Օրվա լրահոսը
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսհաստատություններում. Ստալ Սարդարյան
2021 թվականից գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց հանրակրթության մեջ ներգրավելու կարգը:
Բաց տեսարաններ, մերկ մարդիկ. ԱԺ լսումների ժամանակ տեսանյութ միացրեցին
Ուշագրավ էր, որ տեսանյութում կանգնած էին մերկ մարդիկ՝ սեռական օրգանները պահած ու գերմաներեն եզրակացություն. «Ի՞նչ կլիներ կյանքը առանց արհեստագործության»:
Տարիքային սահմանափակում նախատեսված չէ. 350 ընտանիք սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառու է
Տարիքային սահմանափակում նախատեսված չէ, երեխա ունենալու հանգամանքը ևս պարտադիր պայման չէ
Այսօր Պարույր Սևակի 100-ամյակն է. Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին
Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ Ղազարյանի՝ ցուցասրահի պատին
Դատարանը հետազոտեց Հրանտ Բագրատյանի հրապարակային խոսքի տեսագրությունը
Նիստին դատակոչված վկաներն այդպես էլ չներկայացան
ՄՏՍ-ն ավարտել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը
Հեռահաղորդակցային ՄՏՍ ընկերությունը (MOEX: MTSS) հայտարարել է իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան»-ի (Viva-MTS) բաժնետոմսերի 100%-ը վաճառելու գործարքի ավարտի մասին: Նոր սեփականատերը կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» (Fedilco Group Limited) ընկերությունն է: «Գործարքը ներառել է նաև «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն՝ հայկական շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգը՝ «ՄՏՍ Հայաստան»-ի 100%-ով դուստր ընկերությունը: Ընկերությունը Հայաստանի կարգավորող մարմիններից ստացել է անհրաժեշտ
«Անդրադարձել են Արցախի երիտասարդների զբաղվածության, բնակարանային ապահովման, կրթության շարունակականության վերաբերյալ հարցերին»
Քննարկվել է համատեղ ուժերով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվության տրամադրմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցը:
«Սահմանամերձ գյուղերում դպրոց փակելը հանցագործություն է»․ ՀՅԴ-ական պատգամավորը՝ Շիրակի մարզում 48 դպրոց փակելու մասին
Շիրակի մարզում 40-ից ավելի դպրոցներ են փակվելու և մեծ թիվ են կազմում սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնք ազգային անվտանգության խնդիր են պարունակում։ Շատ օրինակներ կարող ենք բերել, որ գյուղում դպրոց փակվելու պատճառով մարդիկ ուղղակի արտագաղթել են, չեն ցանկացել մնալ, ապրել, արարել ու շարունակել իրենց կյանքը մի տեղում, որտեղ կրթություն ունենալու հնարավորություն չունեն։
Բելգորոդում կործանված օդանավը 65 ուկրաինացի ռազմագերիների էր տեղափոխում
«Ազատություն». Ռուսաստանի Բելգորոդի մարզում այսօր կեսօրին կործանված Իլ-76 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավը փոխանակման համար նախատեսված 65 ուկրաինացի ռազմագերիների էր տեղափոխում։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Արմինե Ադիբեկյանն արդարացվել է
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է. ««Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանն արդարացվեց»։ Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ֆեյսբուքյան երկու գրառման համար։ Գրառումներից մեկում Ադիբեկյանը նշել էր՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»: Մանրամասն՝ ավելի ուշ:
Պարեկներն ու փրկարար ծառայողները հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
Պարեկներ՝ ոստիկանության սերժանտ Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Զիրոյանը, փրկարար ծառայողներ՝ ենթասպա Հայրապետյանը, սերժանտներ՝ Գևորգյանը և Անդրեասյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ են անում ավտոմեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Նշենք, որ եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայության աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով
Մոնիտորինգի հանձնաժողովի կարծիքը Ադրբեջանի մասով հայտնի է․ չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը․ ինչպե՞ս կքվեարկի ԵԽԽՎ-ն
Մեկ փոփոխություն է առաջարկվել, որը ամենայն հավանականությամբ՝ կներառվի վերջնական բանաձևում, որն այսօր երեկոյան կդրվի քվեարկության։ Առաջարկվում է բանաձևում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերսկսել իր գործունեությունը Վեհաժողովում, երբ Կանոնակարգով նախատեսված պայմանները բավարարվեն»։
ՊՆ-ն հաստատում է՝ Լոռու մարզում ՀՀ ԶՈւ ինքնաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։ ՀՀ պաշտպանության նախարարություն
Ծրագրային թարմացումներով պայմանավորված՝ հանրային տրանսպորտի էլեկտրոնային տոմսերի սարքավորումները կարող են խափանումներով աշխատել
Հարգելի քաղաքացիներ, ծրագրային թարմացումներով պայմանավորված հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի նույնականացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Առողջական խնդիրներ ունեցող ոչ բոլոր զորակոչիկներն են ուղեգրվում հետազոտությունների, գրանցվում են պիտանի, հետագայում բանակում առողջական խնդիրները խորանում են
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ձմեռային զորակոչի վերաբերյալ երեք տասնյակից ավելի բողոք է ստացել, արձանագրված խնդիրները հիմնականում համակարգային են
Գորիս-Սիսիան, Տաթև-Աղվանի և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են
Սարավան-«Զանգեր» հատվածում սաստիկ ձյուն և բուք է
Ձյան հետևանքով Երևանում գերհասուն ծառեր են ձնատապալ եղել
Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից
Իրեն վերագրվող արարքը չի համապատասխանում դեպքի իրական հանգամանքներին. Տիրան Խաչատրյանի կալանավորումը իշխանությունների հասցեին քննադատությունների համար պատժելու թաքնված շարժառիթ ունի. պաշտպանական խումբ
Տիրան Խաչատրյանի կողմից զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով, այսինքն՝ իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։
«Առաջ Նժդեհն ու Արամ Մանուկյանն էին պատմություն կերտում, հիմա՝ ախուրյանցի Անոներն ու նիկոլիստները». Խաչիկ Մանուկյան
Այդպես Արցախը կարողացան հանձնել՝ խաբեությամբ, ստով, կեղծիքով, պարտվածի սիմվոլներով եւ պարտված առաջնորդով, սրանք պարտության տանողներ են, իսկ մեր համայնքը դեռեւս տրամադրված չէ դեպի հաղթություն:
Պայթյուն չէր. Վանաձորում տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք
Շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Այն խնդիրն ու գաղափարները, որ իշխանությունը որդեգրել է, աշխարհում արդեն հնացած է. Վազգեն Մանուկյան
Եվ որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման, քանի որ այդ ճանապարհը դեմ է թե՛ հազարամյակներով ձևավորված մեր ազգային ձգտմանը և թե՛ համաշխարհային զարգացման այսօրվա թրենդներին:
Ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել են փողոցում. Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված ձիու տիրոջը գտել են
Քուռակի հետևի ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4,
Ինչո՞վ են վտանգավոր «ձախակողմյան» ծայրահեղությունները
Հակասությունները սրվում են նաեւ Արեւմուտքում Անցած շաբաթ «Առավոտի» տաղավարում էր Աբու-Դաբիի Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը: Ամերիկացի պրոֆեսոր լինելու հանգամանքն ինձ հետաքրքրող թեմաների առումով կարեւոր էր: Իսկ ինձ հուզող, կասեի անգամ՝ մտահոգող թեմաներից մեկն էր ծայրահեղ «ձախ» (այն, ինչ ռուսերեն կոչվում է левацкие) գաղափարների տարածումը Արեւմուտքում: Նախ ասեմ, թե որ գաղափարների մասին է խոսքը: Այդ
Տատիկը կպչուն ժապավենով կապել է 8-ամյա թոռան բերանը, փակել ննջասենյակում
Երեխաների՝ ամուսնալուծված հայրը մտահոգված է նրանց ճակատագրով
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը Եվրոպայի ողջ տարածքում համահայկական համախմբում է կազմակերպում
Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում: Եվրոպայի հայությունը, ինչպես նաև տասնյակ եվրոպական կազմակերպություններ, հունվարի 27-28-ը հավաքների և զանազան այլ գործողությունների միջոցով, իրենց ազգային կառավարություններին, ինչպես նաև համաեվրոպական ղեկավար կառույցներին հորդորելու
Վարդևան Հակոբյան. Որոշել եմ դուրս գալ խմբակցությունից, գործունեությունս շարունակել որպես անկախ ավագանու անդամ
Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի գյումրեցիներ, որոշել եմ դուրս գալ խմբակցությունից, շարունակել գործունեությունս որպես անկախ ավագանու անդամ, հավաստիացնում եմ, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ չունի, առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ պատճառների մասին:
Մեծամասնության բռնապետությունը չի կարողանա վերահսկել փոքրամասնության կամքը
Հայաստանի դեպքում մեր ժողովրդավարությունը կաթվածահար է Ոմանք կարող են ասել, որ ես խեղաթյուրում եմ իմ սեփական սկզբունքները, շեղվում դրանցից, առաջարկելով որոշակի սահմանափակումներ եւ կաշկանդումներ ժողովրդավարության կիրառման նկատմամբ, հակասելով ինքս ինձ, որ հաճախ հայտարարում եմ, թե ամուր ժողովրդավարության ջատագով եւ կողմնակից եմ, միշտ պնդում եմ, որ ոչ ոք չպետք է կաշկանդված զգա իր մտքում ինքնաբուխ արտահայտելու
Քաղաքական գործունեությամբ կարող է զբաղվել ցանկացած հոգևորական, որն իր մեջ զգում է այդ էներգիան, որը տեսիլք ունի
Կարծում եք՝ այն իշխանավորները, ովքեր պնդում են, որ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, կասեի՞ն այդ նույն բանը, եթե Եկեղեցին ոչ թե քննադատեր նրանց, այլ գովաբաներ, ոչ, նրանք չէին ասի այդպես, այլ հակառակը, կասեին, բա, իհարկե, եկեղեցին հո միայն ազգի ծիսական, հոգևոր-դաստիարակչական գործերով չպիտի՞ զբաղվի, եկեղեցին պետք է մտահոգ լինի նաև ազգի բարեկեցիկ ու անվտանգ կյանքով։
Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունն ու հիմնական սկզբունքները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը ընդգծել է Հայաստանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա է երկու երկրների համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման


















































