Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան Պօղոսեան․ «2023-ին Հայաստան է ժամանել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ»

Հունվար 08,2024 18:05

2023 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը 20%-ով աճել է 2019 թվականի համեմատ, մոտ 39%-ով աճել է 2022-ի համեմատ։  Այս մասին այսօր էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Նրա ներկայացմամբ՝ ամենաշատ զբոսաշրջիկները Ռուսաստանի Դաշնությունից են ժամանել։

Պօղոսեանի ներկայացրած ցուցանիշների համաձայն՝ զբոսաշրջիկների 50%-ը եկել է Ռուսաստանից, 2-րդ եւ 3-րդ տեղերում Վրաստանն ու Իրանն են։ Հաջորդը ԱՄՆ-ն է, որտեղից ՀՀ են ժամանել սփյուռքահայերը:

«Հնդկաստանից բավականին զբոսաշրջիկ ունենք այս պահին, որոնք գալիս են Դուբայից: Գերմանիան, Ֆրանսիան եւս շարունակում են լինել կարեւոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մեջ է»,-ասաց Պօղոսեանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031