Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է ենթադրում փախստականի (ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի) իրավական կարգավիճակը և ինչով է տարբերվում ՀՀ քաղաքացու իրավական կարգավիճակից

Փետրվար 06,2024 22:10

Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները

Այս առումով հարկ է նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է իրավունքների և պարտականությունների առավել լայն ծավալ (օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու, հանրային ծառայության անցնելու իրավունքները, ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը)՝ փախստականները չեն օգտվում վերոնշյալ իրավունքներից և չեն կրում ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականություն:

Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձինք վերոնշյալ իրավունքներն ու պարտականությունները ձեռք են բերում քաղաքացիության ուժով:

Մյուս իրավունքներն իրացնելիս փախստականների համար, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, սահմանված են նույն հնարավորությունները, եթե նրանք բավարարում են ՀՀ օրենսդրության պահանջները:

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում ԼՂ-ից տեղահանված անձինք օգտվում են ՀՀ քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում ՀՀ քաղաքացիների համար պարտականությունները՝ չդադարելով օգտվել նաև ԼՂ-ից տեղահանված անձանց համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից:

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829