Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիքային սահմանափակում նախատեսված չէ. 350 ընտանիք սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառու է

Հունվար 24,2024 15:49

Շարունակվում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագիրը․ այս պահի դրությամբ՝ ծրագրի շահառու է 350 ընտանիք, որից 180-ն արդեն վարկավորվել են։

Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ հիմնական պայմաններին՝

  • ամուսինները պետք է գրանցված ամուսնություն ունենան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում,
  • ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Միջոցառման շրջանակում տարիքային սահմանափակում նախատեսված չէ, երեխա ունենալու հանգամանքը ևս պարտադիր պայման չէ։

Այսպիսով, քաղաքացիները կարող են միջոցառման շահառու դառնալ, եթե ունեն՝

  • սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում,
  • շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն,
  • նախագիծ/նախահաշիվ։

Ծրագրից օգտվելու համար առաջին քայլով անհրաժեշտ է դիմել գործընկեր բանկ՝

  • Կոնվերս Բանկ,
  • Էվոկաբանկ,
  • ԱԿԲԱ բանկ,
  • Ամերիա բանկ։

Սահմանամերձ գյուղական բնակավայրերի ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշման N 1 հավելվածով։

Ցանկը՝

ՀՀ Արարատի մարզի գյուղեր՝  Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն,

ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղեր՝ Վահան, Ներքին Շորժա, Վերին Շորժա,  Սոթք,  Ազատ, Կութ, Նորաբակ,

ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղեր՝ Արենի, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի,

ՀՀ Տավուշի մարզի գյուղեր՝ Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Մովսես, Ներքին կարմիր աղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին կարմիր աղբյուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Կողբ, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն,

ՀՀ Սյունիքի մարզի գյուղեր՝ Ագարակ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Վարդավանք, Ուժանիս, Ճակատեն, Ծավ, Բարգուշատ, Խորձոր, Խնձորեսկ, Քարահունջ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Աղբուլաղ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Բարձրավան, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն, Խոտ, Նռնաձոր:

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031