Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավոր ի՞նչ հանձնարարական կա Փառքի անկյունների թարմացման վերաբերյալ, ՊՆ–ն չի կարողանում բացատրություն տալ․ Գեղամ Մանուկյան

Մարտ 05,2024 15:13

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Վազգեն Սարգսյանի հոբելյանին շարունակվում է նրա զավակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը և ոգեզրկումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից.

  • Ռազմական զորավարժությունների փոխարեն՝ «թիթեռ նկարելու» մարզական տարատեսակ բեմականացումներ, երբ ժամերով ՀՀ ԶՈՒ և ՊՆ ղեկավարները վայելում են այդ հերթապահ միջոցառումները:
  • Ատեստացիայի անվան տակ բարձրագույն զինվորականներին դարձրել են աշխատավարձ բարձրացնելու գլխավոր դերակատարներ և հրապարակային գործող անձինք:

Շարքը կարելի շարունակել, բայց վերջին ու ակնառու խայտառակությանը Պաշտպանության նախարարությունն անգամ արդարացում չի կարողանում գտնել:

Արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է, անգամ փաստեր են ներկայացվում, որ զորամասերից հեռացվում են Փառքի անկյունները, հանվում են մեր նահատակ հերոսների լուսանկարները: ՊՆ պարզաբանումն էլ խիստ էսթետիկ էր՝ լուսանկարները մաշվել են, Փառքի անկյուններում արդիականացման աշխատանքներ են տարվում:

Դեռ փետրվարի 12-ին հարցում էի ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թե գրավոր ի՞նչ հանձնարարական կա Փառքի անկյունների թարմացման վերաբերյալ, ի՞նչ ժամկետներում է նախատեսված իրականացնել արդիականացումը:

Ինչպես հաճախ է լինում, նախարարությունը, օրենքի պահանջների խախտմամբ, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ նաև այս հարցին:

Ի դեպ, արդեն երկու տարի, հակառակ իմ կողմից բազմիցս բարձրաձայնումների, չեն կարողանում բացատրել նաև, թե ինչպես կամ ինչու ՊՆ կայքից անհետացավ Արցախյան ազատամարտ բաժինը:

Եվ այսպես Զինված ուժերում հետևողական ուրանում են անցյալը, մեր հաղթանակները, նահատակներին, Վազգեն Սարգսյանին. սպարապետի հիշատակն էլ դարձրին լոկ մարզախաղ: Ուրացումը շարունակվում է:

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թշնամաբար «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պատից հեռացրել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031