Օրվա լրահոսը
Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները
Մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:
Արցախում բենզինի պահեստի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 բուժառուի համար բուժման առաջին փուլն ավարտված է, մեկնարկել է վերականգնողական փուլը
Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում մեկ բուժառու, յոթ հոգի շարունակում է բուժումն արտասահմանյան կլինիկաներում:
Ինչո՞ւ պետք է ձկնորսության տուրքը վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծել իրենց հարցերը. Դանիել Իոաննիսյան
Հայաստանում իրավապահ մարմինների փոխարեն մի մեծ դեկորացիա է, որը օրենք պաշտպանելու ունակ չէ։
Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ
Ընտրությունը կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ընդհանուր ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։ Քվեարկությանը մասնակցել են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ: Հեղինակավոր կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հաստատությունների ներկայացուցիչները: Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի
Ստոլտենբերգ․ Թուրքիան օրինակելի է Ուկրաինային օգնելու հարցում
Նա նշել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը՝ «բայրաքթարները», Ուկրաինային տրամադրվել են ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, իսկ այժմ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար Ուկրաինայում կառուցվում է գործարան։
Հողատարածքների իրացման համար կեղծ աճուրդներ էին կայացրել, կոնկրետ անձանց տրամադրվել էին կեղծ փաստաթղթեր․Կոտայքի նախկին մարզպետի որդու ՝ հողատարածք ձեռք բերելու պայմանագիրը անվավեր է ճանաչվել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց, թե տարիներ առաջ Կոտայքի մարզպետն ու որդին ինչպես են Ծաղկաձորում հողամասեր ձեռք բերել
Արամուսի ռեստորանային համալիրներից մեկում հրդեհի է բռնկվել. տուժածներ չկան
Փետրվարի 8-ին, ժամը 04։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորանային համալիրներից մեկում։ 🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան
Պուտինը շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից. «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևին արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ նման բարձր պետական պաշտոնում: Հաստատվել է փոխադարձ հետաքրքրությունը՝ զարգացնելու ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանի ԿԸՀ-ն մերժել է ընդդիմադիր Բորիս Նադեժդինի գրանցումը որպես նախագահի թեկնածու
«Ազատություն».Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրաժարվեց գրանցել Բորիս Նադեժդինին որպես նախագահի թեկնածու. հայտարարվել է հանձնաժողովի նիստին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Մանթաշյանց» գործարարների միությունը դատապարտում է տնտեսության ոլորտում գործող անձանց նկատմամբ նման խիստ մոտեցումը
Բիզնես օմբուդսմենը անհրաժեշտ ինստիտուտ է ՀՀ տնտեսական անվտանգության համար:
«Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից»
Դավիթ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է. « Խախտումների տեսականին, որը մատուցվեց իմ գործով ԲԴԽ վեցնյակի կողմից՝ շատ բազմազան է ու բնականաբար, գայթակղությունը մեծ էր դրանք վիճարկելու, սակայն մեծ մասը ենթակա է գնահատման ու վիճարկման այլ ատյաններում և ընթացակարգերով։
Ցավակցում ենք Գագիկ Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։ ԱՄՆ դեսպանության անունից ի սրտե ցավակցում ենք պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
ԿԳՄՍ նախարարը՝ Զեյթունի հանրակացարանի մասին․ «Այն վերանորոգվելու է․գործընթացը կկազմակերպվի այնպես, որպեսզի ուսանողների կեցության հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Զեյթունի հանրակացարանում տարրական պայմաններ ապահովելու կարիք կա, վերանորոգման համար հայտարարված մրցույթներն արդեն անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարությունը
«Ինչպե՞ս են պահպանում իշխանությունը տասնամյակներ շարունակ». JAMnews
JAMnews. Ինչպես են ԱՊՀ երկրների ավտորիտար առաջնորդները մնացել իշխանության ղեկին։ Նրանք իրենց բացառիկ լիազորություններով են օժտել, զրոյացրել նախագահական ժամկետները, իշխանություն ժառանգել։ Եվ բոլորը կեղծել են ընտրությունները։ Ռուսաստան. Պուտինը և քաղբանտարկյալների երկիրը ԱՊՀ երկրների երկարակյաց առաջնորդներից մեկը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է։ Մարտի 26-ին կլրանա 24 տարին, ինչ նա առաջին անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ։ Պուտինը Ռուսաստանի առաջին
«Դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ՝ կլինեք Ալիեւի հետ թեյ խմելուց, թե այլ հարաբերության մեջ»․ Արծվիկ Մինասյան
«Վիեննայի կոնվենցիան որեւէ ձեւով հնարավորություն չի տալիս, որ ներպետական օրենսդրությունը ոտնակոխ անելով, խախտելով, ընդունես կամ անցկացնես միջազգային փաստաթուղթ»։
Հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ
2024 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները 2024թ. հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ։ Համեմատության համար նշենք, որ 2023թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022թ․ հունվարին՝ 94 հազար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ժաննա Անդրեասյան․ «Ես չեմ գտնում, որ մշակութային հաստատությունները լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»
ԿԳՄՍ նախարարն անդրադառնալով Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպելու առաջարկությանն, ասում է՝ մշակութային հաստատությունները պետք է զերծ պահել նման արարողություններից
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Փետրվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքի փետրվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.6°C (2021թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -16.1°C (1968թ.) Օդի միջին օրական
Էկոնոմիկայի նախարարության դեմ դատական հայցեր կային այս աղմկահարույց կալանավորումներից առաջ
Ըստ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքի. «երկու ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները համապատասխանում են համանման լուծումներ իրականացնելու փորձի պահանջին» Վերջին օրերին բավական մեծ աղմուկ բարձրացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ութ աշխատակիցների աղմկահարույց ձերբակալությունների, ապա՝ կալանավորումների (նաեւ «Սիներջի» ինթերնեյշնըլ սիսթեմզ» ԲԸ մասնաճյուղի աշխատակիցների) շուրջ: Կալանավորվեց երկու մանկահասակ երեխաների մայր, մեկ այլ խափանման միջոց ընտրվեց կին պաշտոնյայի նկատմամբ: Քննչական մարմինները
«ՌԴ ուժայինների կողմից Գյումրիում մարդու առևանգման խորքային խնդիրները»
Քաղաքացու առևանգումը ՀՀ տարածքում Դեռևս 2023 թ. դեկտեմբերին տեղեկացանք, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Դմիտրի Սեդրակովը ՀՀ-ում ռուսաստանյան ուժայինների կողմից ձերբակալվել և ապա իր կամքին հակառակ տեղափոխվել է ՌԴ։ 39-ամյա Սեդրակովը, մասնավորապես, չցանկանալով մասնակցել ուկրաինական պատերազմին (ստորաբաժանումը տեղակայված է եղել Զապորոժիե շրջանում), 6-ամսյա մարտական գործողություններից հետո բժշկական հաստատությունից դիմել էր փախուստի և «Անտառով անցիր» կազմակերպության
«Սահմանադրությունը եւ օրենսդրությունը մեզ արգելում են Սահմանադրությանը չհամապատասխանող փաստաթղթեր վավերացնել»․ Վլադիմիր Վարդանյան
Ես պետք է շատ հստակ ասեմ, որ որեւիցե միջազգային պայմանագիր չի կարող դիտարկվել որպես մի փաստաթուղթ, որը կարելի է հաղթահարել ներպետական օրենսդրությամբ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Ջիանի Ինֆանտինո. Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ
Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը
Քերոբյանը՝ ինտենսիվ այգիների ծրագրում չարաշահումների մասին․ «Եթե պատժվում են մարդիկ, երբ ապացուցված չէ, որ գողացել են, պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով ինտենսիվ այգիների ծրագրի վերաբերյալ իրավապահների գործողությունների, էկոնոմիկայի նախարարն ասաց՝ եթե մարդուն գողություն անելիս չեն բռնել, մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու
Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ
Գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին:
Հայաթափումից անմիջապես հետո աշխարհն արագ մոռացավ Արցախի եւ արցախահայության մասին
2020թ. 44-օրյա պատերազմից հետո ինձ համար միանշանակ դարձավ, որ վաղուց Ադրբեջանի միակ եւ հեռահար նպատակը շատ արագ Հայաստանի վերջնական գրավումն է: Գաղտնիք չէ եւ պատմությունը միշտ էլ վկայել է, որ բազում հարյուրամյակներ են անցել, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը համարվում են թշնամի երկրներ եւ նրանք երբեւէ ընդհանուր հայտարարի չեն էլ գալու, այսինքն, երբեւէ չեն հաշտվելու ու
Ալեքսանդր Պանկին. «ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը կհակասի երկրի շահերին»
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը կհակասի երկրի շահերին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միության շրջանակներում առաջատար է ՀՆԱ-ի աճի ցուցանիշներով, հիմնական կապիտալում ներդրումներով և շինարարական աշխատանքների ծավալով։ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն մոտեցումներին, ասել է Պանկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում»,-
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ մի քանի վայրկյան հետո քրեական գործ պետք է հարուցվեր»․ Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։
«Դեմ են». «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագծի հանրային քննարկումն ավարտվեց
Երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ հիմնավոր «կողմ» արձագանք չհայտնվեց:
«Նիկոլ Փաշինյանը «միամիտ» գաղտնազերծեց, որ կա համաձայնություն Ադրբեջանի առաջարկած կետի շուրջ, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»
Գեղամ Մանուկյանն ասաց․ «Դրա համար է, որ առաջին օրից պնդում եմ՝ նոր Սահմանադրություն առաջ բերելու հարցը կապ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների եւ սեղանին դրված այդ պայմանագրի նախագծի հետ»։
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են մրցակցային միջավայրում
«Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են մրցակցային միջավայրում: Ընտրատեղամասերում ներկա են եղել միջազգային և տեղական դիտորդներ, որոնց համար ստեղծվել են լավ պայմաններ»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը՝ ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները: Նա հավելել է, որ միջադեպեր չեն եղել, որոնք կարող էին անկարգություններ առաջացնել։ Region Monitor


















































