Օրվա լրահոսը
Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա
Մենք հետեւում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Էստոնիայի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանվեն անկախությունը եւ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, եւ ոչ ոք չի կարող այն ուժով փոխել: Այս տեսանկյունից մենք մեր ուժերից բխող ամեն ինչ կանենք` թե’ երկկողմ հարաբերություններում, թե’ որպես ԵՄ անդամ պետություն:
«ԿԳՄՍ այսպիսի նախարար ունենալու դեպքում թշնամիների հակահայկական քարոզչությունն ավելորդ է»․ քաղաքագետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձ կատարելով նաև «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին ու պատասխանելով այն հարցին, թե երեխան սխալ պատմություն է սովորում, ասել էր. «Ձեր հարցը կոռեկտ չէ, դուք չեք կարող ասել՝ ինչ-որ մեկը սովորում է սխալ պատմություն։ Պատմությունը ճշգրիտ առարկա չէ, պատմությունն առավել պատմական
Մեզ տրված վստահությունը նվիրման ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ բերելու է իրական փոփոխություններ մեր համայնքներում. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներով Ալավերդիում էինք՝ ծանոթանալու այստեղ կատարվող աշխատանքներին։ Հպարտ եմ, որ այստեղ մեր թիմը՝ համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանի գլխավորությամբ, ընտրվելուց ընդամենը մեկ տարվա ընթացքում էապես փոխել է համայնքի մթնոլորտը՝ հավատարիմ մնալով ալավերդցիներին տված իր
ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այցով կլինեն Հայաստանում: Կառույցի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Երևանում ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն ՀՀ վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև խորհրդարանական խմբերի ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ նաև Սահմանադրական դատարանի նախագահի
Տարբեր ճակատագրերով 120․000 մարդկանց ապրումակցել է պետք
Գորիսեցի Արփինե Մկրտչյանը միշտ կիզակետում է եղել
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի իրականացվող աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի
Պուտինը Փաշինյանին խորամանկ քայլով տարավ Սոչի՝ Ալիևի հետ հանդիպելու․ Վարդան Հարությունյան. «Ա1+»
«Ադրբեջանը Ռուսաստանի հետ ծրագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին տանել Մոսկվա։ Կհաջողեն, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Իրավապաշտպանը հիշեցրեց, որ անցած տարվա սեպտեմբերյան հարձակումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ն․Փաշինյանին խորամանկ քայլով տարավ Սոչի՝ Ալիևի հետ հանդիպելու։ «Ընդամենը մի բառով, որ Արցախի հարցի լուծումը
«Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախը արդեն կորցրել ենք». Գարիկ Գալեյան
«Անկեղծ ասած, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նման տրամադրվածությամբ չէի եկել, բայց հասկացա, որ դեռ մոտակա ժամանակներս երեւի տարածք չունենք հանձնելու, դրա համար երեւի բաց թողեցին»,-այսօր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում իր խափանման միջոցի փոփոխությունն այսպես մեկնաբանեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գալեյանը: 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցն
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներին առնչվող միջոցառումները: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են նիստի մասնակիցներին իրականացվող միջոցառումների ընթացքը և դրանց իրականացման արդյունքում ազդեցությունը
Բլինքենը նոյեմբերի 5-ին կմեկնի Թուրքիա
Անկարայում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցին, որը կկայանա մի քանի օր անց: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է անանուն դիվանագիտական աղբյուրը։ «ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա։ Բլինքենն Անկարայում կլինի նոյեմբերի 5-ին»,- մանրամասնել է աղբյուրը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելապաղեստինյան հակամարտության սրացման համատեքստում Բլինքերը նոյեմբերի 3-ին կայցելի Իսրայել։ Աղբյուր` Ermenihaber.am/Haberler.com
Տրոցենկո & Փաշինյան. Հարյուրավոր միլիարդների ներդրումների խոստումները փուչիկի նման պայթել են. Նոր ատոմակայանի, պղնձաձուլարանի աշխատանքները ձախողված են. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Կառավարության՝ կասկածելի կոռուպցիոն գործարքից անցել է երկու տարի, սակայն «Գեոպրոմայնինգի» խոստացված ներդրումներն այդպես էլ մնացել են որպես օդում տրված խոստումներ՝ ոչ նոր պղնձաձուլարանի շողքն է երեւում, ոչ էլ՝ առավել եւս ատոմակայանի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տրված գրությամբ հաստատվում է՝ պղնձաձուլարանի կառուցման աշխատանքները չեն սկսվել, թեեւ Փաշինյանի հայտարարած ժամկետին մնացել է մեկ
ԱԳՆ-ի անգործությունը Դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ
2021թ․-ի օգոստոսից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է ուսանող Ս․Ք․-ի իրավունքների պաշտպանությունը, ով Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանության եւ հյուպատոսարանի անգործության պատճառով ամիսներ շարունակ չուներ անձը հաստատող փաստաթուղթ։ ՀՔԱՎ-ի փաստաբան Սամսոն Գալստյանը դատական հայց է ներկայացրել Դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից Ս․Ք․-ին օրենքով սահմանված ժամկետում նոր անձնագիր չտրամադրելուն ուղղված անգործությունը: Երկու տարի
«Սենց պինցետով պետք է հանենք մեր մեջից, որովհետեւ դա գողություն է». Ավինյանը՝ ապօրինի շինությունների մասին
«Անկեղծորեն, ինձ համար տարբերություն չկա՝ մարդը համայնքի բյուջեի՞ց է փող գողանում, թե՞ համայնքի հողային ֆոնդից հող է գողանում: Մարդիկ որոշակի աշխատանքներ իրականացնում են՝ այն հույսով, որ այս մարդիկ կգնան, կգան մյուսները, կպայանավորվենք, մի բան կանենք, մի բան կլինի: Էդ «մի բան կանենք, մի բան կլինիի» հետեւանքով Սիլիկյան թաղամասում 21 շինություն կառուցվեց մեկ ամսվա ընթացքում եւ 2 օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը քանդեց: Այդտեղ մենք չունենք որեւէ կոմպրոմիսի եւ քննարկման եզր:
Երկու ՍՊ ընկերություններ Արաքս գետի ավազանում իրականացրել են ապօրինի ընդերքօգտագործում․ նախաքննությունն ավարտվել է ընկերությունների տնօրենների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ
2020թ. դեկտեմբերի 21-ին իրականացված չափագրմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից արձանագրված՝ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում երկու ՍՊ ընկերություններին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության՝ Արաքս գետի ավազանի տեղամասերից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են նշված ՍՊ
Ո՞վ կգնի Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի՝ խնձորենու, սալորի ու բալենու այգով նախկին շենքը․ այն հանվել է վաճառքի
Գյումրու Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղակայված ուռուցքաբանական դիսպանսերի շենքը կօտարվի մրցույթով։ Այն մոտ 3 տարի է՝ պետական սեփականություն է, ամրացված է ՀՀ Պետգույքի կառավարման կոմիտեին։ 3 տարի առաջ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը միավորեցին Գյումրի բժշկական կենտրոնին, որից հետո այդ շենքը մնացել էր դատարկ։ Այսօր կառավարությունը որոշել է այն հանձնել օտարման՝ մրցույթով։ Որպես մրցույթով օտարման ենթակա գույքի
Ա. Սպենդիարյան 152. կոմպոզիտորի տուն-թանգարանում մշտական ցուցադրությունը վերաբացվել է նոր գեղարվեստական ձևավորմամբ
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։ Միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության բարձր որակին, ինչը տեսանելի վկայությունն է տուն-թանգարանի ակտիվ մշակութային գործունեության: Նախարարի տեղակալը նշել է, որ տուն-թանգարանը մշտապես աչքի է ընկել
«Մարդիկ ստիպված կա՛մ պիտի ընտրեն ՀՀ քաղաքացիություն, որ ստանան իրենց թոշակը, կա՛մ մնան որպես փախստական»․ Լիաննա Պետրոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների խնդիրների մասին
Լիաննա Պետրոսյանը նշեց․ «2023 թվականի տեղահանվածները թոշակների դիմաց ստանալու են 50 հազար դրամ աջակցություն, այսինքն՝ ևս 50 հազար 40+10 հազարից բացի, իսկ 2020-ի տեղահանվածը ոչ 40+10 հազար է ստանում, ոչ 50 հազար է ստանում, ոչ էլ նախկին բնակվարձի փոխհատուցումն է ստանում, թոշակներն ու նպաստներն էլ չեն վճարվում»։
«Եկեք գնանք, ձեզ ցույց տամ՝ Հոգեկան առողջության կենտրոնի առաջին հարկում մանկապարտեզ ունենք, որ պայմաններն էլ ձեզ ցույց տամ, կասեք՝ սա Երեւանում չի». Ավինյան
Քաղաքապետն առաջարկեց. «Եկեք հիմա գնանք Ծարավ Աղբյուր եւ տեսնենք ինչ վիճակ է այնտեղ: Ծարավ Աղբյուրում բավականին խիտ շինարարություն է իրականացվել, բազմաբնակարան թաղամաս է, այնտեղ, որտեղ մանկապարտեզ պետք է կառուցվեր, այնտեղ եւս մեկ բազմաբնակարան շենք է կառուցվել»:
Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակության հետ Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել միջխորհրդարանական երկխոսությունը և հույս հայտնել, որ Էստոնացի խորհրդականների այցը կնպաստի
Դպրոցի տնօրենին մեղսագրվում է մտերիմների անունով մոտ 18 մլն դրամ աշխատավարձ դուրս գրելու և հափշտակելու դրվագ
Ես մի հատ հասկանամ՝ ինչ է կատարվել, որտեղից են վերցրել չաշխատելու ապացույցները, ունե՞ն, թե՞՝ոչ նման ապացույցներ: Այդ ամենից հետո ձեզ կպատասխանեմ. դպրոցի տնօրեն
«Դուք ուզում եք, որ մենք գնանք խաղաղության օրակարգի՞, թե՞ պատերազմի ուղղությամբ». Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ հարցին, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական հրոսակախմբերը ինչո՞ւ հետ չեն շպրտվում ՀՀ տարածքից կամ չեն ոչնչացվում ու ձերբակալվում։
Փաշինյանն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին` Մատի Ռայդմայի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում և նշել, որ փոխադարձ այցերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների
ԿԳՄՍՆ 2024թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով
Երկրորդ խոշորագույն կապիտալ ծրագիրը, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որի մասին բազմիցս խոսվել է
Ավինյանին փող քիչ են տվել, բողոքում է. «Մենք այս տրամաբանությամբ ունենալու ենք ճգնաժամային կառավարման խնդիր»
«Մենք ունենում ենք ենթակառուցվածքների քայքայում ուղղակի, եւ տեսաք, որ ունեցանք մի օր Մետրոպոլիտենի կանգ, այնտեղ աշխատանքներ էինք իրականացնում, փոխում էինք ակեր ու ռելսեր՝ կրկին ճգնաժամային տրամաբանությամբ, որովհետեւ ենթակառուցվածքները Երեւան քաղաքում՝ սկսած Մետրոպոլիտենից մինչեւ կոյուղագծեր, օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի ու 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքը պարզ է, որ այսպիսի խնդիրներ պետք է ունենա: Ինչքան թերֆինանսավորենք ծրագրերը, այնքան մեր խնդիրները ավելի ու ավելի կխորանան»:
Տիգրան Խաչատրյանը և KfW գերմանական զարգացման բանկի տնօրենը անդրադարձել են համագործակցության հարցերի լայն շրջանակի
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։ Մեծապես կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության
ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստ` Երևանում
Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 41-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները: Շտաբի նիստին քննարկվել են մրցակցությանը և հակամենաշնորհային քաղաքականությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես նիստում հաստատվել են անբարեխիղճ մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի, մտավոր
«Ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ գնան ու դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից». Գեղարքունիքի մարզպետ
Մարզպետը նշեց, որ մարզում կյանքը բնականոն հունով շարունակվում է. «Բերքահավաքը մոտենում է ավարտին, մարդիկ բերքահավաքով են զբաղված»։
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է զանգվածային ցույցերի ընթացքում ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի նախաքննությունը
Ավարտվել է Երևանի 24-ամյա բնակչի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի շարք աշխատակիցներ 2023թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել են, որ
«Իսրայելից հայ մարդկանց ձրի տարհանեցինք, մարդիկ ասում էին՝ ո՞նց, փաստորեն պետություն կա». Զարեհ Սինանյան
Զարեհ Սինանյանն ասաց, որ հայրենադարձության հայեցակարգը «կեղծ կոնցեպտ» է. «Նախ, այդ հայեցակարգը ոչինչ չասող բան էր, երկրորդը՝ այդ հայեցակարգի ոչ մի բանը դուք չեք իրագործել նախորդ 10 տարիների ընթացքում: Ես չեմ ասում, որ դուք վատն եք, դրա համար չեք արել, չեմ մտնում այդ դաշտ, ասում եմ՝ այդ հայեցակարգերը ստեղծելը եւ թղթի վրա թողնելը անարդյունավետ է:
«Զատիկ երեխաների աջակցության կենտրոն»-ի պահնորդը կենտրոնի անչափահաս սաների հասցեին, դանակի ցուցադրությամբ, սպառնալիքներ է հնչեցրել. նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահնորդի (պահակի) կողմից հիշյալ կենտրոնի անչափահաս սաների հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ նշված ՊՈԱԿ-ում անվտանգության ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության 56-ամյա աշխատակից-պահնորդը կենտրոնի անչափահաս սաների նկատմամբ հնչեցրել է սպառնալիքներ։ Մասնավորապես


















































