Օրվա լրահոսը

Սուսուփուս կվճարեն 250 դրամ

Gallup International Association ընկերության վերջին հարցման համաձայն՝ հարցվածների 66,4 տոկոսը չի վստահում Փաշինյանին, եւ, չնայած դրան, ՔՊ-ին ձայն տալու ցանկացողների թիվը, թեեւ ցածր է, բայց էականորեն ավելի է, քան ցանկացած այլ ուժին իրենց համակրանքն արտահայտողների թիվը: Առավել հատկանշական է, որ միայն 13,4 տոկոսն է կարծում, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի: Ի դեպ, հարցումը չի

Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը՝ երակների վարիկոզի, արյունատար ու ավշային համակարգի այլ խնդիրների, դրանց բուժման հնարավորությունների մասին

Անոթային մի շարք խնդիրների, դրանց մասին հուշող ախտանշանների և այդ խնդիրների բուժման հնարավորությունների մասին զրուցել ենք Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քամալյանի հետ։ -Ո՞ր գանգատները, ախտանշաններն են հուշում, որ մարդու անոթային համակարգում խնդիրներ են առաջացել։ -Մինչ ախտանշաններին անդրադառնալը, նշենք, որ օրգանիզմի անոթային համակարգը 3 հիմնական բաղադրամասերից է կազմված՝ 2 արյունատար (զարկերակային և

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների դերի շուրջ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդի փուլի ընթացքում խնդրի կարգավորման Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, հետագայում բացառապես Հայաստան-Ադրբեջան ուղղակի եւ միջնորդավորված բազմաթիվ փորձեր են եղել, նրանցից ամենաերկարակյացը խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն է՝ ի դեմս համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի։ Համանախագահ երկրների դիվանագետները տարածաշրջան հերթապահ այցերից, սահմանային դիտարկումներից, կարգավորման շուրջ առաջարկություններից այն կողմ չանցնող

Անկախության հռչակագիրը չի խանգարել, որ Ադրբեջանը 1994-ին Բիշքեկում հրադադարի համաձայնագիր ստորագրի (ընդ որում՝ նաև ԼՂՀ- հետ)․ «ՉԻ»

Ուշադրություն դարձրեք՝ միջազգային բոլոր կառույցները, բոլոր գերտերությունները միաբերան հայտարարում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան բացարձակապես անընդունելի է, ու միայն նիկոլական իշխանություններն են ասում «բայց ինչո՞ւ է անընդունելի, եթե մեր Սահմանադրությունը չփոխենք՝ շատ էլ ճիշտ կանեն, որ կհարձակվեն, որովհետև դա նրանց կողմից կլինի շատ լեգիտիմ ագրեսիա»։

Բժիշկ Կարապետյանի նորարարական մոտեցումը ստոմատոլոգիայում

Ես հատուկ դեղամիջոցների կոմպլեքս՝ քառյակի, օգտագործմամբ՝ ներթափանցում եմ շուրջարմատային հյուսվածք եւ առանց այդ ատամը հեռացնելու վերականգում հիվանդ ատամի արմատի շուրջ ախտահարված կամ քայքայված ոսկրային հյուսվածքը։ Արդյունքում՝ ինձ հաջողվում է ապահովել նոր ոսկրային հյուսվածքի գոյացումը։ Սա շատ օգտակար է հատկապես այն առումով, որ ստիպված չես լինում հեռացնել առողջ ատամը եւ ինչպես որ նշեցի, ապահովում է նոր ոսկրային հյուսվածքի գոյացումը։

Կեղծ անուններ՝ Երևանի քաղաքապետի Փաշինյանի թեկնածուի նվիրատուների ցուցակում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com   Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի շարունակ պարծեցել է  ընտրություններում իր կուսակցության արդար վարքագծի համար՝ մեղադրելով նախկին ղեկավարներին կեղծ ընտրություններ անցկացնելու մեջ: Ինչպես ասում է առակը՝ «Ապակե տներում ապրող մարդիկ չպետք է քարեր նետեն»: Փաշինյանն օգտագործել է իր կառավարության զգալի ռեսուրսները՝ տեղական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քաղաքական

Պարույր Հայրիկյան. «Աշխարհում չկա այլ պետության ղեկավար, որն իր ժողովրդի նկատմամբ սպառնալիքի առկայության դեպքում ոչ թե լուծում առաջարկի, այլ տրվի հակառակորդի սպառնալիքներին, դառնա նրանց խոսնակը»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում նախորդ շաբաթվա իրադարձություններից որպես արտառոց դրսեւորում նշեց. «Աշխարհում երեւի չկա որեւէ պետության ղեկավար, որ իր –ժողովրդի նկատմամբ սպառնալիքի առկայության դեպքում ներկայացնի այդ սպառնալիքները եւ ոչ թե լուծում առաջարկի` արժանապատիվ, իրավական, արդարացի լուծում, այլ տրվի հակառակորդի սպառնալիքներին: Ավելին, դառնա նրանց խոսնակը: Տեսեք ինչ է կատարվում: Ինքը 21-րդ դարում

Ո՞վ է ասողը՝ Ալիեւ՞ը, թե՞ Փաշինյանը. Ինչպես ու երբ «աստվածաշնչյան ուղերձ» համարվող Անկախության հռչակագիրը վարչապետը դարձրեց «ցլի կարմիր շոր»

Ալիեւը հրահանգեց. «Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության»:

Հրանտ Ջիլավյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Հրանտ Ջիլավյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հրանտ Ջիլավյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Մահացել է Գագիկ Գինոսյանը

Սրտի կաթվածի հետևանքով մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

Փաստաբաններ. «Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը կհանգեցնի փաստաբանական ծառայությունների առնվազն 40% թանկացման»

«Ես մեծ համոզմունք ունեմ, որ ապագայում փաստաբանների հարկային բեռի այսքան բարձրացումը միտված է ոչ այնքան պետական բյուջեն լցնելուն: Այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան: Լրագրողների հետ մեկտեղ փաստաբանները մնացել են այն եզակի պայքարողներից, որոնք ուղղակի իրենց ճանապարհից հետ չեն դառնում իրենց ճանապարհից եւ ամեն իրավական ճանապարհով փորձում են օգտակար լինել: Չեզոքացնել այդպիսի փաստաբաններին, այս իշխանության բռնած հերթական ճանապարհն է»:

ՔՊ-ում քննարկել են կուսակցության զարգացման ռազմավարությունն ու արտաքին կապերը

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության զարգացման ռազմավարությանը և արտաքին կապերին առնչվող հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Կարծում եմ, նոր ժամանակաշրջան կբացի Հայաստանի և Հունգարիայի հարաբերություններում. Հունգարիայի նախագահը` Վահագն Խաչատուրյանին

Բուդապեշտի Կոսութ Լայոսի անվան հրապարակում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը։ Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել և ողջունել է իր գործընկեր՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը: Այնուհետև, Հունգարիայի նախագահական նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Կատալին Նովակի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հունգարիայի նախագահը ողջունելով Հանրապետության

Ինչ է ենթադրում փախստականի (ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի) իրավական կարգավիճակը և ինչով է տարբերվում ՀՀ քաղաքացու իրավական կարգավիճակից

Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները Այս առումով հարկ է նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է իրավունքների և պարտականությունների առավել լայն ծավալ (օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու

Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի

Գետքի բնակիչները կփակեն գյուղի ճանապարհը․ բողոքի ցույցի պատճառը գյուղապետին անիմաստ պաշտոնազրկելն է

Անդրադարձել ենք, որ  Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի բնակիչներն այսօր  ահազանգել էին  Aravot.am-ի խմբագրություն՝ դժգոհելով, որ Շիրակի մարզային իշխանությունը իրենց վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին  հարկադրել է աշխատանքից ազատման դիմում  ներկայացնել։ Պատճառը եղել է Oragir.news կայքին  տված հարցազրույցը, որտեղ վարչական ղեկավարը խոսել է գյուղի խնդիրներից։ Գյուղացիների ներկայացնելով, Շիրակի մարզային իշխանությանը հատկապես դուր չի եկել 

«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

«Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ

Financial Times-ը Արմեն Սարգսյանի գիրքը ճանաչել է լավագույնների շարքում

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած և վերջերս լույս տեսած «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը Financial Times-ի կողմից ճանաչվել է քաղաքատնտեսական թեմայով լավագույն նոր գրքերից մեկը: Հեղինակավոր պարբերականը նշում է, որ Հայաստանի նախկին նախագահն իր գրքում անդրադառնում է այն փոքր պետություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել և այն դասերին, որոնք նրանք կարող

«Նախկինում տրանսպորտը Տարոնի տրաքած մարշուտկեքն էին, դրանք թանկանալու տեղ չունեին, հիմա պետք է թանկանա, որովհետեւ այդ 100 դրամը փող չէ, ուղղակի ծիծաղելի է». Սերգեյ Դանիելյան

Հետո երեւի թե մետրոն էլ կթանկանա մի քիչ, իհարկե, ցավալի է, որ մեր աշխատավարձը չի շատանում, բայց ամեն ինչ թանկանում է, բայց քաղաքականացնելու տեղ չունեմ այստեղ, պետք է թանկանա. Սերգեյ Դանիելյան

«Արեշ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու և կնոջ դի. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի 17 հասցեում գործող հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել են դիեր: Ինչպես հայտնում է

Միասնական տոմսային համակարգի ներդրմամբ տրանսպորտի խնդիրը չի լուծվի, բայց վիճակը կբարելավվի նոր ավտոբուսների շահագործմամբ․Սուրեն Գրիգորյան

Երեւանի փոխքաղաքապետը վստահեցնում է՝ մայրաքաղաքում 18-մետրանոց էլեկտրական ավտոբուսներ են գործարկվելու

Հայաստանը չպետք է գնա բռնապետության ճանապարհով: Դա կործանման, ինքնաոչնչացման ճանապարհ է. ՀԿ-ներ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը՝ ՀՀ-ում  բնապահպանական կազմակերպություններին, անհատ ակտիվիստներին, իրավապաշտպաններին ճնշելու, հակաժողովրդավարական գործընթացների եւ ապաժողովրդավարացման փորձերի մասին   Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ-ում ընթանում են ճնշումներ բնապահպան ակտիվիստների, բնապահպանական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ազդակիր համայնքների՝ հանքարդյունաբերության վնասակար ծրագրերին հակառակվող բնակիչների նկատմամբ: Դա արտահայտվում է ատելության խոսքով, վիրավորանքներով, զրպարտչական բնույթի հրապարակումների ֆեյքային հարձակումների, և արդեն իսկ պետական պաշտոնյանների

Դիլիջանի թունելի մոտ ձնահյուսքի հետեւանքով փակված ճանապարհը բացվել է երթեւեկության համար

Ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատանքի շնորհիվ բացվել է Մ-4-ի՝ Դիլիջանի թունելի մոտ ձնահյուսքի հետեւանքով փակված ճանապարհը։ Հիշեցնենք, որ 2մ բարձրությամբ եւ 25մ երկարությամբ ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել էր ճանապարհի երթեւեկությունը։   «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին

Իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ. Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց»

ՀՀԽ-ն առաջիկայում  քննության կառնի Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին

Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ

Խոշոր հրդեհ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի դիմաց գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշլի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին և զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում. Դեսպան Օլիվիե Դըկոտինյի

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Վիվա-ՄՏՍ. պարզաբանում թերթերից մեկի տարածած՝ իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ տեղեկությունների վերաբերյալ

Թերթերից մեկն այսօր գործընկեր կայքերի միջոցով տարածել է Վիվա-ՄՏՍ-ին վերաբերող՝ իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ տեղեկություններ, որոնք ավելի ճշգրիտ՝ կարելի է որակել որպես ասեկոսե: Առայժմ չենք անդրադառնա այսօրինակ ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառներին: Կանդրադառնանք միայն հրապարակման մեջ տեղ գտած կետերին՝ վճարած հարկերին, գործունեության արդյունքներին ու կապի որակին: Կապի որակն ունի գնահատման հստակ չափանիշներ և անանուն աղբյուրներին հղում տալն արժանահավատ

Տրանսպորտի ուղեվարձը թանկանում է նվազագույնը 33.3%-ով. Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Երևանի քաղաքային իշխանությունները մի օր բերելու էին նման տխրահռչակ նախագիծ, պետք է որ անակնկալ չլիներ։ Համենայն դեպս առողջ բանականությունը հուշում է, որ ուղեվարձերի հարցին պետք էր անդրադառնալ հանրային տրանսպորտի ոլորտում աչք ծակող բարեփոխումներից հետո։ Թե ինչքանով է նոր,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031