔՊ-ն «զադնի» չի դրել․ Ալեն Սիմոնյան
Լրագրողը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրերն էլ պատարագների չի գնում, կուսակցական հավաքների է գնում ավտոբուսով։
«Էպիկ իրավիճակ է՝ մարդիկ, ովքեր խոստանում են կենսաթոշակ բարձրացնել, ասում են՝ իշխանությունների կողմից թոշակ բարձրացնելն ընտրակաշառք է»
Հարց ուղղվեց Դանիել Իոաննիսյանին՝ արդյոք ընտրակաշա՞ռք չէ, երբ իշխանությունն ընտրությունների նախաշեմին հայտարարում է թոշակներն ու նպաստները բարձրացնելու մասին։
Համաշխարհային բջջային կոնգրեսին մասնակցում են հայկական 15 տեխնոլոգիական կազմակերպություններ
Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 2-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (Mobile World Congress 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ԲՏԱ նախարարությունը միջոցառմանը մասնակցում է չորրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել ցուցահանդեսին, ներկայացնել իրենց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների հետ։ Ցուցահանդեսին որպես
Պոպուլիզմի ծակող հայելին. Իրանի երկփեղկվածությունը եւ մեր դասերը
Իրանի օրինակը ուսուցանում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ազգակործան պոպուլիզմից, դուրս գա աղետալի շրջապտույտից։ Մեզ անհրաժեշտ է պետական շահի եւ ռեալ քաղաքականության վրա հիմնված իդեալ, ռազմավարություն, որ վերջնական չխեղդվենք պոպուլիստական վրեժխնդրության կամ անիրական խոստումների ճահճում։
«Ընտրությունների նախաշեմին կարող են կեղտոտ փողեր շրջանառվել, բայց մենք հասանելիություն չունենք ֆինանսական դետալներին․ օրենսդրական փոփոխություններ են պետք»
«Խոշորացույցի տակ է ոչ թե միայն ընդդիմությունը, խոշորացույցի տակ են բոլոր այն քաղաքական սուբյեկտները, որոնք ապօրինի ֆինանսավորում են ներգրավում կամ քարոզարշավն ապօրինի կերպով են ֆինանսավորում»։
«Դատավորներին նոր լարվածության մեջ ենք դնում գործադիրի մասնակցությամբ․ սա հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին»․ Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանը փաստեց՝ Վենետիկի հանձնաժողովը, երբ տվել է բարեփոխումների իր մոտեցումները, արձանագրել է, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը, և աստիճանաբար պետք է դուրս գա այս իրավունքը նախարարի գործառույթից, քանի որ այս գործառույթն իշխանության միջամտությունն է դատական համակարգին։


















































