Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանն ընդգծել է Փարաջանովի կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում

Հունվար 09,2024 23:33

Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում` Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի միջոցով, ինչը մեծ կինոռեժիսորի` համաշխարհային մշակութային ժառանգության անբաժան մասը հանդիսանալու հերթական վկայությունն է։

Անդրադառնալով Փարաջանովի հանճարին և ստեղծագործական յուրօրինակությանը` ՀՀ դեսպանն ընդգծեց վերջինիս կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանին։

Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031