Օրվա լրահոսը
Սամվել Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
— Ձեր կարծիքով, ի՞նչ արձագանքի արժանացավ փետրվարի 27-ին ընդդիմության պառակտվածության մասին լրագրողի հարցին տված Ձեր պատասխանը։ — Արձագանքն, ի զարմանս ինձ, ավելին էր, քան ես սպասում էի։ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։ Վստահաբար կարելի
Ավարտվել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան
Արա Երնջակյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը
ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը: Արա Երնջակյանն ավելի քան 20 պիեսի, 5 կինոսցենարի, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասն ընդգրկվել է նրա ստեղծագործությունների չորսհատորյակում։ Նա բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, տասնյակ մեծածավալ միջոցառումներ, նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ։ Արա
Էդվարդ Ասրյանը գեներալ Ինգո Գերհարցին ներկայացրել է ՀՀ ԶՈւ-ի կերպափոխման ուղղությունները՝ ընդգծելով ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության դերն այս գործընթացում
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն։ Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը
Ընտրողների ռեգիստրում անճշտությունները վերացնելու դիմումը անձնագրային բաժանմունք ներկայացնելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ իր անձին չվերաբերող տվյալների վերաբերյալ. ՀՔԱՎ
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եղել են քվեաթերթիկների լցոնումների, քվեարկության արդյունքները փոխելու, բացակա անձանց փոխարեն քվեարկելու միջոցով ընտրությունների արդյունքների կեղծման բազմաթիվ դեպքեր։ Այս հավաքական հիշողությունը շատ ազդեցիկ է դարձնում ընտրողների ցուցակների միջոցով ընտրությունների կեղծման մասին պնդումները, մինչդեռ դրանց հիմքերն արդեն չկան։
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
Մարտի 02-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի (դրոն) ձայն: Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ: Փաթեթում առկա են եղել 1 wi-fi սարք, USB 3 լար և 2 լիցքավորման կոճ: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Իրանի սահմանային ուղեկալների թիրախավորման հետևանքով առնվազն 41 զոհ կա
Հարվածների տակ են նաև տարբեր քաղաքների ոստիկանական բաժանմունքները,
Պետք կարողանանք ճիշտ մոտեցումներ գտնել երեխաների առցանց անվտանգության ապահովման առումով. Սվաջյան
Երևանում կայացել է «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների արդյունքները։ Անդրադառնալով առցանց տիրույթում երեխաների անվտանգությանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ խնդիրը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում․ «Նոր տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ
Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը
Վանդալիզմ Իսրայելում. Հայֆա քաղաքում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։ Հիշեցնենք՝ Հայֆայում՝ Բեն Գուրիոն 26ա հասցեում, «Հայոց ցեղասպանության հրապարակի» բացման և ցուցանակի տեղադրման արարողությունը տեղի էր ունեցել 2023 թվականի մարտի 20–ին։
Իսրայելի հիմնական մտահոգությունը Իրանի միջուկային ծրագիրը չէ
Իրանի դեմ սանձազերծված գործողությունը բացահայտ ագրեսիա է ու միջազգային իրավունքի խախտում։ Այդ գործողության համար ԱՄՆ-ն ու Իսրայելը չունեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիա։ Դա նաև չի կարելի համարել Իրանի միջուկային ենթակառուցվածքը ոչնչացնելու և Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը փակելու, ինչպես նաև դրա հետ կապված սպառնալիքները չեզոքացնելու նպատակով արված գործողություն։ Իրանը տարիներ շարունակ պատրաստ է եղել ընդունելու իր միջուկային ծրագրի վրա համապատասխան սահմանափակումներն ու միջազգային վերահսկողությունը։ Ավելին, պատերազմի նախօրեին նրանք պատրաստակամություն հայտնեցին ընդհանրապես հրաժարվել Իրանում ուրանի հարստացումից։
Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը դարձնել ազգային և միջազգային օրակարգերի առանցքային ուղղություն. Արդարադատության նախարարությունը միացել է WHO Council of Champions to End Violence Against Children նախաձեռնությանը
Արդարադատության նախարարությունը միացել է WHO Council of Champions to End Violence Against Children նախաձեռնությանը՝ որպես համաշխարհային մակարդակով առաջին նախարարական խումբ, որի նպատակն է քաղաքական ազդեցությանմիջոցով երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը դարձնել ազգային և միջազգային օրակարգերի առանցքային ուղղություն։ Նախաձեռնությունը մեկնարկել է ՄԱԿ ԱՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով ամրապնդել երեխաների պաշտպանության, առողջապահական, սոցիալական ապահովության, արդարադատության և տնտեսական քաղաքականությունների փոխկապակցված
Սևանա լճի մակարդակը փետրվարի 23-ից մարտի 1-ը բարձրացել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.26 մ (01.03.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա
Ռաֆայել Վահանյանը լեգենդների պայքարում ընթանում է առաջին տեղում
Խաղացվել է երկու տուր։ Առաջինում Վահանյանը հաղթել է Մակարիչեւին, երկրորդում ոչ-ոքի է խաղացել Տորրեի հետ եւ 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Դատարանն արդարացրել է Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանը անմեղ է ճանաչել Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին։ Հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը: «Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ 2019 թվականից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմով քննվող քրեական գործը, իսկ որ առավել ճշմարիտ է՝ քաղաքական հետապնդումն ավարտվեց։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մ. Արզումանյանի, այսօր վճռեց ճանաչել եւ հռչակել ամբաստանյալներ
«Ռմբակոծությունների ձայները հայկական թաղամասում լսվում են, բայց հայ համայնքի մեծամասնությունը չի ուզենա տարհանվել Երուսաղեմից»
Իսրայելում բնակչությունն ապաստարաններում է, բայց հայկական թաղամասն ապաստարաններ չունի։ Ամեն մեկն իր համար ապահով վայրը գտել է՝ կամ տանն է, կամ այլ վայր է տեղափոխվել։
Արցախի նախագահի հրամանագրով ձևավորվել է «Հանրային խորհուրդ» խորհրդակցական մարմին
2026 թվականի փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ձևավորվել է «Հանրային խորհուրդ» խորհրդակցական մարմին։ Խորհրդի կանոնադրությունը հաստատվել է համապատասխան ընթացակարգով։ Խորհրդի նախագահ է նշանակվել Գեորգի Միքայելի Պետրոսյանը։ Արցախի հեռուստատեսություն
Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցեր: ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Նաիրա Զոհրաբյանը պահանջում է, որ Աննա Հակոբյանին անպայման տրամադրվի պետական պահպանություն
Այո, որպես քաղաքացի հիմա նրան պետք է տրվի պետական պահպանություն, որովհետեւ իր ասելով՝ նա ազատ զբոսնելու է փողոցներում։ Հետո չասեն՝ ինչ որ մի քաղաքացու նյարդերը չդիմացան։
Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել հրաձգության Եվրոպայի առաջնությունում
🥈🇦🇲Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով: Բրոնզե մեդալին արժանացել է Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգը Ֆինլանդիայից: Մեդալային պայքարում Հայաստանից հանդես
Իրանը ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ եւ իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին . ՀՀ-ում Իրանի դեսպան
Մեզ համար շատ զարմանալի է, թե այն ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ. դեսպան
Բարձր արտադրողականությամբ ԱԲ սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան
Eleveight AI ընկերությունը հայտնում է, որ բարձր արտադրողականությամբ ԱԲ (AI) սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան։ Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «AI գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և երկրի հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի իրականացման ճանապարհին։ Այս մատակարարումը, միաժամանակ, խորհրդանշական և գործնական կարևոր ձեռքբերում է Հայաստանի՝ հաշվարկային կարողությունների և թվային մրցունակության ամրապնդման գործում։
Իրանում իշխանության վակուում չկա. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրական գաղափարները եւ ձգտումները հնարավոր չէ անձերի մահվան հետեւանքով վերացնել, դրանք չեն մահանում մարդկանց մահվան հետ։ Սա մի գաղափար է, որը չկարողացան հասկանալ, թե՛ սիոնիստական ռեժիմը, թ՛ե Թրամփի ռեժիմը. Շիրղոլամի
Մեզ համար առանցքային հարց է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. Պապիկյան
ՀՀ զինված ուժերում 2025 թ.-ին սպանության դեպք չի արձանագրվել, Պետշահերի ոլորտում վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն դրամը. ամփոփվել է Զինվորական դատախազության աշխատանքը
Նաիրա Զոհրաբյան. «Պիտի անհապաղ հրավիրեր անվտանգության կարեւորագույն նիստ, այլ ոչ թե այդ նիստը հրավիրեր իրենց քարոզչությունից՝ կուկուռուզ-պեռաշկի փարթիից հետո»
Հայաստանի իշխանությունը երկու օր է «ուրախ ավտոբուսը». նստած՝ պեռաշկի է ուտում, ինչպես Ալեն Սիմոնյանը շատ ռազմավարական արձանագրում արեց՝ չկա սոխ եւ յուղն էլ քիչ են արել, որ իրենք չչաղանան։ Իսկ պեռաշկուց հետո մենյուն կուկուռուզն էր։ Ու այս արանքում Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ միջազգային իրավիճակը խառն է։
Ներդնելու ենք թվային դրամը՝ պետական ֆինանսների հետագծելիությունը, թափանցիկությունը և վերահսկելիությունն ապահովելու համար. «Միասնության թևեր»-ի տնտեսական ծրագրի կարևոր դրույթները
«Գյուղացին չպետք է իր բերքը մթերելու կամ արտահանելու խնդիր ունենա»
Երևանում դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը
Այն այլընտրանք կլինի Աճառյան-Մյասնիկյան ճանապարհահատվածների համար՝ բեռնաթափելով երթևեկությունը:
«Մեր՝ երաժիշտներիս առաքելությունն է օգնել մարդկանց ցանկացած իրավիճակներում մնալ մարդ»․ մաեստրո Ունջյան
Կոմպոզիտորական արվեստը միշտ եղել է ժամանակի արտացոլանքը, իսկ մարդկության պատմությունը, ցավոք, լի է պատերազմներով և լարված իրավիճակներով, ինչպես և այժմ։ Տեսեք՝ Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որ հնչեցրինք, գրվել է ստալինյան բռնաճնշումների ժամանակ և կրում է այդ դարաշրջանի կնիքը։
Անվճար զանգեր և SMS ռոումինգում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում
Մերձավոր Արևելքում վերջին օրերին ստեղծված իրավիճակով պայմանավորված Viva-ի բաժանորդների համար ռոումինգում ելքային և մուտքային զանգերը և SMS հաղորդագրությունները անվճար են հետևյալ երկրներում (որոշումը ժամանակավոր է և գործում է մինչև լրացուցիչ ծանուցում). ԱՄԷ-ում Բահրեյնում Իսրայելում Իրանում Իրաքում Կատարում Հորդանանում Սաուդյան Արաբիայում Քուվեյթում Օմանում Օգտակար կոնտակտային տվյալներ Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները. Իրան. +98
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձը կալանավորվել է
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): Անձը կալանավորվել է:
Հակամարտության շարունակությունը կարող է վտանգավոր զարգացումներ առաջացնել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև գլոբալ մակարդակով. Էրդողան
Ermenihaber. Իրանի շուրջ ռազմական իրավիճակի սրման պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ՝ փորձելով կանխել հակամարտության հետագա խորացումը։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Էրդողանը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Քննարկումների առանցքում


















































