Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ. «Փաստ»

Մարտ 02,2024 10:51

Կա տեսակետ, որ հիմա արդեն Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ի մասնավորի, օրերս Եվրախորհրդարանն ընդունեց երկու բանաձև, որոնցում ԵՄ-ին կոչ է արվում Հայաստանի դեմ հարձակման դեպքում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պետք է արձանագրել, որ թերևս առաջին անգամ է խոսվում անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նավթից ու գազից հրաժարվելու մասին։ Բայց այս նախաձեռնությունը վաղուց պետք էր սկսել, երբ դեռ Ադրբեջանը չէր հասցրել հայաթափել Արցախը ու մյուս հանցագործություններն իրագործել։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Անցյալ տարի ևս Եվրախորհրդարանը զեկույցներ էր ընդունել, որոնցում կոչ էր անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կոչը այդպես էլ պատասխանատվություն կամ պարտավորություն չենթադրեց և, ըստ այդմ, որևէ կերպ չկաշկանդեց Ադրբեջանին էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Կոչերն ու հայտարարությունները պարտավորվածություն չեն ենթադրում՝ առաջին հերթին հենց կոչ անողների համար: Նույն տրամաբանության շարունակության դեպքում էլ Եվրախորհրդարանը կարող է մյուս անգամ նորից կոչ անել ԵՄ-ին, երբ արդեն Ադրբեջանը հարձակված կլինի Հայաստանի վրա։ Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերի հասցեատերը ԵՄ-ն է։ Հիմա գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հասցեական պատժամիջոցների սահմանման հարցում պետք է գալու բոլոր 27 անդամների համաձայնությունը։ Այնինչ, ԵՄ-ի շրջանակում կան երկրներ, որոնք, տաբեր շահերից ելնելով, կարող են դեմ լինել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031