Լրահոս
Օրվա լրահոսը

Ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել են փողոցում. Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված ձիու տիրոջը գտել են

Հունվար 24,2024 13:50

Shamshyan.com հայտնում է, որ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:

Քուռակի հետևի ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում է շատ վատ վիճակում:

Ինչպես հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված ձիու տիրոջը գտել են, 2 ժամ անց ՆԳՆ փրկարար ծառայության օգնությամբ կենդանուն հնարավոր է եղել տեղափոխել դեպքի վայրից։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031