Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագիրը չի խանգարել, որ Ադրբեջանը 1994-ին Բիշքեկում հրադադարի համաձայնագիր ստորագրի (ընդ որում՝ նաև ԼՂՀ- հետ)․ «ՉԻ»

Փետրվար 07,2024 08:30

Քարոզչական հիմնական թեման առայժմ ՀՀ Սահմանադրությունն է։ Ընդ որում՝ նիկոլական քարոզիչները հարցն այնպես են ներկայացնում, թե ամեն ինչ շատ պարզ է, կամ մենք ունենում ենք նոր Սահմանադրություն, որտեղ Անկախության հռչակագիր չի լինում (ու այդ դեպքում հնարավոր է՝ մեզ վրա չհարձակվեն), կամ Սահմանադրությունը չենք փոխում, մեր անցյալից չենք հրաժարվում, ստանում ենք նոր պատերազմ, և Հայաստանը դառնում է ադրբեջանական ագրեսիայի «լեգիտիմ թիրախ», այսինքն՝ ադրբեջանական ագրեսիան միանգամայն արդարացված է լինում։ Ուշադրություն դարձրեք՝ միջազգային բոլոր կառույցները, բոլոր գերտերությունները միաբերան հայտարարում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան բացարձակապես անընդունելի է, ու միայն նիկոլական իշխանություններն են ասում «բայց ինչո՞ւ է անընդունելի, եթե մեր Սահմանադրությունը չփոխենք՝ շատ էլ ճիշտ կանեն, որ կհարձակվեն, որովհետև դա նրանց կողմից կլինի շատ լեգիտիմ ագրեսիա»։

Հասկանալի է, որ իրականում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադարձություններն ու հնարավոր զարգացումները մեր Սահմանադրության ու Անկախության հռչակագրի հետ ընդհանրապես կապ չունեն։ Այսինքն՝ այնպես չէ, որ 2021-ի հունիսին կամ 2022-ի սեպտեմբերին ադրբեջանցի չինովնիկները մտել են Ալիևի մոտ ու զեկուցել, թե «շե՛ֆ, բա չես ասի՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագիր է հիշատակված», նա էլ ասել է «յա՛, բա շո՛ւտ ասեիք, դե որ տենց ա՝ հենց հիմա ներխուժեք ու մի 200-250 քկմ տարածք զավթեք», ոչ էլ այնպես է, որ եթե Սահմանադրությունը փոխվեց՝ նրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում դուրս են գալու ՀՀ տարածքից։

Ի վերջո, Անկախության հռչակագիրը չի խանգարել, որ նույն Ադրբեջանը 1994-ին Բիշքեկում հրադադարի համաձայնագիր ստորագրի (ընդ որում՝ նաև ԼՂՀ- հետ), 1997-ին էլ համաձայնվի կարգավորման փուլային տարբերակին։ Այլ կերպ ասած՝ ցանկացած մտածող մարդու համար հասկանալի պիտի լինի, որ և՛ արցախյան առաջին պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած ներխուժումների, և՛ Արցախի հայաթափման գործընթացներն ու արդյունքները պայմանավորված են եղել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողություններով և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ այդ իրողությունները հասկանալու և օգտագործելու հմտություններով կամ ապաշնորհությամբ։ Ու եթե Նիկոլ Փաշինյանի բացառիկ ապաշնորհության հետևանքով այսօր այս վիճակում ենք հայտնվել՝ պետք չէ այլ մեղավորներ փնտրել։

 

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829