Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող փորձի». Աղվան Վարդանյանն՝ Արմեն Աշոտյանի կողմից իր խոսքը գետնով տալու մասին

Հունվար 08,2024 19:00
Aghvan Vardanyan

«Պարոն Աշոտյանին ճանաչում եմ իբրեւ բացառիկ պարկեշտ եւ արժանապատիվ մարդ»,- այսօր դատարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ դատարանում իր գտնվելն ու իր միջնորդությունը բավարար են, որպեսզի Արմեն Աշոտյանը կատարի օրենքով սահմանված իր բոլոր պարտավորությունները: Դատավորի հարցին՝ այսինքն, Ձեր խոսքը գետնով չի տա, Աղվան Վարդանյանը հումոր արեց՝ «թող փորձի»:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկմամբ: Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար:

Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց՝ դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը, քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է: Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի ավելի ուշ: Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը: Աղվան Վարդանյանը անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ Արմեն Աշոտյանին կալանքից ազատելու համար:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031