Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենին մեղսագրվում է մտերիմների անունով մոտ 18 մլն դրամ աշխատավարձ դուրս գրելու և հափշտակելու դրվագ

Նոյեմբեր 02,2023 18:10
dram

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահները Վարդենիս համայնքի  գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի տնօրենի թույլ տված հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ են ստացել:

Նախնական քննությամբ պարզվել է, որ տնօրենը իր ղեկավարած դպրոցում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, մասնավորապես,  որպես պահակ՝ Դ. Խ.-ին, որպես պահակ և էլեկտրիկ՝  Ա. Թ.-ին եւ Ռ. Մ.-ին, իսկ Է. Հ.-ին՝ որպես դասվար: Ըստ քննության՝ վերջիններս աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր մոտ 17 մլն 870 հազար դրամ աշխատավարձ և հափշտակվել:

Այս կապակցությամբ՝ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված անձինք բոլորն էլ աշխատել են, թե որտեղից ու ինչ հիմքով են իրավապահները նման եզրահանգումների եկել, տնօրենի համար պարզ չէ: Նա խոստացավ հետագայում լրացուցիչ մանրամասն տեղեկություններ տալ. «Ես մի հատ հասկանամ՝ ի՞նչ է կատարվել, որտեղի՞ց են վերցրել չաշխատելու ապացույցները, ունե՞ն, թե՞՝ոչ նման ապացույցներ: Այդ ամենից հետո ձեզ կպատասխանեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930