Օրվա լրահոսը
«Մեզ մնում է միայն հորդորել ՀՀ իշխանություններին շուտափույթ փակել «Դատապարտյալների հիվանդանոց»-ը»․ ԵԽ Խոշտանգումների կոմիտե
ԵԽ Խոշտանգումների կոմիտեն իր դիտարկումներում նշում է, որ մտահոգություններից մի քանիսը վերաբերվում են բերման ենթարկելու պահին անհամաչափ ուժի կիրառմանը (հիմնականում բռունցքներով և ոտքերով), ֆիզիկական վատ վերաբերմունքին (բռունցքներ, ապտակներ և ոտքերով հարվածներ) օպերատիվ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից՝ ոստիկանական հաստատությունում նախնական հարցաքննության ժամանակ կամ, մյուս դեպքում, դատարանի տարածքում գտնվող պահման խցում ոստիկանների կողմից ֆիզիկական դաժան վերաբերմունքին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Մարտի 2-ի ցերեկը, 3-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժաներին, 7-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյուն։
57-ամյա տղամարդը վիճաբանել է մոր հետ, հրել նրան․ մայրը, գլուխը հարվածելով սեղանին, մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են 2024 թ․ փետրվարի 29-ին 73-ամյա կնոջ առերևույթ սպանության հանգամանքները։ Նշված օրը` ժամը 16-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ, ըստ ահազանգի, հարազատների ներկայությամբ մահացել է 73-ամյա տանտիրուհին։ Նախաձեռնված քրեական վարույթի
«Մոսկվան իր նոր հակահայ քայլերով կարծես ստիպում է Երեւանին՝ վերջնական խզել իր հետ կապերը, որպեսզի հետո մեզ պատժի Բաքվի ձեռքերով»
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինստիտուցիոնալ միջնորդություն գոյություն չունի։ Ով, որտեղ բռնացնում, մի քիչ ձեւական միջնորդություն է անում։ Իրականում բանակցելու հարց էլ գոյություն չունի։ Ուղղակի եվրոպացիներն իրենց պարտքն են համարում պարբերաբար հորդորել, որ Նիկոլն ու Իլհամը մի բան ստորագրեն, թե ինչ, այնքան էլ չեն կարեւորում, մի բան, որը ՀՀ բնակչությունը մի կերպ կմարսի», – «Առավոտի» զրուցակիցն
Ինքնապաշտպանվելու նպատակով ինքնաձիգից կրակոցներ են արձակել և անզգուշությամբ հրազենային վնասվածքներ պատճառել ընկերոջը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից
1992թ. մարտի 2-ին Նյու Յորքում բարձրացվեց Հայաստանի նորանկախ հանրապետության եռագույնը
Ինչպես հայտնում են ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից, 1992թ. մարտի 2-ին Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, բարձրացվեց Հայաստանի նորանկախ հանրապետության եռագույնը: Հայաստանը դարձավ անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիքի լիիրավ անդամ: Հայկական պետությունը ստացավ միջազգային վավերացում։ Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է․ Մարտերկու, 1992 – մարտերկու,
«Մենք իսկապես պատերազմից պատերազմ ենք ապրում, իսկ միջանկյալ խաղաղությունը պատմության կրկնություն է»
Էկատերինե Տոգոնիձեն՝ խաղաղության եւ պատերազմի մեջ ապրող կանանց մասին ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից» նախագիծը։ Այն իրականացնող կոնսորցիումի գործընկերներն են «ԱՐԻ գրականության հիմնադրամը» Հայաստանից, «Վրաստանի գրական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանից եւ «Կոմորա» հրատարակչությունն Ուկրաինայից։ Մենք վերջերս ներկայացրել ենք
Ամրագոտու օգտագործման մշակույթն այդպես էլ չդարձավ կենսակերպ
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ: Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին
Կվիճարկվի, թե դատախազը վարույթի նյութերը ինչու չի հանձնել դատարան, արդյոք դա սահմանադրական է
Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ 2024 թվականի փետրվարի 27-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ Ռոման Կանդիլյանի դիմումի քննությունը նշանակել է մարտի 12-ին, ժամը 11:00-ին: Մեկ անգամ այս գործով հետաձգվել էր քննությունը: Ռոման Կանդիլյանը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի (լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, եւ դատախազն
Էդուարդ Շարմազանով․ «Վերահաս արհավիրք» ասելով՝ նկատի ունեինք Նիկոլ Փաշինյանին, նրա հեղափոխությունը․ «Հրապարակ»
Օրերս լրագրողը հարց էր տվել Սերժ Սարգսյանին, թե ինչու 2018-ին առաջադրվեց վարչապետի պաշտոնում, երբ նախօրոք հայտարարել էր, որ այլեւս չի ստանձնելու ոչ մի պաշտոն։ Նա պատասխանել էր․ «Ես առաջադրվեցի վարչապետի պաշտոնում, որ տեղի չունենար այն արհավիրքը, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»։ Այս հայտարարությունը, ըստ ամենայնի, առաջացրել էր ՔՊ-ի վրդովմունքը, եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահագն
Ադրբեջանցի վանդալը ոչնչացնում է հերթական խաչքարը․ Հովիկ Ավանեսով
Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության նոր դեպքեր են արձանագրվում։ 2024 թ. փետրվարի 27-28 ընկած ժամանակահատվածում հրապարակվեց մի տեսանյութ, որում հստակորեն երևում է, թե ինչպես է «ադրբեջանցի» վանդալը ոչնչացնում հերթական խաչքարը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը հանդիսանում է քաղաքակրթության թշնամի։
Տրամաբանությունը, որը մեր բանակցողների մոտ է տիրում՝ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցային ձեւաչափից հնարավորինս հեռանալ․ «Հրապարակ»
Հայ-ադրբեջանական բանակցություններն անցնող շաբաթվա ընթացքում կրկին ակտիվ փուլ մտան․ նախ Մյունխենի խաղաղության կոնֆերանսի շրջանակներում միմյանց հետ հանդիպեցին Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը։ Այդ հանդիպման կազմակերպիչը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր, ով հայ- ադրբեջանական հարաբերությունների հարցում մինչ այժմ որեւէ դերակատարում չէր ունեցել, մեծ հաշվով՝ Գերմանիան էլ, որպես պետություն, նախկինում այդ հարցում չկար․ ո՛չ ԵԱՀԿ համանախագահող երկիր
Միասնական ժամերգություն՝ Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Մեծ Պահքի շրջանում յուրաքանչյուր ուրբաթ օր Մասյացոտնի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն՝ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մասնակցությամբ թեմի բոլոր եկեղեցականների։ Այս տարվա երրորդ միասնական ժամերգությունը կատարվեց Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ժամերգության ավարտին Անառակի կիրակիի խորհրդին անդրադարձավ Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս քհն. Ավետիսյանը։ Ժամերգությանը մասնակցում
Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023 թ․-ին. Razm.info
2023թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 277 կորստի մասին, որոնցից 224-ը՝ մարտական։ Ցանկում ընդգրկված են նաև սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակման արդյունքում գրանցված կորուստները։ Մեզ հայտնի դարձած կորուստներից 272-ի մասին տեղեկությունները հաստատվում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներով, ևս 5-ի մասին տեղեկացել ենք ադրբեջանական
Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ. «Փաստ»
Կա տեսակետ, որ հիմա արդեն Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ի մասնավորի, օրերս Եվրախորհրդարանն ընդունեց երկու բանաձև, որոնցում ԵՄ-ին կոչ է արվում Հայաստանի դեմ հարձակման դեպքում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պետք է արձանագրել, որ թերևս առաջին անգամ է խոսվում անհրաժեշտության դեպքում
«Մայր Հայաստան» խմբակցությունը հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի ավագանու. «Ժողովուրդ»
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Այսպիսով, դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից: Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը: Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը թեեւ ներկայացել էին
Իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը․ «Փաստ»
Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների
Անգարան ամէն առիթի Երեւան- Անգարա երկխօսութիւնը կը պայմանաւորէ Երեւան-Պաքուի բանակցութիւններու արդիւնաւորման հետ. «Ազդակ»
Անթալիոյ դիւանագիտական ֆորումի շրջանակներուն մէջ Երեւան-Անգարա երկխօսութեան գործընթացին պաշտօնական Անգարան ներկայացնող պատուիրակը դարձեալ խօսած է սահմանի բացման, երրորդ երկրի քաղաքացիներու եւ դիւանագիտական անձերու համար սահմանը օգտագործելու որոշումի իրականացման մասին, առանց ժամկէտի: 2022-ի յուլիսին համատեղ յայտարարուեցաւ, որ գոյացած է համաձայնութիւն բանալու սահմանը երրորդ երկրի քաղաքացիներու եւ դիւանագիտական անձնագիր ունեցող պետական գործիչներու համար: Այս մասին վերստին յայտարարուեցաւ,
Սեյրան Օհանյանն ինչի՞ է նեղվում, որ այդ նույն դատավորները հիմա էլ իր հանդեպ են այդպես վարվում․ «ՉԻ»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն ասել է. «Մարտի 1-ը կազմակերպված բախումների արդյունք էր. հարցը տվեք այդ գործով դատապարտվածներին»: «ՉԻ». Ճիշտ է ասում, բան չասացինք: Մարտի 1-ը իշխանության կողմից կազմակերպված բախումների արդյունք էր: Ընդդիմությունը ոչ զորքեր է հանել Արցախից, սահմաններից ու բերել Երևան, ոչ բանդաներ զինել, ոչ ավտոմատներ է բաժանել անհայտ անձանց: Իր համար Ազատության
Երբ է չարիքը դառնում առօրյա
Շատերդ, երեւի, տեսել եք լուսանկարներ կամ վավերագրական կադրեր, որտեղ պատկերված են գերմանացի սպաներն իրենց կանանց, երեխաների հետ: Ուրախանում են, երգում, պարում, տարբեր երաժշտական գործիքներ նվագում: Իսկ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բարձրանում է համակենտրոնացման ճամբարի վառարանների ծուխը: Մարդիկ աշխատանքն ավարտել են եւ հիմա իրենց ազատ ժամանցն են վայելում: Այս երեւույթը փիլիսոփա Հաննա Արենդտը կոչում
Բա հո պոզով-պոչո՞վ չի կոռուպցիան, որ 1000-1500 դրամանոց ցնցուղը բռնում ու 79 հազար դրամանոց են ներկայացնում. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը, ինչպես հայտնի է, կոռուպցիան հաղթահարած լինելու, ավելին՝ «համակարգային կոռուպցիան» հաղթահարած լինելու մասին մերկապարանոց պնդումն է: Թեպետ նրա այդ որ մի հայտարարությունը կամ պնդումը չի մերկապարանոց, որ այս մեկը չլիներ: Համենայն դեպս, Փաշինյանը սիրում է կուրծք ծեծել, թե ինքը, իր գլխավորած իշխանությունը հաղթահարել են կոռուպցիան, կոռումպացված չեն, այս, այն: Ճիշտ է,
Փաստորեն, իշխող խմբակցության պատգամավորները միշտ VIP-ով են ինքնաթիռ նստել․ «ՉԻ»
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին մտահոգում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահներ են տեղակայված։ «ՉԻ». Փաստորեն, իշխող խմբակցության պատգամավորներն այս հինգ տարվա մեջ ոչ մի անգամ չեն օգտվել «Զվարթնոց» օդանավակայանի սովորական անցակետերից: Միշտ VIP-ով են ինքնաթիռ նստել, դրա համար էլ չեն իմացել, որ օդանավակայանում ռուս
Պայքարն այլընտրանք չունի, չպայքարելը՝ արդարացում. «Դրօշակ»
Ազգային ուժերից իշխանափոխություն պահանջող հանրությունը պետք է նկատի ունենա, որ արտաքին ուժերը ոչ միայն չեն աջակցելու, այլև ամեն ինչ անելու են ձախողելու համար Հայաստանի ներկա ղեկավարության փոխարինումը ազգային ուժերով: Իսկ արտաքին գործոնի դերակատարությունը հիմնական է որևէ երկրում հեղաշրջում հիշեցնող «հեղափոխությունների» պարագայում: Ազգային ուժերին բացառելը և խամաճիկների վրա հենվելը չգրված օրենք է որևէ պետության վրա ազդեցություն
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաեւ ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները
Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստին ներկայացվել են ՀՀԿ Երեւանի եւ մարզերի շրջանային խորհուրդների,կազմակերպչական հանձնաժողովի, ինչպես նաեւ այլ ստորաբաժանումների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները։ Հաստատվել է 2024 թվականի բյուջեն։ Գործադիր մարմնի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ
Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը ընդգծել է որոշ սկզբունքներին ՀՀ հավատարմության կարևորությունը
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպմանը քննարկել է արտաքին քաղաքական զարգացումները
Մարտի 1-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Համագործակցության շնորհիվ կան դրական արդյունքներ, որոնք պետք է զարգացնել». Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ համագործակցությունն ամրապնդվում է
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Լիտվայի և Լատվիայի Ներքին գործերի նախարարությունների պատվիրակությանը՝ Լիտվայի ՆԳ նախարարությանը կից հանրային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար, գնդապետ Առունաս Պաուլաուսկասի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Նա կարևորել է հանրային
«Մշակութային արժեքը, անկախ ծագումից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է. Monumentwatch-ը` Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի կիսանդրու ոչնչացման մասին
2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի կողմից տարածված հայտարարությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում՝ Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի կիսանդրին։ Արձանը կանգնեցվել էր 2022 թվականի մայիսի 22-ին՝ աշխարհահռչակ երգչի ծննդյան 100 ամյակի կապակցությամբ: Կիսանդրու հեղինակը ճարտարապետ Մամիկոն
Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին. վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 միլիոն դրամ
«168 ժամ». Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն
ՖԻԴԵ-ի ցուցակներում Հայաստանից լավագույնն են Հայկ Մարտիրոսյանը եւ Էլինա Դանիելյանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց եւ կանանց մարտ ամսվա վարկանիշային ցուցակները։ Տղամարդկանց ցուցակում Հայաստանից լավագույնը 42-րդ հորիզոնականն զբաղեցնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն է։։ Գաբրիել Սարգսյանը 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը՝ 91-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 92-րդը։ Կանանց ցուցակում Էլինա Դանիելյանը 51-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդը, Աննա Սարգսյանը՝ 75-րդը, Մարիամ Մկրտչյանը՝ 99-րդը։ Մարիամ Մկրտչյանը նաեւ 13-րդն է երիտասարդների լավագույն


















































