Օրվա լրահոսը
Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին
Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Շրջելով հավաքակայանի տարածքում և հետևելով գործընթացի իրականացմանը՝ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:
Քերոբյան․ ««Գյումրիի չոր նավահանգիստը» «Խաղաղության խաչմերուկի» հյուսիսարեւմտյան հանգույցն է, այն «Խաղաղության խաչմերուկի» բաղկացուցիչ մաս է»
Էկոնոմիկայի նախարարի վստահեցմամբ՝ ծրագրի նկատմամբ կա հետաքրքրություն, հիմնականում, ինչպես Քերոբյանն ասաց՝ ծոցի երկրներից
«Թող փորձի». Աղվան Վարդանյանն՝ Արմեն Աշոտյանի կողմից իր խոսքը գետնով տալու մասին
Քննարկվում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը
ՍՏՀԿ-ում Հայաստանի նոր մշտական ներկայացուցիչ է նշանակվել
Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Նաիրի Պետրոսյանին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ) նշանակելու մասին: Նաիրի Պետրոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդականն էր: Մինչ այն նա զբաղեցնում էր Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախկին մշտական
«Փաշինյանը կոռուպցիայի՞ հարց է լուծում, թե՞ Աշոտյանին լռեցնելու հարց». Լեւոն Զուրաբյան
Ըստ Լեւոն Զուրաբյանի, ինքն Արմեն Աշոտյանի հետ անհաշտ քաղաքական հակառակորդներ են, բայց դա չի նշանակում, որ թույլ կտա վիշապ սպանողին դառնալ վիշապ
ՊԵԿ-ը դատարանում չի կարողացել հիմնավորել, թե ինչու է տուգանել Արգամ Աբրահամյանի ընկերությանը. «Հետք»
Վարչական դատարանը հիմնավոր չի համարել ՊԵԿ-ի դիրքորոշումը:
Ժաննա Անդրեասյանը չի ճշտի ցնցուղի արժեքը․ հարցն իր դաշտում չէ. «Իրականում»
«Իրականում». ՀՀ ԿԳՄՍ–ից կոնկրետ չեն հստակեցնում ճշտել է արդյո՞ք նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցի ցնցուղի արժեքն ու այդ մասին հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզ կատարած աշխաքանքային այցի ժամանակ Փաշինյանը եղել էր Արագած բնակավայրում: Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, գրելով, որ 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր
«Հակակոռուպցիոն կոմիտեն չի ուզում ընդունել իր սխալները և գործն ըստ էության քննել և ոչ թե ռուսերեն ասած` имитация бурной деятельности եղանակով շարունակել»․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով հարցաքննության կանչվել է իր բազմաթիվ պնդումներից հետո։
Արման Դիլանյանը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին գրություն է ուղարկել՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի նախագահին վերապահված լիազորության ուժով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը 2024 թվականի հունվարի 5-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին գրություն է ուղարկել՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։ Սահմանադրության 213-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Արաիկ Թունյանի լիազորությունները դադարելու փաստի բերումով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի
2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 1 տրլն 459 մլրդ դրամ, ինչը 47․4 %-ով ավել է 2022թ. ցուցանիշից. Գևորգ Պապոյան
«2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ դրամ, ինչը 82.8 մլրդ դրամով կամ 4․2 %-ով ավել է 2022թ. համապատասխան ցուցանիշից: 2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 1 տրլն 459 մլրդ դրամ, ինչը 469․2 մլրդ դրամով կամ 47․4 %-ով ավել է 2022թ. համապատասխան
Սիսիան Պօղոսեան․ «2023-ին Հայաստան է ժամանել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ»
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի ներկայացմամբ՝ զբոսաշրջիկների 50%-ը եկել է Ռուսաստանից, 2-րդ եւ 3-րդ տեղերում Վրաստանն ու Իրանն են։ Հաջորդը ԱՄՆ-ն է, որտեղից ՀՀ են ժամանել սփյուռքահայերը
Մեղրիի լեռնանցքում բուք է
Հունվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Հայաստանից Կորեա․ երազանքների ետևից
Կորեայում շատ կարևոր են համարվում պետական ընդունելության քննությունները այն աստիճան, որ այդ օրը արգելում են ինքնաթիռների թռիչքները, որ աշակերտները քննություն հանձնելիս չլսեն ձայները և կենտրոնանան միայն իրենց գրավորի շուրջ։
Ֆրանչիսկոս Պապը նորոգեց Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ խաղաղութեան ի սպաս ու արցախահայութեան տուն վերադարձի իրաւունքին կոչը
«Մտահոգութիւն կը յայտնեմ նաեւ Հարաւային Կովկասի լարուած իրավիճակին ի տես ընդմէջ Հայաստանի եւ Ազրպէյճանի, խրախուսելով կողմերը հասնիլ խաղաղութեան պայմանագրի ստորագրման։ Հրատապ է լուծում գտնել այդ շրջանի բնակիչներու ողբերգական մարդասիրական իրավիճակին, խթանել տեղահաններուն վերադարձը իրենց տուները, օրինականութեան եւ անվտանգութեան մէջ ու յարգել այնտեղ ներկայ տարբեր կրօնական դաւանանքներու պաշտամունքի վայրերը: Այս քայլերը կարող են նպաստել երկու երկրներու
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 121 ուսումնասիրություն դադարեցվել է հենց դատախազության կողմից. «Փաստինֆո»
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթները կարճվում են նաև դատախազությունում։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են՝ «Իրավասու մարմինը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված կարգով կայացրել է ուսումնասիրության դադարեցման վերաբերյալ թվով 121 որոշում, որոնցից 63-ը՝ 2023 թվականին»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի
Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները
Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորւթյունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։ Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի
Կարգապահական կոպիտ խախտումների համար քննիչն ազատվել է պաշտոնից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ Կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, ունենալով ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելու իրական ժամանակ և հնարավորություն, առանց իրավաչափ նպատակի, տևական
Քերոբյան․ «Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների ցանկում 2023-ին առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ն»
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ ՌԴ-ն 2023 թվականին շարունակել է մնալ ՀՀ խոշորագույն առեւտրային գործընկերը, չնայած ՌԴ-ի մասնաբաժինը ընդհանուր ցուցանիշում մի փոքր նվազել է
Հանձնաժողովը քննարկել և 19 առաջարկություն է տվել Սևանից ջրակորուստների նվազեցման, բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրների վերաբերյալ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը (ՍԼՊՓՀ), ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 20 և 21 հոդվածների դրույթներով և հանձնաժողովի 2023թ. աշխատանքային տարեկան ծրագրով, 2023թ․ անցկացրել է 35 նիստ։ Քննարկվել են Սևանա լճին և ջրավազանին առնչվող ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ծրագրեր, նախագծեր, հաշվետվություններ: Հանձնաժողովին փորձաքննության ներկայացված
Հայ մասնակիցները միջազգային մրցույթից վերադառնում են գլխավոր մրցանակներով
Հունվարի 3-ից 5-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «ART PARAD-2024» երաժշտական միջազգային 5-րդ հոբելյանական մրցույթը։ Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացրել են Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտությունում սովորող ուսանողուհիներ Անժելա Ալբերտյանը և Սուսաննա Պողոսյանը։ Աղջիկները «ART PARAD-2024»-ին մեկնել են պատվիրակության ղեկավար, «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ի դեպ,
Ադրբեջանում նախագահական ընտրություններին առավելագույնը 7 թեկնածու է մասնակցելու
«Ազատություն». Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին առավելագույնը 7 թեկնածու է մասնակցելու: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած 17 թեկնածուներից միայն 7-ն են, որ ԿԸՀ են ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախարար․ «Միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչեւ 40% -ի աճի, բայց մեր միջոցառումների շնորհիվ ապահովեցինք աղքատության մի փոքր կրճատում»
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ վերջին երեք տարիներին գործազրկության մակարդակը նվազում է
Դեկտեմբերին ունեցել ենք 2,3 միլիոն զբոսաշրջիկ. լավագույն վիճակագրական տվյալները
2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ ❗️Նախնական տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է՝ 📊133 հազար զբոսաշրջիկ 2023թ. դեկտեմբերին լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ ( 2022 թվականի դեկտեմբերին` 130 հազար, 2019 թ.`111 հազար): 💥Արդյունքում մենք ունեցել ենք 2,3 միլիոն զբոսաշրջիկ: ՀՀ զբոսաշրջության կոմիտե
Արդյոք Հնդկաստանն ու Հայաստանը ձևավորո՞ւմ են ռազմավարական դաշինք
Հեղինակ՝ Դոկտոր Աբհինավ Պանդյա, Հնդկաստանի OSANAS աշխարհաքաղաքական և անվտանգության հարցերի հիմնադրամի տնօրեն National Interest-ում Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ Հնդկաստանը իր քաղաքական կշիռից ավելի քիչ դերակատարություն է իրականացնում աշխարհաքաղաքական ոլորտում, որոնք հիմնականում սահմանափակվում են Հարավային Ասիայի տարածքով։ Մինչև վերջերս Հնդկաստանն ամենազգայունությունն էր ցուցաբերում Պակիստանի, ապա Չինաստանի նկատմամբ։ Սակայն Չինաստանի հետ վեճի սրացումից և այս երկրի հետ սահմանային հակամարտություններից և
Վահան Քերոբյան․ «2023-ի առաջին կիսամյակի տվյալներով համախառն ներդրումներն աճել են 17,5 %-ով»
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ Հայաստանը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունք-ՀՆԱ ցուցանիշով 196 երկրների ցանկում 2023-ին կլինի 86-րդը
Գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատություն լռեցնելը. Լևոն Զուրաբյանի ելույթը Աշոտյանի դատական նիստի ժամանակ
Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու համար տրված երաշխավորության հիմնավորումները Պատվարժան դատարան, Այն փաստը, որ խափանման միջոցը փոխելու հարցում անձնական երաշխավորություն տալու խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է ինձ եւ ես համաձայնվել եմ դրան, կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ։ Չէ՞ որ վերջին երկու տասնյակից ավելի տարիների
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82, զոհվել՝ 8 մարդ. փրկարար ծառայություն
Հունվարի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 103, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, կեղծ ահազանգի՝ 2-ական, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 185, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 38, հրդեհի կեղծ կանչի՝ 22 և 76 այլ դեպքեր:
Վարչապետի տիկնոջ ազգականը՝ Շիրակի մարզպետ նշանակվելու խոսակցությունների մասին
Մեր այն հարցին էլ՝ ինչո՞վ է զբաղվում պաշտոնից հրաժարված փոխքաղաքապետը, Վահագն Մկրտչյանը պատասխանեց՝ տոները նոր են ավարտվել, կսկսի զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ։ Հիշեցնենք՝ նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, Գյումրիում ունի սեփական կլինիկա։
Կատարվեց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հուղարկավորության արարողությունը
Հունվարի 8-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հուղարկավորության արարողությունը: Հունվարի 7-ին վերջին հրաժեշտի համար հանգուցյալ Արիս Սրբազանի աճյունը դրվեց Սուրբ Գայանե վանքում, ուր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցու կարգը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր ցավակցական խոսքն ուղղեց Մայր Աթոռ Սուրբ
Մինչ Ադրբեջանը փորձում է գրպանել ուրիշի պատմամշակութային ժառանգությունը` hերթական փաստերն են գտնվել Հայաստանի` ուրարտական տերության ժառանգորդը լինելու վերաբերյալ
«Հիմա լույս է տեսնում «Հայոց պատմություն» ակադեմիական առաջին հատորի երկրորդ գիրքը, որն սկսվում է Ուրարտուի` Արարատյան թագավորության պատմությամբ, որտեղ հստակ նշվում է, որ այդ պետությունը առաջին հայկական միասնական պետությունն է և էթնիկ առումով հայկական տարրը գերակշռել է, և այս խնդիրը գիտական առումով լուծված է: Մեր նկարահանած «Ուրարտու» ֆիլմում, որը հասանելի է Յութուբում, օրինակ` Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին հստակ նշում է, որ Ուրարտուն և Արարատը դրանք նույն երկիրն են` նույն հայկական պետության մասին է խոսքը: Ուրարտու պետության և Մեծ Հայքի թագավորության սահմանների նույնությունն իսկ հուշում է, որ դա նույն պետությունն է, ինչի մասին խոսել է նաև Ք.Ա 6-րդ դարում պարսից արքան` Դարեհ Վշտասպը իր եռալեզու արձանագրության մեջ»,-ներկայացրեց է հայ պատմաբանը:

















































