Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է ձկնորսության տուրքը վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծել իրենց հարցերը. Դանիել Իոաննիսյան

Փետրվար 08,2024 14:48

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Էքսկլյուզիվ կադրեր Սևանա լճի «բատալիայից»

Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարվում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև «Սևան» ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ։

Ինչո՞ւ պետք է վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծել իրենց հարցերը։

Հայաստանում իրավապահ մարմինների փոխարեն մի մեծ դեկորացիա է, որը օրենք պաշտպանելու ունակ չէ։

Թարմացում. ՔԿ-ից հայտնում են, որ կալանավորված է 4 անձ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829