Օրվա լրահոսը
Եթե ՀՀ-ն 2 տարի առաջ կատարված ագրեսիան վիճարկեր ՄՔԴ-ում, ապա Արցախի ողբերգությունը տեղի չէր ունենա
Արցախի ցեղասպանությունը Միջազգային քրեական դատարանում քննելու տարբերակները Ցեղասպանություն հանցագործությունը միջազգային բնույթ ունի եւ նրա համար պատասխանատվություն է նախատեսված «Ցեղասպանություն հանցագործությունը նախականխելու եւ պատժելու մասին» 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Նյու Յորքի կոնվենցիայով ռւ Միջազգային քրեական դատարանի 1998 թվականի Հռոմի ստատուտով: Այդ հանցագործությունը ամրագրված է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածում: Փորձենք դիտարկել ցեղասպանություն հանցագործության քրեաիրավական էությունը:
1,535 գրամ քաշով «a-PVP» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել
2024 թվականի մարտի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, մի քաղաքացու տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին, ով, պարզվել է, հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել
Մարիա Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի». «Ազատություն»
ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում կարծիք ՀԱՊԿ-ի բացասական դերի
Քրիստինե Վարդանյան. Բեկում կարող է մտցնել միայն իշխանափոխությունը. «Հրապարակ»
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթն արեւմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից է: Այդ քաղաքակրթության ձեւավորման ակունքներում կանգնած է եղել նաեւ հայ ազգը: Ըստ այդմ, երբ անհատի կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզեւ կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապստամբությունը դառնում է մարդկանց բնական իրավունքը։ Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված
Որո՞նք են մահացության հիմնական պատճառները Հայաստանում․ «Ժողովուրդ»
ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվարին հրապարակած՝ ՀՀ մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների (աղբյուրը՝ մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումները) մասին վիճակագրության համաձայն՝ մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից։ 2023 թվականին այս հիվանդությունից մահացել է 1 375 մարդ, իսկ 2024-ին՝ 1488 մարդ, այսինքն՝ 113 մարդով ավելի։ Մահացության պատճառների
Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին ներկայացվել է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձան»․ Monument Watch
Կրկժանի Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»: Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի
ՀՀ ԱԳՆ-ն չի հերքել թուրքական մամուլով արտահոսած տեղեկությունը․ «Հրապարակ»
Նախօրեին պատմագիտության թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Թուրքիայի մերձիշխանական Türkiye Gazetesi օրաթերթը մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։ Ըստ թերթի աղբյուրի՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ` այնպիսի մոդելով, ինչպիսին ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար
Եթե «խաղաղության խաչմերուկի» ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել առանց Ադրբեջանի համաձայնության, ուրիշ ի՞նչ հիմնավորում է պետք․ «ՉԻ»
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե «Ադրբեջանի ձևակերպմամբ՝ խաղաղության խաչմերուկն ուտոպիա է, որը որևէ կերպ հիմնավոր չենք համարում»։ Այսինքն՝ հիմնավոր չհամարելը ո՞րն է, եթե «խաղաղության խաչմերուկի» ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել առանց Ադրբեջանի համաձայնության, իսկ նրանք իրենց համաձայնությունը չեն տալիս, ուրիշ ի՞նչ հիմնավորում է պետք։ Դա նույնն է, թե մեկը հարևանից մի հազար դոլար փող
Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է ապրում տարեցտարի․ «Ժողովուրդ»
2018թ․ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրապարակավ խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»: «Ժողովուրդ» օրաթերթը, համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում
«Միջին աշխատավարձը կամ թոշակը թող համեմատեն սպառողական զամբյուղի հետ, այդ դեպքում պատկերը ողբալի կստացվի». «Փաստ»
«Եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, գնաճը կազմել է 1,5 տոկոս: Հավատը եկեղեցում է, հավատով չենք առաջնորդվում: Չեմ վստահում այդ թվերին, որովհետև իրական կյանքն այլ բան է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և հրապարակված պաշտոնական թվերին: Ընդգծում է՝ տարբեր հետազոտություններով ու վիճակագրական տվյալներով, մեր երկրում գնաճը
Մարդը որոշել էր արյունով հանձնել, ու հանձնեց․ «ՉԻ»
Ալիևը հայտարարել է, թե 2018 թվականին Հայաստանի նոր իշխանություններն իրեն հավաստիացրել են, որ կգործեն միջազգային իրավունքին համապատասխան և կվերադարձնեն տարածքները, բայց հետագայում դրժել են խոստումը, և իրենք ստիպված են եղել ուժով լուծել իրենց տարածքային ամբողջականության վերականգնման հարցը։ Իհարկե, պետք չէ Ալիևի ասածները հալած յուղի տեղ ընդունել, բայց կոնկրետ այս դեպքում դա բավականին ճշմարտանման է թվում,
Չբոբիկանալ՝ ջուրը չտեսած
Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանը գրեթե միաձայն առաջարկել է ԵՄ գործադիր կառույցներին՝ դիտարկել Հայաստանին՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը: Որեւէ իրադարձության դեպքում ցանկացած հասարակության արձագանքը սովորաբար լինում է երկու տեսակի: Այդ ծայրահեղական երկու տեսակները բնորոշվում են հունարեն բառերով՝ «պանիկա» (խուճապ) եւ «էյֆորիա» (մոտավորապես՝ հարբածի աստիճանի ոգեւորություն): Այս պարագայում, բնականաբար, երկրորդն է: Ընդ որում, էյֆորիան
Լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված․ «Փաստ»
Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում են այլ ստորաբաժանում՝ ընդ
Ազերիները արդէն իրենց երկիրը կը սեպեն Հայաստանը եւ կը փորձեն մնացեալ պատառը կուլ տալ եւ զայն կոչել «Արեւմտեան Ատրպէյճան»․ «Հայրենիք»
Պայքարողն ու նպատակները կարծէք թէ փոխուած են։ Խօսքը Երեւանի իշխանաւորներուն մասին է: Ո՛չ միայն փոխուած, այլ տարբեր կողմ անցած եւ ազգութիւն փոխած են։ Զարմանալի ակնասեւեռում։ Լա՛ւ ու մօտէն նայեցէ՛ք ու սերտեցէ՛ք։ Հայորդիին համար, այս քարտէսը առանց վէճի իր հայրենիքն է, որ բազմիցս շերտ առ շերտ խլուած է, վերջինը՝ Արցախը։ Յաւելեալ բծախնդրութեամբ դիտելով՝ ոչ մէկ բան
Մենք շփփցրած գնում ենք դեպի Եվրոպա, պրծավ, էլ թպրտալու տեղ չունեն. «ՉԻ»
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասել է. «Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա»: «ՉԻ». Շախ Ռուսաստանին,
2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի, 2022թ.-ի 320-ի համեմատ. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գրում է. «Ներքին գործերի նախարարից վիճակագրություն էի խնդրել 2023թ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառով վիրավորված և զոհված քաղաքացիների վերաբերյալ: 2023թ. ընթացքում թե’ ՃՏՊ-ների, թե’ վիրավորների, թե’ զոհերի թիվն աճել է: 2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի, 2022թ.-ի 320-ի համեմատ: Աճը` 18.1%: 2023թ. ՃՏՊ-ների
Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը
«Ա1+». 90 տարեկանում մահացել է Երգիծական թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Երգիծական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը։ «Ինձ զանգահարեց Ալեքսանդր Անատոլևիչի որդին՝ Միշան, կես ժամ առաջ նա մահացավ հիվանդանոցում,- ասաց գործակալության զրուցակիցը։- Դեռ չգիտեմ՝ ինչպես և ինչ ենք անելու։ Շիրվինդտը ծնվել է 1934 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայում։ Ավարտել
Կայացավ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը
Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է
ԵԽ նախարարների կոմիտեն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ է տվել
Մեդիա կենտրոնում` «Ինչու չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի հյուրերն էին ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Զարուհի Մեջլումյանը եւ Դավիթ Գյուրջյանը: Փաստաբանների խոսքով, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման հարցում տեղաշարժ չկա: Նրանք անդրադարձան գործերի քննությանը ներպետական եւ միջազգային կառույցների արձագանքներին: Մասնավորապես, ԵԽ նախարարների
65 ավտոտնակների ու 170 ցանկապատված տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի գոտիներ
Շենգավիթ վարչական շրջանի բակերում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները
Մարմնամարզիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հրապարակել է ապրիլի 24-ից 28-ը Իտալիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների ու երիտասարդների առաջնությանը նախապատրաստվող հավաքականների կազմերը: Ազգային հավաքականում հանդես են գալու Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Էրիկ Բաղդասարյանը: Իսկ երիտասարդական հավաքականում ընդգրկվել են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը եւ Շեքսպիր Գեւորգյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաբկեն Պիպոյան. «Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը եւ տրանսպորտի թանկացումը վկայում են, որ Հայաստանում սպառողների իրավունքները չեն պաշտպանվում»
Այսօր՝ սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում խոսեց, թե ինչպես են պաշտպանվում սպառողների իրավունքները Հայաստանում, ինչ հիմնախնդիրներ, ժամանակակից մարտահրավերներ կան մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում: Նրա համոզմամբ անհրաժեշտ է, որպեսզի փորձագիտական համայնքը ներգրավված լինի սպառողների խնդիրների լուծման գործում, իսկ քննարկումներն անցկացվեն ոչ
ԵԽ նախարարների կոմիտեի անդրադարձը «Վիրաբյանն ընդդեմ ՀՀ» գործին
Կոմիտեն ակնկալում է ՀՀ իշխանություններից, որ ներկայացնեն թարմացված վիճակագրական տվյալներ վատ վերաբերմունքին առնչվող դեպքերի հետաքննության վերաբերյալ
«Որոշ մարդիկ փորձում են այնպես անել, որ Հայաստանը ներքաշվի նոր պատերազմի մեջ, դիմի փրկության համար՝ զոհելով ինքնիշխանությունը»․ Արարատ Միրզոյան
«Ես գիտակցում եմ, որ սա է ՀՀ ժողովրդի պատվերը, եւ ես անշեղորեն շարունակելու եմ կատարել ՀՀ ժողովրդի պատվերը»,- ասաց Միրզոյանը։
«Ինչքան հին մեռել կա, հանել են ջրի երես»․ ևս 2 նոր մեղադրանք՝ գյումրեցի ընդդիմադիր գործչին
Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը մեղադրանք էր առաջադրվել գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին այն բանի համար, որ նա, մեկ տարի առաջ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Քեզ չեն գնդակահարելու, դու արժանի չես գնդակահարության»։ Կարապետ Պողոսյանին մեղադրանք էին առաջադրել բռնության կոչ անելու համար, որն էլ առաջացրել էր նրա զարմանքը։ «Երևի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին այցելելու է Հայաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին այցելելու է Հայաստան, «Ազատությանը» լուրը փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ առանց հավելյալ մանրամասների: Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները ևս հայտնում են, որ Ստոլտենբերգը առաջիկա օրերին ժամանելու է Բաքու:
«Հողի վրա դուք դեմարկացիա եք իրականացնում՝ առանց դելիմիտացիայի, որի հիմքում պետք է լինեն իրավական ուժ ունեցող փաստաթղթեր ու քարտեզներ»
Ըստ Աննա Գրիգորյանի՝ Հայաստանի կառավարության համար պետական քաղաքականություն է դարձել զիջելը, որի արդյունքում որեւէ բան ձեռք չի բերվել։
«Մենք հասկացանք, որ մենակ չենք». Հիմնադրամը եկեղեցու հետ պատերազմ ապրած ու դեպրեսիա ունեցող մեր հայրենակիցներին ճանապարհ է ցույց տվել՝ իրենց վերագտնելու
Նուբար Աֆեյանն իր ուղերձում ասաց. «Առաջարկում եմ մտածել, թե հանուն ինչպիսի ապագայի է հնարավոր հաղթահարել այսօրվա դժվարությունները, ներառյալ հոգեկան առողջության դժվարությունները անձնական մակարդակում, ընտանիքում»:
Դատավորն առհասարակ չպետք է հայհոյի. Գեւորգ Գյոզալյան
Մտահոգիչ է նաեւ, որ դատավորը կարող է ունենալ հայհոյախառն լեքսիկոն. Գյոզալյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել


















































