Օրվա լրահոսը
«Ի՞նչ կաներ Վազգենը նրան, ով որ մտներ եթեր ու ասեր՝ դե Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, մենք չենք խառնվելու, առնվազն կթքեր էդ մարդկանց վրա». Շարմազանով
Արամ Սարգսյանն ասաց, որ պետք է ընդդիմությունն ու իշխանությունը համախմբված լինեն։ Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ դավաճանների, Արցախը հանձնողների, Արցախը հայաթափողների, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողների, հանուն «ոչնչի» 5000 զոհ տվողի շուրջ կարելի է համախմբվել: Չի կարող լույսը խավարի հետ համախմբվի, պատմության մեջ նման օրինակ չկա: Վազգենը լույսն է, Նիկոլը՝ խավարը»:
Հայաստանի չորս գրոսմայստերներ առաջատարների մեջ են
Հովիկ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուել Պետրոսյանը, վաստակել են 3,0-ական միավոր
«Պետությունը պետք է ներողություն խնդրի». Թուրքիայի նախկին արտգործնախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին
Ermenihaber. Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Artı Tv»-ի «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային: Նա անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և հավելել. «Դերսիմի դեպքերը կարող էին չլինել
«Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ, թե ով եւ երբ էր թաղում, երբ որ 5000-ով քո նմանները քվե էին առնում». Արամ Սարգսյանը Եռաբլուրում բարկացավ
Լրագրողը արձագանքեց, որ քվե երբեք ոչ մեկին չի տվել, Զավենիչը մեղադրեց. «Եվ չես էլ տալու, որովհետեւ վճարվում ես»:
Ձեռնափայտով հարվածել էր 91-ամյա հորը, ապա գրպանից փող էր հափշտակել
Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը: ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ
«Այս կառավարությունն ամեն ինչ անում է, որ մենք ավելի խրվենք խնդիրների մեջ, եթե այսպես շարունակվի, արցախցիներն այստեղ չեն մնա»
Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված բնակիչները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի
Չնայած խաղաղության մասին հայտարարություններին՝ Ադրբեջանն անթաքույց փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակետին հասցնել. Արցախի ԱԺ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻՍՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից ու ամբողջական բռնազավթումից հետո վտանգված են Արցախի միջնադարյան բազում հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ, պատմամշակութային արժեքներ հանդիսացող շենքեր ու շինություններ: Չնայած խաղաղության մասին միջազգային տարբեր հարթակներում սեփական բարձրակոչ հայտարարություններին՝ Ադրբեջանն անթաքույց փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակետին
Գրավոր ի՞նչ հանձնարարական կա Փառքի անկյունների թարմացման վերաբերյալ, ՊՆ–ն չի կարողանում բացատրություն տալ․ Գեղամ Մանուկյան
Ուրացումը շարունակվում է:
Ինչ էլ քանդեն, միևնույն է՝ հայկական արմատը Արցախից հանել չեն կարող. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը ցուցադրել է Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելու կադրերը։ Ըստ ռեպորտաժի՝ քանդում են շենքերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ճարտարապետության պահանջներին։ Ճարտարապետությունը պահանջում է, որ ամենուրեք պետք է լինի Ալիևի արձանը ու նրա նվիրված հրապարակները, չէ՞ որ այս
«Գիտե՞ք իրականում մեր մեղքը որն է, որ Գագիկ Ջհանգիրյանի նմանները իրական պատասխանատվության դուռը չեն կանգնել». Աննա Մկրտչյան
«Այդ հանցավոր խմբակից եւս մեկին կամ եւս 5-ին եթե դուք ցիտեք, իմ խոսքերի մեջ փոփոխություն չի լինի, սա է իրականում մեր պարտության խնդիրը եղել, որ Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլի կողքին այսօր մնացած, Նիկոլից վախեցած, Նիկոլին ծառայող իր ստրուկները կարողանում են խոսել մեր պետականության մասին»:
Համադրելով ՍՊԸ-ի իրացման շրջանառությունը, ստացած ծառայությունների արժեքը և տրամադրվող ՀԴՄ կտրոնների միջին քանակը՝ հնարավոր են համարվել թերհայտարարագրման ռիսկերը. պարզաբանում
Տրամադրվող կտրոններում չի տպագրվել սահմանված տեղեկատվությունը
Մրցակից երկրներում ՏՏ ոլորտի ընկերությունների համար աշխատանքային միջավայրն ավելի բարենպաստ է, քան ՀՀ-ում․ԱԺ-ում քննարկում են ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթը
Խորհրդարանում ներկայացված վերլուծության համաձայն՝ ՏՏ ոլորտը 2018-2022-ին տարեկան աճել է 47,5%-ով, ոլորտի աշխատավարձային ֆոնդը 2022-ին հասել է 770 մլն դոլարի, այդուհանդերձ, մեր երկրում ՏՏ ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած
Հովհաննես Պողոսյանը՝ ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հովհաննես Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հովհաննես Վրեժի Պողոսյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքում: 2004-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
«Պարտվել ենք, որովհետեւ 30 տարի մեր բանակի վրա ներդրումներ չարեցինք, չզինեցինք…սովետական բանակի, ռուսական բանակի հին մարտավարություն է եղել». Գագիկ Ջհանգիրյան
Հարցին՝ ըստ ձեզ Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները պատժվա՞ծ են՝ նա պատասխանեց. «Իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը: Հիմա նախաքննությունը վերսկսվել է այդ գործով, փառք Աստծո, արեք համբերենք: Հիմա մեր բոլոր պետական օպերատիվ քննչական, դատախազական մարմինները շահագրգռված են այդ հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտելու, հուսանք ամեն ինչ կպարզվի»:
«Նոր նպատակներից մեկը». Բաքվում՝ մանկավարժական համալսարանում, բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոն
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Սույն թվականի մարտի 1-ին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոնը»։ Բացման արարողությանը մասնակցել են ոչ միայն պետական բուհի ղեկավար կազմը, այլև Ադրբեջանի պետական այրեր և խորհրդարանի պատգամավորներ։ Բոլոր մասնակիցները իրենց խոսքում նշել են, որ «Արևմտյան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» և ադրբեջանական պետության ու ազգի «նոր
Լոռիում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության համար մեղադրանք է ներկայացվել Երևանի 2 բնակչի
2024թ․ փետրվարի 29-ին Ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երկու երիտասարդ կապույտ գույնի «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրամիջոցներ և բջջային հեռախոսով նկարել են տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու համար։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Մարտի 5-ի և 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են
«Դու համաձա՞յն ես, որ էդ գերիների փոխարեն Զանգեզուրի միջանցքը տանք, եթե համաձայն եք, ժողովուրդ, ասեք, հա, Զանգեզուրն էլ տվեք». Գագիկ Մելքոնյան
Հարցին՝ Վազգեն Սարգսյանն ի՞նչ կասեր, երբ տեսներ, որ իր ստեղծած բանակի մեջքը փորձում են կոտրել, զինվորին թույլ չեն տալիս կրակել, եթե կրակում են, ասում են՝ հետաքննություն կանենք, կպատժենք՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանը կասեր՝ դուք սուտ եք խոսում, որովհետեւ ոչ ոք զինվորին չի կարող արգելի, որ ինքը կրակի: Զինվորը հենց նրա համար է, որ երբ ինքը տեսնում է հակառակորդը մոտենում է, պարտադիր պիտի կրակի, դա իր պարտականությունների մեջ է մտնում»։
Միլլերն անդրադարձել է ՀՀ-ի և Մոլդովայի նկատմամբ ՌԴ կոշտ հռետորաբանությանը
1lurer. Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ հռետորաբանության օգտագործմամբ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, և Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են այդ սպառնալիքներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, նշել, որ Մոսկվան կոշտացնում է հռետորաբանությունը Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս մեղադրելով Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացման համար
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է «ռազմական գործողություններ իրականացնել և հետ բերել ութ գյուղերը»
Ադրբեջանի «խաղաղասիրական» ժեստերը չտեսնել ուղղակի հնարավոր չէ։
«Ինստիտուտում քաոսային վիճակ է». Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի պրոռեկտորը դիմել է դատարան
Գիտխորհրդի որոշումները կայացվում են կանոնակարգերի եւ ընթացակարգերի խախտումներով
Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով. Լավրով
Արևմուտքի արմատական շահերին միշտ էլ համապատասխանել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը. Սոչիում Համաշխարհային երիտասարդական փառատոնում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Եվ Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի հենց սկզբից սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին: Նրան մինչև հիմա նույնպիսի քաղաքականություն են վարում և դա տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում՝ հատկապես
ԳՇ պետի պատասխանը, թե ինչու է Ադրբեջանը մեր ինքնիշխան տարածքում դիրքեր դրել. «Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա երեւի այդքան էլ, մենք ունենք»
Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը ինչի՞ կարող է հանգեցնել եւ մեր անվտանգային միջավայրը որքանո՞վ է փոխկապակցված ՀԱՊԿ-ի հետ՝ Ասրյանը պատասխանեց. «Մենք դեռեւս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը եւս գաղտնիք է պարունակում»: Ճշգրտմանը՝ համատեղ կառուցվածքներ կան բանակում, ի՞նչ է լինելու դրանց հետ՝ ԳՇ պետը պատասխանեց. «Համատեղ կառուցվածքներ կան թղթի վրա»:
Յեյլի համալսարանում քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՆ Յեյլի համալսարանի (Yale University) հրավերով` Մաքմիլան կենտրոնում, այդ թվում` ցեղասպանության հետազոտությունների ծրագրով (Yale Genocide Studies Program) քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը: Սյունիքի
Պատերազմները՝ մամուլի ազատության լուրջ սպառնալիք․ իրավիճակը ՀՀ-ում, Ադրբեջանում, Թուրքիայում և այլ երկրներում
Ըստ զեկույցի՝ թեև լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը 2023-ին փոքր-ինչ նվազել է, բայց դա չի նշանակում, որ լրագրողներն անվտանգ միջավայրում են կատարում իրենց մասնագիտական գործունեությունը։ Եվրոպայում հանցագործ խմբավորումների թիվն աճում է, և այդ խմբավորումները սև ամպերի պես կախված են լրագրողների գլխին։
Կասեցվել է «Նիհաո» ՍՊԸ-ԻՆ պատկանող «Պեկին» ռեստորանի գործունեությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ, – խոհանոցի հատակը,
Գառնիկ Ստեփանյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի ԲԴԽ-20-Ո-49 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ


















































