Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական տոմսային համակարգի ներդրմամբ տրանսպորտի խնդիրը չի լուծվի, բայց վիճակը կբարելավվի նոր ավտոբուսների շահագործմամբ․Սուրեն Գրիգորյան

Փետրվար 06,2024 20:55

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի խոստանում, որ սեպտեմբերին, երբ ներդրվի միասնական տոմսային համակարգը, նոր ավտոբուսները շահագործվեն, հանրային տրանսպորտի խնդիրը լուծված կլինի։ Այս մասին Գրիգորյանն ասաց այսօր հրավիրված ասուլիսում։ Նա սակայն խոստացավ, որ նոր 170 ավտոբուսների ժամանմամբ ու գիծ դուրս գալով տրանսպորտի վիճակն էականորեն բարելավվելու է։

Նրա խոսքով՝ միշտ քննադատություն լինելու է, օրինակ եթե նոր շարժակազմով ամբողջությամբ համալրված լինի, կլինի քննադատություն կամ պահանջ, որ ավտոբուսների ժամանման ինտերվալը քիչ պետք է լինի, հետո՝ ինչո՞ւ պետք է ինչ-որ տեղ հասնելու համար երկու ավտոբուս փոխել․ «Միշտ քննադատությունը լինելու, միշտ լավից ավելի լավի պահանջ է լինելու, ինչը նորմալ է, բայց հենց այդ պատճառով էլ չի լինելու իրավիճակ, որ մի օր բոլորս արթնանանք ու ասենք՝ մենք ունենք իդեալական տրանսպորտային համակարգ»։

Քաղաքապետարանում շրջանառվում է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, նախատեսվում են տարբեր տոմսերի համար տարբեր սակագներ։

Գրիգորյանն անդրադառնալով տրանսպորտի չվացուցակին, ասաց՝ ճիշտ գրաֆիկով աշխատելու համար պետք է շարժակազմի համալրում, ինչն էլ անում է քաղաքապետարանը․ «Արդեն 30 ավտոբուս այս տարի ժամանել է ժամանակից շուտ, դրանք շուտով կլինեն գծերում, 171 ավտոբուս նախատեսում ենք, որ գարնանն է ժամանելու: Բացի դրանից, 18-մետրանոց ավտոբուսներ էլ մենք պետք է ունենանք: Ամենայն հավանականությամբ, գրեթե հաստատ կարող եմ ասել՝ էլեկտրական ավտոբուսների մասին է խոսքը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829