Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023 թ․-ին. Razm.info

Մարտ 02,2024 11:01

2023թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 277 կորստի մասին, որոնցից 224-ը՝ մարտական։ Ցանկում ընդգրկված են նաև սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակման արդյունքում գրանցված կորուստները։

Մեզ հայտնի դարձած կորուստներից 272-ի մասին տեղեկությունները հաստատվում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներով, ևս 5-ի մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, սոցցանցերից։ Պաշտոնապես չհայտնած կորուստներից 3-ը կուրսանտներ են, այդ թվում՝ պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ակադեմիայի 3-րդ կուրսի և կոմանդո զորամասի մեկական կուրսանտ։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մարտական կորուստներից 10-ը ականների պայթյուններից են, իսկ 214-ը սպանվել է հայկական կրակից։ Նրանցից առնվազն 206-ը 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակման ժամանակ Պաշտպանության բանակի պաշտպանական գործողությունների արդյունքում սպանվածներ են։ Նշենք, որ այդ ժամանակ Ադրբեջանը նաև պաշտոնապես հայտնել էր 500-ից ավելի վիրավորի մասին։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հարձակման արդյունքում իր սպանվածների պաշտոնական ցուցակում չի ընդգրկել ներքին զորքերի 13 կորուստ։ Նրանց մահվան փաստը հաստատել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, ուստի նրանց ընդգրկել ենք պաշտոնապես հաստատվածների ցանկում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031