Լրահոս
Օրվա լրահոսը

Համադրելով ՍՊԸ-ի իրացման շրջանառությունը, ստացած ծառայությունների արժեքը և տրամադրվող ՀԴՄ կտրոնների միջին քանակը՝ հնարավոր են համարվել թերհայտարարագրման ռիսկերը. պարզաբանում

Մարտ 05,2024 14:54

«Հարկայինը տուգանել է չգործող հյուրատունը» վերնագրով հրապարակման առնչությամբ

«Հարկայինը տուգանել է չգործող հյուրատունը» վերնագրով հրապարակման առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ:

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում հյուրանոցային և հանրային սննդի ծառայություն մատուցող «ԱՐԵՎԻ» ՍՊԸ-ում 2023 թվականի ընթացքում կատարվել է 2 հսկողական միջոցառում՝ ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից տրամադրված ռիսկերի հիման վրա: Համադրելով ընկերության իրացման շրջանառությունը, ձեռքբերումները, աշխատավարձի վճարմանն ուղղվող միջոցները, ստացած ծառայությունների արժեքը և տրամադրվող ՀԴՄ կտրոնների օրական միջին քանակը՝ հնարավոր են համարվել իրացման շրջանառության թերհայտարարագրման ռիսկերը: Հաշվի առնելով առկա ռիսկերը՝ 28.08.2023թ. կազմվել է խախտման արձանագրություն՝ 226655 ՀՀ դրամի չափով:

Բացի այդ, 2023թ. հոկտեմբերին շահագործվող ՀԴՄ(ներ)-ով տրամադրվող կտրոններում չի տպագրվել ՀՀ կառավարության 03.12.2020թ. թիվ 1976-Ն որոշմամբ հաստատված հավելվածի N3-ի 16-րդ կետով սահմանված տեղեկատվությունը: Այս վարքագիծը պարունակում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման ռիսկ: Այս ռիսկի հիման վրա, հարկ վճարողի մոտ 11.01.2024թ. կազմվել է խախտման արձանագրություն՝ 217348 ՀՀ դրամի չափով:

Հատկանշական է, որ վճարված գումարի դիմաց ՀԴՄ կտրոնը տրամադրել է Հ.Մարտիրոսյանը, որը հարկ վճարողի մոտ ձևակերպված է որպես ավագ խոհարար, իսկ խախտումը հայտնաբերելուց հետո, ռիսկը դեռ չի վերացվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ վճարողներին հորդորում ենք կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, պահպանել ՀԴՄ-ի կիրառության կանոնները և ձեռնպահ մնալ, ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող գործողությունների անհարկի թիրախավորումից:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել