Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը կգոտեմարտեն Եվրոպայի ոսկե մեդալի համար

Փետրվար 16,2024 23:40

Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի անդամներից 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ ու Հին Աշխարհամասի չորրորդ չեմպիոնական տիտղոսի համար վաղը գոտեմարտելու է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմետ Կարամուսի հետ։ Հատկանշական է, որ Արսենը կիսաեզրափակչում մեկուկես րոպեում 10։0 հաշվով բացահայտ առավելության էր հասել ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։

Ոսկե մեդալի համար պայքարելու է նաեւ  70 կգ քաշային Արման Անդրեասյանը, որի մրցակիցը լինելու է Վրաստանը ներկայացնող Արակի Կեմերտելիձեն։

65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը անսպասելիորեն անհաջողության մատնվեց քառորդ եզրափակչում եւ սփոփիչ գոտեմարտում պայքարելու է բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք ստանալու համար։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829