Օրվա լրահոսը

Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, և այս 3 տարիների ընթացքում շատ բան է արել մեր երկրի համար. Բաբկեն Թունյան

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ Վահան Քերոբյանի հետ ունեցել ենք տարբեր կարծիքներ, ընդհուպ՝ հրապարակային թեժ բանավեճեր, այդուհանդերձ, նրան համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը: Միշտ ասել եմ, որ նա տարբերվում է համարձակ մոտեցումներով, նախաձեռնողականությամբ, իր կարծիքն անկաշկանդ արտահայտելու և

Իրանի համար անընդունելի է տարածքային որևէ փոփոխություն․ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ «Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ ոչ մի կերպ չենք կարող

Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը կգոտեմարտեն Եվրոպայի ոսկե մեդալի համար

Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի անդամներից 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ ու Հին Աշխարհամասի չորրորդ չեմպիոնական տիտղոսի համար վաղը գոտեմարտելու է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմետ Կարամուսի հետ։ Հատկանշական է, որ Արսենը կիսաեզրափակչում մեկուկես րոպեում 10։0 հաշվով բացահայտ առավելության էր հասել ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։ Ոսկե

Նավալնիի մահից հետո ռուսաստանցիները ցույցի են դուրս եկել Երևանում` ՌԴ դեսպանատան մոտ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից մի քանի ժամ անց՝ այս պահին, Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են մեծաթիվ մարդիկ, ռուսաստանցիներ։ Նրանք հավաքվել են՝ արտահայտելու իրենց հարգանքն ու ցավը Պուտինի հիմնական քննադատի մահվան կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանք պաստառներ ունեն՝ «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով, նաև ուղիղ մեղադրանքներով

Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

«Տոսպա» ռադիոընկերությունն ընդդեմ ՀՌՀ-ի որոշումը դատարանը կհրապարակի 2024թ․ մարտի 4-ին

ՀՀ վարչական դատարանի Երեւանի նստավայրում դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ այսօր կայացավ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն ընդդեմ  ՀՌՀ-ի՝ 2023 թ․ դեկտեմբերի 20-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով նիստը, որն ընթացավ հատուկ վարույթի ընթացակարգով։ ՀՌՀ-ն ռադիոընկերության լիցենզիան մեկ ամսով կասեցրել էր այն բանի համար, որ անցած տարեվերջին ուղիղ հեռարձակմամբ «Երեկոն Տիգրան Կեսոյանի հետ» հաղորդման եթերում ռուսաստանաբնակ Տիգրան Քյոսայանն

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Ռիչարդ Մուրի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:   ՀՀ վարչապետի աշխատակազմ

Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում

Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք զորամասերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, ծառայության կազմակերպման պայմաններին, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ։ Էդվարդ

Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային հարցերը

Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Ի շարունակություն ս.թ. նոյեմբերին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մալթայի

Գորիսի, Կապանի և Քաջարանի տարածաշրջաններում մառախուղ է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Նավալնիի կինը Մյունխենում հայտարարել է՝ ամուսնու մահվան հաստատման դեպքում Պուտինը պետք է պատասխանատվություն կրի

«Ազատություն» ռ/կ. Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել հայտարարությամբ և պնդել՝ ամուսնու մահվան լուրը հաստատվելու դեպքում պետք է Պուտինը պատասխանատվություն կրի։ Նավալնայան ելույթի սկզբում նախ նշել է, որ Նավալնիի հետ տեղի ունեցածի մասին հայտնի է միայն ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներից, ինչին հավատալը, նրա խոսքով, շատ դժվար է։ «Բայց,

Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը. Արման Թաթոյան

Ներքին Հանդում պարզեցինք, որ  ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ: Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի

ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը. Օդիլ Ռենո-Բասսո

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը՝ փետրվարի 17-ին չեն աշխատի

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը՝ փետրվարի 17-ին չեն աշխատի տեխնիկական վերազինման աշխատանքներ իրականացնելու նկատառումներով։   Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց գրադարանների գործունեությունն ի նպաստ հայորդիների կրթության և հոգեկերտվածքի ձևավորման

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական գրադարանային ասոցիացիայի» անդամներին

«Սասունցի Դավիթ»՝ պատանիների ոգեշնչման աղբյուր

Ազգային գրադարանում անցկացվեց «Էպոսի լավագույն ընթերցող» խաղ-մրցույթը

«Աննա Եղիազարյանը մի ճակատագրական, ոչ մարդկային և ոչ Կարմիր խաչին հարիր քայլ արեց»․ Մխիթար Մնացականյան

Ըստ Մխիթար Մնացականյանի՝ Աննա Եղիազարյանն անհանգստացել է, որ օրինական նախագահության պահանջը չլինի․ «Օրինական պահանջը բյուջե, անելիք, գալիք ծրագիր, այլ խնդիրներ, որոնք պետք էր ներկայացնել մինչև համագումարը, որոնք կամ պատրաստ չէին, կամ էլ չեմ ուզում ուրիշ ոչ մի բան ասել, հետագայում կպարզվի»։

Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services  ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին

Վարչապետը Amazon Web Services ընկերության փոխնախագահների հետ քննարկել է թվայնացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թաթուլ Պետրոսյան․ «Ժամանակին, երբ ադրբեջանցիները փորձ էին անում կրակել հայկական դիրքերի վրա, ավելի խիստ պատասխան էր տրվում»

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին օրերին մեր սահմաններում ահագնացող լարվածությանը՝ ասաց․ «Ներքին Հանդից հետո Ադրբեջանը նոր հայտարարություն է անում, իբրեւ Վարդենիսի հայկական դիրքերից կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Հանրությունն արդեն ակտիվ ընկալում է, որ սա լուրջ հող է նախապատրաստում ոչ միայն լոկալ ընդհարումների, այլեւ լայնածավալ պատերազմ սկսելու համար։ Իսկ մեր պաշտպանության

Պաշտպանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության

Գյումրիում պաշտոն ստանձնելուն պես՝ աշխատանքի է ընդունել եղբորն ու ընկերոջը․ գործը հակակոռուպցիոն կոմիտեում է

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Պ․ Վ․-ն, կասկածվում է պետությանը էական վնաս՝ 6.661.729 դրամ պատճառելու մեջ։ Գյումրու ոստիկանության Մուշ բաժին ստացված տեղեկությունների համաձայն, տնօրենի պարտականությունները կատարողը 2019-2023թթ. աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը՝ Պ․ Վ․-ին և իր մտերիմներից մեկին՝ Լ․ Ս․-ին, որոնք չհաճախելով աշխատանքի՝ ստացել են հաստիքային աշխատավարձեր: Ոստիկանության Մուշ

Տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետների հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ: Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին

Պատգամավորները ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել են ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի եւ Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը: Զարուհի Բաթոյանը դիվանագետներին է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված իր եւ գործընկերների հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց

«Հանրահռչակում ենք հայերի՝ Ուրարտուի ժառանգ լինելը». Միքայել Բադալյանը՝ Էրմիտաժում Էրեբունու անկյունի բացման մասին

Էրեբունի թանգարանում էլ կբացվի Էրմիտաժի անկյունը, նաեւ կվերստեղծվի հայ-ռուսական արշավախումբ

Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ  

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

Արտահանման 55.3 տոկոս աճ թե՞ -12.2 տոկոս անկում

Կառուցվածքային փոփոխությունները Հայաստանի առևտրաշրջանառության մեջ Վերջի երկու տարիների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքը գրանցել է զգալի փոփոխություններ։ 2023 թվականին արտահանումը աճել է զգալի 55,3 տոկոսով՝ 5,4 միլիարդ դոլարից (2022) հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ներմուծումն աճել է 40,2 տոկոսով՝ նույն ժամանակահատվածում 8,8 միլիարդ դոլարից հասնելով 12,3 միլիարդ դոլարի: Վերջին երկու տարիների ընթացքում արտահանումը և ներմուծումը աճել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031