Լրահոս
Օրվա լրահոսը

 Արամուսի ռեստորանային համալիրներից մեկում հրդեհի է բռնկվել. տուժածներ չկան

Փետրվար 08,2024 14:24

Փետրվարի 8-ին, ժամը 04։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորանային համալիրներից մեկում։

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում այրվում են հացատուն և 2 երկհարկանի տաղավար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։53-ին, մարվել՝ 07։43-ին։ 250 քմ տարածքում այրվել են 7 ձմեռային տաղավար՝ ամբողջությամբ և 2 երկհարկանի (2-րդ հարկը բացօթյա) տաղավար՝ մասամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829