Օրվա լրահոսը
Ալիեւն ընդունե՞ց սահմանազատում-սահմանագծումը սառեցնելու պահանջը
Սահմանազատման-սահմանագծման գործընթացների սառեցումը կարող է ենթադրել դրանցից առհասարակ խուսափում, ինչո՞ւ է ռուսական կողմին ու հայաստանյան ընդդիմությանը դա անհանգստացնում Տարեվերջին Հայաստանից եւ Ադրբեջանից հնչող պաշտոնական հայտարարությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղության գործընթացը տեղից էականորեն առաջ մղելու հիմքեր կան: Բաքվից հայտարարություն հնչեց, թե Ադրբեջանը փորձում է խաղաղության գործընթացը տարանջատել սահմանների որոշման հարցից։ Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը Ներքին Չարբախում Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գազատարի հենասյուները և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արամ Մկրտչյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Ներքին Չարբախի 1-ին փողոցում՝ «Բարիք» հիպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակի երկաթե հենասյուներին, կոտրել բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտով անցնող ջրատարի
Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում. Տիգրան Աբրահամյան
Մեկ օրվա ընթացքում 2 զինծառայողի՝ սպաների մահվան հանգամանքը, ոչ միայն նրանց ընտանիքների համար է ողբերգություն, այլև զինված ուժերի. Աբրահամյան
Որոշումն անտեղի է եւ ժամանակավրեպ, նպատակին ընդհանրապես չի ծառայում` կենտրոնը որեւէ ձեւով չի բեռնաթափվում. Իզաբելլա Աբգարյան. «Հրապարակ»
Բեռնաթափում կլիներ այն դեպքում, եթե գոնե նեղ փողոցներում կայանում չլիներ:
Կրեմլում մեր պետականությունը կազմալուծելու հստակ որոշում կա․ Ստեփան Գրիգորյան. «Ա1+»
«Պարզ երևում է, որ Ադրբեջանն այս տարի պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների»
Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը. «Հրապարակ»
«Հատուկ հանձնարարություններով դեսպան» եզրույթի մասին հանրության գերակշիռ մասը տեղեկացավ, երբ 2022 թ․ մարտի 14-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, թողնելով ընդդիմադիր դաշտը, նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան։ Սակայն մինչ նրա նշանակումը Փաշինյանը նման եւս մեկ դեսպան ուներ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը 2018-ի հեղափոխությունից հետո ծանրակշիռ ծառայություններ մատուցեց հեղափոխական իշխանություններին եւ ժամկետը
Լինելո՞ւ է, արդյոք, Նոր աշխարհակարգը
1.Աշխարհակարգերը պատմության ընթացքում Ներկայումս քաղաքագիտական եւ հրապարակախոսական հարթակներում երբեմն հայտնվում են Նոր աշխարհակարգի մասին քննարկումներ։ Առանձնապես հաճախ են դրան անդրադառնում ռուս փորձագետները։ Փորձենք քննարկել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «աշխարհակարգ» կոչվածը եւ ինչո՞ւ է անհրաժեշտ նորը ստեղծելը (եւ անհրաժե՞շտ է արդյոք)։ Աշխարհակարգը մեր մոլորակի երկրների համակեցության համակարգ է, որը բնորոշվում է որոշակի ուժային կենտրոնների բաշխվածությամբ,
Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից. ՀՀԿ ԳՄ
Դատական համակարգի օգտագործումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման նպատակով Հայաստանի իշխանությունների համար դարձել է առօրյա երևույթ:
Ինչո՞ւ է քաղաքացին կաշառք մասին լռել 20 տարի. դատավորների նկատմամբ հարձակումները թափ են հավաքում. «Ժողովուրդ»
Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում: «Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ մի քաղաքացի՝ Արմեն Խալոյան անուն ազգանունով, Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Մետաքսե Հակոբյանը չի բացառում, որ Սամվել Շահրամանյանն իր հրամանագիրը չեղարկելու որոշում է կայացրել. «Հրապարակ»
«Մեր քաղաքական ուժը մշտապես ընդգծված ցույց է տվել, որ հետաքրքրված չէ այդ փաստով, որովհետեւ, այսպես կոչված, լուծարման հրամանագիրն էլ չի հրապարակվել, իսկ ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հետեւաբար չկա նման հրամանագիր»
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հյուպատոսություն բացելու հարցով հանդիպել է Կապանի համայնքապետի հետ
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում, առաջինը Գյումրիում է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վայոց ձորի մարզում, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենիսի, Քաջարանի տարածաշրջաններում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Բացասականության աշխատանքը
Բայց ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հասարակության մեծամասնությունը (համենայնդեպս, սոցցանցային մակարդակով) մեկնաբանում անվասայլակի մեջ մարդու պատկերը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Կամ՝ «ամեն ինչ դերասանություն է, սիմուլյացիա», կամ էլ՝ եթե նույնիսկ դերասանություն չէ, ապա «նրան հասնում է»: Ես այստեղ հասարակության եւ, հետեւաբար, պետության համար վտանգ եմ տեսնում, որովհետեւ մեր դեպքում կարող է գոյատեւել միայն այն պետությունը, որտեղ կա հասարակական նվազագույն համերաշխություն, որն իր հերթին հիմնված է իրար հանդեպ տարրական մարդկային վերաբերմունքի վրա:
Աուտիստիկ սպեկտրի խանգարման դեպքում վաղ միջամտությունը կարող է հիմնովին փոխել մարդու կյանքի որակը
«Զարգացման պերվազիվ խանգարում» տերմինը, որը նախկինում բնութագրում էր երեխայի զարգացման հապաղումը, սոցիալիզացիայի ու հաղորդակցման հետ կապված խնդիրները, կրկնվող շարժումների ու ստերեոտիպային վարքագծի առկայությունը և այլն, այժմ չի գործածվում բժիշկների կողմից։ 2013 թ․-ից Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից աուտիստիկ խանգարումը, Ասպերգերի համախտանիշը, զարգացման պերվազիվ խանգարումը, զարգացման ոչ սպեցիֆիկ ընդհանուր խանգարումը վերաորակավորվել են «աուտիստիկ սպեկտրի խանգարում» եզրույթի ներքո։
Մարդկության պատմության ընթացքում եղե՞լ է գոնե մի դեպք, երբ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանի պատերազմում պարտված կողմի շահերին․ «ՉԻ»
Կամ դա նշանակում է, որ Հայաստանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը (որովհետև անհնար է, որ այն համապատասխանի ՀՀ շահերին, ընդ որում՝ ամբողջությամբ), կամ ՀՀ իշխանությունները համարում են, որ հայ-ադրբեջանական պատերազմում իրենք են հաղթել։
Վրաստանում ՀՀ դեսպանն ընդգծել է Փարաջանովի կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում
Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում`
Հայոց պատմության դասագիրքը թուրքական շահերի պաշտպան. ՀՅԴ
Յուրաքանչյուր ժողովրդի համար թե՛ սերնդի դաստիարակության, թե՛ պետականության կերտման գործում չափազանց կարևոր է ազգային պատմության դերը։ Սա է պատճառը, որ շատ ու շատ ժողովուրդներ, ինչպես օրինակ, թուրքերը իրենց համար փորձում են ստեղծել գրեթե իդեալական պատմություն՝ հաճախ կեղծելով պատմական փաստերը: Մե՛նք՝ հայերս, բավականին հարուստ պատմություն ունենալով, երբեք նոր պատմություն հորինելու կարիք չենք ունեցել, թեև օտարներն ու
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պատմել են Սյունիքում 2024-ի համար հաստատված ծրագրերի մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Գոտչմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Հանդիպման մասնակիցները քննարկել են անցած տարվա ընթացքում Սյունիքում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում
Էդվարդ Ասրյանը 2-րդ բանակային կորպուսում կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու համար
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ: Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Ասրյանը մասնակցել է զորամիավորման 2023 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում
ՔՊ-ն ընդունել է կուսակցության 2024 թվականի բյուջեն
Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդունվել է Կուսակցության 2024 թվականի բյուջեն։ Հաստատվել է Կուսակցության Տարածքային կազմակերպությունների ստեղծման և դրանց գործունեությունը դադարեցնելու կարգը։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Երևանում հերթական անգամ կրակել են թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ․ shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Երևանում հերթական անգամ կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց
Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ. Անահիտ Մանասյան
Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր է իրավասու պետական
Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը, որում սահմանված են միջազգային գրոսմայստերի եւ միջազգային վարպետի նորմեր։ Մասնակցում են 10 շախմատիստներ։ Խաղացված երկու տուրից հետո միանգամից հինգ շախմատիստներ, նրանց թվում հայաստանցիներ Դավիթ Շահինյանը, Բենիկ Աղասարովը եւ Էմին Օհանյանը, վաստակել են 1,5-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են
Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին: Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից և գործընթացը լինելու է շարունակական: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
ՊՆ-ն հաստատեց՝ ավագ լեյտենանտի դին հայտնաբերվել է զորամասի պահպանության տեղամասում
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ՀՀ պաշտպանության նախարարություն
ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն. ՀՀ ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ռոռի Դոմմին
Բանակում սպանություն է կատարվել․ Զինված ուժերում հանցավոր բարքերի գոյությունը սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի զավակի գոյությանը. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի դեռ մեր հասարակության մի ստվար զանգված անտարբեր է բանակում տեղի ունեցող արատավոր երևույթների նկատմամբ, քանի դեռ բանակում գերիշխում են գողական բարքերն ու ոչ ֆորմալ ինստիտուտները, քանի դեռ իրականում մի քանի պատասխանատու գլուխներ իրականում չեն “թռչել՛՛ ու խստորեն չեն պատժվել իրենց հանցավոր գործունեության համար, ցավոք սրտի, պարբերաբար
Այսպես շարունակվելու դեպքում` Հայաստանը շուտով կհայտնվի քաղբանտարկյալներ ունեցող երկրների ցանկում. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսվել է Արմեն Աշոտյանի գործի դատաքննությունը։ Ժամանակ առաջ «Առավոտ»-ի՝ քաղբանտարկյալ է արդյոք Արմեն Աշոտյանը հարցին ի պատասխան ասել էի, որ ճիշտ գնահատելու համար հարկավոր է սպասել դատական փուլին։ Եթե նախաքննության փուլում մարդուն պահում են կալանքի տակ պատճառաբանելով, թե ընթացքի վրա ազդելու հնարավորություն ունի, ապա դատաքննության փուլում նման
«Թանգարաններ կան, իրերը այդտեղ ոնց որ թե բնական պայմաններում քայքայելու նպատակով հայտնված լինեն». Թագուհի Ղազարյան
ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ լավ է, որ պետական թանգարանների նմուշները օտարման ենթակա չեն, բայց օտարման հնարավորություն է տրվում ոչ պետական թանգարանների նմուշների համար:


















































