Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «խաղաղության խաչմերուկի» ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել առանց Ադրբեջանի համաձայնության, ուրիշ ի՞նչ հիմնավորում է պետք․ «ՉԻ»

Մարտ 16,2024 10:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե «Ադրբեջանի ձևակերպմամբ՝ խաղաղության խաչմերուկն ուտոպիա է, որը որևէ կերպ հիմնավոր չենք համարում»։

Այսինքն՝ հիմնավոր չհամարելը ո՞րն է, եթե «խաղաղության խաչմերուկի» ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել առանց Ադրբեջանի համաձայնության, իսկ նրանք իրենց համաձայնությունը չեն տալիս, ուրիշ ի՞նչ հիմնավորում է պետք։ Դա նույնն է, թե մեկը հարևանից մի հազար դոլար փող ուզի, հարևանը մերժի, նա էլ հայտարարի, թե «ես ձեր մերժումը որևէ կերպ հիմնավոր չեմ համարում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: