Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան

Նոյեմբեր 02,2023 21:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այցով կլինեն Հայաստանում:

Կառույցի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝   Երևանում ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն ՀՀ վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև խորհրդարանական խմբերի ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ նաև Սահմանադրական դատարանի նախագահի և դատական մարմինների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Համազեկուցողները կայցելեն նաև Երասխ,  որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930